16:21 10.02.2020
Գիտնականները պարզել են կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհը: Պատճառ կարող է դառնալ լուծը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այսինքն՝ վտանգ է պարունակում վարակված մարդու հազը: Ուհանի հիվանդանոցում 1-2 օրվա ընթացքում լուծ և սրտխառնոց է նկատվել 138 պացիենտներից 14-ի մոտ՝ մինչև շնչարգելությունը և հիվանդության զարգացումը: Գիտնականները […]
14:53 10.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը ուժեղացված աշխատանքային ռեժիմի շրջանակներում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու հսկողական աշխատանքներ է տանում նաև գնացքներում։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
13:16 10.02.2020
Կամբոջայի առաջին և միակ վարակակիրը ամբողջությամբ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է Fresh News -ը՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: 60 տարեկան տղամարդը բարեկամների հետ Կամբոջա մերձծովյան հանգստի էր եկել Ուհան քաղաքից: Առաջին ախտանշանները արտահայտվել են 2 օր անց, որից հետո բժիշկները հետազոտել և պարզել են, որ նրա մոտ կա նոր […]
12:40 10.02.2020
2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կարանտինի մեջ գտնվող զբոսանավի վրա ավելացել է ևս 60-ով՝ հասնելով 130-ի: Այդ մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարությանը: Զբոսանավում ընդհանուր 3700 մարդ կա, ներառյալ զբոսանավի անձնակազմը և ուղևորները: Նշվում է, որ 600 մարդ կարիք ունի պրոֆիլակտիկ կամ որևէ այլ հիվանդության համար նախատեսված դեղամիջոցների: Ճապոնական իշխանությունները խոստացել են […]
23:00 09.02.2020
Մեծ Նովգորոդում գիտնականները հաջողությամբ փորձարկել են բիոհիբրիդային սքրինինգը` ուղեղում տեղադրված հատուկ չիպով առնետները հոտով կարողացել են երեք անգամ ավելի լավ ախտորոշել քաղցկեղը, քան վերջին սերնդի բժշկական սարքավորումները: Այս մասին ТАСС-ին պատմել են հետազոտական հիմնադրամի մամուլի ծառայությունից: Այս մեթոդի շնորհիվ քաղցկեղի զարգացման հավանականությունը հնարավոր է ախտորոշել ամենավաղ փուլում, ինչը դժվար կամ անհնար է որոշել ավանդական մեթոդներով: […]
22:13 09.02.2020
Հնդկաստանում փոքրիկ աղջիկը «քարացել է» հազվագյուտ հիվանդության պատճառով, գրում է Daily Mail-ը: 7 տարեկան Ռաջեշվարին տառապում է հազվագյուտ մաշկային հիվանդությամբ՝ իխթիոզով: Դրա հետևանքով նրա ձեռքերը, ոտքերը, համարյա ողջ մարմինը ծածկվում է անհասկանալի կեղևով, որը շատ նման է քարի: Այդ կեղևն աղջկան ցավեցնում է նստելիս կամ պառկելիս: Ծնողները երեխայի վիճակը թեթևացնելու համար հասցնում են մոտական քաղաքի […]
22:00 09.02.2020
ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանում գիտնականներն ապացուցել են միս ուտելու մահացու վտանգը: Այդ մասին հայտնում է EurekAlert- ը: Գիտնականներն իրականացրել են ուսումնասիրություն՝ հավաքելով և վերլուծելով 29.682 մարդու տվյալներ: Հարցվածների միջին տարիքը եղել է 53.7-ը: Նշվում է, որ նրանցից 44.4% -ը տղամարդիկ են եղել: Հարցվողները տվյալներ են ներկայացրել իրենց ամենօրյա սննդակարգի վերաբերյալ: Պարզվել է, որ շաբաթական երկու բաժին […]
21:13 09.02.2020
Գերմանիայի Օսնաբրյուկյան համալսարանում և ԱՄՆ-ի Սանտա Ֆե ինստիտուտում գտել են արդյունավետ մեխանիզմ՝ մարդու օրգանիզմի քաղցկեղային բջիջներին հակադրելու համար: Հետազոտության տվյալները տրամադրել է MedicalXpress- ը: Գիտնականները պարզել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմները կանխում վնասված բջիջների վերածումը քաղցկեղի: Այս բնական պաշտպանությունը ուռուցքների դեմ գործում է նաև մարդու օրգանիզմում: Երբ օրգանիզմում հայտնվում է մուտանտ բջիջ, որը սկսում […]
21:05 09.02.2020
Նյու Յորքի Ամերիկյան Ալբանիի բժշկական քոլեջի գիտնականները գտել են ուղեղի ծերացումը դադարեցնելու միջոց: Այս մասին գրում է EurekAlert-ը: Մասնագետները ուսումնասիրել են երիտասարդ և ծեր մկների ուղեղը և պարզել, որ որոշ տեսակի իմունային բջիջներ կուտակվում են ուղեղում տարիքի հետ: Մարմնի հյուսվածքներում կան ILC2- ի 2-րդ խմբի բնածին լիմֆոիդ բջիջներ, որոնք նպաստում են վնասված տարածքների վերականգնմանը: Այսպիսով, […]
17:08 09.02.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի պարզաբանումը՝ մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող գործողությունների վերաբերյալ. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը: Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ […]
16:54 09.02.2020
Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է չորսի, հայտարարել է Բրիտանիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթին: «Եւս մեկ հիվանդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը չորս է», – ասվում է հայտարարության մեջ: Ըստ նրա՝ բժիշկներն ու փորձագետները փորձում են պարզել, թե ում հետ են շփվել վարակվածները: Նոր հայտնաբերված հիվանդին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, նա […]
14:56 09.02.2020
Պեկինում բնակվող SHANTNEWS.am-ի աղբյուրը շարունակում է ներկայացնել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով տիրող սարսափելի իրավիճակը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեկուսացնում բազմաբնակարան շենքերի մուտքերը և արգելափակում մարդկանց ելումուտը: Կարելի է նկատել, որ կողպվում են անգամ բնակարանների դռները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են փորձում էթանոլով ախտահանել տարածքը: Այնուհետ կարելի է տեսնել, թե ինչ է […]
14:07 09.02.2020
Կանադացի պոպ երգիչ Ջասթին Բիբերը պատմել է 13 տարեկանում առաջին անգամ թմրանյութ օգտագործելու իր փորձի մասին: Բիբերը հիշել է, որ ամեն ինչ սկսվել է մարիխուանայից, որը միանգամից կախվածություն է առաջացրել: Ավելի ուշ նա սկսել է օգտագործել ամֆետամին և էքստազի: Երգիչն ասել է, որ սիրել է փորձարկումներ կատարել, միայն թե նրա ամեն քայլին հետևում էին տեսախցիկները: […]
13:52 09.02.2020
SHANTNEWS.am-ի՝ Պեկինում բնակվող աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է հավաստի տվյալներ, թե ինչպիսին են նոր տիպի կորոնավիրուսի հետևանքները: Եվ այսպես իրավիճակը Չինաստանում այսպիսին է. Ըստ նախնական տվյալների՝ նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է Ուհան քաղաքի բնակչության մեկ երրորդը: Տարածաշրջանում հիվանդ է բնակչության մեկ հինգերորդը: Հիվանդանոցները և հիվանդների համար նախատեսված վրանային […]
23:59 08.02.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել: Նորածին երեխան ծնվել է 2.55 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է Տերատոմա: Գոյացությունը վերացնելու համար երեխան վիրահատվել է, այն տևել է մոտ երեք ժամ, բժիշկներին հաջողվել է […]
22:16 08.02.2020
Նիդեռլանդներում թոշակառու բուժաշխատողը կատարել է ավելի քան 14 հազար հիվանդի վերջին կամքը մահից առաջ : Նրանցից մեկը ամուսնական զույգ է եղել. նրանք ցանկացել են վերջին անգամ ձյուն տեսնել, հայտնում է Metro- ն: 60-ամյա Քիս Վելսդբուրը գնել է շտապօգնության մեքենաների պարկ՝ մահացող հիվանդների երազանքներն իրականացնելու համար: Մարդը խնդրել է, որ ես նրան տանեմ Ռոտտերդամի նավահանգիստ: Այնտեղ […]
20:45 08.02.2020
Ճապոնիայում կորոնավիրուսի նոր տեսակով վարակված առաջին քաղաքացին է ապաքինվել: Փոխանցում է TACC-ը: Զբոսաշրջային ավտոբուսի 60-ամյա վարորդը հոսպիտալացվել էր հունվարի վերջին: Նա բուժման կուրս է անցել ու դուրս գրվել:
19:24 08.02.2020
Ցերեկային քունը կարող է վտանգավոր լինել, եթե այն փոխարինում է գիշերվա քնին: Այս մասին հայտնել է ռուս քնաբան Ռոման Բուզունովը: Նրա համոզմամբ՝ ցերեկային քունը կարող է օգնել միայն այն դեպքում, երբ գիշերը կա անքնություն, սակայն այն չի կարող երկար տևել: «Եթե մարդը պառկում է քնելու գիշերը` ժ. 22.00-23.00-ին, ապա ցերեկը կարող է քնել առավելագույնը 1 […]
16:43 08.02.2020
Ինդոնեզական Բալի կղզու միգրացիոն ծառայությունն արգելել է երկիր 17 օտարերկրացիների մուտքը: Նրանք ավելի վաղ այցելել էին Չինաստան, որտեղ կորոնավիրուսի համաճարակ է: Ինչպես հաղորդում է The Jakarta Post պարբերականը, օտարերկրացիների խմբում, որոնց թույլ չեն տվել կղզի մուտք գործել, եղել են նաև Հայաստանի 3 քաղաքացիներ: Օտարերկրացիների թվում եղել են նաև Չինաստանի, ՌԴ, Մեծ Բրիտանիայի, Մարոկկոյի, Ռումինիայի, Ուկրաինայի […]
16:19 08.02.2020
Չինական Ուհան քաղաքում շահագործման է հանձնվել նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված երկրորդ հիվանդանոցը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բուժաշխատողների առաջին խումբը արդեն ժամանել է հիվանդանոց: Նրանք այժմ պատրաստվում են հիվանդներին ընդունելուն: Հայտնի է, որ նրանք հիվանդանոց կտեղափոխվեն արդեն այսօր: Այս հիվանդանոցում կբուժվեն այն հիվանդները, որոնց մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Հայտնի […]
15:33 08.02.2020
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են բժիշկները բնակարաններից բռնի ուժով դուրս հանում այն մարդկանց, ում մոտ կորոնավիրուսի առկայություն է կասկածվում: Տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով մարդիկ տանից դուրս հանում 2 հոգու՝ թևերից բռնած, իսկ 3-րդը դիմադրում է, սակայն բժիշկները նրան էլ են բռնությամբ տանում: Տեսանյութը նկարահանվել […]
23:51 07.02.2020
Նախկինում գործող ծառայությունների ֆինանսավորման դադարեցումը նախարարությունը կոմպենսացնում է պոլիկլինիկաներում նոր անվճար ծառայությունների ներդրմամբ, որից կարող են օգտվել զույգերը մինչև ամուսնությունը: Նրանք մինչև ամուսնությունը հնարավորություն կունենան առաջնային օղակներում անվճար օգտվելու լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից։ «Վերնագրված է ծնելիության բարելավում՝ առողջության վիճակով պայմանավորված, ամբողջ իմաստը ծրագրի հենց դա է, որ կարողանանք նպաստել ծնելիության բարելավմանն ու նաև անպտղության բուժմանը»,- նշում […]
21:37 07.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Երևանի դպրոցներ։ Գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել այցից։ «Առողջություն մեր աշակերտներին: Այսօրվա այցիս լուսանկարներն են` Երևանի դպրոցներից: Երեխաների մի մասը տեղեկացված է կանխարգելման միջոցներից, ինչը շատ լավ է: Ուզում եմ շեշտել, որ Առողջապահության նախարարության մեր գործընկերները հետևում են համաճարակային ֆոնի զարգացմանը, և […]
20:02 07.02.2020
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը: Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:57 07.02.2020
Առողջապահության նախարարությունը մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տվել Մարալիկի առողջության կենտրոնին ծննդաբերական բաժանմունքը համապատասխանեցնել ծննդօգնության համար սահմանված չափորոշիչներին։ Այս տարի ծննդօգնության ծառայության համար պետպատվեր չի հատկացվել, որն էլ ինքնաբերաբար փակման է տանում։ Այս ընթացքում ծննդաբերական բաժանմունքի խնդիրներին արձագանքել են անհատներ, որոնց ֆինանսական հովանավորչությամբ անհրաժեշտ բուժսարքավորումներ են արդեն գնվել, սակայն դրանից բացի, նեղ մասնագետների պակասն է […]
18:08 07.02.2020
Հայաստանում այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել։ Մի քանի դեպքերը, երբ տարբեր անձանց մոտ նոր վարակի նշաններ են կասկածվել, ի վերջո, չեն հաստատվել։ Չինաստանից ՀՀ միայն մեկ քաղաքացու տարհանման մասին է մինչև հիմա հայտնի։ Չինաստանում, որ վարակի տարածման հիմնական օջախն է, վարակակիրների թիվն արդեն անցել է 30 հազարը։ Վարակից մահացածների թիվը գերազանցում […]
16:30 07.02.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ Չինաստանից նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 31 հազար: «Այսօրվա մայրցամաքային Չինաստանից նոր կորոնավիրուսային հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 31161 է»,- ասվում է կազմակերպության Twitter-ում: Միևնույն ժամանակ, գրանցվել է 4,821 ծանր դեպք և 636 մահ: ԱՀԿ-ն նաև նշել է, որ հաջորդ շաբաթ կհրավիրվի համաժողով […]
16:00 07.02.2020
ԱԹՍ-ով նկարահանված կադրերը ցույց են տալիս Չինաստանի Ուհան քաղաքի մեռյալ և ամայի պատկերը: Քաղաքը, որը նոր տիպի կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնն է, հունվարի 23-ից մեկուսացվել է: Տեսանյութը` այստեղ:
15:23 07.02.2020
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների դեռևս 2010 թվականից «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթն այլևս կիրառելի չէ: «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթը կիրառվում էր ՄԻԱՅՆ 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված ԳՐԻՊԻ Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար: […]
15:17 07.02.2020
Սինգապուրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը աճել է՝ հասնելով 33-ի, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: «Փետրվարի 7-ի տվյալներով՝ առողջապահության նախարարությունը հաստատել է 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակվելու ևս երեք դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Հիվանդներից երկուսին դուրս են գրել: Մնացած 31-ի վիճակը կայուն է կամ բարելավվում է»,- ավելացնում են նախարարությունից: