ԼԱՅՖՍԹԱՅԼ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Sat, 19 Jul 2025 18:24:27 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր https://www.shantnews.am/news/view/1617436.html Sat, 19 Jul 2025 19:59:17 +0000 https://www.shantnews.am/?p=1617436 Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար https://www.shantnews.am/news/view/1605441.html Sun, 08 Jun 2025 13:34:45 +0000 https://www.shantnews.am/?p=1605441 ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին:

AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։

Ըստ TikTok-ի՝ իտալացի բլոգեր Լեյմն առաջին տեղում է հավելվածում բաժանորդների թվով: Նա ունի ավելի քան 162 միլիոն հետևորդ։

]]>
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա https://www.shantnews.am/news/view/1605097.html Fri, 06 Jun 2025 17:52:40 +0000 https://www.shantnews.am/?p=1605097 Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։

Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։

Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։

Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL), երկու անգամ՝ երկրի գավաթը։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Չեմպիոնների լիգան։

2003 թվականին Բեքհեմը դարձել է «Ռեալ Մադրիդի» խաղացող, որի հետ նա նաև կարողացել է նվաճել առաջնությունը։ Չորս տարի անց կիսապաշտպանը մեկնել է Իսպանիա՝ նվաճելու MLS-ը։

Վիկտորիան և Դեյվիդը ամուսնացած են 1999 թվականից։ Զույգը մեծացնում է երեք որդի և մեկ դուստր։

]]>
Թոմ Քրուզը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել https://www.shantnews.am/news/view/1604946.html Fri, 06 Jun 2025 11:51:58 +0000 https://www.shantnews.am/?p=1604946 Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից:

Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին՝ 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։

62-ամյա Քրուզն, տեսարանի նկարահանումների ժամանակ ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Նշվում է, որ նա ցատկել է ուղղաթիռից հրկիզող նյութով թրջված պարաշյուտով, որն ավելի ուշ բոցավառվում է։ Դերասանն ազատվում է դրանից, բացում պահեստային պարաշյուտը և հաջողությամբ վայրէջք կատարում:

Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիր Քրեյգ Գլենդեյը Թոմի մասին ասել է.

«Թոմը պարզապես մարտաֆիլմերի հերոսների դեր չի խաղում. նա հենց մարտաֆիլմերի հերոս է: Նրա հաջողության մեծ մասը կարելի է բացատրել բնականության նկատմամբ նրա լիարժեք նվիրվածությամբ և գլխավոր հերոսի կարողությունների սահմանները ընդլայնելով։ Մեծ պատիվ է նշանավորել նրա անվախությունը նոր ռեկորդի տիտղոսով»:

]]>
Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է https://www.shantnews.am/news/view/1604066.html Tue, 03 Jun 2025 19:37:32 +0000 https://www.shantnews.am/?p=1604066 Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է: Այն հիշեցնում է, որ ամենապարզ գործիքներից մեկը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հեծանվավազքը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը, նվազեցնում է աղտոտումը և մեր կախվածությունը վառելիքից։ Այն նաև օգնում է ձևավորել մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և ճկուն քաղաքային շարժունակության համակարգեր։

Տրանսպորտի ոլորտը զգալիորեն վնասում է շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունը։ Ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների մոտ 25%-ը բաժին է ընկնում այս ոլորտին՝ առաջացնելով օդի աղտոտում, աղմուկից աղտոտում և կենսաբազմազանության միջավայրի ամբոողջականության խախտում։ Ջերմոցային գազերից բացի տրանսպորտի ոլորտից արտանտվում են նաև մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ։

Եվրոպական տարբեր նախաձեռնություններ, այդ թվում՝ կանաչ համաձայնագիրը (European Green Deal) նպատակ ունի մինչև 2050 թվականը 90%-ով կրճատել տրանսպորտի ոլորտից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։ Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն արդեն իրականացնում է մի շարք քաղաքական նախաձեռնություններ՝

  • մաքուր վառելիքների ու տեխնոլոգիաների խթանում,
  • հասարակական տրանսպորտի և երկաթուղու առաջնահերթում,
  • ակտիվ շարժունակության՝ քայլելու ու հեծանիվի խթանում,
  • բնակավայրերի պահպանություն և աղմուկի նվազեցում,
  • շարժունակության կարիքի վերաիմաստավորում՝ օրինակ՝ հեռահար աշխատանքի միջոցով։

Կայուն շարժունակությունը ավելի առողջ, արդար ու կենսունակ ապագայի բանալին է։ Տեղ թողնել հեծանվորդների համար նշանակում է՝ տեղ թողնել ապագայի համար։

Հեծանվորդների համար համապատասխան տարածքի ապահովումը ներդրում է կայուն ու առողջ ապագայի մեջ։

]]>
Ռոուլինգը հավանություն է տվել «Հարրի Փոթերի» հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությանը https://www.shantnews.am/news/view/1602071.html Wed, 28 May 2025 19:59:36 +0000 https://www.shantnews.am/?p=1602071 Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։

«Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։

Ավելի վաղ ամերիկյան HBO հեռուստաընկերությունը պաշտոնապես ներկայացրել էր այն դերասաններին, ովքեր գլխավոր դերերը կխաղան «Հարրի Փոթերի» տիեզերքի վրա հիմնված սերիալում։ Դոմինիկ Մաքլաֆլինը կմարմնավորի Հարրի Փոթերին, Արաբելլա Ստենտոնը՝ Հերմիոնա Գրեյնջերին, իսկ Ալաստեր Սթաութը՝ Ռոն Ուիզլիին։ Մեծահասակների գլխավոր դերասանական կազմը հաստատվել է ապրիլին։

Նկարահանումները նախատեսվում է սկսել ամռանը։

]]>
Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով https://www.shantnews.am/news/view/1600177.html Thu, 22 May 2025 18:34:47 +0000 https://www.shantnews.am/?p=1600177 ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպիտակ կաշվե ձեռնոցները, որոնք նա կրել էր թատրոնում իր սպանության օրը, աճուրդում վաճառվել են 1,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Freeman’s-Hindman աճուրդի տունը։

Տեղեկությունների համաձայն՝ Լինքոլնն այս ձեռնոցները կրել է Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին, որտեղ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Լինքոլնի մահից հետո նրա մարմինը տարվել է Սպիտակ տուն՝ դիահերձման, իսկ վերարկուն՝ գրպանում ձեռնոցներ, տրվել է ընտանիքին։

Աճուրդի տունը «Լինքոլնի ժառանգություն» աճուրդի շրջանակներում վաճառում է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահի արժեքավոր իրերը։ Ձեռնոցներից բացի, հավաքածուն ներառում է նաև այլ անձնական իրեր՝ ճարմանդներ և պատմական ձեռագրեր։

]]>
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին https://www.shantnews.am/news/view/1594100.html Mon, 05 May 2025 19:52:29 +0000 https://www.shantnews.am/?p=1594100 Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։

Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական ազդեցությամբ էլ կերտվել են նրա կատարողական արվեստի խորությունն ու վարպետությունը։

Անվանի երաժիշտը համերգներով հանդես է եկել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ ներառյալ Ամստերդամի «Կոնցերտգեբաուն», Լոնդոնի «Վիգմոր Հոլ», Բուենոս Այրեսի «Տեատրո Կոլոն», Փարիզի «Սալ Պլեյել», Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճներում և այլուր։

Մարկ Դրոբինսկին համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Առնոլդ Կացը, Ֆուատ Մանսուրովը, Վալերի Գերգիևը, Սաուլիուս Սոնդեկիսը, Շառլ Դյուտուան, Մաքսիմ Շոստակովիչը և ուրիշներ։

]]>
Մեքսիկացիները «վրեժ են լուծում» Թրամփից՝ վերանվանելով «Ամերիկանո»-ն https://www.shantnews.am/news/view/1588897.html Sat, 19 Apr 2025 18:53:40 +0000 https://www.shantnews.am/?p=1588897 Մեքսիկայում սրճարանները սկսել են «Ամերիկանո» սուրճի անվանումը փոխել «Մեքսիկանո»-ի՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է CNN-ը։

«Եթե իմ թիմը ցանկանում է փոխել անունը Ամերիկանոից Մեքսիկանո, մենք կարող ենք դա անել», – ասաց Cicatriz-ի սեփականատեր Սքարլեթ Լինդեմանը, գաղափարն անվանելով «հիանալի», քանի որ «բառերն իսկապես ուժ ունեն»։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա բողոքի նոր ձև չէ։ Այս անգամ մեքսիկացիները, ի թիվս այլ բաների, իրենց դժգոհությունն են հայտնում Թրամփի՝ ներգաղթի հարցում ցուցաբերած մոտեցման վերաբերյալ։

Հունվարի 21-ին նախագահ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Մեքսիկական ծոցը վերանվանել է Ամերիկյան ծոց:

]]>
Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել է https://www.shantnews.am/news/view/1586585.html Sun, 13 Apr 2025 18:17:01 +0000 https://www.shantnews.am/?p=1586585 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» ​​սառցե ծրագրով։

​​Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, կարմիր վարդերի փունջ նվիրել գեղասահորդին և պարել է նրա հետ Աննա Գերմանի «А он мне нравится» երգի ներքո։

Դրանից հետո, Պեսկովը սիրո խոստովանություն է արել:

«Ես սիրում եմ քեզ, Նավկա։ Դու այնքան շատ բան ես արել։ Ես ուզում եմ, որ դու ավելի բարձր թռչես։ Ավելի հեռու թռչես։ Եղիր տաղանդավոր, երջանիկ, առողջ։ Տուր քո տաղանդը մարդկանց, տուր ինձ։ Ես միշտ կլինեմ այստեղ»:

]]>