TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.93 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուշկինի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

08:46 12.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Կգործի շրջանցիկ ճանապարհ Պուշկինի լեռնանցքով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

08:27 12.09.2023

Սեպտեմբերի 8-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Թալին, Չարենցավան քաղաքներում և Արալեզ, Դալարիկ, Ոսկեվան, Քարաշամբ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 շահմար, 2 սահնօձ, 2 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և […]

̰
Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով

18:57 11.09.2023

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար:   Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով

18:41 11.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով: Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5, 6 և 7 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 12-ին:

̰
Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը. պարզաբանում

18:22 11.09.2023

Սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից շրջանառվում է տեղեկություն, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին, և այս կապակցությամբ ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ: Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: Նախատեսված է` ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման […]

̰
Նախատեսվում է, որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ևս դեղերն անվճար կստանան

14:34 11.09.2023

Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների գները, եւ այս պարագայում նաեւ անհրաժեշտություն է առաջացել հավաստագրերի հիմքով տրամադրել նաեւ վերանորոգման հավաստագրեր, եւ Կառավարությունը, որպեսզի կարողանա սահմանել դրանց գնային միջակայքը եւ գները հստակ, անհրաժեշտություն է առաջացել ապահովել լիազորող նորմ. Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Հաշմանդամություն ունեցող […]

̰
Ողբերգական դեպք՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնում․ հիվանդանոց տեղափոխված 1-ամյա տղան 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է

14:20 11.09.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]

̰
Սալիկների գողություն Վանաձորում. պարեկների բացահայտումը

14:11 11.09.2023

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել են մի քաղաքացու, որը բազալտե սալիկներ է բեռնում «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկը: Քաղաքացին պարեկներին հայտնել է, որ ցանկանում է սալիկները տեղափոխել գերեզմանատուն` հոր գերեզմանը բարեկարգելու համար: Նա հավելել է, դա անում է առանց որևէ մեկի թուլտվության կամ իմացության: Հանցագործություն կատարելու հիմնավոր […]

̰
Գողը բռնվել էր ահազանգերից առաջ

13:43 11.09.2023

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Տարոն-2 տարածքի իր ավտոտնակի փականը գիշերը կոտրել են ու գողացել ձմեռային չորս անվադող: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Մինչ իրականացվում էին համապատասխան գործողություններ` ստացվեց ևս մեկ ահազանգ: Գիշերը կոտրել էին նաև մեկ […]

̰
Փայտանյութի փաստաթղթերի անհամապատասխանություններ. Լոռու պարեկների բացահայտումը

13:28 11.09.2023

Սեպտեմբերի 5-ին ծառայություն իրականացնելիս Լոռու պարեկները մոտեցել էին Թումանյան համայնքի գազալցակայանի մոտ կայանված, շուրջ 3,5 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենայի: Այնտեղ կանգնած Քարինջ գյուղի բնակիչը հայտնել էր, որ մեքենան վարել է ինքը, սակայն փայտանյութն իրենը չէ, և որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Փաստաթուղթ ներկայացրել է նրա վանաձորցի ծանոթը: Սակայն ստուգումների արդյունքում սեպտեմբերի 10-ին պարզվել է, […]

̰
Նախորդ շաբաթ Երևան քաղաքում ծնվել է 491 երեխա

13:22 11.09.2023

Սեպտեմբերի 4-10-ը Երևան քաղաքում ծնվել է 491 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք

13:10 11.09.2023

Մասիսի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդը ապօրինի պահում է զենք: Իսկ սեպտեմբերի 10-ին, ժամը 2.50-ին, հաջողվում է պարզել, որ նա գտնվում է Մասիսի Նոր թաղամասի Ազատամարտիկների փողոցում, և զինված է: Ձեռնարկված արագ միջոցառումների շնորհիվ նշված վայրում նա ձերբակալվում և տեղափոխվում է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա կաշվե ուսապարկի […]

̰
Ավտոգողություն հիվանդանոցի կայանատեղիում. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

12:58 11.09.2023

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնեց, որ գողացել են սեպտեմբերի 8-ից «Արմենիա» բժշկական կենտրոնի կայանատեղիում գտնվող «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել անհետաձգելի գործողություններ: Իսկ քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս պարզվել է, որ մեքենան գողացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա մի […]

̰
Գողության համար մեղադրվող կինը կամավոր ներկայացել է ոստիկանություն

12:45 11.09.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 9-ին, ժամը 12.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Հերմինե Հ.-ն: Նա սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
33-ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115մլն. դրամը

12:41 11.09.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ՝ քննությամբ դեռս չպարզված անձինք, նախնական համաձայնությամբ, 2021 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արաբական […]

̰
ՄԻՊ թեժ գիծ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում

12:30 11.09.2023

Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ թեժ գիծ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100  հեռախոսահամարով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։  

̰
Առաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

12:25 11.09.2023

ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում: Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փաստացի […]

̰
Ապարանում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:53 11.09.2023

Սեպտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Խոզաններն այրող անձինք տուգանվել են. ԲԸՏՄ

11:41 11.09.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։ Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 – 300.000 ՀՀ դրամի չափով: ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ խոզանների և գյուղատնտեսական […]

̰
ՄԻՊ-ը գործարկել է շուրջօրյա թեժ գիծ

11:13 11.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընտրական իրավունքի իրացմանն առնչվող բողոքների համար գործարկել է շուրջօրյա գործող թեժ գիծ։ Հեռախոսահամարները ստորև՝ 116 կամ (096) 116 100։

̰
Մանկաբույժն ասել է, թե ինչ սնունդ պետք է տալ աշակերտին

10:58 11.09.2023

Մոսկվայի առողջապահության բաժանմունքի գլխավոր մանկաբույժ Բաշլյաևա Իսմայիլ Օսմանովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ աշակերտի համար ամենալավ ընդմիջումը ձուն, պանիրը, բանջարեղենն ու միրգն է: Նա հավելել է, որ աշակերտը պետք է ընտրի առողջ, սննդարար ու բազմազան սնունդ. այն նաև պետք է երկար ժամանակ թարմ մնա։ Լավ տարբերակ կարող են լինել ընկույզը, չամիչը և մեղրը: «Խմիչք ընտրելիս […]

̰
615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

10:36 11.09.2023

Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

08:01 11.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Կգործի շրջանցիկ ճանապարհ Պուշկինի լեռնանցքով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Կին բանտապահը հայտնվել է ճաղերի հետևում բանտարկյալի հետ սիրային կապ ունենալու համար

23:17 10.09.2023

Մեծ Բրիտանիայում կին բանտապահը սիրավեպ է ունեցել բանտարկյալի հետ և հայտնվել ճաղերի հետևում։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 23-ամյա Այշա Գոլսբին աշխատում էր Դորսեթի HMP Portland-ում, որտեղ նա սիրային կապի մեջ է մտել 21-ամյա Դինո Հարիսոնի հետ, ով դատապարտվել էր կողոպուտի և թմրանյութերի վաճառքի համար: Բանտարկյալը սկսել է շփվել բանտի աշխատակցի հետ 2021 թվականի […]

̰
Երևանում իրականացված հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման

23:48 09.09.2023

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

̰
Հոգեբանները պարզել են, որ զուգընկերոջ վրա բարկանալը դրական ազդեցություն կարող է ունենալ հարաբերությունների վրա

23:33 09.09.2023

Սուրեյի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են զայրույթի, արհամարհանքի և զզվանքի ազդեցությունը բարեկամության և ռոմանտիկ հարաբերությունների վրա: Նրանք եզրակացրել են, որ որոշ դեպքերում թշնամական զգացմունքներն օգնում են մարդկանց հաղթահարել հակասությունները: Հետազոտությունը հրապարակվել է Personality and Individual Differences գիտական ​​ամսագրում։ Հոդվածի հեղինակները գնահատել են, թե մարդկանց վրա որքան ուժեղ է ազդում տարբեր բացասական զգացմունքների դրսևորումը և ինչպես […]

̰
Ութ անգամ ամուսնացած 75-ամյա տղամարդը իրական սեր է գտել

22:09 09.09.2023

Մեծ Բրիտանիայի մի բնակիչ, ով հայտնի է դարձել ութ անգամ ամուսնանալով, ասել է, որ վերջապես գտել է իսկական սերը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Սոմերսեթից 75-ամյա Ռոն Շեպարդը համարվում է ամենաշատ ամուսնացած բրիտանացին։ Մարտին նա դժգոհել է ընտանեկան կյանքից հոգնած լինելուց և որոշել է տեղափոխվել ծերանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ հունիսին տղամարդը նորից […]

̰
ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ատեստավորման գործընթացով. պարզաբանում

21:51 09.09.2023

Սեպտեմբերի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «700-ից ավելի ոստիկան կասկածվում է թմրանյութից կախվածության մեջ» վերտառությամբ հոդված, որում նշվում է, թե ոստիկանները պետք է փորձաքննություն անցնեն առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Ոստիկանությունից նշում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության […]

̰
Նշվել է սպորտին վարժվելու և նիհարելու հեշտ միջոց

20:53 09.09.2023

Տասը րոպեանոց կարճատև մարզումները մարմնին բերում են նույն օգուտները, ինչ լիարժեք վարժությունը, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Նրա կարծիքը և այլ փորձագետների արձագանքները ֆիզիկական ակտիվության այս մոտեցման վերաբերյալ տեղ են գտել Daily Mirror-ի հոդվածում: Մոսլին խորհուրդ է տվել օրական երեք մարզում կատարել՝ յուրաքանչյուրը տասը րոպե տևողությամբ: Նրա կարծիքով՝ այս մեթոդը հեշտացնում է ընտելանալ սպորտին և […]

̰
Պետդուման կքննարկի շաուրմայի ստանդարտները

20:42 09.09.2023

Պետդումայի պատգամավորները շաուրմայի ստանդարտները կքննարկեն աշնանային նստաշրջանի սկզբում, ՌԻԱ Նովոստիին ասել է խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: «Աշնանային նստաշրջանի սկզբում Պետդումայում անվտանգ սննդի վերաբերյալ կլոր սեղան կանցկացնենք, կքննարկենք նաև շաուրմայի ստանդարտը»,- ասել է նա։ Պատգամավորը նշել է, որ քննարկումը տեղի կունենա Ռոսպոտրեբնադզորի, Առողջապահության նախարարության և համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ «Խնդիրը պետք է ավարտին հասցվի, քանի […]

̰
BACK_TO_TOP