ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Tue, 29 Jul 2025 19:02:54 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Սկանդալ ադրբեջանական նավթի շուրջ. Եվրոպական ընկերությունները հայտնում են աղտոտված վառելիքի մասին https://www.shantnews.am/news/view/1620473.html Tue, 29 Jul 2025 18:54:24 +0000 https://www.shantnews.am/?p=1620473 Ավստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան: Հաղորդվում է, որ այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: Ընկերությունն այժմ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը Բաքվում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս պատմությունը:

Արտյոմ Երկանյանի վերլուծությունը` տեսանյութում:

]]>
Խամենեին ուրանի հարստացման հարցը համարում է Իրանին դիմակայելու պատրվակ https://www.shantnews.am/news/view/1620330.html Tue, 29 Jul 2025 11:47:10 +0000 https://www.shantnews.am/?p=1620330 Ուրանի հարստացման և Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրները միայն պատրվակ են Իրանին դիմակայելու համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Այն, ինչ Արևմուտքը անվանում է «միջուկային», «հարստացում» և այլն, «մարդու իրավունքներ» և այլն, պատրվակ է, հիմք Իրանի հավատքի և գիտության դեմ պայքարելու համար», – ասել է Խամենեիn։

]]>
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ https://www.shantnews.am/news/view/1620151.html Mon, 28 Jul 2025 18:50:52 +0000 https://www.shantnews.am/?p=1620151 Երևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք տեղի ունեցածից: Այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆրանսիական բանաձևը Ադրբեջանի վրա. Առնոլդ Բլեյանի հարցազրույցը https://www.shantnews.am/news/view/1620094.html Mon, 28 Jul 2025 18:24:03 +0000 https://www.shantnews.am/?p=1620094 Մինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել https://www.shantnews.am/news/view/1619950.html Mon, 28 Jul 2025 10:02:53 +0000 https://www.shantnews.am/?p=1619950 Այսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։

Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։

]]>
Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ․ Բաղայի https://www.shantnews.am/news/view/1619913.html Mon, 28 Jul 2025 09:00:27 +0000 https://www.shantnews.am/?p=1619913 Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա:

Ինչպես նշել է Բաղային, այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։

«Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ Իրանը դա համարում է հակասող տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին: Այն լուրերը, որոնք վերաբերում են որոշ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությանը Հարավային Կովկասի զարգացումներին, արդեն իսկ հերքվել են համապատասխան կողմերի կողմից։ Իրանն ուշադիր հետևում է այս գործընթացներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», – նշել է նա։

]]>
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին https://www.shantnews.am/news/view/1619265.html Sat, 26 Jul 2025 19:07:28 +0000 https://www.shantnews.am/?p=1619265 Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանն ավելացնելով քաղաքական ճնշումը Ադրբեջանի նկատմամբետ, չի շտապում կիրառել Բաքվի դեմ տնտեսական գործիքները: Այս հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում խոսել է Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև https://www.shantnews.am/news/view/1619458.html Sat, 26 Jul 2025 11:45:56 +0000 https://www.shantnews.am/?p=1619458 Գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

«Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա։ Մնացել են որոշ վիճելի հարցեր. սա լիովին նորմալ է: Ահա թե ինչի համար են դիվանագիտությունը և երկխոսությունը»,-ասել է Հաջիևը:

]]>
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել https://www.shantnews.am/news/view/1619417.html Sat, 26 Jul 2025 09:22:18 +0000 https://www.shantnews.am/?p=1619417 Իրանի հարավ-արևելքում դատական ​​գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։

«Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։

Հիշեցնենք, որ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը հարձակման է ենթարկվել անհայտ զինված անձանց կողմից։

]]>
«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասին https://www.shantnews.am/news/view/1619383.html Sat, 26 Jul 2025 07:31:27 +0000 https://www.shantnews.am/?p=1619383 Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) իրանական կողմին ասել է, որ կարող է հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների երկարաձգումը, եթե Թեհրանը կատարի «իր իրավական պարտավորությունները» և «որոշակի պայմանները», հաղորդում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Իրանը և եվրոպական երեք երկրներ ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել միջուկային ծրագրի շուրջ , որոնք առաջինն էին 12-օրյա Իրան-Իսրայել դիմակայությունից հետո։

««Եվրոպական եռյակը» պատրաստ է սկսել վերականգնման մեխանիզմ ( ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ – խմբ.), սակայն մենք առաջարկեցինք հետաձգել դրա կիրառումը՝ պայմանով, որ Իրանը կատարի իր իրավական պարտավորությունները, ինչպես նաև որոշակի պայմաններ», – հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։

]]>