15:56 26.06.2023
Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է․ – զերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք բերումից, – չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին, – չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր […]
11:15 26.06.2023
Կլինիկական հոգեբան Անիտա Դմիտրիեւան խորհուրդներ է տվել, թե ինչպես հեշտությամբ վերադառնալ աշխատանքային գրաֆիկին արձակուրդից հետո։ Մասնագետը խորհուրդ է տվել աշխատանքային գործընթացին սկսել ներգրավվել միջավայրի նախապատրաստմամբ։ Փորձագետի կարծիքով՝ ավելի լավ է արձակուրդն ավարտվի աշխատանքի գնալուց երկու օր առաջ։ Այս կերպ մարդը ժամանակ կունենա հավաքել մտքերը։ «Այնուհետև վստահորեն գործի անցեք և պլանավորեք անելիքների ցուցակը, առաջնահերթությունները գծեք»,-ասել է […]
12:51 25.06.2023
Այսօր՝ հունիսի 25-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու 9 ուղեկցողի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: Նախատեսվում է […]
17:14 24.06.2023
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Տեղեկացնում են Արաբկիր ԲԿ-ից։ «Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով եւ ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն […]
12:15 24.06.2023
Դիաբետով հիվանդացության աճ կա, սակայն ցուցանիշները կապված չեն գենետիկայի հետ։ Այս մասին ուրբաթ օրը՝ հունիսի 23-ին, հայտարարել է ՌԴ Էնդոկրինոլոգիայի ազգային բժշկական կենտրոնի նախագահ Իվան Դեդովը Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Չեմ կարծում, որ դա գենետիկական է: Գենետիկան այնքան կայուն է, այնքան պահպանողական: Սա էպիգենետիկ գործոն է: Դա տարբեր է: Անհանգստություն, բոլոր տեսակի […]
21:31 23.06.2023
Բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Յուլիա Գալիամովան ռուսներին խորհուրդ է տվել 45-50 տարեկանից հետո դադարեցնել արևայրուք ընդունել։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է նաև, թե ինչ հիվանդություններ ունեցողներին է խստիվ արգելվում երկար մնալ արևի տակ։ «Այդպիսի հիվանդություններից են կարմիր գայլախտը, սկլերոդերման, ֆոտոալերգիկ դերմատիտը, որոնք առաջանում կամ սրվում են արևից: Ես ուշադրություն կդարձնեի նաև նրանց, ովքեր ունեն […]
21:22 23.06.2023
Որոշ մթերքներ կարող են օգնել հաղթահարել ամառվա շոգը, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Սոլոմատինայի խոսքով՝ լավ է շոգին ավելի շատ լոլիկ ու գազար ուտել։ «Լոլիկը պարունակում է լիկոպին, որը կարող է օգնել ձեզ դիմանալ շոգին: Գազարը, որտեղ կան կարոտինոիդներ և բետա-կարոտին, նույնպես ավելի լավ է ներծծվում, հատկապես, եթե եփելիս թթվասեր եք ավելացնում»,- խորհուրդ է տվել […]
21:14 23.06.2023
Սննդաբան Միխայիլ Գինսբուրգը սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տվել շոգ եղանակին հրաժարվել սուրճ խմելուց։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մասնագետը պարզաբանել է, որ եթե մարդն ունի զարկերակային գերճնշում, սրտի անբավարարություն, ապա այս ըմպելիքը նրա համար ծայրահեղ անցանկալի է հատկապես շոգին։ Գինսբուրգի խոսքով՝ սուրճի բոլոր տհաճ ազդեցությունները կարող են մեծանալ շոգի ժամանակ․ ըմպելիքը հրահրում է ճնշման […]
21:07 23.06.2023
Ծխելը չափազանց վատ սովորություն է, իսկ ամռանը դրա բացասական ազդեցությունը միայն ավելանում է։ Թերապևտ, գաստրոէնտերոլոգ Շոթա Կալանդիան «Իզվեստիա»-ին պատմել է շոգին ծխելու վտանգների մասին: «Շոգին ծխելը կարող է հանգեցնել արյան անոթների նեղացման, արյան բարձր ճնշման և սրտի զարկերի բարձրացման, իսկ դա իր հերթին մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը», – ասել է Կալանդիան: Նա նաև […]
18:07 23.06.2023
Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և տարբեր ախտորոշումներով շուրջ 190 բուժառու սպասում է Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է […]
23:37 22.06.2023
Մայոնեզն ավելի առողջարար է, քան թթվասերը, ասում է սննդաբան-խորհրդատուԱլեքսեյ Կաբանովը։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում ցրել է մայոնեզի վտանգավորության մասին տարածված միֆը։ Դիետոլոգի խոսքով՝ այս մթերքը հաճախ անարդարացիորեն քննադատվում է, նշվում է առողջության վրա բացասական ազդեցությունը։ Սակայն քննադատությունն անհիմն է, վստահեցնում է Կաբանովը։ «Մայոնեզը բաղկացած է բուսական յուղերից, ջրից, ձվի դեղնուցից, մանանեխի յուղից, քացախից կամ կիտրոնի […]
23:29 22.06.2023
Ամերիկացի 76-ամյա դերասան Սիլվեստր Ստալոնեն խոսել է դիետայի մասին, որը վատթարացրել է իր հիշողությունը Rocky 3 (1982) ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելիս։ Այս մասին նա խոսել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ Ստալոնեի խոսքով՝ բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի դերին նախապատրաստվելիս նա իրեն մարզավիճակի է բերել էքստրեմալ դիետայի օգնությամբ։ «Ռոքի 3-ի նկարահանումների ժամանակ ես օրական 25 բաժակ սուրճ էի […]
22:56 22.06.2023
Բրիտանացի մի բնակչուհի նշել է իր 100-ամյակը և պատմել, թե օրական քանի բաժակ թեյ պետք է խմել երկար ու երջանիկ կյանքի համար։ Այս մասին հայտնում է StokeonTrentLive-ը։ Իռեն Սպրոսթոնը Ստաֆորդշիր նահանգի Սթոք-օն-Տրենտ քաղաքից տոնել է կյանքի կարևոր իրադարձությունը: Չնայած պատկառելի տարիքին՝ օրվա հերոսը միայնակ ապրում է սեփական տանը, որտեղ նրան շնորհավորելու էին եկել հարազատներն ու […]
21:45 22.06.2023
Գինեկոլոգ Վիկտորյա Դեմենտիեւան խոսել է տարածված այն կարծիքի մասին, որ հղիության ընթացքում ավելի լավ է՝ կանայք ինքնաթիռ չնստեն։ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում բժիշկը բացատրել է նման ճանապարհորդությունների հետ կապված ռիսկերը և նշել, որ միայն հղիության կրիտիկական փուլերում արժե հրաժարվել թռիչքից։ Այսպես, թռիչքների համար ամենաանվտանգ շրջանը երկրորդ եռամսյակն է, բացատրել է բժիշկը։ Նման ուղևորություններից պետք է հրաժարվել […]
21:17 22.06.2023
Կառավարության որոշմամբ կապահովվի ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գումար հատկացնել […]
19:38 22.06.2023
Ադրբեջանի կողմից արդեն 8 օր ամբողջությամբ արգելափակվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ու բուժպարագաների ներկրումը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով օրեցօր կրճատվում են դեղորայքի առանց այն էլ սուղ պաշարները: «Չնայած՝ մինչև ադրբեջանական վերջին սադրանքը, ԿԽՄԿ-ի միջոցով հաջողվել էր որոշ խմբաքանակով […]
08:54 22.06.2023
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը խոսել է մարդկանց համար կվասի օգտակարության մասին։ Մասնագետի խոսքով՝ ըմպելիքը պարունակում է օգտակար նյութեր, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։ «Կվասը պարունակում է B1, B2, E, PP վիտամիններ, ինչպես նաև նիկոտինաթթու կամ նիացին: Այս օգտակար նյութերն անհրաժեշտ են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի առողջությունը պահպանելու, անոթների փխրունությունը կանխելու համար»,- Gazeta.Ru-ն մեջբերում է […]
08:23 22.06.2023
Որոշ դիետոլոգներ կարծում են, որ կաթով սուրճն անառողջ է, սակայն ոչ բոլորն են համաձայն նման պնդումների հետ։ Այս մասին Փրայմ գործակալությանը հայտնել է սննդաբան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության գիտական, կլինիկական և կրթական կենտրոնի ասիստենտ Նատալյա Կրուգլովան։ Նա բացատրել է, որ կարծիք կա, որ սուրճի և սպիտակուցային կազեինի համադրությունը կաթում առաջացնում է որոշակի նյութ, […]
23:53 21.06.2023
Հոլանդացին, ով ստացել է «սպերմինատոր» մականունը ավելի քան 600 երեխաների հայր լինելու համար, չնայած դատարանի որոշմանը, շարունակել է սերմնաբջիջներ հանձնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նիդեռլանդների դատարանը համապատասխան որոշում է կայացրել 2023 թվականի ապրիլին։ Դատարանը պաշտոնապես արգելել է Ջոնաթան Ջեյքոբ Մեյերին այսուհետ սերմնաբջիջ նվիրաբերել։ Նրան պահանջ է ներկայացվել կապվել է բոլոր կլինիկաների հետ, որոնց […]
23:37 21.06.2023
Բանանը, ձուն և որոշ այլ մթերքներ բարձրացնում են տրամադրությունը։ Այս մասին Lente.ru-ին պատմել է սննդաբան Սոֆյա Կովանովան։ Հեշտ մարսվող, ածխաջրերով հարուստ մթերքներ ուտելը բավարարվածության զգացում է առաջացնում, ասել է Կովանովան։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է սերոտոնինի արագ արտազատմամբ: Այդ իսկ պատճառով վատ տրամադրության դեպքում դուք ցանկանում եք քաղցր կամ օսլա պարունակող ուտելիքներ ուտել։ […]
22:17 21.06.2023
Եղանակը տաքանում է, և սկսվում են քոր առաջացնող մոծակների խայթոցները, որոնք ոչ միայն անհանգստություն են առաջացնում, այլեւ կարող են առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաներ։ Թեմային անդրադարձել է ալերգոլոգ, իմունոլոգ Սերգեյ Բիկովը։ Բժիշկը նշել է, որ մոծակի խայթոցի նկատմամբ ալերգիկ ռեակցիան կարող է ունենալ երեք տարբեր աստիճանի ծանրություն: Առաջինը տեղային ռեակցիան է, որն ուղեկցվում է մեծ այտուցով, […]
13:59 21.06.2023
Ամռանը մեծանում է սրտանոթային աղետների ռիսկը, ինչպիսիք են՝ հիպերտոնիկ ճգնաժամը, սրտի առիթմիայի նոպաները, սրտամկանի ինֆարկտը և ուղեղի կաթվածը: Թեմային անդրադարձել է սրտաբան Սվետլանա Բյազրովան։ Այնպես որ, ըստ նրա, խորհուրդ չի տրվում շատ շոգ ժամանակ տնից դուրս գալ։ Քայլելու լավագույն ժամանակն առավոտն է (օպտիմալը մինչև 10:00-ն է, առավելագույնը՝ մինչև 12:00-ն) կամ երեկոյան (16:00-ից հետո, բայց ավելի […]
11:02 21.06.2023
ՀՀ Առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի օրվա առիթով, որում ասվում է. «Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։ Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի […]
08:29 21.06.2023
Ալցհեյմերի հիվանդությունը հաճախ զարգանում է 65 տարեկանից հետո, սակայն կան նաև այս հիվանդության վաղ ձևեր։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 19-ին, ասել է բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Մարինա Անիկինան։ «Ալցհեյմերի դասական ձևն այն է, երբ խանգարվում է հիշողությունը, առարկաների անունները և գործունեությունը: Այսինքն՝ հիվանդի համար դժվար է հագնվել, կոճակներ ամրացնել, կոշիկների թելերը կապել։ Որքան ուշ է […]
08:07 21.06.2023
Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս ամբողջությամբ վերականգնել կորցրած ատամները, և դրա համար ամենից հաճախ օգտագործվում են իմպլանտներ, որոնք արմատավորվում են ավելի քան 98% հավանականությամբ: Սակայն դա միշտ չէ, որ հնարավոր է, և դրա համար կան մի շարք պատճառներ: Ատամնաբույժ-վիրաբույժ, «Դևա-Դենտ» էսթետիկ ստոմատոլոգիայի կլինիկայի իմպլանտոլոգ Դմիտրի Ֆեդորովը «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչու ատամնաբուժական իմպլանտը […]
23:38 20.06.2023
Ատամների հետ կապված խնդիրները կարող են լինել ականջների և գլխի ցավերի, ինչպես նաև այլ հիվանդությունների անհայտ պատճառ, ասում է ատամնաբույժ Ելենա Մարտինովան։ Այս մասին նա խոսել է Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։ Առանց բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի բերանի բակտերիաներն արագորեն բազմանում են, և հյուսվածքները քայքայվում են: «Երբ բակտերիաները տարածվում են արմատից այն կողմ, ոսկրային հյուսվածքը քայքայվում է: […]
22:50 20.06.2023
Որոշ մարդկանց չգիրանալու ունակությունը բացատրվում է նրանց ապրելակերպով, ասել է պլաստիկ վիրաբույժ Իլյա Ալմազովը։ Նա Lente.ru-ին բացատրել է, թե ինչպես կարելի է չգիրանալ ու միաժամանակ համեղ սնվել։ Նրա խոսքով՝ գիրանալու միտումը, թեև մասամբ գենետիկորեն կանխորոշված է, այնուամենայնիվ, կախված է մարդու ապրելակերպից։ Մանսագետը միաժամանակ հորդորում է հրաժարվել այն կեղծ համոզմունքից, որ բոլոր գեր մարդիկ այդպիսին են […]
22:34 20.06.2023
Մաստակն ատամների համար ամենավնասակար արտադրանքն է, զգուշացրել է ատամնաբույժ Արտեմ Խարլամովը։ Նա Lente.ru-ին պատմել է ատամների վրա դրա ազդեցության մասին։ Խարլամովը նախ նշել է, որ մաստակը որոշ օգուտներ բերում է բերանի խոռոչին։ Նրա խոսքով՝ այն խթանում է թքի արտազատումը` պարզեցնելով բերանի խոռոչի ինքնամաքրումը։ Դրա շնորհիվ լնդերում արյան հոսքը լավանում է՝ ծամելու ընթացքում մերսման էֆեկտի շնորհիվ։ […]
22:27 20.06.2023
Հելսինկիի Աշխատանքային առողջության ֆիննական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ուշ քնողներն ավելի քիչ են ապրում, քան վաղ քնողները: Նման բացահայտումները հրապարակված են Chronobiology International ամսագրում: «Բվերի» և «արտույտների» կյանքի տեւողության մասին նոր տվյալներ են ստացվել Ֆինլանդիայում երկվորյակների ուսումնասիրության ժամանակ։ 8728 մասնակիցների վերաբերյալ տվյալները վերլուծելուց հետո գիտնականները պարզել են, որ «բու» մարդկանց մոտ երիտասարդ տարիքում մահանալու […]
21:22 20.06.2023
Վիրաբույժները Շրի Լանկայի բնակչի երիկամից հանել են 800 գրամ քաշով և 13,37 սանտիմետր երկարությամբ քարը։ Սա բժիշկների կողմից երբևէ գրանցված երիկամների ամենամեծ քարն է, հայտնում է Daily Mail-ը: Նախկին զինծառայող 62-ամյա Կանիստուսա Կունհեն հունիսի 1-ին վիրահատվել է Կոլոմբոյի բանակային հոսպիտալում։ Վիրահատությունն իրականացրած վիրաբույժ Կուգադաս Սուտարշանը նշել է, որ քարն ավելի մեծ է եղել, քան հիվանդի […]