18:45 24.01.2020
Կորոնավիրուսի նոր տիպով մարդու վարակման առաջին դեպքը կարող էր տեղի ունենալ օձերի հետ շփման պատճառով: Իրենց հետազոտություններում նման եզրակացության են հանգել Պեկինի, Նինբոյի և Ուհանի գիտնականները: «Մեր եզրակացությունները հիմք են տալիս ենթադրելու, որ օձը կարող է լինել վարակի առավել հավանական կրողը»,- ասված է փաստաթղթում, որին վկայակոչում է South China Morning Post թերթը: Հետազոտությունների ընթացքում գիտնականները […]
18:00 24.01.2020
«Վրաստանում, ինչպես նաև մյուս երկրներում նոր վիրուսի տարածման ռիսկի հնարավորություն կա: Վիրուսի տարածման վտանգ կա: Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք Չինաստանի վարակված շրջաններից Վրաստան են գալիս, կարող են լինել վիրուսի պոտենցիալ կրողներ»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վրացական գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեն: Դոմենտեն նաև նշել է, որ Չինաստան մեկնող բոլոր Վրաստանի քաղաքացիները […]
17:10 24.01.2020
Համացանցում հայտնվել են ահաբեկող տեսագրություններ, որոնցում մարդիկ են, որոնք չինական փողոցներում ուշագնաց են լինում: Մարդիկ հանկարծակի ընկնում են, նրանց օգնության են շտապում բժիշկները կամ հասարակ քաղաքացիները: Դեռևս պարզված չէ՝ արդյո՞ք մարդկանց ուշագնացության պատճառը կորոնավիրուսն է: Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ` միաժամանակ կասկած հայտնելով, որ դա կարող էր արված լինել չինական Վուհան քաղաքում: Նշենք, որ ըստ […]
16:20 24.01.2020
ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, բոլորը` Չինաստանից բերովի: Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել […]
14:09 24.01.2020
Հունվարի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հորիզոն 2020» «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ պարոն ռեկտոր Հարգելի՛ դեսպաններ Գործընկերներ Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց […]
13:25 24.01.2020
Հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը: Ժամը 08։20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայի վարորդը դպրոցներից մեկի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի: Երեխան դեպքի վայրում մահացել է, սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել […]
13:18 24.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարյանի վիրահատությունն ավարտվել է: «Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ՊԲ երկու զինծառայողները հրազենային վիրավորում են […]
19:30 23.01.2020
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Չինաստանի սահմաններից դուրս: Վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:
18:45 23.01.2020
The Simpsons անիմացիոն սերիալում գտել են կանխատեսում մահացու կորոնավիրուսի մասին, որը ներկայումս տարածված է Չինաստանում: Այդ դրվագները նկատել են Twitter-ի օգտատերերը: Մուլտիպլիկացիոն ֆիլմի սերիաներից մեկում վիրուսը Միացյալ Նահանգներ է հասնում փաթեթի միջոցով, որը Ճապոնիայից ժամանում է Սփրինգֆիլդ: ««Սիմփսոնները», ի՞նչ է, կրկին կանխատեսել են մահացու վիրուսի բռնկո՞ւմ»,- նման հաղորդագրություն է թողել սոցիալական ցանցում @ meggitt95 օգտատերը: […]
18:29 23.01.2020
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից երեկ հոսպիտալացվել էր Չինաստանից ժամանած ՌԴ քաղաքացի Արման Կարաքեշիշյանը: Վերջինս համարվում էր Ռուսաստան ժամանած առաջին մարդը, որը չինական կորոնավիրուսի կրող կարող էր լինել: Բժիշկները Կարաքեշիշյանին զննել են, որից հետո այդ ախտորոշումը բացառվել էր թե´ նրա, թե´ Պետերբուրգում հոսպիտալացված մեկ այլ անձի դեպքում. վերջինս Չինաստանի քաղաքացի է եղել: Կորոնավիրուսի կրող լինելու կասկածանքով […]
10:39 23.01.2020
ԱՀԿ-ն հայտարարել է, որ փորձում է պարզել, թե ինչպես է վիրուսը տարածվում մարդկանց շրջանում:
23:20 22.01.2020
Կանադայի համալսարաններից մեկում գիտնականները պարզել են ուղեղի գործառույթը բարելավելու պարզ և արդյունավետ միջոց՝ առանց առավոտյան մեկ բաժակ սուրճ ըմպելու: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Պարզվել է, որ արագ և կարճատև զբոսանքը թողնում է սուրճին համարժեք, գուցե նաև ավելի լավ արդյունք գլխուղեղի աշխատանքի վրա: Գիտնականները գիտափորձ են անցկացրել սուրճի 30 սիրահարների և 29 մարդու շրջանում, որոնք […]
22:05 22.01.2020
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաներն այսօր հյուրընկալել են «Չիպոլինո» ներկայացումը: Սովորական անցուդարձը 20 րոպեով ընդմիջվել է: Ալ. Սպենդիարյանի անվան բալետի ազգային-ակադեմիական թատրոնի արտիսստների մեկնարկը այստեղ է, առաջնախաղը՝ «Չիպոլինոն»: Մանրամասները՝ տեսանյութում:
17:05 22.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բժշկական ապահովագրության մասին հարցին: Վարչապետը նշեց՝ կառավարությունում միասնական տեսակետ չկա այդ առիթով, ԱՆ-ն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար: «Մեր խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ոչ մի քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Մի […]
16:57 22.01.2020
Խաբարովսկում ուղևորին չի թույլատրվել ինքնաթիռով թռչել այն պատճառով, որ նա կարող էր վարակված լինել կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է REN ТВ-ն: Նշվում է, որ տղամարդը Չինաստանի քաղաքացի է: Ըստ Роспотребнадзор-ի՝ բժշկական զննության ընթացքում ուղևորի մոտ չի հայտնաբերվել վտանգավոր վիրուս: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ՉԺՀ-ից կորոնավիրուսի թափանցումը բացառելու համար դիտարկվում են բոլոր տրանզիտ ուղիները: […]
13:30 22.01.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում է բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղևորահոսք դեպի Հայաստան, հայտնում է «Արմենպրես»-ը: Ինչպես տեղեկացրել է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, եթե ՀՀ եկողը համաճարակային […]
13:04 22.01.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախորդ տարի ավելի քան 350 վարչական վարույթ է իրականացվել ԱԳԼՃԿ-ների հանդեպ՝ դրանցում գործող սանհանգույցներում սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով, ինչի արդյունքում զգալի շտկումներ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից: Շուրջ 270 վարչական վարույթ է հարուցվել դեղերի շրջանառության վերահսկողության մասով` գնալով ստացված բողոքների, թեժ գծով ստացված զանգերի ու […]
17:45 21.01.2020
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ աշխարհում 62 պետություն արդեն անցել է անվճար դոնորության համակարգի։ Իսկ Հայաստանում, նրա խոսքերով, արյան կարիք ունեցող հիվանդները ստիպված են ապավինել բարեկամների հանձնած արյանը։ Նրա խոսքերով՝ ավելի քիչ են այն մարդիկ, ովքեր գոնե գումարի դիմաց են արյուն հանձնում, իսկ անվարձահատույց արյուն հանձնողները […]
16:25 21.01.2020
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սպանդանոցային պարտադիր մորթին: Նա մասնավորապես գրել է. «Շատերից եմ լսում, որ սպանդանոցային մորթի անցնելու համար նախ պետք է պայմաններն ապահովել: Համաձայն եմ 100%-ով: Եվ պայմաններն ապահովված են և դա ապահովել է, որքան էլ տարօրինակ հնչի, սպանդանոցային մորթի պարտադիր պայմանը … […]
15:52 21.01.2020
Նոր տիպի՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է 6 մարդ: 227 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Չժոու Սյանվանը: Նա նաև հայտնել է, որ ներկայումս բժիշկների հսկողության ներքո գտնվող 227 պացիենտներից 51-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 12-ինը՝ ծայրահեղ ծանր: Ավելի վաղ հայտնել […]
23:11 20.01.2020
Չինաստանում բացահայտված նոր տեսակի վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Այս մասին հայտարարել է Չինաստանի կառավարության փորձագիտական խմբի ղեկավարը: Վերջինս հայտարարել է, որ չինական Գուանդուն արվարձանի երկու բնակիչներ վիրուսով վարակվել են իրենց ընտանիքի անդամներից, ովքեր ավելի վաղ այցելել են այն քաղաք, ուր առաջին անգամ նկատվել է նոր կորոնավիրուսը: Առողջապահության ազգային հանձնաժողովը վիրուսի առկայությունը ստուգելիս թեստերի […]
21:20 20.01.2020
Կամչատկայում 39-ամյա տղամարդը մոլորվել է և երեք օր գոյատևել սառնամանիքի պայմաններում մինչև նրան փրկել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Տղամարդը ձնագնացով Իվաշկա գյուղից ուղևորվել է Կարագա գյուղ, բայց չի կարողացել հասնել իր նպատակակետին: Փրկարարներն ու կամավորները մի քանի օր որոնել են անետ կորած բնակչին և կարողացել են գտնել […]
17:31 20.01.2020
Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գևորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Armtimes.com-ին տված հարցազրույցում Աբգարյանն ասել է, որ Փարիզից Երևան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո: Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը, որին «հաղթել» մասնագետները տևական ժամանակ չէին կարողանում: Գևորգ Աբգարյանն առաջին անգամ Հայաստան […]
13:56 20.01.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել: «Ստի ոտքը իսկապես կարճ է: Նման պրիմիտիվ մանիպուլյացիաներինը՝ ևս»,- գրել է նա: Աբրահամյանը տարածել է Araratnews.am-ին դատախազության կողմից տրված պարզաբանումը, որ վերաբերում է նախորդ տարի իրավապաշտպան Արտակ Գալստյանի ու փաստաբան Սուսաննա Սարգսյանի հրապարակած […]
23:30 19.01.2020
Անգլիական Իփսուիչ քաղաքի բնակիչ 43 տարեկան Ջոնաթան Ջենկինը դստերը կենսաբանության դասն է սովորեցրել: Թեման ավշային հանգույցների համակարգն է եղել: Հայրը որոշել է իր մարմնի վրա ցույց տալ այդ հանգույցների տեղերը և պատահաբար նկատել է, որ դրանից մեկը մեծացած է: Ջենկինը դիմել է բժշկի, որն էլ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է հայտնաբերել:
18:37 19.01.2020
ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի հետազոտողները չափել են մարդկանց ջերմաստիճանը 2000-ականներից սկսած և դրանք համեմատել են ԱՄՆ քաղաքացիական պատերազմում կռված զինվորների ունեցած ջերմաստիճանի հետ: Ուսումնասիրությունը պարզում է, որ ժամանակակից տղամարդիկ ունեն 0,58 ° C (1,06 ° F)-ով ցածր մարմնի ջերմաստիճան, քան 19-րդ դարի տղամարդիկ, իսկ կանայք `0.32 ° C (0,58 ° F)-ով ավելի «սառն» են նախկինում ապրող […]
16:10 19.01.2020
Կանադայի բնակիչը կորցրած աչքի փոխարեն տեղադրել է տեսախցիկ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կանադացի Ռոբ Սպենսը դեռ մանուկ հասակում է կորցրել աջ աչքը: Սովորական իմպլանտի փոխարեն տղամարդը որոշել է իր աչքի մեջ տեսախցիկ տեղադրել: Սարքն անվանել են այբորգՙ անգլիական «աչք» և կիբորգ բառերի: Տեսախցիկը ձայնագրում է ամեն ինչ, ինչ տեսնում է Սպենսը, այդ թվում, […]
10:32 19.01.2020
Ուղեղ՝ կեղևի մեջ Ի՞նչ ուտել հիշողությունը բարելավելու համար. բժիշկները խորհուրդ են տալիս ուտել ընկույզ: Նույնիսկ արտաքինից ընկույզի միջուկը նման է ուղեղի կիսագնդերին: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ օմեգա ճարպաթթուներ, որոնք բարձրացնում են ուղեղի արդյունավետությունը, լավացնում հիշողությունը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել ոչ ավելի, քան մի բուռ չոր ընկույզ, քանի որ ընկույզը պարունակում է մեծ […]
18:14 18.01.2020
Չինաստանի Վուհան քաղաքից ինքնաթիռով ԱՄՆ ժամանող ուղևորներին սկսել են ստուգել՝ նրանց մոտ կորոնավիրուսի նոր տեսակի առկայությունը բացառելու համար։ Ստուգումները տեղի են ունենում ԱՄՆ խոշոր քաղաքների օդանավակայաններում՝ Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես։ Առաջին փուլով ԱՄՆ ժամանողները ստիպված են լինելու հարցաթերթիկներ լրացնել, որպեսզի օդանավակայանների աշխատակիցները հասկանան՝ նրանց մոտ կա՞ն համապատասխան ախտանիշները, թե՞ ոչ։ Դրանից հետո ուղևորները […]