18:25 15.02.2020
Չինաստանի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 600 միլիոն յուան՝ նոր թղթադրամներով, իսկ հին թղթադրամները տվել ախտահանելու. դրանք կլինեն կարանտինի տակ, որը կձգվի շուրջ մեկ-երկու շաբաթ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Բանկն այդ քայլին է դիմել կորոնավիրուսի տարածման հետևանքով: Օգտագործված թղթադրամները կախտահանվեն, հետո 7- 14 օրով կարանտինի տակ կգտնվեն: Ազգային բանկի փոխնախագահ Ֆան Իֆեյն […]
16:20 15.02.2020
Եվրոպայում կորոնավիրուսի մահվան նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը: Չինաստանից 80 տարեկան զբոսաշրջիկը մահացել է Ֆրանսիայում: Ըստ աղբյուրների փոխանցած տվյալների` տղամարդը Ֆրանսիա էր ժամանել Ուհան քաղաքից: Նա եվրոպական երկրում էր հունվարի 16-ից, հիվանդանոց տեղափոխվել է վատ զգալուն պես: Հունվարի 25-ից նա եղել է կարանտինում, մի քանի օր անց նրա վիճակը վատացել […]
14:30 15.02.2020
Երկու ամսական երեխան Չինաստանում բուժվել է կորոնավիրուսից, հայտնում է Weibo-ն: Հաղորդվում է, որ նա երկրի ամենափոքր հիվանդն է եղել, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Երեխային դուրս են գրել Գույչժոու նահանգի հիվանդանոցից փետրվարի 15-ին, երեք այլ` լավացած հիվանդների հետ: Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին Ուհանում (Հուբեյ նահանգ) անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառը […]
13:45 15.02.2020
Google, Facebook և Amazon ընկերությունները ներկայացուցիչները հանդիպել են առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի հետ նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվությունը կանխելու միջոցառումները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը: Հանդիպումը տեղի է ունեցել ԱՀԿ-ի նախաձեռնությամբ Facebook-ի շտաբ-բնակարանում: ԱՀԿ-ի ներկայացուցիչ Էնդի Պատիսոնը առաջարկել է սոցցանցերի օգտատերերի կողմից հրապարակվող ինֆորմացիայի ճշտման հարցում օգնել:
13:39 15.02.2020
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է […]
12:40 15.02.2020
ՀՀ առաջին տիկին, City of smle բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքում» գրառում է կատարել «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» խորագրով. «Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ավելի քան 100 դեպք: Մեր բժիշկների նվիրվածության […]
23:36 14.02.2020
Մոսկվայի Սվիբլովո շրջանում հարբած տղամարդը հարձակվել է կանչով ժամանած բուժակի վրա և ոտքով հարվածներ հասցրել նրան: Այդ ամենը տեսանկարահանվել է և հայտնվել է ՆԳՆ-ի մայրաքաղաքային ծառայության կայքում: Դեպքը տեղի է ունեցել Ամունդսենի փողոցում գտնվող բնակելի շենքում: Բժիշկները կանչով հասել են այնտեղ և փորձել են օգնություն ցուցաբերել շքամուտքում անգիտակից վիճակում պառկած 33-ամյա տղամարդուն: «Բժշկական զննության ընթացքում […]
22:52 14.02.2020
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը մոտենում է երկու հազարի, նրանցից վեցը մահացել են: Այս մասին նշել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը, հայտնում է ТАСС- ը: «Փետրվարի 11-ի ժամը 24: 00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում հիվանդության 1716 դեպք էր ախտորոշվել, նրանցից վեցը ողբերգական ձևով մահացել են», – ասել է […]
20:46 14.02.2020
Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Օու Ուենհանը հաղորդել է, որ հանրապետությունն արդեն ծախսել է 41 միլիարդ յուան (մոտ 5,87 միլիարդ դոլար) կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, և նախատեսում է ծախսերը հասցնել մինչև 80,55 միլիարդ յուանի (11,53 միլիարդ դոլար), հայտնում է ТАСС-ը: «Մենք ավելացնում ենք հատկացումները հիվանդության դեմ պայքարելու համար»,- ասել է Օու Ուենհանը:
18:39 14.02.2020
Էլեկտրոնային մեծածախ վաճառքի «Alibaba» ու մանրածախ վաճառքի «AliExpress»համակարգերի հիմնադիր, միլիարդատեր Ջեք Ման ևս 1,4 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ հակամիջոց գտնելու ֆինանսավորմանը։ Մինչ այս, նա ևս մոտ 14 միլիոն դոլար էր հատկացրել նույն նպատակով։ Միլիարդատերը իր հիմնադրամի միջոցով այդ գումարն ուղղել է Չինաստանում վարակի դեմ պայքարող պետական հանձնաժողովին, որը միաժամանակ փնտրում է […]
16:30 14.02.2020
Սանկտ Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոցում կորոնավիրուսի կարանտինից, բացի Ալլա Իլյինայից, փախուստի են դիմել ևս երեք հիվանդներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Իլյինան փախուստ է կատարել փետրվարի 7-ին, մյուս երեք հիվանդները` փետրվարի 11-ին: Նրանցից երկուսը վերադարձել են սեփական կամքով, հավանաբար, նրանց հետ կապ են հաստատել, բացատրել, որ նրանք սխալ են վարվել: Երրորդ աղջկա դեպքում նորություն դեռ […]
16:00 14.02.2020
Նոր կորոնավիրուսին վերաբերող լուրերի մասով օրը սկսվեց այս տեղեկությամբ Ամերիկացի տարհանվածների այն խումբը, որն անցած շաբաթ դուրս է եկել նոր կորոնավիրուսի կենտրոն համարվող Ուհանից և գտնվում է կարանտինի մեջ, դիմել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոն՝ խնդրանքով, որ վարակի հայտնաբերման համար թեստավորումն արագ կատարվի: «Մենք կարծում ենք, որ թեստավորումը կօգնի հնարավորինս շուտ բացահայտել պոտենցիալ […]
13:17 14.02.2020
2019 թվականի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել, առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան […]
10:14 14.02.2020
Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Ներկայում հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, […]
22:26 13.02.2020
Կորոնավիրուսը, որով վարակվում են մարդիկ, կարող է 9 օր պահպանել իր ակտիվությունը տարբեր մակերեսների վրա: Համեմատության համար՝ կարմրուկի վիրուսը աղտոտված իրերի վրա ապրում է ընդամենը երկու ժամ: Կենդանական կորոնավիրուսի որոշ տեսակներ պահպանվում են ավելի քան 28 օր: Վիրուսների «կյանքը երկարաձգում են» ցածր ջերմաստիճանն ու խոնավության բարձր մակարդակը: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագետներն առաջարկում են մանրակրկիտ […]
22:22 13.02.2020
Կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Ալլա Իլյինային, որը փախել է հիվանդանոցից, ցանկացել են պատժել: Սանկտ Պետերբուրգի գլխավոր սանիտարական բժիշկը վարչական հայց է ներկայացրել Կույբիշևի շրջանային դատարան: Այս մասին հաղորդվել է քաղաքային դատարանների համատեղ մամուլի ծառայության Telegram ալիքով: Ըստ Подъем -ի՝ Իլինային սպառնում է 500 ռուբլու տուգանք՝ «սահմանված ժամկետում պետական հսկողություն իրականացնող մարմնի օրինական […]
21:59 13.02.2020
Չիտա քաղաքի բժիշկները շրջանային հիվանդանոցից դուրս են գրել կորոնավիրուսով վարակված ու բուժման կուրս անցած Չինաստանի քաղաքացի Վանգ Յունբինյային, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հունվարի 26-ից հիվանդը անցնում էր բուժման կուրս: Չափանիշների համաձայն՝ ստացել է ախտորոշման ու բուժման համար բոլոր միջոցները»,- ասել է գլխավոր բժիշկ Սերգեյ Յուրչուկը: Դուրս գրված տղամարդու կինը և դուստրը կմնան բժշկական հաստատությունում մինչև […]
21:09 13.02.2020
Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսով ավելի հեշտ են վարակվում տղամարդիկ: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը վերլուծել է իրենց երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացած անձանց սեռատարիքային կազմը, պարզվել է, որ կորոնավիրուսից մահացածների երկու երրորդը տղամարդիկ են: Ռուս մասնագետները դա պայմանավորում են այն հանգամանքով, որ տղամարդիկ առավել շատ են ծխում, այդ իսկ պատճառով նրանց թոքերում վիրուսն ավելի արագ է զարգանում: Կա […]
19:14 13.02.2020
Տեղի իշխանություններն ընդգծում են, որ դա Չինաստանում մոլեգնող COVID-19 կորոնավիրուսը չէ:
17:42 13.02.2020
Ազգային ժողովում արդեն 2-րդ ընթերցումով ընդունվեց «հակածխախոտային» անվանումը ստացած փաթեթը, որով սահմանափակումներ են մտցվում ծխախոտի գովազդի և վաճառքի, հանրային վայրերում դրա օգտագործման վերաբերյալ։ Մինչ քվեարկությունը 7 պատգամավոր «վարման կարգի վերաբերյալ» ելույթ ունեցավ և հայտնեց իր այս կամ այն կերպ քվեարկության մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնեց, որ ազատ է քվեարկելու, սակայն և՛ «Իմ քայլը», և՛ ԲՀԿ-ն […]
13:46 13.02.2020
Կորոնավիրուսի օջախը համարվող Հուբեյ նահանգում կրկին երկարացրել են արձակուրդները համաճարակաբանական լուրջ իրավիճակի պատճառով: Տարբեր ընկերություններ աշխատանքը կարող են վերսկսել ոչ շուտ քան փետրվարի 21-ը, իսկ կրթական հաստատությունների վերաբացման մասին դեռ չեն հայտարարել: Այս մասին ասված է տեղի իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ: Ի դեպ, արձակուրդները Հուբեյ նահանգում երկարացվել են մի քանի անգամ:
13:40 13.02.2020
Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել Diamond Princess ճամփորդական նավում կարանտինում գտնվող տարեց ուղևորներին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն, հայտնում է NHK News- ը: «Նավի վրա այդպիսի ուղևորների երկար մնալը կարող է ուժեղացնել նրանց մոտ քրոնիկ հիվանդությունները և սպառնալ նրանց առողջությանը»,- շեշտել է գերատեսչության ղեկավարը: […]
13:14 13.02.2020
ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ մանկական մահացության ցուցանիշը նվազում է: Ըստ հրապարակված տվյալների՝ մահացության դեպքերը 0-1 տարեկան երեխաների շրջանում են, եթե 2017 թվականին 307 է եղել, ապա 2019-ին թիվը կազմել է 224: Իսկ 0-5 տարեկանների դեպքում շարժն այսպիսի պատկեր է ունեցել՝ 2017-ին 358 դեպք է եղել, 2019-ին՝ 276:
13:00 13.02.2020
Կորոնավիրուսային բռնկումը լուսաբանող բլոգերը Ուհանում անհետացել է: Նա պատմում էր հիվանդանոցների ծանրաբեռնվածության, բժշկական անձնակազմի անբավարարության և քաոսի մասին: Ի՞նչ է պատահել բլոգերի հետ: Մանրամասները` տեսանյութում:
10:42 13.02.2020
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային պայմաններից ելնելով՝ փետրվարի 12-ից փակ է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը, ինչի պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն: ✅Հարցը կարգավորվել է առողջապահության նախարարության կողմից և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: ✅Նշենք նաև, […]
08:50 13.02.2020
Կորոնավիրուսային համաճարակը Չինաստանում շարունակում է լարված պահել ամբողջ մոլորակը: Չինաստանի մի շարք քաղաքներ ամբողջովին մեկուսացված են արտաքին աշխարհից: Պետությունները փակում են իրենց սահմանները, սակայն շարունակում են մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստան: Բժիշկները, բուժքույրերը, համաճարակաբանները, կամավորներն ու հիվանդանոցների և բժշկական կենտրոնների այլ աշխատակիցներ անխոնջ աշխատում են կյանքեր փրկելու համար: Չինաստանում տիրող իրավիճակը ճիշտ հասկանալու համար բավական է […]
21:13 12.02.2020
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը անհանգստացել է երեխաների, դեռահասների և տարբեր տարիքի մարդկանց առողջության համար, որոնք շատ ժամանակ են տրամադրում գաջեթներին, հայտնում է ռուսալեզու «Չեզոք Թուրքմենստան» թերթը: Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորների հետ ամենամյա հանդիպման ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ ժամանակակից, համակարգչային և տեղեկատվական համակարգերի զարգացմամբ երեխաներն ու դեռահասները, ինչպես նաև տարբեր տարիքի մարդիկ, շատ ժամանակ են […]