TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.93 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Պանդեմիայից հետո հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աճել է

23:09 02.07.2023

Համավարակի հետևանքով եռապատկվել է այն մարդկանց թիվը, որոնք օգնության են դիմում մասնագետների՝ ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման  ախտանիշների բողոքներով։ Այս մասին The Sun-ին տված հարցազրույցում ասել է հոգեբույժ Դիմիտրիոս Պասոսը։ Մասնագետը բացատրել է, որ կարանտինում մարդիկ ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը և սկսեցին իրենց և երեխաների մոտ նկատել ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումի ախտանիշներ, որոնց մինչ […]

̰
Բժիշկը նշել է լսողության կորստի ոչ ակնհայտ պատճառները

21:00 02.07.2023

Լսողության կորստի պատճառները կարող են տարբեր լինել և միշտ չէ, որ ակնհայտ են: Մասնավորապես, երեխաների մոտ նման խնդիր կարող է առաջանալ ադենոիդների, իսկ մեծահասակների մոտ՝ մրսածության ու քթի ուժեղ այտուցների պատճառով։ Այս մասին  «Իզվեստիային» ասել է  քիթ-կոկորդ-ականջաբան Անաստասիա Տրապանին։     Այս առումով, ըստ նրա, լսողության կորստի կանխարգելումը պետք է սկսել մանկուց։ Իսկ երեխայի լսողությունը […]

̰
Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ շոգին մարզվելը

16:16 02.07.2023

Շոգը լուրջ սթրես է օրգանիզմի համար, և նման պայմաններում մարզվելիս պետք է զգույշ լինել։ Թերապևտ Ելենա Տիխոմիրովան «Իզվեստիային» պատմել է շոգին սպորտով զբաղվելու վտանգների, ինչպես նաև մարզումների ճիշտ մոտեցումների մասին։ «Շոգին ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների վտանգը, ինչպես նաև նպաստում է ջրազրկմանը և, որպես հետևանք, մի շարք տհաճ ախտանիշներ են […]

̰
Բժիշկը զգուշացրել է ալերգիայով տառապողների համար կրետների խայթոցի վտանգավոր ազդեցության մասին

21:43 01.07.2023

Մարդկանց մոտ, ովքեր զգայուն են կրետի թույնի ալերգենների նկատմամբ, միջատի խայթոցը կարող է լուրջ հիվանդություն առաջացնել: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է մաշկավեներոլոգ, Gemotest լաբորատորիայի փորձագետ Ալեքսանդր Ֆիլեւը։ Նրա խոսքով՝ կրետները միշտ չէ, որ ագրեսիվ են և հարձակվում են միայն այն ժամանակ, երբ վտանգ են զգում։ Այս դեպքում կրետը կարող է միաժամանակ խայթել և կծել: Բժիշկը […]

̰
Գաստրոէնտերոլոգը խոսել է ոչ սեզոնին սեխից թունավորվելու վտանգի մասին

20:43 01.07.2023

Չնայած այն հանգամանքին, որ առաջին սեխերը հայտնվում են արդեն ամառվա սկզբին, չհասունացած միրգ գնելը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման և նույնիսկ սննդային թունավորման։ Այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, Գեմոտեստ լաբորատորիայի գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ «Հասած սեխը ոչ միայն համեղ է, այլև առողջարար մթերք։ Այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են […]

̰
Բժիշկը վիտամիններ է նշել սրտի առողջությունը պահպանելու համար

20:19 01.07.2023

Ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ սրտի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ սննդանյութեր, վիտամիններ և հանքանյութեր օգտագործել։ Այս մասին ասել է էնդոկրինոլոգ, SOLGAR փորձագետ Պոլինա Իգնատիեւան։ «Միջերկրածովյան երկրների սննդակարգի առանձնահատկությունների պատճառով նրանց բնակիչները հազվադեպ են տառապում սրտի, արյան անոթների հիվանդություններից և գիրությունից։ Ուստի այս տեսակի սնուցումը խորհուրդ է տրվում սրտանոթային համակարգի պաթոլոգիա ունեցող մարդկանց»,- նշել […]

̰
Հոգեբույժը խելացի դառնալու հեշտ ու հաճելի միջոց է անվանել

21:27 30.06.2023

Օրվա ընթացքում 15-20 րոպե քնելու սովորությունը բարելավում է ճանաչողական կարողությունները և մեծացնում կենտրոնացումը, ասում է հոգեբույժ և քնի մասնագետ Չեսթեր Վուն: Նրա կարծիքը փոխանցում է Daily Mail-ը։ Մասնագետի խոսքով՝  նախկինում ենթադրվում էր, որ մարմինը ֆիզիկական և մտավոր ուժերը վերականգնում է միայն քնի խորը փուլերում, սակայն նոր տվյալներն ապացուցում են, որ մակերեսային քունը պակաս օգտակար չէ։ […]

̰
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում էր

17:53 30.06.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, մասնավորապես, Արթիկում նոր հիվանդանոց կառուցելուն, մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև Գյումրու թիվ 1 […]

̰
Քննարկվել են պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

17:42 30.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման գործողությունների ծրագրի շրջանակում 2020-2023 թթ․ իրականացված աշխատանքների վերաբերյալ քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և այլք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու […]

̰
Ծխախոտից տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում

16:09 30.06.2023

Ծխախոտի օգտագործումը Հայաստանում մնում է «համաճարակ», որի ռիսկով պայմանավորված տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում: 2024 թվականից ուժի մեջ կմտնի ծխախոտի օգտագործման նվացեցմանն ուղղված հերթական միջոցառումը` ծխախոտի միատեսակ/պարզ փաթեթավորման կարգը: Նպատակն է պարզ փաթեթավորմամբ, փաթեթավորման վրա լոգոների, գույների, ապրանքանիշի պատկերների կամ գովազդային տեղեկատվության արգելքի միջոցով նվազեցնել ծխողների թիվը: Փորձի փոխանակման նպատակով` Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` […]

̰
Միայն այս տարվա հունիսին «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա՝ շան կծելու հետևանքով. Շուշան Դանիելյան

13:13 30.06.2023

Միայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա՝ շան կծելու հետևանքով։ Երեխաները ստացել են հակակատաղության պատվաստում կամ շիճուկ ըստ ուղեցույցի, կատարվել է վերքերի մշակում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

̰
Ինչպե՞ս շոգին խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից

12:57 30.06.2023

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը։ Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս՝ հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո. սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր […]

̰
Նշվել է ըմպելիք, որը կատարյալ է քնելուց առաջ

21:00 29.06.2023

Տաք կաթը կատարյալ ըմպելիք է քնելուց առաջ, ասում է սննդաբան Քրիստինա Պլոտնիկովան։ Նա անվանել է դրա օգտակար հատկությունները։ Սննդաբանի խոսքով՝ տաք կաթը հանգստացնող ազդեցություն ունի տրիպտոֆանի՝ ամինաթթվի պարունակության շնորհիվ, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը։ Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ կաթնամթերքի օգտագործումը կարող է անհանգստություն առաջացնել, զգուշացրել է Պլոտնիկովան։ Քնելուց առաջ օգտակար նաև բուսական թեյը, շարունակել է […]

̰
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 բուժառու

16:16 29.06.2023

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 12 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է […]

̰
Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար

15:27 29.06.2023

Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար` 2024 թվականից: Այդ հիվանդություններն են` 1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ 2) առաջնային իմունոդեֆիցիտ 3) կավասակի հիվանդություն 4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ 5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ 6) ցրված սկլերոզ Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը […]

̰
Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներով անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը

15:15 29.06.2023

Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն: Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով: Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:

̰
Բժիշկը թվարկել է նյարդային համակարգի ամրապնդման համար նախատեսված ուտեստները

10:18 29.06.2023

Նյարդերն ամրացնելու համար պետք է կանաչեղենով ձվածեղ ուտել, խորհուրդ է տալիս նյարդաբան Ալմիրա Գիմրանովան։ Մասնագետը Lenta.ru-ին տված հարցազրույցում թվարկել է նյարդային համակարգի առողջության համար նախատեսված ուտեստները։ Բժշկի խոսքով՝ նյարդային համակարգը մշտական ​​աջակցություն և զարգացում է պահանջում։ Դա կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն մարմնի մյուս համակարգերը: Նյարդերի համար օգտակար մթերքներից կարելի է բազմազան ճաշացանկ պատրաստել, […]

̰
Ֆիթնեսի մարզիչը նշել է բարակ իրան ունենալու ուղիները

23:25 28.06.2023

Ֆիթնեսի մարզիչ Օլգա Դերենդեևան հորդորել է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը՝ հանուն բարակ գոտկատեղի։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է կազմվածքը բարելավելու այլ ուղիներ։ Նորաձև բարձր գոտկատեղով սպորտային և ամենօրյա հագուստները, կորսետի գոտիները նորաձև են, ասում է Դերենդեևան։ Եվ շատերը, հանուն դրա, պատրաստ են հսկայական քանակությամբ վարժություններ կատարել, որպեսզի ստանան նվիրական պարամետրերը։ Այնուամենայնիվ, այս մեթոդները միշտ […]

̰
70-ամյա հարսնացուն հաղթահարել է քաղցկեղը և բժիշկներին խնդրել է իրեն ուղեկցել խորանի մոտ

22:45 28.06.2023

Ամերիկյան Նյու Բեռն քաղաքից (Հյուսիսային Կարոլինա) տարեց հարսնացուն հաղթահարել է երրորդ փուլի քաղցկեղը և խնդրել է իրեն փրկած բժիշկներին իր հարսանիքի օրը ուղեկցել խորանի մոտ։ Այս մասին հայտնում է Today-ը։ 70-ամյա Շերի Շոուն համացանցի միջոցով ծանոթացել է 77-ամյա Բիլ Ջեյմսի հետ։ Զույգը հանդիպել է մոտ մեկ տարի։ Մի օր էլ բժիշկները կնոջ մոտ քաղցկեղ են […]

̰
Շունը ցատկել է տիրուհու վրա ու օգնել գտնել նրա ծանր հիվանդությունը

22:15 28.06.2023

Մեծ Բրիտանիայում ընտանի շունն օգնել է տիրուհու մոտ լուրջ հիվանդություն հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Նոթինգհեմշիրի 50-ամյա Տրիշա Էլիսոնը հեռուստացույց է դիտել, երբ նրա ընտանի կենդանին՝ Լունա անունով, հանկարծ ցատկել է բազմոցի վրա: Շունը սկսել է հոտոտել նրա աջ կուրծքը, իսկ հետո պառկել է նրա կողքին։ Սա շատ է զարմացրել կնոջը, քանի որ […]

̰
Հայտնի են հիշողությունը բարելավող մթերքները

21:35 28.06.2023

Ավոկադոն, ձուկը և ծովամթերքը կարող են բարելավել հիշողությունը և մտավոր այլ ունակությունները: Այս մասին հայտնում է Reedus-ը։ Նշվում է, որ ավոկադոն պարունակում է մոնոհագեցած ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են «վատ» խոլեստերինը և արդյունքում դրականորեն ազդում ուղեղի, սրտի և արյան անոթների առողջության վրա։ Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ նաև յուղոտ ձկներին, ինչպիսիք են՝ սաղմոնը, իշխանը, սկումբրիան, ծովատառեխը […]

̰
Նարկոլոգը խումհարից ազատվելու ուղիներ է նշել

21:46 27.06.2023

Լոլիկի հյութով և վարունգի թթվով խումհարի ախտանիշներից ազատվելու արդյունավետությունը գիտականորեն չի հիմնավորվել։ Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է հոգեթերապևտ, հոգեբույժ-նարկոլոգ Ալեքսանդր Պոլիկարպովը։ «Ավելի լավ է նախապատվությունը տալ առատ նախաճաշին, ապուրներին և միևնույն ժամանակ սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը»,- խորհուրդ է տվել նա։ Բժշկի խոսքով՝ խումհարին բնորոշ ախտանշանները՝ ուժեղ գլխացավ, թուլություն ամբողջ մարմնում, սրտխառնոց, փսխում, սրտի բաբախյուն և քրտնարտադրություն, […]

̰
Ընդլայնվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը

17:08 27.06.2023

Ընդլայնվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախագծի ընդունմամբ` սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված 220 000 շահառուի դեղերով ապահովման մակարդակը կբարձրանա, կյանքի որակը կբարելավվի և կթեթևանա պացիենտների կողմից դեղամիջոցներին հատկացվող ֆինանսական բեռը:

̰
Հուլիսի 1-ից մարզերի վարչական կենտրոնների բուժհաստատություններում վճարումներն ընդունվելու են միայն անկանխիկ եղանակով

15:03 27.06.2023

2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոնների բժշկական հաստատություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն ընդունվելու են միայն անկանխիկ եղանակով: Հանրապետության այլ բնակավայրերի բուժկենտրոններում վճարումները անկանխիկ եղանակով կիրականացվեն 2024 թվականի հուլիսի 1-ից: Երևանում գործող բժշկական կենտրոններում տրամադրված ծառայությունների դիմաց վճարումները անկանխիկ ձևով են ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից:

̰
Հայ-սիրիական առողջապահական կապերն ակտիվացնելու գործնական քայլեր կլինեն

13:47 27.06.2023

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին: Շնորհավորելով վերջինիս` նախարարը նշել է, որ երկու ժողովուրդների միջև առկա են ավանդական, բարեկամական հարաբերություններ, սակայն առողջապահության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու կարիք կա: Դեսպանը նշել է, որ Սիրիայի` տասը տարուց ավել տևած պատերազմից առավելապես տուժել է առողջապահության ոլորտը, կան բազմաթիվ խնդիրներ. «Թեև վերջին տարիներին փորձեր […]

̰
ԱՄՆ-ում մալարիայի դեպքեր են գրանցվել 20 տարվա մեջ առաջին անգամ

10:48 27.06.2023

Պոտենցիալ մահացու հիվանդությունը, որը կոչվում է մալարիա ու որն առաջացել է մոծակների միջոցով փոխանցվող մակաբույծից, հասել է ԱՄՆ-ին: Մալարիայի երեք նոր դեպք՝ մեկը Տեխասում և երկուսը՝ Ֆլորիդայում, մտահոգություններ են առաջացնում։ Բանն այն է, որ հիվանդները չէին լքել երկիրը, գրում է The New York Post-ը հունիսի 26-ին։ Վերջին դեպքն այնտեղ գրանցվել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Բժիշկը նշել է երեխաների համար ամենաօգտակար հատապտուղները

10:28 27.06.2023

Մանկական գաստրոէնտերոլոգ, առաջատար մանկաբույժ Դարիա Մարկովան ասել է, որ ամենաօգտակար հատապտուղները համարվում են սև և կարմիր հաղարջը, ազնվամորին, հապալասը և մոշը։ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նա բացատրել է, որ 100 գ սև հաղարջը պարունակում է մինչև 500 մգ վիտամին C, ինչը անփոխարինելի է երեխայի իմունային համակարգի ձևավորման, արյան անոթների ամրապնդման և երկաթի և կալցիումի ավելի լավ […]

̰
Բժիշկը նյարդային համակարգն ամրապնդող մթերքներ է նշել

09:55 27.06.2023

Նյարդաբան Ալմիրա Գիմրանովան կոչ է արել լյարդ և ձուկ ուտել՝ նյարդային համակարգի ամրապնդման համար։ Վերականգնողական նյարդաբանության կլինիկայի գլխավոր բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում նշել է նյարդերի համար օգտակար մթերքներ։ Բժշկի խոսքով՝ նյարդային համակարգը պետք է պահպանվի ու ամրապնդվի, որպեսզի մարմնի մյուս համակարգերը ճիշտ աշխատեն։ B վիտամիններ B վիտամիններն օգնում են սնունդը վերածել ուղեղի և նյարդային համակարգի […]

̰
Ատամնաբույժը խոսել է ատամները լվանալիս հիմնական սխալների մասին

21:38 26.06.2023

Բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան, որն իրականացվում է ըստ կանոնների, օգնում է կանխել կարիեսի զարգացումը, ասել է ատամնաբույժ-օրթոդոնտ Անդրեյ Ժուկը։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա զգուշացրել է ատամները լվանալիս թույլ տրվող սխալների մասին։ Մասնավորապես, նա սխալ է անվանել ատամները օրը մեկ անգամ լվանալը։ «Սննդի մնացորդներով սնվող և թթու արտադրող բակտերիաների հիմնական բացասական ազդեցությունը ձեռք է բերվում […]

̰
Այսօր թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օրն է

16:28 26.06.2023

Ներկայումս մշակվում է թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ազգային ռազմավարություն` հաշվի առնելով հիմնախնդրի հետ կապված նոր մարտահրավերները՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ռազմավարությամբ մատնանշվելու են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությունները: Ռազմավարության մշակման գործընթացում ներգրավված են թմրամիջոցների հիմնախնդրի հետ առնչվող բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ նաև առողջապահության նախարարությունը։ 2023 […]

̰
BACK_TO_TOP