18:17 30.01.2020
Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել․ հսկողությունն ուժեղացված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ նշված է. «ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղևորահոսքի մեջ որևէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։ Առողջապահական և […]
17:57 30.01.2020
Ըստ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանի` կորոնավիրուսի տարածման վտանգից խուսափելու համար «Զվարթնոց» օդանավակայանում կատարվում են շուրջօրյա աշխատանքներ Չինաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների վաղ հայտնաբերման և 14-օրյա ժամկետով նրանց նկատմամբ հսկողություն կատարելու ուղղությամբ: ««Զվարթնոցում» Չինաստանից ժամանածների տվյալները նախօրոք ենք իմանում: «Զվարթնոց» ժամանած բոլոր ուղևորների շրջանում կատարում ենք հեռահար ջերմաչափում, իսկ Չինաստանից եկածների համար, բացի դրանից, լրացվում են նաև հասցեական […]
13:56 30.01.2020
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում բնակվող Հայկ Սահակյանը SHANTNEWS.am-ին էքսքլյուզիվ տեղեկություններ է հայտնել քաղաքում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ Չինաստանի փողոցներում ամայությունը կապված է ոչ միայն կորոնավիրուսի, այլև Նոր տարվա տոնակատարության հետ. քանի որ այդտեղ աշխատողների գերակշիռ մեծամասնությունը Պեկինից չէ, նրանք գերադասում են Նոր տարին անցկացնել իրենց ընտանիքների հետ: Ինչպե՞ս են փորձում խուսափել կորոնավիրուսի տարածումից, […]
13:52 30.01.2020
Միջմայրցամաքային հոկեյի լիգայում հանդես եկող չինական «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի դարպասապահ Շիմոն Գրուբեցը պատմել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին: Դարպասապահը նշել է, որ հասցրել է իր ընտանիքին դեռ մինչև համաճարակի բռնկումը դուրս հանել Չինաստանից: «Իհարկե, սա շատ լուրջ թեմա է, որը քննարկում է մեր ամբողջ թիմը: Մենք նաև կատակներ ենք անում, փորձում ավելի թեթև […]
12:54 30.01.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան (CFA) որոշում է կայացրել հետաձգել նոր մրցաշրջանի մեկնարկը: «Համաճարակի դեմ պայքարին օգնելու, երկրպագուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, խաղացողների, մարզիչների, ֆուտբոլային ակումբների և մարզադաշտերի անձնակազմի անդամների առողջությունը չվտանգելու համար Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է հետաձգել 2020-ի մրցաշրջանի մեկնարկը»,- ասված է հայտարարության մեջ: Ֆուտբոլի նոր մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 22-ին:
11:29 30.01.2020
Կառավարության նիստին այսօր ներկայացվեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ առողջապահության նախարարի, մշակվել է շուրջ 1,5 տարի։ Նա ասաց, որ բոլոր կողմերի կարծիքները լսելի են եղել։ Նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծով սահմանվել են հոգեբուժական օգնության կարիք ունեցողների իրավունքները, հոգեբուժական հաստատություններում զսպման և մեկուսացման կանոնները, դրանց տևողությունը և այլն։ Մանրամասները` տեսանյութում:
18:27 29.01.2020
Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում 3 հաղթողներից տնօրեն է նշանակվել դեղագետ Վիլեն Գաբրիելյանը: Նրան նշանակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը: Մրցույթը տեղի էր ունեցել սույն թվականի հունվարի 22-ին, մասնակցել էին […]
17:52 29.01.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով: Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական […]
17:10 29.01.2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակված և առանձին հյուրանոցում գտնվող մարդկանց սնունդ հասցնում է ռոբոտը: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Ռոբոտները ծրագրված են այնպես, որ յուրաքանչյուր դռանը մոտենում են երգելով, դռան դիմաց սպասում մինչև կբացեն դուռը և կվերցնեն իրենց հասանելի սնունդը: Նշվում է, որ կարանտինային գոտում գտնվող հյուրանոցում հյուրընկալվածներից շատերը ժամանել են համաճարակի կենտրոն համարվող Ուհան քաղաքից:
17:00 29.01.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով, Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով Վրաստանում Չինաստանից միջազգային չվերթները դադարեցվել են ընթացիկ տարվա հունվարի 28-ից մինչև ձմռան սեզոնի ավարտը` 2020 թվականի մարտի 29-ը, հայտնում է 1tv.ge-ն: Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու և հնարավոր տարածման դեպքում արդյունավետ արձագանքելու նպատակով Վրաստանի կառավարությունը հրապարակել է համապատասխան հրամանը և գործողությունների պլանը: Հրամանագրի համաձայն, […]
16:36 29.01.2020
Մոսկվայում «Հայկական հավաքական» ՈՒՀԱ-ն հայտնել է ակումբի անդամի՝ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի ծանր առողջական վիճակի մասին: Թիմի Instagram-ում նշված է, որ Գրիգորյանը հունվարի 8-ին ուղեղի կաթված է ստացել, որից հետո մնացել է հիվանդանոցում մինչև 21-ը և դուրս է գրվել: Այնուհետև Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ […]
16:05 29.01.2020
Բոլոր տարիքի անձինք կարող են վարակվել նոր կորոնավիրուսով (nCoV-2019). այս մասին նշվում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում: Կենտրոնը գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որտեղ անդրադարձել է այդ վիրուսով վարակվելուն:
15:00 29.01.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ղազարյանը, որ վերադարձել է Չինաստանից, հետևյալ գրառումն է արել. «Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան, այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը։ Միակ ստուգումը, որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում, մարմնի ջերմության չափումն էր, մինչդեռ կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն՝ […]
14:12 29.01.2020
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Վերադարձի ճանապարհին ՀՀ անցակետում նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել: Բոլոր քաղաքացիները ստուգվել և ջերմաչափվել են, իսկ Չինաստանի 2 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն ստուգում անցնելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա […]
13:19 29.01.2020
Բավարիայում ևս երեք մարդ է վարակվել նոր՝ 2019-nCoV կորոնավիրուսով: Նրանք Շտարնբերգ շրջանի Webasto ընկերության աշխատակիցներ են. այդ նույն ընկերության աշխատակից է նաև առաջին անձը, որը Գերմանիայում հիվանդացել է նոր կորոնավիրուսով, այդ մասին հայտնում է dw.com-ը: «Երեք նոր հիվանդներին տեղավորել են Շվաբինգի կլինիկայում: Նրանք մեկուսացված են և ստանում են բժշկական օգնություն»,- հայտնել են առողջապահության նախարարությունից: Հիվանդների […]
12:44 29.01.2020
Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջկա մոտ, որը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշերով դիմել է բուժհաստատություն, կորոնավիրուս չի հաստատվել: Հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Նրա հայարարությամբ` Չինաստանից վերադարձած աղջկա մոտ, բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, կորոնավիրուս չի հաստատվել: […]
19:30 28.01.2020
Ամերիկյան Facebook ընկերությունը խորհուրդ է տվել, որ իր աշխատակիցները հրաժարվեն Չինաստան կատարվող ուղևորություններից նոր կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հունվարի 27-ին: Այսպիսով՝ Facebook-ի աշխատակիցները պարտավոր են թույլտվություն ստանալ իրենց վերադասներից, եթե կա Չինաստան մեկնելու անհրաժեշտություն: Աշխատողներին, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից կամ գտնվում են այդ […]
17:03 28.01.2020
Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանում գտնվող ավելի քան 400 քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ […]
16:45 28.01.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Այս մասին հայտնում է aliq.ge լրատվական կայքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին հետազոտություններ են արվում։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել […]
15:59 28.01.2020
Չինաստանից դուրս գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսի 37 դեպք, հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: «Չինաստանի սահմաններից դուրս 37 դեպքերի թվում երեքը հայտնաբերվել են նախնական ախտանիշների բացակայությամբ»,- հայտնել են կազմակերպությունից: Ընդգծվում է, որ Չինաստանից դուրս հիվանդացողների միջին տարիքը 45 տարեկան է: Հիվանդների շրջանում 2-ից 74 տարեկան մարդիկ են: Տղամարդիկ կազմում են հիվանդների 71 […]
15:41 28.01.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հաղորդմամբ` նախատեսվում է Վրաստանի քաղաքացիների տարհանումը չինական Ուհան քաղաքից: Նրա խոսքերով՝ արվում է ամեն բան երկրում կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար: «Մենք նախատեսում ենք տարհանել մեր քաղաքացիներին: Այսօր կեսօրին տեղի ունենալիք հանդիպմանը կորոշենք, թե ինչպես ենք տարհանելու մեր քաղաքացիներին … Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցվի […]
14:46 28.01.2020
Կորոնավիրուսի նոր տիպը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց կարելի է վարակվել նաև կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելիս, հայտնել է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական խմբի անդամ Լի Սինվանը: «Բոլորը պետք է դիմակներ կրեն, կրճատեն սերտ շփումները: Ամենավաղ փուլում հիվանդությունն արտահայտվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսին բարձր ջերմությունն է, թուլությունը և չոր հազը: Ծանր հիվանդների դեպքում կարող […]
13:58 28.01.2020
Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով: Նրանց թվում են տասը չինացի զբոսաշրջիկներ, որ այցելել են Կապադովկիա, և Թուրքիայի երկու քաղաքացիներ: Հիվանդության ախտանշանները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ: Կանխարգելիչ նպատակներով բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, ովքեր վերջինիս հետ շփման մեջ են եղել: Հոսպիտալացվել են նաև ավտոբուսի վարորդն ու զբոսավարը: Պացիենտների անալիզներն ուղարկվել են երկրի […]
22:55 27.01.2020
Նորածին երեխային լվացքի մեքենա նետած ռուս կնոջը հոսպիտալացրել են Սվերդլովսկու շրջանի հիվանդանոցներ մեկը: Այս մասին lenta.ru-ին պատմել է շրջանի իրավապահ համակարգի աշխատակիցներից մեկը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախորդ շաբաթ 31-ամյա կինը դուստր է լույս աշխարհ բերել, հետո նրան մտցրել է լվացքի մեքենա: Քննչական կոմիտեն սպանության վերաբերյալ քրեական գործ է հարուցել, սակայն կնոջը դեռ մեղադրանք չի առաջադրվել: Երեխայի […]
20:26 27.01.2020
Չինաստանի իշխանություններն այսօրվանից դադարեցնում են արտասահման կազմակերպվող զբոսաշրջային խմբերի ուղևորությունները, ասվում է Роспотребнадзор-ի կայքում: Նշվում է, որ դա արվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: «Հունվարի 26-ից տուրիստական գործակալությունների կողմից ավիատոմսեր չեն վաճառվել, դադարեցվել են հյուրանոցների ամրագրումները: Չինաստանի ներսում այդպիսի միջոցառումներ են իրականացվում հունվարի 24-ից սկսած», – ասվում է հայտարարության մեջ: Գործակալությունը նաև խորհուրդ է տվել […]
19:00 27.01.2020
Ավստրալիայում կինը մահացել է բիսկվիթներ ուտելու մրցույթի մասնակցելուց հետո: Այդ մասին հայտնում է ВВС-ն: Ավստրալիայի բնակչուհին, որի ինքնությունը չի հրապարակվում, մասնակցել է ավանդական շոկոլադե թխվածքաբլիթ ուտելու մրցույթին, որի ընթացքում հաղթող էր ճանաչվելու նա, որն ամենաարագը կուտեր: Միջոցառումը անցկացվել է Քվինսլենդում` «Հարվի Բեյ» հյուրանոցում: Այն նվիրված է եղել Ավստրալիայի օրվան: 60-ամյա մասնակցի մոտ հերթական կտորն ուտելիս […]
17:17 27.01.2020
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում, հայտնում է Shamshyan.com-ը: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում […]
17:06 27.01.2020
Ուկրաինան հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Strana.ua-ն` վկայակոչելով Կիևի քաղաքային լաբորատորիայի ուսումնասիրությունը: Նշվում է, որ դեպքը գրանցվել է Կիևում: Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 2700-ը, որոնցից 80-ը մահացել է: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հունվարին տեղեկություն տարածվեց, որ նոր տեսակի հիվանդությունը […]
15:49 27.01.2020
Ուհանի քաղաքապետ Չժոու Սյանվանը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե նոր տեսակի կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով իր որոշումները և միջոցները՝ քաղաքը մեկուսացնելու հետ կապված, դժգոհություններ առաջացնեն բնակչության շրջանում: Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ խոսելով իշխանությունների կողմից այդպիսի մեծ քաղաք փակելու որոշման մասին՝ շատերը նշում են, որ նման […]