11:50 29.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղմացրել է օտարերկրյա օգնությունը սառեցնելու մասին հրամանագրի կիրառումը և թույլ է տվել շարունակել կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումները, գրում է The New York Times-ը։ Թերթը վկայակոչում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանագաիրը, որն ուղարկվել է դաշնային գերատեսչություններին և նման օգնություն ստացողներին։ Դրանում ասվում է, որ կյանքեր փրկող մարդասիրական ծրագրերը պետք […]
11:23 29.01.2025
Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային Mirage 2000-5 կործանիչներ մատակարարել մինչև 2025 թվականի մարտի վերջ։ Այս մասին հունվարի 28-ին Sud Radio ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ֆրանսիական Mirage-ները շուտով կհայտնվեն Ուկրաինայի երկնքում»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ դա տեղի կունենա 2025 թվականի առաջին եռամսյակի վերջին։
10:58 29.01.2025
ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով 19 տարեկանից ցածր անձանց սեռափոխության վիրահատություններն արգելված են: «Սեռափոխության վիրահատությունները վտանգավոր միտում են, բիծ մեր երկրի պատմության վրա, և դրանց պետք է վերջ դնել»,- ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրի տեքստում։ Միացյալ Նահանգներն այսուհետ «չի ֆինանսավորի, չի հովանավորի, չի նպաստի, աջակցի, այսպես կոչված, «երեխայի անցումը մեկ սեռից մյուսին», և […]
10:42 29.01.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կատարել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու իր խոստումը, Գազայի հատվածում իսրայելական գործողության նպատակները չեն իրականացվել։ Այս կարծիքը արտահայտված է Foreign Affairs ամսագրի հոդվածում: Լրատվամիջոցի գնահատմամբ՝ արմատականները պահպանել են իրենց ռազմական և քաղաքական ներուժը, չնայած ահռելի զոհերին ինչպես զինյալների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։ Հոդվածում ասվում է, որ Իսրայելի հասարակության մեջ […]
10:17 29.01.2025
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։ «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 […]
10:10 29.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ զրույցի ընթացքում ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու Բրյուսելի որոշումը։ «Պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։ Պետքարտուղարը և գերագույն ներկայացուցիչը քննարկել են ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը ընդհանուր առաջնահերթությունների շուրջ խորացնելու ուղիները», – ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, Ռուբիոն կոչ է արել Կալասին մեծացնել եվրոպական […]
23:39 28.01.2025
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գրառմամբ հայտնել է. «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ»։
22:15 28.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաաուղերձով անդրադարձել է հայտարարագրման թեմային՝ նշելով․ «Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ»։
21:06 28.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին, որի անցած ճանապարհը, գործունեությունը սերտորեն կապված է բանակի հետ: Գագիկ Սաֆարյանը խոսել է բանակաշինության, բանակի խնդիրների, բանակի մարտունակության և բազմաթիվ այլ թեմաների մասին: «Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է և բանակի ռազմատեխնիկական մակարդակի անշեղ բարձրացումը: Այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ»,-ասել է պատմաբանը: […]
20:56 28.01.2025
Ադրբեջանը կարող է մասնակցություն ունենալ Սիրիայի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի սպասվող ռազմական գործողության իրականացմանը: Տեղեկություններ այդ մասին տարածում են թուրքական ու արաբական լրատվամիջոցները: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 24-ից մինչ օրս, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեդ Միրզոևը երկարատև պաշտոնական այցով Թուրքիայում է: Հատկանշականն այն է, որ հանդիպումների մի […]
20:39 28.01.2025
Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից: Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր: Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:
19:00 28.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ բանակի զարգացման մեր տեսլականը հիմնված է Իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Սա նշանակում է, որ մեր բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելն է եւ այդ տարածքից դուրս ՀՀ բանակը չպետք է կիրառվի»:
17:57 28.01.2025
Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին։ «Բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հրադադարի համաձայնագրի իրագործման 16-րդ օրը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ հրադադարի համաձայնագրի իրական խախտումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքերով, միջնորդները ուշադիր հետևում […]
16:42 28.01.2025
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրակարտելի անդամների և ԱՄՆ սահմանապահների միջև։ Այս մասին հայտնել է New York Post թերթը։ Նշվում է, որ նարկոկարտելի անդամը կրակ է բացել սահմանապահ ծառայության վրա, երբ անօրինական ներգաղթյալները փորձել են գետը լողալով անցնել ԱՄՆ։ Թերթի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը կանխել է սահման ներթափանցելու փորձը։ Նշվել է նաև, որ կրակոցների հետևանքով […]
16:24 28.01.2025
ՄԱԿ-ն ընդլայնում է Գազայի հատվածի բնակչությանը տրամադրվող օգնությունը, որտեղ հունվարի 19-ից ուժի մեջ է մտել հրադադարը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրադադարի առաջին չորս օրվա ընթացքում ավելի շատ սնունդ է մատակարարել անկլավին, քան ամբողջ դեկտեմբերին, ասել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակը: «ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները մեծացնում են կյանքեր փրկելու օգնությունը կարիքավորներին», – ասվում է […]
16:00 28.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիները ավելի լավ կլիներ այլ տեղերում ապրեին, քանի որ անկլավը տարիներ շարունակ բախվում է հակամարտությունների, հայտնում է CNN-ը։ «Գազան երկար տարիներ դժոխք է եղել: Բռնություններ միշտ եղել են անկլավում: Կարծում եմ, որ հնարավոր է ստիպել մարդկանց ապրել շատ ավելի ապահով, ավելի հարմարավետ տարածքներում»,- ասել է […]
15:55 28.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ մոտ ապագայում ծրագրում է Վաշինգտոնում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Թրամփը լրագրողներին ասել է, որ ծրագրում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ոչ այնքան հեռու ապագայում»,- հաղորդում է NBC-ն։ Այցի ժամկետները ճշտելու խնդրանքին՝ Թրամփն ասել է՝ «շատ շուտով»։ Ինչպես ավելի վաղ հայտնել […]
15:42 28.01.2025
Իսրայելն ու ԱՄՆ-ը խենթություն կանեն, եթե փորձեն հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը իրական աղետ կլինի տարածաշրջանի համար։ «Բայց չեմ կարծում, որ նման խելագարություն անեն։ Դա իսկապես խենթություն կլինի: Սա ամբողջ […]
15:20 28.01.2025
ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրին աշխատանքից ազատել է նախարարության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք մասնակցել են Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննությանը: Այս մասին հայտնել է CBS-ը։ «Դուք զգալի դեր եք խաղացել նախագահ Թրամփի հետապնդման գործում։ Իշխանության բնականոն գործունեության համար խիստ կարևոր է, որ վերադաս պաշտոնյաները վստահեն իրենց ենթականերին։ Հաշվի առնելով նախագահի հետապնդման գործում […]
15:13 28.01.2025
Ռուսական պատվիրակությունը այցով ժամանել է Դամասկոս։ Դրանում ընդգրկված են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Դամասկոս այն բանից հետո, երբ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը անցյալ տարվա դեկտեմբերին: 2024 թվականի նոյեմբերի վերջին ընդդիմադիր ուժերը լայնածավալ հարձակում են […]
14:55 28.01.2025
Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, արտակարգ ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ինչպես հայտնում է «Երեկոյան լուրեր» պարբերականը, ավելի վաղ հաստատում էր ստացվել, որ վարչապետի հրատապ ասուլիսի պատճառը հենց ուսանողական բողոքի ակցիաների ֆոնին պաշտոնը լքելու մասին հայտարարությունն էր։ Ուսանողների և ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են նոյեմբերին, […]
14:45 28.01.2025
Ռուսաստանը շահագրգռված է շարունակել գազի մատակարարումը Եվրոպա, և Կրեմլը ուշադիր հետևելու է այդ հարցի շուրջ բանակցություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը, հայտնել էր , որ ԵՀ-ն կշարունակի բանակցել Ուկրաինայի հետ Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման շուրջ և մտադիր է այդ գործընթացում ներառել Հունգարիային […]
14:25 28.01.2025
ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված և երկարաձգված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նոր բան չկա, ԵՄ-ն շարունակում է իր պատժամիջոցների քաղաքականությունը։ Մենք դրանք անվանում ենք անօրինական սահմանափակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքին», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:50 28.01.2025
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն նախ պետք է վաստակի Իրանի վստահությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հիմա իրավիճակը մի փոքր այլ է և շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ, մյուս կողմը (ԱՄՆ) պետք է շատ բան անի, որպեսզի արժանանա մեր վստահությանը։ Մինչ այժմ մենք ոչինչ չենք […]
13:33 28.01.2025
Դանիան կամրապնդի Գրենլանդիայի պաշտպանությունը և կներդնի 14,6 միլիարդ կրոն (մոտ 2 միլիարդ եվրո) տարածաշրջանի պաշտպանության համար: «Դանիան կներդնի 14,6 միլիարդ կրոն կամ մոտ 2 միլիարդ եվրո Արկտիկայի տարածաշրջանի, այդ թվում՝ Գրենլանդիայի համար», – երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոյելս Լունդ Պոուլսենը։ Առաջատար կուսակցությունները համաձայնության են եկել այս հարցում, նշել է […]
13:23 28.01.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումը և ասել, որ ժամանակն է պլանավորել Գազայի քաղաքական և տնտեսական ապագան: «Հերթական անգամ պատանդներն ազատվել են ՀԱՄԱՍ-ի ձեռքից: Գերմանական կառավարությունը գոհ է դրանից»,- ասել է Շոլցը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Այս պահին, նրա խոսքով, կարևոր է, որ հրադադարը […]
12:42 28.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։ «Իմ առաջարկն այլ է՝ պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանել նրանց Գրենլանդիա», – ասել է Արաղչին Sky News- ին տված հարցազրույցում։ Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հնարավոր է […]
10:45 28.01.2025
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փետրվարին կայցելի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մոդին պատրաստվում է այցելել Սպիտակ տուն հաջորդ ամիս», – ասել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ հարաբերություններ կունենա Հնդկաստանի հետ»։ Հունվարի 27-ին Թրամփը Մոդիի հետ քննարկել է հանրապետություն ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի […]
22:12 27.01.2025
Ադրբեջանի մեջլիսում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Նախաձեռնողները առաջարկում են մշակել գլխավոր օրենքի նոր նախագիծն ու մինչև այս տարվա վերջ ընդունել այն հանրաքվեով: Ինչո՞վ է պայմանավորված նոր սահմանադրության ընդունումը ըստ նախաձեռնողների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանի այս տարվա առաջին նիստում նոր սահմանադրություն ունենալու առաջարկը հնչեցրել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ […]