TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

15:28 06.10.2024

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […]

̰
Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

10:23 06.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:  

̰
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

21:53 05.10.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […]

̰
Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

19:45 05.10.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում

18:33 05.10.2024

«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման […]

̰
«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

18:12 05.10.2024

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ Հայաստանում շվեյցարացի զբոսաշրջիկների արձակուրդի մասին է պատմում Կառավարության ներկայացրած տեսանյութը։

̰
Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի

16:52 05.10.2024

Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը: «Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, […]

̰
Լա Մանշն անցնելիս միգրանտներ են զոհվել

16:38 05.10.2024

Մի քանի միգրանտ, այդ թվում՝ մի երեխա, զոհվել են՝ փորձելով Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը: Ներքին գործերի նախարարության ղեկավարը խոստացել է, որ նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբերի դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխման կազմակերպմամբ։ Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր Լա Մանշը հատելիս […]

̰
Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ

15:55 05.10.2024

Սիրիայի և Լիբանանի ավելի քան 200 հազար քաղաքացի է մտել Սիրիա՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածների սկսվելուց հետո, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Ավելի քան 200 հազար մարդ՝ Լիբանանի և Սիրիայի քաղաքացիներ, լքել են Լիբանանը՝ հատելով Սիրիայի հետ սահմանը Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- գրել է Գրանդին սոցցանցում։ Լիբանանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութի […]

̰
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

15:45 05.10.2024

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 […]

̰
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբերանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

15:29 05.10.2024

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբերանվտանգության բարձր ստանդարտների […]

̰
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:26 05.10.2024

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

14:16 05.10.2024

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […]

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

13:52 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: […]

̰
Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

13:45 05.10.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր […]

̰
Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է. խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից

13:37 05.10.2024

Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է: Խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից, ուրախ ու անմոռանալի պահերից, հիշում ուսուցիչներին, ովքեր փոխել են իրենց կյանքի ընթացքը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Աննա Վարդապետյանն ու Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

13:24 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին: Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

11:44 05.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը եւս մեկ առիթ է խոսելու այն կարեւոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, […]

̰
ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է

11:34 05.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022թ․ հունվարի 19–ին ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։ 2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի […]

̰
Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է. ԿԳՄՍ նախարար

10:55 05.10.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

10:28 05.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:  

̰
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

21:44 04.10.2024

ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն. ՊՆ

21:27 04.10.2024

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ: Ողջունելով աշակերտներին և նրանց […]

̰
Ինչի՞ համար է Իրանը Ադրբեջանի սահմանին կուտակել զինված ուժերի 10 բրիգադ

20:28 04.10.2024

Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում: Այս անգամ՝ Ուզբեկստանի ԶՈՒ հետ: Հիշեցնենք՝ նախորդ զորավարժությունները ավարտվել էին ընդամենը 6 օր առաջ: Դրանք անցկացվել էին Նախիջևանում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ երկու զորավարժությունների մասին: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Ուզբեկստանի ԶՈՒ հետ անցկացվող զորավարժությունն ավելի լոկալ բնույթի միջոցառում է․ այն հրամանատարաշտաբային զորավարժություն է, կավարտվի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովին

19:50 04.10.2024

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն» 14-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Պարույր Հովհանիսյանն ընդգծել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործընթացի կարևորությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ձայնը լսելի դարձնելու կարևոր գործիք: ԱԳ […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար անցկացվել են «Հայաստանն աշխարհի քարտեզներում» և «Խաչքարային մշակույթ» թեմաներով բանախոսություններ

19:37 04.10.2024

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել բազմաբնույթ միջոցառումների շարք՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ։ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր բանախոսություն՝ «Հայաստանն աշխարհի քարտեզներում» և «Խաչքարային մշակույթ» թեմաներով։ Հիմնարկ էին այցելել թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը և հնագիտության […]

̰
Ճամբարակ համայնքում իրականացվում է 11 ծրագիր՝ 26 ենթածրագրով. ՏԿԵՆ

19:22 04.10.2024

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում իրականացվում է 2022, 2023 թվականներին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված և 2024 թվական տեղափոխված 11 ծրագիր՝ 26 ենթածրագրով։ Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 891 միլիոն 728 հազար 808 դրամ։ Ճամբարակ քաղաքում շարունակվում են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային […]

̰
Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-ի սեպտեմբերից 2024-ի սեպտեմբերը պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

19:14 04.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, […]

̰
BACK_TO_TOP