17:02 18.01.2020
Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել դպրոցական լանչերի առողջ տարբերակները փոփոխելու ուղղությամբ: Ի դեպ, դպրոցական լանչերի բաղադրիչների փոփոխության և առողջ լանչեր ունենալու նախաձեռնության հեղինակը Միշել Օբաման էր: Ներկայիս իշխանությունը առաջարկում է լանչերում մեծացնել պիցցայի, մսի և կարտոֆիլի չափաբաժին՝ թարմ բանջարեղենի, մրգի և հատիկեղենի փոխարեն: Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) հայտարարության մեջ ասվում է, որ նոր առաջարկները թույլ կտան […]
22:24 17.01.2020
Մարզպետի որոշման հրապարակումից հետո չի ուշացել հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանի մամուլի ասուլիսը։ Նա այս որոշումը ոչ օբյեկտիվ է որակել: Նոր նշանակված տնօրեն Ժորժիկ Սերոբյանի հետ 7-ամսյա աշխատանքային պայմանագիր է կնքվել։ Սա Աշոտ Կուրղինյանն անվանել է բացառիկ երևույթ մարզի բուժհաստատությունների մրցութային գործընթացներում, մշտապես կնքվող պայմանագրերը եղել են 5 տարով։ Ըստ Աշոտ Կուրղինյանի՝ անընդունելի է փորձաշրջանով […]
17:11 17.01.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթին, ասել է, որ եթե ինքը լիներ լիազոր մարմինը, տնօրենի փոփոխություն չէր կատարի: Լուրեր էին շրջանառվում, որ հիվանդանոցի տնօրենի մրցույթի թեկնածուներից մեկը մարզպետի շրջապատից է, մյուսն էլ նախկին տնօրենն է, որի մասին, ի դեպ, Արսեն Թորոսյանը գովասանքի խոսքեր էր […]
15:52 17.01.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ` Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը, որը նույն հիվանդանոցում աշխատում է որպես բժիշկ-վնասվածքաբան: Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի համար պայքարում էր 2 թեկնածու, հիվանդանոցի 15 տարվա տնօրեն Աշոտ Կուրղինյանը և 14 տարվա բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը: Մրցույթի ժշամանակ Աշոտ Կուրղինյանը ստացել էր 7 կողմ, 0 […]
15:11 17.01.2020
Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզի Զառ գյուղում այսօր առավոտյան պայթյուն էր եղել, որի հետևանքով տուն էր փլուզվել: Տուժել էին տարեց ամուսիններ: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Ամուսինն արդեն դուրս է գրվել: Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: SHANTNEWS.am-ը տուժածների առողջական վիճակի մասին հետաքրքրվել է Աբովյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ծառայության պետ Սերժ Խաչատուրյանից: Խաչատուրյանը […]
13:40 17.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` Կոտայքի մարզի Զառ գյուղում առավոտյան պայթյունից տուն է փլուզվել: Նախնական տվյալներով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել Զառի գյուղապետ Լևոն Խաչատրյանից և ականատեսներից: Գյուղացիները պատմեցին, որ տուժածներին առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել: Տուժածները տարեց ամուսիններ են: Մանրամասները՝ տեսանյութում:
12:36 17.01.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթևիկ Ռևազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին […]
12:18 17.01.2020
Ժամեր առաջ Մաստարա գյուղից ընտանիք Է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել հիվանդանոցի տնօրեն Կոմիտաս Սաֆարյանից: Ընտանիքի անդամները շմոլ գազից են թունավորվել: «Ընտանիքում հինգ հոգի են: Գիշերը գազի արտահոսք է եղել: Շմոլ գազից թունավորում է եղել: Երեխաների վիճակը բավարար է՝ չեն հոսպիտալացվել: Ծնողներն են հոսպիտալացվել: Վիճակները բավարար է»,- տեղեկացրեց Կոմիտաս Սաֆարյանը: Նա փոխանցեց […]
22:16 16.01.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բուժում է անցնում: Այս մասին РИА Новости- ին հայտնել է նրա խոսնակ Ալվի Կարիմովը: «Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը անցնում է բուժման այնպիսի ընթացք, որը պահանջում է բժշկական պրոցեդուրաներ», – ասել է Կարիմովը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կադիրովը հունվարի 13-ին «ժամանակավոր անաշխատունակությամբ» պայմանավորված ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել կառավարության […]
21:11 16.01.2020
Արքայազն Հարրին արքայական արտոնություններից հրաժարվելուց հետո առաջին տեսաուղերձն է հղել Instagram- ի sussexroyal պաշտոնական էջում: Առաջին կադրերը ցույց են տալիս անցած տարիների «Անպարտ խաղեր» մրցումներից հատվածներ: Այնուհետև արքայազն Հարրին հայտարարում է, որ 2020-ին մրցույթ կանցկացվի Հաագայում (Նիդերլանդներ), իսկ 2022-ին՝ գերմանական Դյուսսելդորֆում: «Պատմությունը շարունակվում է», – եզրափակել է Սասսեքսի դուքսը: «Անպարտ խաղեր»-ին մասնակցում են հաշմանդամ դարձած նախկին […]
17:49 16.01.2020
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ […]
16:56 16.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը: Դատարանի առջևում բողոքի ակցիա էին իրականացնում ապօրինի որդեգրումների գործերով տուժած մայրերը: Վերջիններս պահանջում են կրկին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին, որին էլ նրանք մեղադրում են իրենց երեխաների անհետանալու համար:
16:18 16.01.2020
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին լրագրողներն այսօր հարցրել են, թե ինչպիսին է իր առողջական վիճակը: Ի պատասխան` նա ասել է, որ հայտնի չէ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ռազմիկ Աբրահամյանը չի ցանկացել պատասխանել հարցին՝ ընդունո՞ւմ է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ: «Խնդրում եմ էլի, ես ինձ վատ եմ զգում, […]
15:14 16.01.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը հիվանդանոցներում նորածինների վաճառքի դեպքերը բացառելու ուղղությամբ: Արդյո՞ք վերահսկողությունը բավարար է: Արսեն Թորոսյանն ասել է, որ որոշակի կանոնակարգումներ են սկսել: «Թե ինչպես պետք է հաշվառման վերցվեն, ինչպես պետք է ծննդաբերությունը տեղի ունենա, ծննդալուծումը և այլն: Իհարկե, դրա մեջ ներառում ենք էնպիսի […]
13:16 16.01.2020
Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքերով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետև կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը: «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի […]
20:00 15.01.2020
Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով, մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 – Ա հրամանով կցվել են մարզային […]
19:59 15.01.2020
Շիրակի մարզի բուժհաստատություններում շարունակվում են տնօրենների թափուր տեղերի համալրման մրցույթները: Անցկացվել է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենի ընտրության մրցույթը, որին մասնակցող միակ թեկնածուն եղել է բուժհաստատության 15 տարվա տնօրեն Վալերիկ Շիրինյանը: Նա մրցութային 3 փուլերն էլ հաղթահարել է: Մարզպետարանի մրցութային հանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով նրան հաղթող է ճանաչել մրցույթում: Մրցույթն հաղթած թեկնածուն տնօրեն կնշանակվի […]
19:24 15.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց` հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, սրտի սուր անբավարարությունն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի հետ: Դատախազները միջնորդեցին փոխել խափանման միջոց […]
18:36 15.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից: Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին […]
18:27 15.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ […]
17:00 15.01.2020
Ռուսաստանի Դոնի Ռոստովի դատարաններից մեկում ընթանում է դատաքննություն, որին որպես մեղադրյալ ներգրավված է ռուսաստանցի մի կին։ 2019-ի ամռանը նա ծննդաբերել է փողոցում ու երեխային գցել է թփերի մեջ՝ մահանալու։ 24-ամյա կինն այդ ժամանակ արդեն ուներ 2 երեխա և չի ցանկացել պահել երրորդին։ Նա ինքնուրույն է ծննդաբերել դրսում։ Հիմա կնոջը սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում […]
16:58 15.01.2020
Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք` Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
15:53 15.01.2020
Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը մանրամասնում է, թե ծննդօգնության ծառայություն իրականացնող կազմակերպություններին առնչվող ինչ գործընթաց է սկսել առողջապահության նախարարությունը: Մանրամասները՝ առողջապահության նախարարության ներկայացրած տեսանյութում։
12:12 15.01.2020
2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության […]
19:59 14.01.2020
Այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթ, որին մասնակցելու համար նախապես հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ մանկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի, նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը: Վերջինս, սակայն, այսօր մրցույթին չի մասնակցել ներկայացված թերի փաստաթղթերի պատճառով, ինչպես նաև […]
19:52 14.01.2020
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը նաև խոսել է անցած տարի իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: Հիշեցնենք, որ ավելի քան 1 տարի առաջ բուժհաստատությունում ֆինանսական բնույթի չարաշահումներ էին հայտնաբերվել Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի արդյունքում: Դրանք հաշվետվությունների տեսքով ուղարկվել էին մարզի դատախազություն, որտեղ էլ քրեական գործ էր հարուցվել տնօրենի դեմ՝ պաշտոնական […]
19:24 14.01.2020
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Թորոսյանը նշեց, որ ծննդատների լուծարումը թափանցիկ և տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու: Առողջապահության նախարարը վստահ է, որ 150 ծնունդը շատ ցածր թիվ է: «Մարալիկում, 2018-2019թթ. համեմատությամբ, 126-ի փոխարեն ունենք 102 ծնունդ, Աչաջուրում՝ 88-79, Արտենիում՝ 41-26, Ծաղկահովիտում` 48-63, Արծվաբերդում՝ 14-10, Քաջարանում՝ 42-46, «Նաիրիում» (Եղվարդ)՝ 119-136»: Թորոսյանը նշում է՝ այդ […]
19:14 14.01.2020
Նախորդ օրերին Մարալիկի, այսօր արդեն Եղվարդի բժշկական հաստատությունների աշխատակիցների մեղադրանքներին և համացանցում հնչող կարծիքներին պատասխանելու համար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Արսեն Թորոսյանը նշեց, որ եթե չկան մասնագետներ, չկան սարքավորումներ, ինչքան էլ լուծարման գնացող ծննդատների աշխատակիցները ճանապարհ փակեն, այդ ծննդատները չեն գործելու: Թորոսյանը հստակեցնում է` բացի Եղվարդի ծննդատնից, մյուսները կա´մ առողջության կենտրոններ են, […]
17:35 14.01.2020
Առավոտից Եղվարդի բնակիչներն ու տեղի «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք լսել էին այն լուրը, որ Եղվարդի ծննդատունը պատրաստվում են լուծարել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ՝ հանդիպելու բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու բնակիչների հետ։ Պետրոսյանն ասել է, որ մոտ ապագայում ծննդատունը չի փակվի: «Եղվարդ խոշորացված համայնքը, հարակից գյուղերը սպասարկելու համար կա […]
16:01 14.01.2020
Կալանքի տակ գտնվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են հիվանդանոց։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նրա առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հիշեցրել է, որ պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, […]