TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ համար կրթության ոլորտը ռազմավարական է․ Արտակ Բեգլարյան

21:16 05.10.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց կարևորագույն առաքելության ու տարիների վաստակի համար: Իր խոսքում Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Ձեր աշխատանքը շատ հաճախ նկատելի չէ, որովհետև աշխատում եք մարդու հետ, մարդու գիտելիքի […]

̰ ̰ ̰
̰
Թուրքիայում PKK զինյալների թիվը նվազել է․ Թուրքիայի ՆԳՆ

19:57 05.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների թիվը նվազել է մինչև 181 հոգի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին թուրք նախարարը հայտնել է ոստիկանության դպրոցի շրջանավարտների երդման արարողության ընթացքում ելույթ ունենալիս: Թուրքիայում PKK-ի դեմ պայքարի արդյունավետությունն ընդգծելու համար Սոյլուն նշել է, որ Հաքքարիում մարդիկ արդեն կարողանում ձմեռային արձակուրդներ անցկացնել, […]

̰
Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

19:27 05.10.2021

Լրագրող Այշե Քարայի դեմ «Ժողովրդավար հասարակության կուսակցության» (ԺՀԿ-DTK) դատավարության շրջանակում քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լրագրողին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ դատախազությունը պահանջել է նաև Քարային զրկել մի շարք իրավունքներից: Աղբյուրի հաղորդմամբ՝ դատական առաջին նիստը տեղի կունենա […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

19:20 05.10.2021

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը: 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած […]

̰
Մակրոնը և Բլինկենը AUKUS-ի գործարքի շուրջ ծագած ճգնաժամից հետո առաջին անգամ հանդիպեցին

19:03 05.10.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ առաջին անգամ ճգնաժամից հետո, որը ծագել է ֆրանս-ամերիկյան հարաբերություններում՝ կապված սուզանավերի համաձայնագրից Ավստրալիայի դուրս գալու իրավիճակի հետ: Գործակալության փոխանցմամբ՝ պետդեպարտամենտի ամերիկյան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը կար երկու երկրների միջև «փոխհամաձայնության խորացման և ամրապնդման հնարավորություն», սակայն «դեռ շատ դժվար աշխատանք կա՝ կոնկրետ լուծումներ […]

̰
Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար

18:46 05.10.2021

Իրանը փակել է երկրի օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ Ադրբեջանն իր հերթին հայտարարել է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի փակման մասին:

̰
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի լիազորությունները դադարեցվել են

18:41 05.10.2021

Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմություն» խմբակցության անդամ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։ 79 պատգամավոր կողմ է քվեարկել Մելիայի՝ պատգամավորական մանդատը դադարեցնելու համար, խորհրդարանի անդամներից ոչ մեկը դեմ չի քվեարկել: ՄԱՇ կուսակցության նախագահ Մելիան հուլիսի 29-ին ինքնակամ էր հեռացել խորհրդարանից, երբ իշխող կուսակցությունը չեղյալ էր հայտարարել Շառլ Միշելի համաձայնագիրը: […]

̰
Քո ապրուստը ձրի է. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

18:35 05.10.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է խանութում գնումներ կատարելիս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե ապրանքների գները բավականին հարմար են։ Գրում է Ermenihaber.am-ը։ «Դրանք քեզ համար են հարմար։ Առանց այդ էլ քո ապրուստը ձրի է։ Արդյոք դու գիտե՞ս, թե ամսվա մեջ 2.825 լիրա նվազագույն աշխատավարձ ստացողն […]

̰
Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է․ ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «ԻՌՆԱ» գործակալությանը

18:23 05.10.2021

ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը։   Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում  Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան։ Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ […]

̰
Ճապոնիան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները

16:46 05.10.2021

Ճապոնիայի կառավարությունը երկրի նոր վարչապետ Ֆումիո Կիսիդեի օրոք մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ ակտիվ երկխոսությունը՝ տարածքային հարցերը լուծելու և հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետի կազմի հաստատումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի պայմաններում ես հնարավորություն եմ […]

̰
Էրդողանի վարկանիշը շարունակում է ընկնել

16:40 05.10.2021

Թուրքիայում դարձյալ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել քաղաքական ուժերի վարկանիշը պարզելու նպատակով: Սեպտեմբեր ամսին կայացած հարցումների վերջնական արդյունքները հրապարակվել են «Սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնի» կողմից: Ըստ այդ հարցման արդյունքների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների միայն 32.3%-ը: Երկրորդ տեղում Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական ուղղվածության «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ), որը չափազանց մոտեցել է […]

̰
Հրապարակվել են խնջույքի ժամանակ Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը

15:29 05.10.2021

Սոցիալական ցանցերում տարածվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ՝ Թբիլիսիի բնակարանում իրավապահների կողմից բերման ենթարկված տեսագրությունները: Նյութը ցույց է տալիս, որ Սաակաշվիլին և ոստիկանները կանգնած են սեղանի մոտ, իսկ սեղանին՝ հաց, խինկալի և ալկոհոլային խմիչքների շշեր են: Տեսանյութում կարող եք լսել, թե ինչպես է ոստիկաններից մեկը դիմում Սաակաշվիլիին. «Դեղերդ խմիր», «արի մեզ հետ», «բաճկոն ունեի՞ր»: […]

̰
Պուտինը կհանդիպի Ժիրինովսկուն

15:15 05.10.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը նախատեսում է այսօր առանձին հանդիպումների շարք սկսել խմբակցությունների ղեկավարների հետ: Ինչպես և խոստացել էր, այսօր նախագահը նախատեսում է զրուցել Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու հետ»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ […]

̰
Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել

15:07 05.10.2021

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը և ՆԱՏՕ-ի երկրորդ ականազերծման գործողությունների խումբը (SNMCMG2) համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համատեղելիությունը և ամրապնդել հանրապետության պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի նավերի այցերը Վրաստանի նավահանգիստներ պարբերական բնույթ են կրում և ծառայում […]

̰
Վրաստանում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

14:59 05.10.2021

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, կարևորվել համատեղ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձը, տեղեկացնում են Ադրբեջանի ՊՆ-ից։ Հասանովը երախտագիտություն է հայտնել եղբայրական Թուրքիային պատերազմում […]

̰
Թուրքիայի մեջլիսում առաջարկում են «Պանդորայի փաստաթղթերն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել

14:52 05.10.2021

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում), հաղորդում է Ermenihaber-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել: Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի […]

̰
Փորձ 6-րդ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դարձյալ փոխնախագահ չընտրեց

14:44 05.10.2021

Արդեն վեցերորդ անգամ նույն օրակարգով նիստ է գումարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Իսկ օրակարգում ընդամենը մեկ հարց է եղել` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Հիշեցնենք` այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը ընդդիմությանն է: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ նույն թեկնածուին է առաջադրել և լքել նիստերի դահլիճը: Քննարկումը շարունակվել է միայն իշխող խմբակցության անդամների ներկայությամբ: Նրանք էլ […]

̰
Թուրքիայի աջակցությունը վայելող թուրքոման հրամանատարը հայտնել է, որ Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի

13:56 05.10.2021

«Սիրիայի ազգային բանակի» Սուլթան Մուրադ դիվիզիայի թուրքոման հրամանատար Ֆեհիմ Իսան Twitter-ի իր էջում գրել է, որ Բաշար Ասադից հետո Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ալլահի կամքով Սիրիան Ասադի դաժան ռեժիմից և ահաբեկչական կազմակերպություններից մաքրելուց հետո մենք՝ որպես ազատ Սիրիա և թյուրքախոս երկիր, տեղ կգտնենք Թյուրքական խորհրդում»։ Հոկտեմբերի 3-ի իր գրառմամբ Իսան նաև […]

̰
Տիգրան Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

13:48 05.10.2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նա իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը […]

̰
Նոբելյան մրցանակակիրը հայտնի հայ գրողի որդի է. aliqmedia

12:47 05.10.2021

Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Այս մասին հայտնում է aliqmedia.am-ը։ Սարգիս Վահագնը (Սարգիս Փաթափության) ծնվել է Լիբանանում, 1927 թվականին: Նա բազմաթիվ վեպերի, թատերգությունների եւ այլ գրական գործերի հեղինակ է, ունի մոտ երկու տասնյակ հրատարակված գիրք, եղել է «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի […]

̰
Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր․ Սուրեն Պապիկյանը՝ մանկավարժներին

11:25 05.10.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․ «Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել […]

̰
ԱԺ նիստ

10:03 05.10.2021

̰
Ուկրաինան «պատգամավորական դեսանտ» կուղարկի Վրաստանում ձերբակալված Սաակաշվիլիի մոտ

09:39 05.10.2021

Ուկրաինացի մի խումբ քաղաքական գործիչներ պատրաստվում են մեկնել Թբիլիսի և այցելել Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Կաչուրան, գրում է РИА Новости-ն: Ուկրաինացի խորհրդարանականը նշել է, որ , Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է անի ամեն ինչ՝ Սաակաշվիլիին Կիև վերադարձնելու համար: Նաև կոչ է արել դիվանագետներին՝ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 04.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Բնակարանայաին գողություն Եղեգնաձորում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են

23:30 04.10.2021

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մալիշկա գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել եղեգնաձորցի 29-ամյա տղամարդու բնակարան և գողացել փող: Մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին նաև Եղեգնաձորի ոստիկանները: Արդյունքում Մալիշկա գյուղի 18-ամյա բնակիչը Եղեգնաձորի մի բնակարանում հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին […]

̰
Փաշինյանը և Շիմոնիտեն ներկա են գտնվել ՀՀ անկախությանը և հայ-լիտվական հարաբերություններին նվիրված համերգին

23:16 04.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։

̰ ̰
BACK_TO_TOP