10:28 09.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր […]
10:14 09.10.2024
Ֆլորիդայի իշխանությունները ավելի քան 5,5 միլիոն բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները և տարհանվել «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times-ը: Ինչպես նշում է հրատարակությունը, այս տարհանումը նահանգի պատմության մեջ ամենախոշորներից է։ Նույնիսկ այն ֆլորիդացիներից ոմանք, ովքեր նախկինում նախընտրում էին չլքել իրենց տները փոթորիկների պատճառով, որոշել են ականջ […]
21:50 08.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […]
21:40 08.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։
21:35 08.10.2024
ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։
21:06 08.10.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]
19:55 08.10.2024
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ «Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք […]
19:39 08.10.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 12 անշարժ գույք. 3 շարժական գույք. 723 միլիոն դրամ:
18:58 08.10.2024
Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում […]
18:26 08.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […]
18:20 08.10.2024
2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […]
18:07 08.10.2024
Հ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը (Roadshow) Իսպանիայի Բարսելոնա և Մադրիդ քաղաքներում։ Այցի ընթացքում իսպանացի զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները բացահայտել են Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր նոր ու հետաքրքիր առաջարկներով։ Երեկոն շարունակվել է B2B հանդիպումներով, որի […]
17:34 08.10.2024
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի […]
17:27 08.10.2024
Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ուղղակ խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է»,-այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել […]
17:16 08.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաև մի շարք հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Համակարգի 10-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ պարգևների են արժանացել նաև համակարգի գործող և նախկին այլ աշխատակիցներ։
16:58 08.10.2024
Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում […]
16:57 08.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, […]
16:37 08.10.2024
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:25 08.10.2024
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի շրջանային դատարանի գլխավոր դատախազը հրաժարվել է բողոքարկել 88-ամյա նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Իվաո Հակամատայի արդարացման դատավճիռը, ով նախկինում դատապարտվել էր մահապատժի. տղամարդը վերջնականապես անմեղ է ճանաչվել 58 տարվա ազատազրկումից հետո, հայտնում է NHK-ն։ Հակամատան ձերբակալվել է 1966 թվականին՝ իր ղեկավարին, կնոջը և երկու երեխային կողոպտելու և սպանելու մեղադրանքով։ 20 օր տևած հարցաքննությունից հետո […]
16:20 08.10.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «լուրջ նվեր» է նվիրել: «Շատ լուրջ նվեր, որը ստեղծվել է մեր արհեստավորների կողմից»,- լրագրողների հարցին պատասխանել է Լուկաշենկոն։ Միաժամանակ, Բելառուսի նախագահը հրաժարվել է պարզաբանել, թե հատկապես ինչ նվեր է տվել Պուտինին: Լուկաշենկոն առաջարկել է այս մասին հարցնել հենց ՌԴ ղեկավարին։
16:11 08.10.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը: Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ: […]
15:53 08.10.2024
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ «ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, […]
14:39 08.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 12-ին կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերմանական կառավարությունում իր աղբյուրին։ «Բայդենը, Շոլցը, Սթարմերը և Մակրոնը շաբաթ օրը կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում»,- ասվում է հրապարակման մեջ։
13:51 08.10.2024
Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք, հրավիրում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված […]
12:59 08.10.2024
Երևանում հոկտեմբերի 8-ի և 11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում […]
12:37 08.10.2024
Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային […]
11:34 08.10.2024
Հոկտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ գումար է փոխանցել հոր բանկային հաշվին, սակայն անհայտ հանգամանքներում այն պարբերաբար ելքագրվել է: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում պարզել են, որ հոկտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 1.49-ի սահմաններում, անհայտ անձը Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 56-ամյա տղամարդու […]
11:25 08.10.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։