ՀԵՌԱՆԿԱՐ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Thu, 10 Jul 2025 16:56:36 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.1 Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին https://www.shantnews.am/news/view/1614756.html Thu, 10 Jul 2025 17:00:53 +0000 https://www.shantnews.am/?p=1614756 «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ ինչ սպասել Փաշինյան–Ալիև այս բանակցություններից։

«ԱՄՆ–ի ներգրավվածությունը տեսանելի է։ Զգուշավոր լավատեսությամբ կարող ենք ասել, որ բացի ինստիտուցիոնալ ներգրավվածությունից կա նաև անձնական և քաղաքական հետաքրքրություն հարցը տեղից շարժելու համար»,-նշել է Սերգեյ Մինասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

]]>
Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան https://www.shantnews.am/news/view/1614429.html Wed, 09 Jul 2025 17:00:00 +0000 https://www.shantnews.am/?p=1614429 «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։

Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և արդյոք չենք գերագնահատում Իրանի դերը։

«Շատ նուրբ հարց է։ Սակայն իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը և Հայաստանի հարավը առհասարակ։ Գոնե այս պահին Իրանը հանդիսանում է իր խոսքերի տերը։ Բայց տեսականը այլ բան է, գործնականը՝ այլ։ Գործնական պայմանները կարող են այլ սցենարներ ենթադրել»,-նշել է իրանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի հայտարարություն, ԱՄՆ առաջարկ. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությամբ https://www.shantnews.am/news/view/1614079.html Tue, 08 Jul 2025 17:00:26 +0000 https://www.shantnews.am/?p=1614079 Վերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։

Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
30 տարի անց. ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն նոր Սահմանադրությունում https://www.shantnews.am/news/view/1613816.html Mon, 07 Jul 2025 17:00:30 +0000 https://www.shantnews.am/?p=1613816 ՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

]]>
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան https://www.shantnews.am/news/view/1613167.html Sat, 05 Jul 2025 17:15:19 +0000 https://www.shantnews.am/?p=1613167 Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը,
իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։

«Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից։ Պետք է լինի հանրային, համազգային կոնսենսուս»-ասել է պատմաբանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ https://www.shantnews.am/news/view/1613319.html Sat, 05 Jul 2025 12:42:36 +0000 https://www.shantnews.am/?p=1613319 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ զուտ քրեական է:

Այս թեմաների շուրջ բանավիճել են քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ https://www.shantnews.am/news/view/1612833.html Thu, 03 Jul 2025 17:40:46 +0000 https://www.shantnews.am/?p=1612833 «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։
Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։

«Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին 4 կառուցածներին կավելանա ևս մեկը։ Կան կոնկրետ նվիրատուներ, ովքեր ցանկություն ունեն հենց այս ծրագրի համար նվիրաբերել գումարներ։ Ծրագիրը դեռևս հաստատման և մշակման փուլում է, բայց արդեն տեսանելի է»,- նշել է Զարուհի Ազնաուրյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ https://www.shantnews.am/news/view/1612567.html Wed, 02 Jul 2025 17:57:06 +0000 https://www.shantnews.am/?p=1612567 Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում:

Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը:

 

]]>
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը https://www.shantnews.am/news/view/1612226.html Tue, 01 Jul 2025 17:18:59 +0000 https://www.shantnews.am/?p=1612226 ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն:

Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ https://www.shantnews.am/news/view/1611465.html Sat, 28 Jun 2025 17:00:31 +0000 https://www.shantnews.am/?p=1611465 Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին:

]]>