TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. Արայիկ Հարությունյանը՝ գրիպի համաճարակների վերաբերյալ խոսակցությունների մասին

14:52 07.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում՝ հատկապես դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ: Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու […]

̰
Չինաստանում երկու ռուս դիվանագետ դեսպանատանը կարանտինի մեջ է պահվում

14:06 07.02.2020

Երկու ռուս դիվանագետներ, ովքեր օգնել են տարհանել ռուսներին չինական Ուհանից, 14 օր կարանտինի մեջ կլինեն և կպահվեն դեսպանատան տարածքում, հայտնում է ТАСС-ը: Ակնկալվում է, որ դիվանագետները փետրվարի 8-ին կամ 9-ին կվերադառնան Պեկին, որտեղ նրանք կլինեն կարանտինի մեջ: Նրանց տեղավորելու են առանձին շենքում, որտեղ կլինի անհրաժեշտ ամեն ինչ՝ ջուր, ինտերնետ, հեռուստատեսություն, հողաթափեր, սնունդ: Բացի դրանից՝ Չինաստանում […]

̰
Ես իմ հարազատ մարդուն չեմ ուղղորդի այդ առողջության կենտրոններ. Տավուշի մարզպետը` Աչաջրի և Արծվաբերդի ծննդատների մասին

13:46 07.02.2020

«Այսօր մի կողմից շարունակվում են նախարարության հետ քննարկումները, թե ինչպես ենք վերազինելու ծննդատները պետական մասնակցությամբ, մյուս կողմից ավելացել են տարբեր տեղերից տեխնիկական աջակցության առաջարկները»,- փետրվարի 7-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Աչաջրի և Արծվաբերդի ծննդատների գործունեությանը: Նա նաև նշեց, որ այսօր բանակցում են հնարավոր աջակիցների, հովանավորների հետ: Բավական մեծ ծավալի […]

̰
Ի՞նչ անել նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակով չհիվանդանալու համար

13:23 07.02.2020

Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ՝ ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական: Նախարարությունը կրկին […]

̰
Չինաստանից ժամանած յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս արձանագրվում է 37 և բարձր ջերմություն, հոսպիտալացվում է. ԱԱՏՄ

12:14 07.02.2020

ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորվածՙ սահմանին իրականացվում են ուժեղացված հսկողական աշխատանքներ: Ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ի պատասխան հարցումների՝ Այո´, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք և ոչ միայն նրանք մեկուսացվել և […]

̰
ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

11:43 07.02.2020

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ին քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունը: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: «Չինաստանի կառավարությունը և ժողովուրդը ձեռնարկում են կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր հնարավոր միջոցները»,- ասել է Չինաստանի առաջնորդը: Սի Ցզինպինը շեշտել է, որ Պեկինը գործի է դրել իր ձեռքի տակ […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 630-ը

08:20 07.02.2020

Չինաստանում միայն մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսից 73 մարդ է մահացել։ Զոհերի թիվը հասել է 636-ի։ Վարակակիր է համարվում ավելի քան 31 հազար մարդ։ Նոր տեսակի կորոնավիրուս է կասկածվում ևս 26,3 հազարի մոտ։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության ու հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։ Նշվում է, որ վարակվածներից 4821-ը գտնվում են ծանր վիճակում, 1540-ը դուրս […]

̰
Չինաստանից եկած և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական․ ԱՆ

00:47 07.02.2020

Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»։ Ընդհանուր առմամբ կատարվել է […]

̰
Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման և դիահերձման կարգի խախտումներ․ ԱԱՏՄ

17:22 06.02.2020

Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները և ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Վարչական վարույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման գործընթացներում։ […]

̰
Ղազախստանը դադարեցնում է Չինաստանից փոստային առաքանիների ընդունումը

16:30 06.02.2020

Ղազախստանում որոշել են ժամանակավորապես դադարեցնել Չինաստանից փոստային առաքանիների ընդունումը՝ կորոնավիրուսի ռիսկերը հաշվի առնելով: Այս մասին հայտնում է Forbes.kz–n: Նշվում է, որ երկրի փոստային ծառայության օպերատորը՝ «Казпочта»-ն, հանգել է այդ որոշման և տեղեկացրել, որ երկիր չեն ընդունվի անգամ այն առաքանիները, որոնք մեկ այլ երկրից կգան Ղազախստան Չինաստանի սահմանով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են […]

̰
Չինաստանում հայտնել են՝ որն է կորոնավիրուսի տարածման աղբյուրը

15:55 06.02.2020

Չինացի գիտնականների կարծիքով՝ նոր տեսակի կորոնավիրուսի աղբյուրը դարձել է վայրի կենդանիների միսը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ երկրում շարունակում է տարածվել կորոնավիրուսը, Չինաստանը լուրջ ռիսկի առջև է: Դրա հետ մեկտեղ լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ վայրի կենդանիների ապօրինի վաճառքը շարունակվում է, իսկ խնդիրը ոչ պատշաճ խստությամբ է կարգավորվում: […]

̰
Սյունիքի և Լոռու մարզերում արձանագրված աղիքային վարակների դեպքերի մասին

15:36 06.02.2020

Հունվարի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել են լուծ, ջերմություն, փսխում ախտանշաններով հիվանդներ՝ նախնական «աղիքային վարակ» ախտորոշմամբ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ վարակի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով. քննարկվել է վարակի առաջացման ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների […]

̰
Չինաստանի չորս քաղաքներ սահմանափակում են շարժը կորոնավիրուսի պատճառով

15:07 06.02.2020

Չինաստանի չորս քաղաքների իշխանությունները ներմուծել են հատուկ «անձնագրեր» տնային տնտեսությունների համար և սահմանափակել տեղի բնակիչների տեղաշարժը երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, հայտնում է South China Morning Post- ը: Ըստ նոր միջոցների ՝ Հանգժոու, Վենժոու, Թայժոու և Նինգբո քաղաքներում գտնվող բոլոր տնային տնտեսությունները, որոնց համակցված բնակչությունը կազմում […]

̰
Չինաստանը մեղադրում է երկրներին՝ կորոնավիրուսի դեմ շատ խիստ միջոցներ կիրառելու համար

14:59 06.02.2020

Չինաստանը բողոք է ներկայացրել այն երկրներին, որոնք կիրառել են չափազանց մեծ զսպող միջոցներ կորոնավիրուսի տարածման հետ կապված, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը: «Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկումից հետո Չինաստանը ձեռնարկել է առավել ընդգրկուն և խստագույն միջոցներ հիվանդության տարածումը կանխելու և վերահսկելու համար, և այդ ջանքերն արդեն իսկ […]

̰
Կորոնավիրուսի ամենափոքր վարակակիրը նորածին է. վիրուսի զոհերի թիվը հասել է 563-ի

13:40 06.02.2020

Չինաստանի տարածքից դուրս 25 երկրում կա ավելի քան 250 վարակակիր:

̰
Ներմուծվող մրգերն անվտանգ են. պարզաբանում

12:21 06.02.2020

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ ներմուծվող մրգերն անվտանգ են. «Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ […]

̰
Megadeth-ի ղեկավար Դեյվ Մասթեյնը հաղթահարել է քաղցկեղը

21:57 05.02.2020

Megadeth խմբի ղեկավար Դեյվ Մասթեյնը պատմել է քաղցկեղի լիարժեք բուժման մասին, հայտնում է Loudwire- ը: Իր առողջության մասին Մասթեյնը խոսել է Լոնդոնում կայացած վերջին համերգի ժամանակ: Երաժիշտի խոսքով՝ կոկորդի քաղցկեղի հայտնաբերումից մեկ տարի անց նա անցել է ճառագայթային թերապիայի 51 սեանս և քիմիաթերապիայի 9 սեանս: «Ես 100 տոկոսով ազատվել եմ քաղցկեղից», -բեմից ասել է Մասթեյնը: […]

̰
Պեկինում արգելվել են զանգվածային խնջույքները

19:28 05.02.2020

Պեկինի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել խմբակային խնջույքների, բանկետների, ինչպես նաև հանրային սննդի ծառայությունների ներգրավմամբ միջոցառումներ անցկացնելու վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանի մայրաքաղաքի առողջապահական հանձնաժողովի հայտարարությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ սննդի ծառայությունները պետք է նախապես տեղեկացնեն հաճախորդներին իրադարձությունների չեղյալ հայտարարման կամ հետաձգման մասին: Բացի դրանից՝ քաղաքից դուրս տարբեր միջոցառումների կազմակերպիչները […]

̰
Չինական հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են ռոբոտները

19:00 05.02.2020

Չինաստանից նոր կադրեր են ստացվել, հայտնում է DW-ն: Կորոնավիրուսով հիվանդների խնամքն իրականացնում են ռոբոտները, որոնք ոչ մի վարակից «չեն վախենում»: Ռոբոտներն օգնում են բժիշկներին հիվանդներին դեղամիջոցներ և սնունդ մատակարարելու հարցում, ինչը թույլ է տալիս բժիշկներին նվազագույնի հասցնել հիվանդների հետ շփումները:

̰
Անվճար տրամադրվող դեղերի ցանկում լրացումներ ու փոփոխություններ չկան, բայց արտոնությունից օգտվող շահառուների թիվը կավելանա

18:45 05.02.2020

Առաջնային բուժօգնության օղակից՝ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը չի փոխվել, որն անցած տարվանից առողջապահության նախարարությունն էր հաստատել։ Արտոնյալների ցանկում են նաև նպաստառուների գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքները, որոնք 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեն, իսկ  այս տարվանից միավորի շեմն է փոխվել՝ հօգուտ նպաստառուի։ Ի՞նչ դեղերի անհրաժեշտություն ունեն շահառուները, որոնք նշանակվում են բժշկի ցուցումով, […]

̰
Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային գոտի չի համարվում. Արսեն Թորոսյան

18:40 05.02.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են պատշաճ մակարդակով: Նախարարի խոսքերով` Հայաստանն այս ուղղությամբ ռիսկային գոտի չի համարվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ՀՀ քաղաքացու անվտանգ տեղափոխման համար

17:16 05.02.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին: «Խորապես շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին օպերատիվ արձագանքի և ցուցաբերված աջակցության համար: Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անվտանգ տեղափոխումը Հուբեյ նահանգից»,- գրել է նա: Глубоко благодарны нашим коллегам из #России за оперативный отклик и оказанное содействие. Произведена безопасная эвакуация гражданки Армении […]

̰
Առաջարկում ենք հանրային սննդի բոլոր վայրերում արգելել ծխախոտի օգտագործումը. Լենա Նանուշյան

16:39 05.02.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Առողջապահության փոխնախարարը ներկայացրել է լրամշակված տարբերակը: «Առաջարկում ենք հանրային սննդի բոլոր վայրերում արգելել ծխախոտի օգտագործումը»,- ասել է Լենա Նանուշյանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման վտանգավոր նրբություններ են հայտնաբերել

16:10 05.02.2020

Նոր կորոնավիրուսի՝ Չինաստանում սկսված վարակը կարող է փոխանցվել նաև դեռ չնչին ախտանշաններ ունեցող վարակակիրներից։ Վիրուսի տարածման այս նրբությունները բացահայտել են Գերմանիայի մասնագետները, որոնք հետևում են երկրում գտնվող 12 վարակակիրներին։ Սա ավելի է դժվարացնում այդ վիրուսի հայտնաբերման հնարավորությունը, քանի որ վարակակիրները կարող են նույնիսկ թոքաբորբ չունենալ։ Վարակակիրները կարող են ընդամենը կոկորդի ցավի, հարբուխի և մարմնի կոտրտվածության […]

̰
«Արմենիա» ԲԿ-ում պարզել են, թե 99 համարի երթուղայինի վարորդի արտաշնչած օդում քանի մգ ալկոհոլ է եղել

15:02 05.02.2020

Ավելի վաղ հայտնել էինք` այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա: 99 համարի երթուղին սպասարկող ԳԱԶել-ը բախվել է մարդատար «Հոնդային», ապա` ծառին: 6 տուժածներից 3-ը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3 տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն. նրանցից մեկը ԳԱԶել-ի վարորդն է: Նախնական տեղեկություններով՝ նա ավտոմեքենան վարել […]

̰
Թիվ 99 երթուղայինի վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

13:52 05.02.2020

Այսօր առավոտյան Երևանում երթուղայինի վթարի հետևանքով տուժած և Հանրապետական հիվանդանոց տեղափոխված երեք քաղաքացիներն արդեն դուրս են գրվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Աստղիկ» ԲԿ-ում գտնվող տուժածները դեռ ստուգվում են, սակայն շուտով նրանք էլ, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս կգրվեն. լուրջ վնասվածքներ չկան, հիմնականում սալջարդեր են: Ոստիկանությունը ո´չ հերքում, ո´չ հաստատում է վարորդի՝ անսթափ լինելու մասին […]

̰
Հայաստանում նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՆ

13:51 05.02.2020

Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ  աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք: Ըստ չինական աղբյուրի՝ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, արձանագրվել է կասկածելի 23 260 դեպք, հաստատված 24 367 դեպք`  492 մահվան ելքով, առողջացել […]

̰
Ճապոնիայում՝ ճամփորդական նավի վրա, 10 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

12:45 05.02.2020

Ճապոնացի բժիշկները Diamond Princess նավի վրա տասը մարդու մոտ հայտնաբերել են 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուս: Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Նշվում է, որ բոլոր հիվանդները հոսպիտալացվել են: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դրա համար գործի են դրվել են առափնյա պաշտպանության նավը և շտապօգնության հատուկ մեքենաներ: Հիվանդները տեղափոխվել են Կանագավայի հիվանդանոց: […]

̰
Երթուղայինի վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ. ԱՆ

12:05 05.02.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնել այսօր Երևանում երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ: «Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել, և կան տուժածներ: Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ: Բացի այդ, […]

̰
Բուժվել կորոնավիրուսից. թաիլանդացի բժիշկները դեղերից «կոկտեյլ» են ստեղծել

23:17 04.02.2020

Թաիլանդի բժիշկները հավատացնում են, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում հասել են նշանակալի արդյունքների՝ սովորական հակավիրուսային դեղամիջոցները խառնելով ՄԻԱՎ թերապիայի դեղամիջոցների հետ: Այդ մասին հաղորդում է  «Ռոյթեր» գործակալության թղթակիցը: Բժիշկների խոսքերով՝ այդպիսի կոկտեյլի ընդունումից հետո, 48 ժամվա ընթացքում անգամ ամենածանր հիվանդի վիճակը կարգավորվում է: Այդ մեթոդը փորձարկվել է Բանգկոկի հիվանդանոցներից մեկում, որտեղ կազդուրվել է միանգամից մի […]

̰
BACK_TO_TOP