10:46 31.01.2025
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունվարի 30-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
21:37 30.01.2025
Երևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […]
19:05 30.01.2025
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգարժան անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Իրակլի Կոբախիձեին և Երևան ժամանած Վրաստանի Կառավարության […]
18:50 30.01.2025
Ֆրանսիան չեղարկել է իրանական AirTour ավիաընկերության ինքնաթիռի հունվարի 31-ի Փարիզ թռչելու թույլտվությունը՝ առանց բացատրության։ Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Սեյեդ Ռազի Մուսավին։ «Ֆրանսիական ավիացիոն կարգավորող մարմինը անհեթեթորեն և առանց բացատրության չեղարկել է AirTour-ի առաջիկա չվերթը դեպի Փարիզ»,- ասել է նա ILNA գործակալությանը տված հարցազրույցում։ Մուսավիի խոսքերով ներկայումս ավիաընկերությունը բանակցություններ է վարում ֆրանսիական կողմի հետ: […]
17:44 30.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […]
17:34 30.01.2025
Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […]
16:39 30.01.2025
ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կաշառակերության և կոռուպցիայի համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»: 2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում, նաև որպես օտարերկրյա գործակալ: Մեղադրող կողմի տվյալներով՝ […]
16:30 30.01.2025
Արևելյան Եվրոպայում լարվածության աճն աննախադեպ է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ է»,- ասել է Սերդյուկովը ճեպազրույցում։ Նա նշել է, որ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում պահպանվում է հավաքական և ազգային զորքերի զգալի ներկայություն։ «Նրանց ռազմական ակտիվությունը, ինտենսիվությունը և համատեղ զորավարժությունների մասշտաբները […]
14:55 30.01.2025
Պաղեստինի կառավարությունը հույսը դնում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի օգնության վրա՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան։ «Ես հիմքեր ունեմ կարծելու, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կօգնի մեզ բոլորիս կնքել ճիշտ, հավասարակշռված գործարք, որը մեզ հույս կտա հակամարտությունը դադարեցնելու հարցում: Սաուդյան Արաբիան նույնպես ցանկություն է հայտնել միանալ խաղաղության գործընթացին»,- ասել […]
14:24 30.01.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումներ դեռևս չկան։ Այսպես, նա պատասխանել է հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը նախատեսում է ցավակցություն հայտնել իր ամերիկացի գործընկերոջը Վաշինգտոնի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որում, ըստ ԶԼՄ-ների, հայտնի ռուս գեղասահորդներ, գեղասահքի աշխարհի չեմպիոններ […]
13:13 30.01.2025
Վրաստանը ցանկություն ունի ֆասիլիտատորի դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանը իսկապես ունի ցանկություն ֆասիլիտատորի դերով հանդես գալու՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։ Եվ, անշուշտ, մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը՝ դյուրացնելու խաղաղության գործընթացը, […]
13:03 30.01.2025
Թրամփի վարչակազմը հրամայել է Մաքսային և սահմանային ծառայությանը օրական առնվազն 1800 մարդու կալանավորել ներգաղթի կանոնների խախտումների համար: Այս մասին հայտնում է New York Post թերթը։ Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Թրամփի իշխանության գալուց ի վեր, ծառայությունն ավելի քան 4500 ձերբակալություն է իրականացրել ԱՄՆ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Դենվերում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Բոստոնում։ Միաժամանակ […]
11:58 30.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են բանակցություններ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Այս ուղևորության ընթացքում նախատեսվում է հանդիպում Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և քննարկում Պաղեստինում վերջին զարգացումների շուրջ», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, […]
11:33 30.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բավականին անկանխատեսելի է։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր հանդիպման մասին ճեպազրույցի ժամանակ։ «Սա Թրամփի վարչակազմի հետ աշխատելու իրականությունն է, մենք պետք է պատրաստ լինենք արձագանքել այս անկանխատեսելիությանը», – ասել է Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Նա նաև ասել […]
11:10 30.01.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում շեշտել է, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2024 թվականին գրանցել են շոշափելի առաջընթաց։ «Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր ռազմավարական […]
10:56 30.01.2025
Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։
22:10 29.01.2025
Ադրբեջանում այսօր ընտրություններ են: Քվեարկության արդյունքում ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Առաջին անգամ մունիցիպալ ընտրությունները Ադրբեջանը անց է կացնում նաև հայաթափված Արցախում: Ինչպիսի՞նն է ընտրությունների մթնոլորտը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, դատելով մամուլի հրապարակումներից, կարող եմ նկատել, որ Ադրբեջանում այդ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրությունը գրեթե զրոյական է: Ոչ մի ընտրարշավ, որպես այդպիսին, […]
21:09 29.01.2025
Արբեջանի նախագահը երեկ դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, բայց, ի տարբերություն նախորդ հայտարարությունների, կարծես ակնարկում է Նախիջևանի հետ անխոչընդոտ ու չստուգվող հաղորդակցությանը համաձայնելու մասին: Ի՞նչ է սա նշանակում և արդյոք Ալիևի հռետորաբանության մեջ փոփոխություն է նկատվում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
20:25 29.01.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել […]
17:53 29.01.2025
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սկսել է իր եռօրյա այցը Ղազախստան։ Միշուստինի համար Աստանայում հիմնական աշխատանքային օրը կլինի հունվարի 30-ը, երբ նա բանակցություններ կանցկացնի Ղազախստանի ղեկավարության հետ։ Ռուսաստանի կառավարության հայտարարության համաձայն՝ բանակցությունների օրակարգում կքննարկվի առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ամբողջական հարցերի շրջանակը։ Միշուստինը և Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հատուկ ուշադրություն կդարձնեն էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, կրթության և մշակույթի […]
17:32 29.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող է հրաժարվել հունվարի 30-ին պատանդների հավելյալ խմբի ազատման պարտավորություններից, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է Asharq հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ «ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է, որ եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական ապրանքների ներմուծումը Գազայի հատված, ապա դա թույլ կտա շարժմանը չկատարել իր պարտավորությունները պատանդների […]
17:00 29.01.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու առաջարկին։ «Հաշվի առնելով վերջին հրապարակային հայտարարությունները՝ ես հստակ ասում եմ, որ վերաբնակեցման ցանկացած ծրագիր, մասնավորապես Գազայի հատվածի բնակիչներին Եգիպտոս կամ Հորդանան աքսորելու գաղափարն անընդունելի է», – ասել է Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ։ Կանցլերը ևս մեկ […]
16:35 29.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
15:38 29.01.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել SANA գործակալության այն հրապարակումը, ըստ որի՝ սիրիական իշխանությունները Ռուսաստանին առաջարկ են արել երկու երկրների միջև վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու պահանջներ են ներկայացվել։ «Ոչ, սա կթողնեմ առանց ինչ- որ մեկնաբանությունների»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։
15:32 29.01.2025
Իսրայելը լրջորեն անհանգստացած է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությունից։ Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հասկացրել են Իսրայելի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է սիրիական տարածքում մնացած հազարավոր ամերիկացի զինվորների դուրսբերմամբ։ Նշվում է, որ այս քայլը, մասնավորապես, կազդի Սիրիայում քրդական փոքրամասնության վրա։ Իսրայելի պաշտպանության նախարարը հունվարի […]
14:27 29.01.2025
Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 09:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 09:20): Հանդիպման արդյունքներով ժ. 10:00-ին Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես […]
13:08 29.01.2025
Բրազիլիան պնդում է, որ ԱՄՆ-ից իր քաղաքացիների արտաքսումն իրականացվի արժանապատվորեն, սակայն գործընթացին չի ներգրավի բրազիլական օդուժի ինքնաթիռները։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի ԱԳՆ ղեկավար Մաուրո Վիեյրան։ «Մենք չենք դիտարկել և չենք դիտարկում մեր օդուժի ինքնաթիռների օգտագործումն այս գործընթացի համար։ Դա ամերիկյան կառավարության խնդիրն է, որը պետք է ուղարկի բրազիլացիներին», – նշել է նախարարը, որի […]
13:00 29.01.2025
Սիրիայում ռուսական ռազմակայանների հետագա ճակատագրի հարցը լրացուցիչ խորհրդակցություններ է պահանջում, և կողմերը պայմանավորվել են դրանք շարունակել, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաայի հետ։ «Մենք երախտագիտություն հայտնեցինք, որ մեր քաղաքացիները և օբյեկտները չեն տուժել վերջին շաբաթների իրադարձությունների հետևանքով […]