TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ համար է հատկապես վտանգավոր կորոնավիրուսը

18:11 17.02.2020

Գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսն ավելի շատ վտանգ է ներկայացնում քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: Այս մասին հայտնում է The Lancet Oncology-ն: Նշվում է, որ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց օրգանիզմը պարբերաբար իմունոդեպրեսիվ վիճակում է վիրահատական միջամտությունների, քիմիաթերապիայի պատճառով: Թուլացած օրգանիզմը հակված է արագ վարակվել կորոնավիրուսով: Այդ եզրահանգման մասնագետները եկել են 2 հազար վարակված անձի հետազոտելուց հետո: […]

̰
Թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ Գյումրիի սուպերմարկետներում

17:44 17.02.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ օրերս իրենց թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանքելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ սննդամթերքի անվտանգության […]

̰
Մասնակի փլուզվել է Վարդաշենի 68/ա շենքի շքամուտքի պատը․ տուժել է 2 կին. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

17:33 17.02.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ մասամբ փլուզվել է Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 68/ա շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատը: Բեկորներն ընկել էին երկու բնակչի վրա: «Էլ չհասցրինք […]

̰
Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ դիտվում է իրավիճակի կայունացում

17:18 17.02.2020

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ: Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով […]

̰
Ուհանից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

16:56 17.02.2020

Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ: Ղազախական Tengrinews-ը հայտնել է, որ Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան տարհանված 89 անձանց մոտ, որոնց թվում եղել է նաև Սուսաննա Աղաջանյանը, կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:

̰
Աշտարակի բնակչի մոտից լիրիկայի 100 դեղահաբ է հայտնաբերվել

16:13 17.02.2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոցներ է ձեռք բերում, պահում և իրացնում: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, փետրվարի 11-ին […]

̰
Թայվանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը

15:30 17.02.2020

Թայվանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակված առաջին անձի մահը: Այս մասին փետրվարի 16-ին հաղորդել է CNN- ը: Թայվանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 60-ամյա տղամարդը դարձել է կորոնավիրուսի զոհ: Նշվում է, որ նա տառապել է հեպատիտով և շաքարախտով և վերջին շրջանում չի լքել կղզին: Իշխանությունները ներկայումս պարզում են, թե ինչպես է նա վարակվել: Կիրակի օրը 50-ամյա տղամարդու […]

̰
Diamond Princess-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 99 դեպք

13:50 17.02.2020

Ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess զբոսանավում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 99 դեպք: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Զբոսանավում կարանտին է սահմանվել այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին ուղևորներից մեկի մոտ հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուս: Այս պահին նավի ուղևորների և անձնակազմի անդամների շրջանում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 355-ի։ […]

̰
Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինից հետո դուրս է գրվել

13:29 17.02.2020

Չինաստանից տարհանված քաղաքացիները դուրս են գրվել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի հիվանդանոցից, որոնց թվում մեկ ՀՀ քաղաքացի կա: Ուհանից տարհանվելուց հետո նրանք երկու շաբաթ գտնվել են հիվանդանոցում կարանտինի մեջ: 89 հոգուց ոչ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բացի Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից, Նուր-Սուլթանում կարանտինի մեջ է պահվել նաև Բելառուսի հինգ քաղաքացի: Այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել […]

̰
Հոնկոնգում զինված չարագործները հափշտակել են 600 հատ զուգարանի թուղթ

13:00 17.02.2020

Հոնկոնգում զինված ավազակները հափշտակել են 600 հատ զուգարանի թուղթ՝ վախենալով, որ խանութներում ապրանքը կվերջանա կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է  South China Morning Post-ը: Նշվում է, որ կողոպուտը կատարել է դիմակավորված երեք անձ: Փետրվարի 17-ի առավոտյան նրանք գողացել են զուգարանի թուղթը հենց առաքիչից: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը դանակ է ունեցել իր մոտ: […]

̰
Ի՞նչ տուգանքներ են սահմանված «հակածխախոտային» օրենքի խախտման համար

12:43 17.02.2020

Ո՞ր դեպքերում և որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում […]

̰
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստուգման

12:40 17.02.2020

Դատարանի որոշմամբ՝ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։ Վերջինս հայտնեց, որ Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է, նա կալանքի տակ է: Հիշեցնենք, որ անհայտ անձը հունվարի 23-ին ինքնաձիգով ներխուժել էր «Էրեբունի […]

̰
Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը հրել, գցել է մի կնոջ, նա վնասվածք է ստացել

12:08 17.02.2020

Փետրվարի 16-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Ավանի հոգեբուժարանից: Բժիշկներից մեկը հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածությամբ» մի կին է դիմել իրենց բուժօգնության: Դեպք վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ կինը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցը հրել և գցել է կնոջը: Կինը հրաժարվել է […]

̰
Չինաստանը մոտ է COVID-19 վիրուսի հաղթահարմանը. ԱԳՆ

11:56 17.02.2020

Մոտ ժամանակներս Չինաստանը կկարողանա հաղթահարել COVID-19- ի կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:  «Մենք տեսնում ենք լույսը թունելի վերջում», – ասել է Չինաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս համաճարակը չի խաթարի Չինաստանի տնտեսությունը: «Չինական տնտեսությունը ի վիճակի է հաղթահարել այս խնդիրը», – նշել է Վանգը: […]

̰
Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կորոնավիրուսից 10 մլն մարդու մահվան մասին, եթե այն տարածվի Աֆրիկայում

11:02 17.02.2020

Վերջերս Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

̰
Չինաստանի իշխանություններն արգելել են տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը Հուբեյ նահանգում

10:53 17.02.2020

Վերջին տվյալներով՝ հիվանդության զոհերի թիվը հասել է 1775-ի, վարակակիրների թիվը՝ 71 հազարի:

̰
Կորեայի հետ կքննարկվեն առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

10:44 17.02.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած  պատվիրակությունն աշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը: Այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին: Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները: Նախարարի օրակարգում նախատեսված […]

̰
Զույգերից մեկի լավատեսությունը երկրորդ կեսի մոտ նվազեցնում է թուլամտության վտանգը

22:14 16.02.2020

Միչիգանի համալսարանը եկել է եզրակացության. եթե ամուսիններից մեկն առողջ է, ապա այն պաշտպանում է մյուսին Ալցհեյմերի հիվանդությունից, թուլամտությունից և ընդհանուր կոգնիտիվ ունակությունների թուլացումից, գրում է Eurek Alert- ը: Այդպիսի առողջ զուգընկերը կարող է մյուս զուգընկերոջը մղել սպորտով զբաղվելու, անցնելու առողջ սննդի: Նա նաև կհիշեցնի նշանակված դեղամիջոցների մասին: Նաև զուգընկերոջ լավատեսական տրամադրությունն ինքնին դրական է ազդում […]

̰
Միլա Յովովիչը պատմել է նորածին դստեր հիվանդության մասին

22:01 16.02.2020

Դերասանուհի Միլա Յովովիչը խոսել է նորածին դստեր հիվանդության մասին: Instagram- ում նա հաղորդել է, որ երեխան ուժեղ դեղնախտ ունի, և այժմ ինքը դստեր հետ գտնվում է հիվանդանոցում: Կինոաստղը լուսանկար է հրապարակել, որում ավագ դուստրերից մեկը՝ Դաշիելը, կրտսեր քրոջը կերակրում է շշով: Ըստ Յովովիչի՝ ավելի հաճելի բան չկա, քան հետևել, թե ինչպես է ավելի մեծ երեխան […]

̰
Ինչ չի կարելի անել սնունդ ընդունելուց առաջ և հետո․ բժիշկների խորհուրդները

21:43 16.02.2020

Շատ մարդիկ նախընտրում են ուտելուց հետո ծխախոտ ծխել: Այնուամենայնիվ, բժիշկների կարծիքով, այս սովորությունը ծայրաստիճան վնասակար է առողջության համար, գրում է Российская газета-ն: Ծխախոտի ծուխը գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը: Մասնաագետները ուտելուց հետո ծխած մեկ ծխախոտը հավասարեցնում են միանգամից ծխած 10 ծխախոտի հետ: Նաև մասնագետները խորհուրդ չեն տալիս սննդի հիմնական ընդունումից հետո մրգեր ուտել: Ավելի լավ […]

̰
Տղամարդը քնում է 40 օր, և «զոմբիի» պես գնում է զուգարան և խոհանոց

21:30 16.02.2020

Ավստրալիայի լրատվամիջոցները խոսել են Ադելաիդա քաղաքի 21-ամյա բնակիչ Հարի Դաննեի մասին, որը տառապում է հազվագյուտ նյարդաբանական խանգարումից՝ Կլեյն-Լևինի համախտանիշից (KLS), որը կոչվում է նաև «Քնած գեղեցկուհու» համախտանիշ: Երիտասարդը ցանկացած պահի կարող է քնել և չգիտի, թե որքան կտևի դա: Նրա ամենաերկար քունը տևել է 41 օր, նա քնած է եղել իր երկու ծննդյան օրերին`16 և […]

̰
Չինաստանում սկսել են արտադրել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

20:25 16.02.2020

Չինաստանի Չժենցզյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են արտադրել դեղամիջոց COVID-19 մահացու կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։ Դեղամիջոցը մշակել է Zhejiang Hisun Pharmaceutical դեղագործական ընկերությունը։ Խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է։ Արտադրող ընկերությունը համապատասխան մարմիններից պաշտոնապես թույլտվություն է ստացել։ Ինչպես ընդգծում են քաղաքի իշխանությունները, դա կարող է դառնալ առաջին դեղամիջոցը, որը կօգնի բուժվել կորոնավիրուսից։ […]

̰
Սրտի կծկումների հաճախականության ոսկե ստանդարտ գոյություն չունի․ ԱՄՆ սրտաբաններ

18:31 16.02.2020

Սրտի կծկումների հաճախականությունը սրտի զարկերի նորմալ ռիթմի ֆիզիոլոգիական ցուցիչն է: Այն արտացոլում է կծկումների քանակը, որոնք սիրտը կատարում է մեկ րոպեի ընթացքում, և սովորաբար համընկնում է զարկերակի զարկերի հետ: Բժիշկները կարծում են, որ հանգստի ժամանակ մարդկանց սրտի կծկումները կատարվում են 60-80 անգամ: Այնուհանդերձ, Միացյալ Նահանգների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ: […]

̰
Ինչո՞ւ է 30 տարեկանից հետո նիհարելը բարդ գործ

18:08 16.02.2020

НашПотребНадзор ծրագրի մասնագետները պարզել են, որ որքան ավելի բարձր է տարիքը, այնքան ավելի շատ է ներքին ճարպը, և ինչպես կարող են եղանակը և էժանագին մաստակն օգնել կիլոգրամներ կորցնել: Սխալ քաշը վտանգավոր է: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ արդյո՞ք քաշը նորմալ է, թե՞ անհրաժեշտ է նիհարել: Դրա համար կան հատուկ բանաձևեր: Առավել հայտնի է մարմնի զանգվածի ցուցանիշը, որն ամբողջ […]

̰
Ինչպես և որ ժամերին սնվել նիհարելու համար

14:30 16.02.2020

Կարևոր է ոչ միայն այն, թե մարդ ինչ է ուտում, այլև թե երբ է ուտում: Օրինակ, գիշերը ավելի քիչ է թուք արտադրվում, պակաս է արտադրվում նաև ստամոքսահյութը: Զուգահեռաբար ավելանում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, որ արյան մեջ եղած շաքարը արդյունավետ օգտագործվի իբրև «վառելիք»: Այստեղ, սակայն, խանգարող հանգամանք է էլեկտրական լուսավորությունը: Հետազոտությունները ցույց են տվել՝ 18:00-ից հետո […]

̰
Չինաստանում մահապատիժ կսահմանվի կորոնավիրուսով դիտավորյալ վարակելու համար

14:19 16.02.2020

Չինաստանում մահապատիժ կսահմանվի կորոնավիրուսով դիտավորյալ վարակելու համար: Չինաստանի կառավարության ընդունած որոշումը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը, սակայն նրանք խուսափում են կարանտինից կամ բուժումից, և ըստ էության, վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Ներկայումս կարանտինում են հայտնվել նույնիսկ չինական թղթադրամները՝ յուանները: Կենտրոնական բանկը ստիպված է եղել ևս 600 միլիարդ յուան թողարկել, իսկ […]

̰
Պետդումայում կորոնավիրուսի պատճառով առաջարկել են պետական ձեռնարկություններում անցկացնել հիգիենայի դասընթացներ

19:14 15.02.2020

Պետդումայի պատգամավոր Իվան Սուխարյովը նամակ է հղել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովին՝ առաջարկելով պետական հաստատություններում անցկացնել անձնական հիգիենայի և հակավիրուսային կանխարգելման դասընթացներ՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այս մասին հայտնում է RT-ն: Խորհրդարանականը նշել է, որ ոչ բոլոր ռուսաստանցիներն են հասկանում, թե ինչպես են փոխանցվում վարակիչ հիվանդությունները, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն վարակներից […]

̰
Վոլգոգրադում հեռախոսը պայթել է դպրոցականի ձեռքի մեջ

19:00 15.02.2020

Վոլգոգրադի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 11-ամյա աշակերտի ձեռքում բջջային հեռախոսի պայթյունի կապակցությամբ: Նախօրեին պատրաստվելով դպրոց գնալ՝ տղան հեռախոսը դրել է տաբատի գրպանը: Որոշ ժամանակ անց նա զգացել է, որ հեռախոսը շատ տաք է և փորձել է գրպանից հանել այն: Այս պահին հեռախոսը պայթել է և վնասել նրա ձեռքը, հայտնում է  ТАСС-ը: Դեռահասը հոսպիտալացվել է ձեռքերի […]

̰
ՌԴ-ում թմրանյութերի օգտագործման հետևանքով տարեկան ավելի քան 4,4 հազար մարդ է մահանում

18:45 15.02.2020

Ռուսաստանում տարեկան մահանում է ավելի քան 4,4 հազար թմրանյութ օգտագործող մարդ: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության հակաթմրանյութային քաղաքականության ռազմավարության նախագծում, որը հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ 2018-ին թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացել է 4,45 հազար, 2017-ին՝ 4,83 հազար մարդ: Բացի այդ, ամեն տարի իրավապահները բացահայտում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մոտ […]

̰
Կորոնավիրուսը թաքցնողները Չինաստանում կարող են մահապատժի ենթարկվել

18:39 15.02.2020

Չինաստանում դատարանը մի շարք որոշումներով նախադեպեր է ստեղծել, ինչի արդյունքում կորոնավիրուսի վարակակիր լինելու մասին տեղեկությունը թաքցնողները կարող են մինչև իսկ մահվան դատապարտվել։ Մի շարք պատիժներ են սահմանվել նաև հիվանդության հետ կապված այլ դեպքերում։ Հանրության շրջանում վիրուսի ավելի լայն տարածումը թույլ չտալու համար Չինաստանի իշխանությունները արդեն իսկ փակել են վիրուսի էպիկենտրոն Ուհան քաղաքը և նույնիսկ սահմանափակել […]

̰
BACK_TO_TOP