TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ռազմիկ Աբրահամյանը մնաց ազատության մեջ

13:03 01.02.2020

Վերաքննիչ քրեական դատարանը, Անդրանիկ ՄՆացականյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց գլխավոր դատախազության բողոքը մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու դատարանի որոշման դեմ: Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հիշեցնենք՝ Վերականգնողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենին մեղադրանք է առաջադրվել քրեական օրեսնգրքի երկու հոդվածով` երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառք ստանալու հատկանիշերով: Ընդհանուր իրավասության դատարանը […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 259-ի

08:25 01.02.2020

Չինաստանում  նոր կորոնավիրուսից 1 օրում մահացել է 46 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 259-ի։ Վարակակիրների թիվը գերազանցում է 11․7 հազարը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։ Հիվանդ քաղաքացիներից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, 243-ըդուրս են գրվել հիվանադանոցից։ Նշվում է, որ 1 օրում ի հայտ է բերվել վարակման 2012 նոր […]

̰
Այս փուլում Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակ չի գրանցվել. ԱՆ

21:29 31.01.2020

Լաբորատոր հետազոտությունները չեն բացահայտել Չինաստանից Վրաստան ժամանած 2 քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նոր տիպի առկայությունը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նշենք, որ նախօրեին վիրուսի կասկածով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել 4 հոգի՝ Չինաստանից Վրաստանում հանգստացող 6-ամյա երկվորյակ քույրեր, և Չինաստանից ժամանած 2  վրացի երիտասարդներ, որոնց […]

̰
Կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարում Հայաստանը բժշկական ախտորոշիչ թեստեր է ձեռք բերում

20:54 31.01.2020

«Վերջին օրերին սահմանային անցակետերում կատարվող աշխատանքները, եթե չասեմ՝ գերազանց, ապա լավ են»,- կորոնավիրուսի դեմ ուղղված կանխարգելիչ աշխատանքներին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդպիսի գնահատական տվեց՝ ընդգծելով, որ ներուժ է ավելացվել: Նա հավատացնում է, որ այս պահին անհանգստանալու լուրջ առիթ չկա: Թորոսյանն ասում է՝ ինչ պետք է, արվում է: Նաև բժշկական ախտորոշիչ թեստեր են ձեռք բերվում: […]

̰
Facebook-ը որոշել է հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծիքներն ու «դավադրության տեսությունները»

20:14 31.01.2020

Facebook-ը խոստացել է, որ կհետևի կորոնավիրուսի և այդ հիվանդության մասին դավադրության տեսությունների վերաբերյալ կեղծ գրառումներին: Սոցցանցը հայտարարել է, որ աջակցում է այն կազմակերպություններին, որոնք աշխատանքներ են տանում կորոնավիրուսից անվտանգություն ստեղծելու ուղղությամբ: Facebook-ը նույնպես որոշել է մասնակցել դրան, այնպես որ, այն կպայքարի վիրուսի մասին ապատեղեկատվության և վնասակար բովանդակության տարածման դեմ: Մասնավորապես, մարդիկ, որոնք ստուգում են տեղեկատվությունը, […]

̰
Չինացի բլոգերին սպառնացել են չղջիկի միս ուտելու համար

19:00 31.01.2020

Չինացի բլոգերը հայտնել է իր նկատմամբ հնչած սպառնալիքների մասին տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ չղջիկով պատրաստված ապուր է ուտում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Վան Մենյուն անունով աղջիկը պատմել է այն մասին, որ իրեն սպառնացել են, թե կսպասեն: Պատճառը եղել է տեսանյութը, որտեղ աղջիկն ուտում է ապուրն ու ասում, որ այն շատ համեղ է: Օգտատերերը […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով դատախազությունը ևս 2 բողոք է ներկայացրել. Armtimes.com

18:57 31.01.2020

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Դիանա Գրիգորյանը կմնա ազատության մեջ. նրան կալանավորելու դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատախազությունը բողոքարկել էր նաև մեղադրյալ Անուշ Գարսանցյանին չկալանավորելու դատարանի որոշումը. սրա վերաբերյալ դեռ որոշում չկա: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]

̰
Ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում Ռուսաստանը կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու համար

18:22 31.01.2020

Հունվարի 31-ին Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվեց նոր 2019-nCoV կորոնավիրուսով վարակված 2 անձ: Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման գործառնական շտաբի հանդիպումից հետո հայտարարվել են հետևյալ միջոցառումների մասին. Կանցկացվի Հուբեյ նահանգում և դրա մայրաքաղաք Ուհան նահանգում գտնվող ռուսաստանցիների տարհանումը: Տարհանումից հետո քաղաքացիները 14 օր կգտնվեն կարանտինում: Կառավարությունը պատրաստվում է ժամանակավորապես դադարեցնել Չինաստան վիզաների տրամադրումը: Փետրվար 1-ից […]

̰
Բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան

18:06 31.01.2020

Այսօր բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան՝ վերանորոգված և հագեցած նոր սարքավորումներով: Ծրագիրն իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նա­խա­րա­­րությունը՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, Ավստրիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ: Տարածքի նորոգումն ու նոր սարքավորումներով համալրումը տևել է ընդամենը 3.5 ամիս, սակայն աշխատանքները դեռ ավարտված չեն. փետրվարից մասնագետները մասնակցելու են դասընթացի՝ նոր սարքավորումները նոր գիտելիքներ […]

̰
Ինչպես են Հոնկոնգում մարդիկ միմյանց քաշքշում բժշկական դիմակների համար

17:41 31.01.2020

RT-ն տեսանյութ է հրապարակել Հոնկոնգից: Տեսանյութում Հոնկոնգի բնակիչները բժշկական դիմակ ձեռք բերելու համար վիճում են ու իրար քաշքշում: Դեղատների դիմաց մեծ հերթ է գոյացել: https://twitter.com/RT_com/status/1223214343803805696?fbclid=IwAR3o-pdfOcD-7_sBTkAFBW8P55iEc-gAz9b8WWIT0DqV0xTW-Lym_3QDatU

̰
Հետևում ենք զարգացումներին, Չինաստանից դուրս գալ ցանկացողները կարանտինից կտարհանվեն. Մնացական Սաֆարյան

17:30 31.01.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի պետ Մնացական Սաֆարյանը մանրամասներ է հայտնում կորոնավիրուսից հետո Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների վիճակի մասին: Նա SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Չինաստանում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է բոլորի, հատկապես վարակի օջախ համարվող Ուհանում գտնվողների հետ: Նախարարությունում այս ուղղությամբ քննարկվում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տարհանման հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը

17:16 31.01.2020

Ռուսաստանի Դաշնության տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված երկու անձ, որոնք երկուսն էլ Չինաստանի  քաղաքացի են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա հայտնել է, որ «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները նոր կորոնավիրուսով վարակված երկու հիվանդի են հայտնաբերել Անդրբայկալյան երկրամասում և Տյումենի շրջանում: Նրանք գտնվում են խիստ հսկողության տակ, մեկուսացված […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել

17:00 31.01.2020

Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում կորոնավիրուսի 2 դեպքի հայտնաբերման պատճառով, գրում է Reuters-ը: Հիվանդությունը հաստատվել է Հռոմ ժամանած երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան կարգադրել է դադարեցնել ավիաչվերթները Չինաստանի հետ: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունը հայտարարել է Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակի մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի nCoV  կորոնավիրուսն […]

̰
Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ազատ ռեժիմը երկու ամսով կասեցվում է. Ավինյան

16:49 31.01.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»:

̰
Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգ առել Վիլեն Գաբրիելյանի վրա

16:46 31.01.2020

Ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի՝ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն նշանակվելու մասին հարցին՝  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ չափանիշներին համապատասխանող ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել մրցույթին: «Իմ ընտրությունը կանգնել է Վիլեն Գաբրիելյանի վրա, որովհետև համապատասխանում է իր մասնագիտական ունակություններով, կրթությամբ, մարդկային հատկանիշներով: Կարծում եմ՝ հիմնարկությունում առաջիկայում դրական արդյունքներ […]

̰
Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա ոտք չպետք է դնի. Սաակաշվիլի

15:50 31.01.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ անհապաղ պետք է արգելվի Չինաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան՝ ցամաքային, ծովային և օդային սահմաններով: «Շարունակվում է Չինաստանից Վրաստան քաղաքացիների այցելությունը: Վրաստանի իշխանությունները իրենց պահում են ծայրաստիճան անպատասխանատու: Ոչինչ չէր լինի, եթե դա չվերաբերեր ձեզանից յուրաքանչյուրին ՝ մեր երեխաներին: Անհապաղ պետք է արգելվի Չինաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան՝ ցամաքային, ծովային […]

̰
ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը չի փակվելու. Արսեն Թորոսյան

15:47 31.01.2020

«ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը չի փակվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հստակեցնելով, որ այն միանալու է մեկ այլ պետական բժշկական հաստատության՝ հիվանդության դեմ պայքարի միջազգային առաջարկների շրջանակում: Բժշկական երկու կենտրոններում որևէ ֆունկցիայի կրճատում չի լինելու, հետևաբար, նախարարը հավատացնում է, որ բժշկական անձնակազմի կրճատում ևս չի սպասվում:

̰
Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է

15:23 31.01.2020

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ  հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։ Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել […]

̰
Կորոնավիրուսի տարածմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում. Արսեն Թորոսյան

15:09 31.01.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հայտարարվել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ վիճակ: Դա պայմանավորված է մի հանգամանքով, որը մինչ օրս չէր դիտվել կորոնավիրուսի մասով: Խոսքը վարակի՝ Չինաստանից դուրս մարդուց մարդ փոխանցման մասին է: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու […]

̰
Ճապոնացի գիտնականները կարողացել են առանձնացնել նոր կորոնավիրուսի գենոմը

14:50 31.01.2020

Ճապոնիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետներն առանձնացրել են Չինաստանում մոտ 9,7 հազար մարդու մոտ հայտնաբերված կորոնավիրուսի նոր տիպի գենոմը, հայտնում է Kyodo գործակալությունը: Դրանից առաջ պաթոգենը առանձնացվել է չինացի մասնագետների կողմից: Փորձագետները հույս ունեն, որ նոր տեսակի կորոնավիրուսի գենոմի առանձնացումը կօգնի հետագայում արդյունավետ դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակմանը: Մինչ օրս Ճապոնիայում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով […]

̰
Չինաստանում ստեղծվել է էքսպրես-թեստ կորոնավիրուսների հայտնաբերման համար

14:19 31.01.2020

Չինացի մասնագետներին հաջողվել է մշակել արագ թեստ, որը կարճ ժամանակում կբացահայտի կորոնավիրուսի առկայությունը մարդու օրգանիզմում, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ուսի քաղաքի գիտության և տեխնոլոգիական դեպարտամենտին: Ինչպես նշվում է, թեստը 8-15 րոպեի ընթացքում հնարավորություն է տալիս որոշել՝ արդյոք մարդը նոր տեսակի վիրուս ունի: Բացի դրանից՝ նոր թեստն ունի բարձր զգայունություն, և այն շատ պարզ է օգտագործման […]

̰
Երբ քաղաքը փակեցին, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է. Ուհանի համալսարանի հայ ուսանողուհի

14:15 31.01.2020

2019 թ. սեպտեմբերից Չինաստանի Ուհան քաղաքի համալսարանում ուսանող Սուսաննա Աղաջանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակը: «Լուրերը, որ քաղաքում վարակ է, տարածվել են հունվարի սկզբից: Այստեղ Չինաստանում հնարավոր է՝ ամեն երկու ամիսը մեկ ասեն՝ վիրուս կա, պետք է զգույշ լինել, դրա համար չէինք անհանգստանում: Երբ քաղաքը սկսեցին փակել, հասկացանք, որ ամեն ինչ […]

̰
Աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու ուղղությամբ. Արսեն Թորոսյան

13:30 31.01.2020

Կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանում անհանգստանալու լուրջ պատճառ այս պահին չունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծել է, որ մեր երկիր վիրուսի ներթափանցումը կանխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կորոնավիրուսը` քարտեզների և տվյալների տեսքով. ի՞նչ արագությամբ տարածվեց մահաբեր վարակը

13:00 31.01.2020

Այս քարտեզն այն մասին է, թե ինչպես կարող է տարածվել կորոնավիրուսն ամբողջ աշխարհում: Մանրամասները` SHANTNEWS.am-ի պատրաստած տեսանյութում:

̰
Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են ՌԴ-ի և Չինաստանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումները

11:56 31.01.2020

Ռուսաստանի և Չինաստանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով, ասվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի հաղորդագրության  մեջ: «Հունվարի 31-ից` տեղական ժամանակով ժամը 00.00-ից մինչև մարտի 1-ը, ժամանակավորապես սահմանափակված են երկաթուղային ուևորափոխադրումները ՉԺՀ ՌԴ պետական սահմանների որոշակի անցակետերից: Այդ թվում, այս ընթացքում դադարեցված են միջազգային № 402/401 Սուիֆենխե-Գրոդեկովո գնացքով չինական երկաթուղիների ուղևորափոխադրումները»,- ասվում է պարզաբանման մեջ: […]

̰
ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

10:29 31.01.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, դրանով հանդերձ չի արգելել ապրանքների տեղափոխումն ու մարդկանց տեղաշարժը: Վերջին տվայլներով՝ կորոնավիրուսից 213 մարդ է մահացել: Ախտահարվածների թիվը գերազանցել է  9000-ը: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։ Չինաստանից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 115 մարդ բուժվել է կորոնավիրուսից: Օրերս հայտնի դարձավ, որ Ավստրալիան կարողացել […]

̰
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

09:22 31.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող […]

̰
Նավը 6000 ուղևորով մնացել է Իտալիայի ափերին՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով

21:23 30.01.2020

Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Հնդկաստանում:

̰
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան

20:23 30.01.2020

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքեր և նույնիսկ կասկածելի հիվանդներ չկան: Նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված’ համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Չինաստանում արձանագրվել է 8000 վարակված դեպք` 170 մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 17 այլ երկրում, այդ թվում` Վրաստանում, Թուրքիայում և այլն: Կորոնավիրուսի ներթափանցումը Արցախի Հանրապետության […]

̰
Վիրուսի ախտանիշներով Չինաստանի 9 քաղաքացի Կազբեգիից Թբիլիսի է տեղափոխվել

19:49 30.01.2020

Գրիպի վիրուսի ախտանիշներով Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոց են տեղափոխել 9 հոգու, այդ թվում՝ 6-ամյա երեխաների: Նրանք Կազբեգի էին ժամանել հունվարի 25-ին Բաքվից՝ տարանցմամբ: Նրանց բոլորի մոտ  արձանագրվել են գրիպի ախտանշաններ: Մեծահասակներին վերահսկողության են վերցրել տնային  պայմաններում, երեխաներին`  կլինիկայում: Թբիլիսիի վարակաբանական  հիվանդանոցում բուժվում է  Չինաստանից Վրաստան ժամանած 24-ամյա երիտասարդ, որը նույնպես գրիպի ախտանշաններով  հետազոտություն է անցնում վերոհիշյալ […]

̰
BACK_TO_TOP