22:33 06.10.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20.15 դրությամբ, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի հատվածում, ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
20:35 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։ Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձավ «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. […]
20:15 06.10.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին բերման ենթարկեցին Գեղամասար գյուղի բնակիչներ, 21 և 22 տարեկան երկու երիտասարդի: Իրենց խոստովանությամբ երիտասարդները հաստատեցին տեղեկությունը. օգտվելով տանտերերի բացակայությունից՝ սեպտեմբերի 30-ի կեսգիշերին դռան կախովի կողպեքի օղը տեխնիկական միջոցով տեղահան են արել, մտել համագյուղացու տուն և […]
19:46 06.10.2021
Հոկտեմբերի 7-8-ը Վրաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը` նոր նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի նախագահությամբ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պաշտոնական այցը Վրաստան վերահաստատում է ՆԱՏՕ-ի հաստատուն աջակցությունը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին: Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր […]
18:53 06.10.2021
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին ասել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ պահպանվում են Վրաստանի օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Արտահանձնման մասին խոսք լինել չի կարող, քանի որ արտահանձնումը իրականում նախատեսվում է հանցագործի համար: Որքանով տեղյակ եմ, Ուկրաինայում նրա դեմ գործ չի հարուցվել: Ընդհանրապես, կա դեպք, եթե չեմ […]
17:42 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացել է «Բացահայտելով հնարավորությունները․ Աղքատության նվազեցում, բնության պահպանություն և օրգանական գյուղատնտեսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը, NABU Կովկասյան ծրագրերի համակարգման գծով ղեկավար Վիտալի Կովալյովը, ոլորտի այլ պատասխանատուներ, տեղացի և միջազգային փորձագետներ, այլ […]
17:00 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է տարածաշրջանային խնդիրների մի ամբողջ շրջանակ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ և քարտեզի փոփոխություններ։ «Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների ներկայության կապակցությամբ»,- ասել է նախարարը: Վերջին ժամանակներս Թեհրանում մեղադրանքներ են հնչում Բաքվի […]
16:42 06.10.2021
Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ […]
16:36 06.10.2021
Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Տարածաշրջանում անվտանգություն, պաշտպանական համագործակցության ուղղություններ և ապագա ծրագրեր. սրանք էին եռակողմ հանդիպման հիմնական թեմաները: Հանդիպումը տեղի է ունեցել Կախեթիում, Ծինանդալիում, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափն արդյունավետ է և ծառայում է […]
16:31 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք […]
16:15 06.10.2021
Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Ոչ այնքան հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել։ Այս թեմայով մեր պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները […]
15:45 06.10.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: Լավրովը նշել է, որ հենց Մոսկվան է վճռորոշ դեր խաղացել Լեռնային […]
15:38 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման […]
15:31 06.10.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, […]
15:16 06.10.2021
Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան այն մասին, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել աստիճան, […]
15:10 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման […]
14:13 06.10.2021
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հոկտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տիկին դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Անն […]
13:42 06.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Ծովինար Սողոմոնյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ծովինար Սողոմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։
13:40 06.10.2021
Աննա Գասպարյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Այս մասին որոշում է ստորագրել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Աննա Գասպարյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
12:59 06.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է վերադարձել ոչ թե բանտ գնալու մտադրությամբ, այլ պետական հեղաշրջման հույսով, իր բաց նամակում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի երրորդ նախագահը, որն անօրինական կերպով վերադարձել է հայրենիք, հոկտեմբերի 1 -ի երեկոյան ձերբակալվել է Թբիլիսիում: Նա պատիժը կրում է Ռուսթավիի թիվ 12 բանտում (Թբիլիսիից ոչ հեռու): «Հավանաբար, մեր […]
12:19 06.10.2021
ԱՄՆ-ն շարունակում է աստիճանաբար կրճատել իր ատոմային մարտագլխիկների քանակը, գրում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Պետդեպի վիճակագրությունը: ԱՄՆ -ն 2020 թվականին ուներ 3750 մարտագլխիկ, 2019 -ին ՝ 3805, 2018 -ին ՝ 3785։ Այս թվերում ներառված չեն շահագործումից հանված կամ ոչնչացման սպասող մարտագլխիկները։ Նշվում է, որ 2020 թվականի մակարդակն ամենացածրն է վերջին 60 տարում՝ շնորհիվ Ռուսաստանի […]
09:14 06.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
08:21 06.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի մտերիմ հարաբերությունների մասին սենսացիոն լուրը հայտնի դարձավ Սաակաշվիլիի ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին: Այժմ Ելիզավետա Յասկոն Վրաստանում է: Հոկտեմբերի 5-ին նա այցելել է Ռուսթավիի քաղաքային բանտում գտնվող Սաակաշվիլիին: Նրա հետ 1․5 ժամ տևած հանդիպումից հետ Յասկոն, հրաժարվելով խոսել անձնականի մասին, հայտարարել է, որ նախանձում […]
23:45 05.10.2021
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ սա իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և իր համար շատ կարևոր է, որ […]
23:05 05.10.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ կուսակցության վարչության որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորեն Իջևանում՝ Արթուր Ճաղարյանը, Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանը, Կապանում՝ Դավիթ Դանիելյանը։
22:54 05.10.2021
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուց հետո հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ծրագրված հանդիպմանը քննարկել իրավիճակը Կովկասում: Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Լավրովի հետ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է նա: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում […]
22:09 05.10.2021
Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Ադրբեջանում իսրայելական ուժերի ներկայության մասին վերջին շրջանում՝ Ադրբեջանական Հանրապետության հետ սրված հարաբերությունների ֆոնին, ահազանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անցկացնելով ռազմական վարժանքներ: