ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Tue, 29 Jul 2025 19:02:54 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Սկանդալ ադրբեջանական նավթի շուրջ. Եվրոպական ընկերությունները հայտնում են աղտոտված վառելիքի մասին https://www.shantnews.am/news/view/1620473.html Tue, 29 Jul 2025 18:54:24 +0000 https://www.shantnews.am/?p=1620473 Ավստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան: Հաղորդվում է, որ այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: Ընկերությունն այժմ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը Բաքվում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս պատմությունը:

Արտյոմ Երկանյանի վերլուծությունը` տեսանյութում:

]]>
Արդյո՞ք կհաջողվի Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը. Արմեն Պետրոսյանի հարցազրույցը https://www.shantnews.am/news/view/1620469.html Tue, 29 Jul 2025 18:17:10 +0000 https://www.shantnews.am/?p=1620469 ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս օրերին միջազգային համաժողով է ընթանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների ստեղծման տարբերակի իրագործման շուրջ: Այն նախաձեռնեցին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Ընդ որում, սա հետևեց Ֆրանսիայի հայտարարությանը, թե պատրաստ է ճանաչել Պաղեստինի պետությունը: Ի՞նչ տեղաշարժեր են տեղի ունենում Պաղեստինի շուրջ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը «Հեռանկարում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին https://www.shantnews.am/news/view/1620477.html Tue, 29 Jul 2025 17:19:32 +0000 https://www.shantnews.am/?p=1620477 Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:

Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

«Համատեղ ճանապարհի ձևավորում դեպի 2030՝ Ադիսից Բելեմ, Դոհայից՝ Երևան ու Նյու Յորք» խորագրով քննարկման ժամանակ նախարար Պապոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Նախարարը շեշտել է կենսաբազմազանության առանցքային դերը գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը պետք է էլ ավելի խորանա՝ ի նպաստ տարածաշրջանային և գլոբալ կայունության։

Գևորգ Պապոյանը հրավիրել է գագաթնաժողովի մասնակիցներին այցելել Հայաստան՝ մասնակցելու ոչ միայն COP17 համաժողովին, այլև անձամբ ծանոթանալու մեր երկրի հազարամյա մշակույթին և բազմակողմ զարգացման ներուժին։

]]>
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան https://www.shantnews.am/news/view/1620466.html Tue, 29 Jul 2025 16:15:43 +0000 https://www.shantnews.am/?p=1620466 Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

]]>
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ https://www.shantnews.am/news/view/1620459.html Tue, 29 Jul 2025 16:08:22 +0000 https://www.shantnews.am/?p=1620459 Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը՝ ընդծելով ՀՀ կառավարության՝ ԵՄ հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է երկխոսությունը Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դագ Հարթելիուսին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

]]>
Խամենեին ուրանի հարստացման հարցը համարում է Իրանին դիմակայելու պատրվակ https://www.shantnews.am/news/view/1620330.html Tue, 29 Jul 2025 11:47:10 +0000 https://www.shantnews.am/?p=1620330 Ուրանի հարստացման և Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրները միայն պատրվակ են Իրանին դիմակայելու համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Այն, ինչ Արևմուտքը անվանում է «միջուկային», «հարստացում» և այլն, «մարդու իրավունքներ» և այլն, պատրվակ է, հիմք Իրանի հավատքի և գիտության դեմ պայքարելու համար», – ասել է Խամենեիn։

]]>
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ https://www.shantnews.am/news/view/1620271.html Tue, 29 Jul 2025 09:24:12 +0000 https://www.shantnews.am/?p=1620271 Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից գնել հեղուկ բնական գազ, միջուկային վառելիք և զենք։

«Հավասար պայմաններով արդար համաձայնագրի փոխարեն այժմ կա փոխզիջում, որը ծանրաբեռնում է եվրոպական հիմնական արդյունաբերությունը և ավելի է խորացնում մեր կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից», – Tagesspiegel-ին ասել է Բարլին։

]]>
Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ը https://www.shantnews.am/news/view/1620245.html Tue, 29 Jul 2025 08:10:51 +0000 https://www.shantnews.am/?p=1620245 Կանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին:

Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները մտել են իրենց «ինտենսիվ փուլ»։ Դրա հետ կապված՝ Լեբլանը այս շաբաթ կլինի Վաշինգտոնում։

]]>
Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել https://www.shantnews.am/news/view/1620239.html Tue, 29 Jul 2025 07:17:15 +0000 https://www.shantnews.am/?p=1620239 Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել հրադադարի համաձայնագրից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կամբոջացի պատգամավոր Լիմ Մենգուրին։

«Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել հրադադարի համաձայնագրից հետո իրենց սահմանին լրացուցիչ զինվորներ չտեղակայել», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Մենգուրը նաև նշել է միջազգային դիտորդների կողմից հրադադարի մոնիթորինգի ապահովման կարևորությունը։

]]>
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր https://www.shantnews.am/news/view/1620174.html Mon, 28 Jul 2025 19:40:51 +0000 https://www.shantnews.am/?p=1620174 Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

]]>