20:12 04.02.2020
Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ: Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ […]
18:24 04.02.2020
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը` մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այս առթիվ ֆլեշմոբ է սկսվել, որի մասնակիցները լուսանկարվում են՝ ձեռքում պահելով լուսանկար և միանալով քաղցկեղի դեմ պայքարին: «Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի […]
18:16 04.02.2020
Ռուսաստանի իշխանությունները որոշել են նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Չինաստանից տարհանվողներին տեղավորել Տյումենի երկրամասում։ Նրանք այնտեղ կմնան կարանտինում, որպեսզի վիրուսակիր լինելու դեպքում այդ վիրուսը չտարածեն բնակչության մեջ։ Ռուսական իշխանությունները կազմել են տարհանվողների ցուցակ, որի մեջ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ և հետխորհրդային այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ» […]
17:09 04.02.2020
Չինաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները չեն մասնակցի գնդակով հոկեյի աշխարհի առաջնություններին: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Այլ սպորտաձևեր ներկայացնող Չինաստանի հավաքականներն ու մարզիկները կորոնավիրուսի պատճառով ևս հրաժարվել են առաջիկա մրցումներին մասնակցելուց, իսկ Չինաստանը` նաև մրցումների անցկացումից: Գնդակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կայանալու է մարտի 1-6-ը Իրկուտսկում, […]
15:16 04.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում: Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ […]
14:51 04.02.2020
Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով փետրվարի 3-ից դադարեցվել են Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանի լիազորությունները։ Հիշեցնենք, որ նա ընդամենը 10 օր պաշտոնավարեց։ Ըստ Սուսաննա Հովհաննիսյանի՝ իր նշանակման մասին փաստաթղթերը ներկայացվել են քաղծառայության խորհուրդ, որտեղ պատասխանել են, որ մարզպետարանը ոչ թե վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակեր, այլ պետի թափուր տեղի […]
13:48 04.02.2020
Բելգիան և Մալայզիան հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի վարակակիրներ են հայտնվել նաև իրենց երկրների տարածքում։ Բելգիայի տարածք վիրուսը թափանցել է Չինաստանից հայրենիք տարհանված բելգիացու մոտ։ Նրան Բելգիա տեղափոխել են չինական Ուհան քաղաքից, որը հենց վարակի ծագման կենտրոնն է եղել։ Բելգիացու վիճակը հիմա նորմալ է, սակայն նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Մալայզիայում վարակի հայտնաբերման մասին էլ […]
13:30 04.02.2020
Նոր coronavirus 2019-nCoV- ի դեմ պատվաստանյութը կարող է մշակվել 2021 թվականից ոչ շուտ: Այս մասին ասվել է ԱՀԿ ծրագրերի ռուսական կենտրոնում, հայտնում է Интерфакс-ը: Չինացի բժիշկների խոսքերով՝ նոր կորոնավիրուսի համար պատվաստանյութեր դեռ չեն ստեղծվել: Այն կարող է ստեղծվել հաջորդ տարվա ավարտից ոչ շուտ, քանի որ պահանջում է կլինիկական փորձարկումներ, որոնք տևում են առնվազն 12 ամիս: […]
13:24 04.02.2020
ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցերին: Հարց. Խնդրում եմ ասել, թե Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստան տեղափոխվելու համար քանի՞ ՀՀ քաղաքացի է գրանցվել (կամ կա՞ն արդյոք այդպիսիք), և վերջին շրջանում քանի՞սն են տեղափոխվել Հայաստան։ Պատասխան. ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ […]
13:13 04.02.2020
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը հասկանում է այն ռացիոնալ և անհրաժեշտ միջոցները, որ կանխարգելիչ նպատակներով ձեռնարկում են տարբեր երկրներ, սակայն միաժամանակ աննպատակահարմար է համարում խուճապային հայտարարությունները: «Կան երկրներ, որոնք սուր են արձագանքում և ավելորդ խուճապ են առաջացնում»,- ընդգծել է Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը բաց […]
13:00 04.02.2020
Կորոնավիրուս անվանունով հայտնի այս օրերի ամենավտանգավոր «ճանապարհորդը» նորանոր սահմաններ է հատում: Թեև Հայաստանը համարվում է ցածր ռիսկայնության երկիր, սակայն ներթափանցման դեմ պայքարի զգոնությունը պահպանվում է: Այսուհետ ախտորոշումներն ավելի հստակ կլինեն. վիրուսի ստուգման թեստերն արդեն Հայաստանում են: Որտեղի՞ց սկսվեց ու ի՞նչ հետևանքներ արձանագրեց, այսպես կոչված, «չինական սարսափը»: Մանրամասները` տեսանյութում:
12:58 04.02.2020
Այսօրվա դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով դեպի Չինաստան թռիչքները դադարեցրել է 46 օտարերկրյա ավիաընկերություն: Այս մասին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը: Նշվում է, որ դա կապված է պահանջարկի կտրուկ անկման հետ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է Չինաստտանից օտարերկրացիների մուտքն իր տարածք: Իսկ սեփական քաղաքացիներին պատրաստ է ընդունել, միայն […]
11:50 04.02.2020
Երկրորդ օրն անընդմեջ Հոնկոնգի բուժաշխատողներն աշխատանքի չեն գնում՝ պահանջելով փակել Չինաստանի հետ սահմանը: Այս մասին հայտնում են Հոնկոնգի առողջապահության նախարարությունից: «Բազմաթիվ բուժաշխատողների բացակայության պատճառով այսօր համակարգում աշխատանքային բարդություններ են առաջացել»,-ասված է հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարությունը հորդորել է բոլորին վերադառնալ աշխատանքի՝ հանուն հիվանդների առողջության: Փետրվարի 3-ին բուժաշխատողների գործադուլին մասնակցել էր շուրջ 2700 մարդ: Նրանք պահանջում են […]
10:26 04.02.2020
Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական: Ելնելով նշվածից՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից:
09:48 04.02.2020
Վրաստանում նախատեսվում է ստեղծել ԴՆԹ տվյալների միասնական բազա: Այս մասին ասվում է գարնանային նստաշրջանում քննարկման համար կառավարության ներկայացրած օրենսդրական ծրագրում: Կառավարության մեկնաբանությամբ` նման բանկն առաջին հերթին կօգնի դատաբժշկական փորձաքննությանը: Նմուշները կնպաստեն մարդկանց արագ նույնականացմանը, ինչպես նաև արդեն իսկ կատարված հանցագործությունների բացահայտմանը: «ԴՆԹ ծածկագրերի բանկ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը նախատեսում է միջազգային ստանդարտների և ժամանակակից մոտեցումների […]
23:20 03.02.2020
Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսների բռնկման պատճառով որոշել են ժամանակավորապես դադարեցնել ամուսնությունների գրանցումը, այս մասին հայտնել են նահանգի կառավարության մամուլի կենտրոնից: «Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված՝ Հուբեյ նահանգի քաղաքացիական գործերի վարչությունը որոշում է կայացրել ՝ բոլոր մարզային օրգաններում 2020 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել ամուսնություններ գրանցելը: Աշխատանքները վերսկսելու ճշգրիտ ժամկետը կախված է հետագա զարգացումներից»,- ասվում է հայտարարության […]
19:59 03.02.2020
Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։ 14-օրյա հսկողություն է […]
18:50 03.02.2020
Չինական Հարբին քաղաքում տեղի բնակիչներից մեկը, որ վարակվել էր նոր կորոնավիրուսով, լույս աշխարհ է բերել բոլորովին առողջ երեխայի։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Վարակակիր մոր անունը չի հրապարակվել։ Կինը հղիության 38-րդ շաբաթվա մեջ է եղել, երբ ինքնազգացողությունը սկսել է վատանալ։ Բժիշկները որոշել են դիմել կեսարյան հատման: Նորածնի քաշը եղել է 3,05 կիլոգրամ։ Բժիշկները նրա […]
18:40 03.02.2020
Լեհաստանում ավտոպատահարի ժամանակ ազդրի կոտրվածք ստացած տղամարդը նորից սկսել է տեսնել՝ 20 տարի կույր լինելուց հետո։ Այս մասին հայտնել է Polsat News կայքը։ Յանուշ Գորայը կուրացել էր շուրջ 20 տարի առաջ՝ ալերգիայի առաջացրած խնդիրների պատճառով։ Նրա մի աչքը բոլորովին չէր տեսնում, իսկ մյուսն ուղղակի նշմարում էր գույներն ու լույսը։ Վթարից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց՝ […]
18:25 03.02.2020
Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են: Դրանց թիվը 200 է: Թեստերը ձեռք են բերվել Ռուսաստանից՝ նվիրատվության հիմունքներով: Մեկ հոգի այսօր արդեն թեստավորվել է: Կասկածը չի հաստատվել: Կորոնավիրուսի թեստով հետազոտության համար կա մեկ միասնական մոտեցում՝ ըստ ԱՀԿ-ի։ Այդպիսի հետազոտության ենթակա են այն անձինք, որոնք արդեն ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ և վերջին 14 օրվա ընթացքում եղել […]
18:21 03.02.2020
Վաղվանից Վրաստանում հնարավոր կլինի հաստատել կորոնավիրուսը, այս մասին հայտարարել է Վրաստանի` հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, հայտնում է 1tv.ge-ն: Նրա խոսքերով` վրացական կողմը բանակցություններ է վարել գործընկերների հետ, որից հետո որոշվել է, որ Վրաստանը կստանա համապատասխան նմուշներ, որի միջոցով հնարավոր կլինի կորոնավարակի հաստատումը Վրաստանում։ Այսօր գործող փորձով, հիվանդի կենսաբանական նյութը դեռ հետազոտում են […]
17:56 03.02.2020
Մոսկվայի հաստատություններից մեկի բարմենը էքստրեմալ կոկտեյլ մատուցելիս կոտրել է հաճախորդի ողնաշարը: Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ 22-ամյա Էսնատ Ադլեյբան նոր էր սկսել աշխատել Kill Fish պանդոկում և սովորում էր պատրաստել կոկտեյլներ: Խմիչքներից մեկի մատուցման ժամանակ հաճախորդը պետք է կրեր մետաղական սաղավարտ: Մինչ նա կոկտեյլ է խմում, բարմենը ինչ-որ բանով պետք […]
17:11 03.02.2020
Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածումից հետո Ռուսաստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը չինական բնակավայրերի հետ։ Պեկինից Մոսկվա մեկնող ուղևորատար գնացքն այսօր տեղ է հասել առանց ուղևորների․ բոլորին իջեցրել են ճանապարհին։ Ի սկզբանե գնացքում եղել է 136 ուղևոր, սակայն սահմանին հասնելուց հետո գնացքը կանգնեցրել են։ Ռուսաստանի սահմանապահները ստիպել են, որ ուղևորները իջնեն գնացքից։ Ռուսաստան թողել են անցնել միայն […]
16:47 03.02.2020
Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: «21-րդ դարում քաղցկեղից վախենալ պետք չէ, այլ անհրաժեշտ է մշտապես հետազոտվել. քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ախտորոշվում է ժամանակին և ճիշտ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա` հատկապես կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը գենետիկ գործոնն է, ապա սթրեսները: […]
15:50 03.02.2020
Նախկին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառքի գործով դատական նիստի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել նաև այն մայրերը, որոնք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները չեն մահացել և իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից: Նրանք պահանջում են ձերբակալել Ռազմիկ Աբրահամյանին: «1998թ. ծննդաբերել եմ տղայիս, իմ առաջին երեխան էր: 7 օր ապրելուց հետո ինձ […]
14:22 03.02.2020
Հոնկոնգցի բժիշկները գործադուլ են հայտարարել 2019-nCoV կորոնավիրուսի տարածման պատճառով՝ քաղաքի ղեկավարներին կոչ անելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը: Ինչպես նշվում է, 2.4 հազար մարդ ցանկացել է մասնակցել ակցիային: Առողջապահության ոլորտի աշխատակիցները դուրս են եկել փողոց այն բանից հետո, երբ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հրաժարվել է հանդիպել […]
14:13 03.02.2020
G7- ի երկրները համաձայն են համատեղ արձագանքել նոր կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շփանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Շփանը նշել է, որ այս հարցով նախատեսված է Մեծ յոթնյակի երկրների առողջապահության նախարարների հեռախոսային խորհրդաժողով: «Մեկ երկրի համար անիմաստ է գործել, հատկապես՝ Եվրոպայում»,- ավելացրել է Շփանը:
13:20 03.02.2020
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ստորագրվել է երկրի տարածք վարակի ներմուծումն ու դրա տարածումը կանխելուն ուղղված ազգային ծրագիր: Կորոնավիրուսն ավելացվել է խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում: Վարչապետը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու պաշտպանական միջոցները: Օտարերկրացիները, որոնց մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել, կարող են արտաքսվել Ռուսաստանից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով […]
12:58 03.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով դատական նիստը: Այս քրեական գործով անցնում է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։ Դատական այս նիստի ժամանակ շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Նիստը դռնփակ է, ապացույցների հետազոտմանը կհաջորդի վկաների հարցաքննությունը: Իբրև ապացույց ներկայացվել է տեսանյութը, որում […]
12:45 03.02.2020
Роспотребнадзор-ը ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրներին փոխանցել է նոր կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման միջոցներ: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը: Հաղորդվում է, որ փետրվարի 1-ին և 2-ին ռուսական թեստերն ուղարկվել են Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Տաջիկստան: Շուտով դրանք կուղարկվեն նաև Ղրղզստան և Տաջիկստան: Հիշեցնենք` չինական իշխանությունները 2019թ. դեկտեմբերի 31-ին հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Ավելի […]