20:17 12.02.2020
Յուրաքանչյուր տարի աշուն-գարուն ժամանակահատվածում հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Ելնելով գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությունից` հանրապետությունում օրական կտրվածքով դեռևս շարունակվում է մշտադիտարկումը, ըստ որի` այսօր նկատվել է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նաև նվազում, օրինակ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է 1,1 անգամ։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության […]
19:45 12.02.2020
Գյումրիի հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը փոքր-ինչ նվազել է դեկտեմբեր և հունվար ամիսների համեմատ։ Սեզոնային այս վիրուսը հիվանդության բավականին լուրջ ընթացք ունի, ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, թուլությամբ և այլն։ Վիրուսն ավելի շատ բարդություններ է ստեղծում երեխաների համար։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժսպասարկումը շարունակվում է արտակարգ ռեժիմով։ Մեկ-երկու օր առաջ հոսպիտալացված երեխաների մոտ մանկաբույժը հերթական […]
17:48 12.02.2020
Ազգային ժողովում կառավարությանը հարց ուղղելիս ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ իրենք պարզել են, որ Հայաստան մտնող սննդի մեծ մասը մեկ լաբորատորիայում է քննվում, մյուս լաբորատորիաներին բաժին են հասնում հատուկենտ դեպքեր։ Սիմոնյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով՝ այդ լաբորատորիան անձնական կապերի միջոցով է այդքան փորձաքննությունների պատվերներ ստանում։ Պատգամավորի այս խոսքերին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ, […]
17:27 12.02.2020
Համաշխարհայյին տնտեսությունը և Հայաստանի տնտեսությունը որքա՞ն կազդվեն, եթե նոր կորոնավիրուսը տնտեսական ճգնաժամ ստեղծի։ Այս հարցը տվեց Արման Աբովյանը՝ կառավարությանը հարցեր տալու նիստի ժամանակ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ Չինաստանի տնտեսական աճը այս տարվա համար նախատեսվում է 6,6 տոկոս, և Bloomberg-ի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով այդ աճի ցուցանիշը կնվազի 1/4-ով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ […]
17:00 12.02.2020
Ուհանում կառուցված ժամանակավոր հիվանդանոցի բժիշկները որոշել են ուրախացնել կորոնավիրուսով հիվանդներին: Համազգեստով բուժքույրերը սկսել են պարել հենց հիվանդանոցում: Տեսանյութը հայտնվել է South China Morning Post-ի յութուբյան ալիքում: Հիվանդներն արագ միացել են բուժքույրերին և սկսել պարել ուրախ երաժշտության ներքո: Հետո բուժքույրերից մեկը պատմել է, որ ինքը գործընկերների հետ ցանկացել է ցրել լարված մթնոլորտը և հիվանդներին ստիպել ժպտալ […]
16:06 12.02.2020
«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Հիշեցնենք՝ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով […]
15:46 12.02.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ուղեցույց է ներկայացրել, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է տարբերել գրիպը սովորական մրսածությունից:
13:30 12.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման և վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով […]
23:08 11.02.2020
Վերջին օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման շուրջ որոշակի մտահոգություններ են առաջացել հանրության շրջանում։ Առողջապահության նախարարության այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն […]
18:39 11.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն կցուցաբերի իր քույր քաղաքին` չինական Սիանին: Այս մասին որոշում կայացվել է այսօր Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստում: Սիան քաղաքից Գյումրիի քաղաքապետարանը երկու պաշտոնական նամակ է ստացել, որով չինական կողմը խնդրել է իրենց բժշկական պարագաներ տրամադրել: Ավագանին որոշել է այդ նպատակի համար 2 մլն դրամ […]
17:56 11.02.2020
Հոնկոնգի բժիշկները հայտարարել են, որ կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը, եթե վերահսկողության մեթոդները ձախողվեն: Նրանք նաև զգուշացրել են, որ նույնիսկ եթե մահացության մակարդակը հասնի ընդամենը 1 տոկոսի, հիվանդության տարածման հավանականությունը կնշանակի, որ այն դեռ կարող է սպանել հազարավոր մարդկանց: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսով […]
17:17 11.02.2020
Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ: «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչների ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ Կատարվել էր նաև նմուշառում այդ […]
16:00 11.02.2020
Բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլն Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ կուղարկվեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: Գյումրիի քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը:
15:51 11.02.2020
Կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել: Ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 43 հազար մարդ արդեն վարակված է նոր տեսակի վիրուսով, հայտնում է DXY.cn-ն: Կորոնավիրուսից վերականգնված մարդկանց թիվը ևս շարունակում է աճել: Ներկայումս հայտնի է, որ գրեթե 4,5 հազար մարդ կարողացել է վերականգնվել: Աշխարհում հիվանդությունից մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 1018:
15:50 11.02.2020
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Աֆրիկայում արձանագրվել են կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր: Այս մասին հայտնում է Interfax-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ՝ Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Օլեգ Օզերովը՝ արձագանքելով լուրերին, թե Աֆրիկայում կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի հաստատված դեպք չկա: Մանրամասներ, թե որտեղ են արձանագրվել այդ դեպքերը, ովքեր են վարակվել, չեն հաղորդվում:
15:13 11.02.2020
Չինաստանի արվարձաններից մեկում՝ Հայնանում գտնվող հիվանդանոցը հաստատել է՝ չորս ամսական փոքրիկ աղջնակը, որը վարակված էր նոր տեսակի կորոնավիրուսով, առողջացել է: Այս մասին հայտարարել է չինական «Սինխուա» գործակալությունը: Ավելի վաղ փոքրիկն ընտանիքի հետ վերադարձել է Սյաոգան քաղաքից, որ կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում էր: Հունվարի 27-ին բժիշկները հաստատեցին, որ երեխան կորոնավիրուսակիր է: Փետրվարի 7-ին Չինաստանի իշխանությունները հաղորդեցին ամենից […]
13:54 11.02.2020
Ազգային ժողովի այսօրվա նիստում առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ասաց, որ իրենց ներկայացրած օրենքի նախագծով բժշկական համակարգից հանվելու է «հիվանդ» հասկացությունը՝ փոխարինվելով «պացիենտ» հասկացությամբ: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչն է պատճառը, որ ընտրվել է հենց այդ օտարածին բառը։ Նա հարցրեց՝ արդյոք չկա՞ համարժեք հայեցի բառ օգտագործելու հնարավորությունը։ Փոխնախարարը բացատրեց, որ նախագիծը կազմելիս իրենք […]
13:48 11.02.2020
Առողջապահության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի մեծածավալ փոփոխություն, որը մի շարք փոփոխություններ է կատարելու ներկայումս գործող կարգավորումներում։ Մասնավորապես, սահմանվելու են նաև բժշկական գաղտնիքի տնօրինման, օգտագործման և փոխանցման կարգավորումներ։ Բժշկական ծառայությունների դիմողների համար սահմանվելու են իրավունքներ և պարտականություններ և այլն։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ […]
13:20 11.02.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կդադարի այս տարվա ապրիլին, հայտնել են ամերիկացի առաջնորդի մամուլի ծառայությունից: «Մարդիկ կարծում են, որ այս ապրիլին համաճարակը կդադարի տաք եղանակի պատճառով»,- Թրամփի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը: Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը «լավ դիրքեր» ունի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության տվյալների՝ ԱՄՆ-ում […]
13:19 11.02.2020
Հիմք ընդունելով 2020թ․ հունվարի 15-ին հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ընթացքում քաղաքացի Մ․Մ․-ի և նրա երեխայի հանդեպ ցուցաբերված բուժօգնությանը և սպասարկման որակին վերագրվող խնդիրները՝ հունվարի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հարուցել է վարչական վարույթ Լուսառատի բժշկական ամբուլատորիայի հանդեպ։ ՀՀ ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի բժշկական սպասարկման վերահսկողության բաժնի աշխատակիցները զննում են իրականացրել Լուսառատի բժշկական […]
11:09 11.02.2020
Փետրվարի 11-ին ամբողջ աշխարհում նշվում է Պացիենտի համաշխարհային օրը. նպատակն է բոլորի ուշադրությունը սևեռել հիվանդություն ունեցող անձանց տարբեր խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Պացիենտի համաշխարհային օրը նշվում է 1993 թվականից` Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ, ով ուներ Պարկինսոնի հիվանդություն: Նա օրվա նպատակը բնութագրել է հետևյալ կերպ. «Առողջապահական համակարգը, ողջ քաղաքացիական հասարակությունը […]
10:31 11.02.2020
Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում: Մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է: «Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաև ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում […]
23:54 10.02.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Գեդեոն Հովհաննիսյանն իր էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրել․ «Սիրելի կապանցիներ, քիչ առաջ այցելել էի Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք և ականատես եղա մի տեսարանի երեխաների թիվն այնքան էր աճել, որ երեխաներին պառկեցնում էին միջանցքներում։ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ» Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է. «Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի […]
23:43 10.02.2020
Առողջապահության առաջնային օղակի ամրապնդումն ու զարգացումը առաջնահերթություն է: 2019-ին կրկնապատկվեց բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն: 70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվեց 146 մլն դրամ: 2020-ին, ի դեպ, այս ցուցանիշը 2018-ի համեմատ եռապատկվել է՝ կազմելով 215 մլն: Սա աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար: «Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, […]
20:42 10.02.2020
Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում: Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապօգնության կանչերում։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի […]
20:28 10.02.2020
Այսօր՝ փետրվարի 10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ «Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ […]
17:40 10.02.2020
Գյումրիում թափառող շները ստերջացվում են: Գործընթացը օրեր առաջ է սկսվել: Հիշեցնենք, որ 4 անգամ հայտարարված մրցույթներից հետո քաղաքապետարանը վերջապես գտավ Գյումրիում անասնաբուժական ծառայություն իրականացնող անհատ ձեռներեցի, որը մասնակցեց մրցույթին և տեղական բյուջեի ֆինանսավորմամբ ստերջացում կատարելու իրավունք ստացավ: Կենտրոն ահազանգերը շատ են տարբեր թաղամասերից։ Քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել առայժմ 350 շան ստերջացման համար: Իսկ թե […]
17:37 10.02.2020
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Լոռու մարզային վարչությունների և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք […]
17:19 10.02.2020
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը հայտարարել է, որ Ռուսաստանի բնակչության 30%-ը չարաշահում է ալկոհոլը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Կան չարաշահողներ, որոնք չեն դիմել ո´չ նարկոլոգի, ո´չ բժշկի: Նրանք օգտագործում են ամսվա ընթացքում օրական մեկ բաժակ՝ 50 մլ թունդ ալկոհոլ: Մեկ ամիս անց լյարդի ցուցիչը ցույց է տալիս, որ մարդը չարաշահում է ալկոհոլը: Բնակչության […]
16:41 10.02.2020
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտարարել է, որ 2019-nCoV կորոնավիրուսը Մեծ Բրիտանիայի համար լուրջ և անխուսափելի սպառնալիք է: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը և փոխանցումը լուրջ և անդառնալի սպառնալիք է հանրության առողջության համար: Այն միջոցները, որ գործադրվում են, դիտվում են որպես արդյունավետ միջոց հիվանդության կանխարգելման ու տարածման տեմպերը նվազեցնելու […]