ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Tue, 29 Apr 2025 19:47:16 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա https://www.shantnews.am/news/view/1592141.html Tue, 29 Apr 2025 20:00:49 +0000 https://www.shantnews.am/?p=1592141 Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։

Ինչո՞վ են վտանգավոր․

  • Կարող են քայքայվել և վերածվել թունավոր միացությունների
  • Արտադրության ժամանակ առաջանում են ջերմոցային և օզոն քայքայող գազեր
  • Խոչընդոտում են թափոնների վերամշակումը
  • Տարածվում են օդի, ջրի, հողի ու սննդի միջոցով

Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ պեր- և պոլիֆտորալկիլային միացությունները (PFAS) հայտնվել են հանրային և մասնագիտական ուշադրության կենտրոնում՝ մարդու առողջության և բնության վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունների պատճառով։ Մինչև վերջերս համարվում էր, որ PFAS պոլիմերները համեմատաբար անվտանգ են՝ իրենց մեծ մոլեկուլային կառուցվածքի պատճառով, սակայն նոր տվյալները փաստում են, որ այդ պնդումը կարող է ամբողջությամբ չհամապատասխանել իրականությանը։

EEA-ի նոր զեկույցը՝ «PFAS պոլիմերները՝ Եվրոպայի զրոյական աղտոտման, ցածր ածխածնային և շրջանառու տնտեսության նպատակների աջակցման համատեքստում», ներկայացնում է վերջին գիտական տվյալները՝ PFAS պոլիմերների առողջության, շրջակա միջավայրի և կլիմայի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։ Այն նաև հիմք է հանդիսանում Եվրոպական միության (ԵՄ) քաղաքական առաջարկների համար՝ ուղղված այս նյութերի օգտագործման սահմանափակմանը։

Գլխավոր մտահոգությունները PFAS պոլիմերների հետ կապված են․

  • Արտադրության ընթացքում կիրառվող քիմիական նյութերն ու դրանց ենթամթերքները կարող են վտանգ ներկայացնել արտադրության աշխատակիցների, հարակից համայնքների և շրջակա միջավայրի համար։
  • Որոշ պոլիմերներ ժամանակի ընթացքում կարող են քայքայվել՝ առաջացնելով ավելի փոքր, կայուն միացություններ, որոնք հնարավոր է՝ ունենան նախնական նյութերից ավելի բարձր թունավորություն։
  • Արտադրության փուլում կարող են արտանետվել ուժեղ ջերմոցային գազեր (օրինակ՝ HFC-23) և օզոն քայքայող նյութեր (օրինակ՝ HCFC-22)։
  • Նյութերի լայն կիրառումը տարբեր ապրանքներում կարող է խոչընդոտել դրանց ապագա վերամշակումը, քանի որ թափոնների փուլում դժվար է հայտնաբերել և առանձնացնել դրանք։

ԵՄ-ի REACH կարգավորման շրջանակում վերջին շրջանում առաջարկվել է PFAS բոլոր խմբերի, ներառյալ պոլիմերների, համընդհանուր արգելք։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի կողմից։ Թեև որոշ ոլորտների համար նախատեսվում են ժամանակավոր բացառություններ, ԵՄ-ն և Եվրոպական քիմիական գործակալությունը (ECHA) քննարկում են նաև այլ՝ մասնակի սահմանափակող տարբերակներ։

EEA-ի զեկույցում շեշտվում է, որ PFAS պոլիմերների ազդեցությունների գնահատումը պետք է իրականացվի դրանց ամբողջական կյանքի ցիկլի հաշվառմամբ՝ արտադրությունից մինչև թափոնների վերամշակում։ Սա կարևոր նախապայման է՝ ապահովելու ԵՄ-ի շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական չեզոքության և շրջանառու տնտեսության ռազմավարական նպատակների իրագործումը։

Ավելին՝ https://eu1.hubs.ly/H0jHgyM0

]]>
Դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիր փողոցներում, այգիներում և հանրային վայրերում https://www.shantnews.am/news/view/1592144.html Tue, 29 Apr 2025 19:41:36 +0000 https://www.shantnews.am/?p=1592144 Երևանի քաղաքապետարանը, «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։

«Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր նախաձեռնության հաջողությանը։

Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ բոլորի համար»- գրել է Ավինյանը։

]]>
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ https://www.shantnews.am/news/view/1592072.html Tue, 29 Apr 2025 17:10:43 +0000 https://www.shantnews.am/?p=1592072 Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից:

Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին:

Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել https://www.shantnews.am/news/view/1591887.html Tue, 29 Apr 2025 08:35:48 +0000 https://www.shantnews.am/?p=1591887
Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:
Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել:
]]>
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ https://www.shantnews.am/news/view/1591845.html Tue, 29 Apr 2025 06:59:09 +0000 https://www.shantnews.am/?p=1591845
Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ:
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պատվաստումները՝
✔️ կանխում են հիվանդության առաջացումը,
✔️ նպաստում են առողջության պահպանմանը,
✔️ նվազեցնում են մահացության և հաշմանդամության ռիսկը,
✔️պաշտպանում են ոչ միայն պատվաստվածներին, այլև` հասարակության մյուս անդամներին՝ ձևավորելով «կոլեկտիվ իմունիտետ»։
Պատվաստումների շնորհիվ` ամեն տարի ամբողջ աշխարհում փրկվում է ավելի քան 1.5 միլիոն կյանք։
]]>
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր https://www.shantnews.am/news/view/1591714.html Mon, 28 Apr 2025 17:49:52 +0000 https://www.shantnews.am/?p=1591714 Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։

Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել է բարենպաստ միջավայր ներդրումների համար։

Վերջին տարիներին անասնաբուժական ոլորտում կատարվել է աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Գնահատելով անասնաբույժների կատարած արժեքավոր աշխատանքը՝ նախարարության կողմից ներկայումս մշակվում է անասնաբուժության ոլորտի բարեփոխումների նոր ծրագիր, որը շուտով կներկայացվի շահագրգիռ մարմիններին և կքննարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան https://www.shantnews.am/news/view/1591679.html Mon, 28 Apr 2025 15:12:02 +0000 https://www.shantnews.am/?p=1591679 Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:

Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:
Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,-գրել է նախարարը:

]]>
Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում https://www.shantnews.am/news/view/1591547.html Mon, 28 Apr 2025 11:42:34 +0000 https://www.shantnews.am/?p=1591547 «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը ժամը 10։00-ից 16։00-ն կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։

Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․

  • ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ
  • ԿԿԽ՝ կարմրուկ, կարմրախտի, խոզուկի դեմ
  • Սեզոնային գրիպի դեմ
  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ
  • ՄՊՊ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ։
]]>
Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է https://www.shantnews.am/news/view/1590676.html Fri, 25 Apr 2025 12:00:55 +0000 https://www.shantnews.am/?p=1590676
Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հայաստանը 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի: Լինելով էնդեմիկ երկիր` Հայաստանը եվրոպական տարածաշրջանի առաջին երկրներից է, որին հաջողվել է երկրում վերացնել հիվանդությունը:
Հայաստանը մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում մեծ հաջողությունների է հասել իր որդեգրած ռազմավարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համակարգված համագործակցության արդյունքում:
2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել:
]]>
Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան https://www.shantnews.am/news/view/1589794.html Wed, 23 Apr 2025 20:00:32 +0000 https://www.shantnews.am/?p=1589794 Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։

Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։

«Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։

Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր հարցեր են տալիս, քանի որ նրանք ձգտում են ճանաչել աշխարհը։

Մոլինսը նշել է, որ երջանիկ երեխայի մեկ այլ նշան է ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը՝ ինչպես ընկերական շրջապատում, այնպես էլ միայնակ: Ամփոփելով՝ հոգեբանը նշել է, որ նման երեխաներն իրենց հարմարավետ են զգում մարդկանց հետ շփվելիս և գիտեն՝ ինչպես հաղթահարել դժվարությունները։

]]>