19:06 27.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն այսօր ընդունել են Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀԲ կողմից ներկայացված «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագրի մանրամասները, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք նպատակ ունեն նպաստելու վերջերս հաստատված Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացմանը՝ ի աջակցություն աշխատունակության բարձրացմանն ու սոցիալական ինտեգրմանը: Նախարար […]
18:31 27.02.2025
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է […]
18:18 27.02.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա […]
18:06 27.02.2025
Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Սրբազան […]
17:46 27.02.2025
Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը: Նպատակը՝ առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի […]
17:40 27.02.2025
Գործադիրն ընդունել է որոշում՝ մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների գործընթացի հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ ընտրությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով այդ համայնքների ավագանիների ընտրությունների անցկացման համար տեղակայված թվով 99 տեղամասերում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի տեսանկարահանում և առցանց ուղիղ հեռարձակում, […]
17:20 27.02.2025
Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Տիգրան Մեծի պողոտայում ապօրինի ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և Երևանի քաղաքի վարչություն են ներկայացրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 22-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև նշված զենքի 5 փամփուշտներ: Երիտասարդը […]
17:09 27.02.2025
Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի […]
16:56 27.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին, երկրում […]
16:40 27.02.2025
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը՝ մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող […]
16:34 27.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը […]
16:28 27.02.2025
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), […]
16:22 27.02.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը […]
16:11 27.02.2025
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և նշել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով ետ է ստացել 232 մլն դրամ: «Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Ընդգծելով, որ ՊԵԿ-ը թեմայի շրջանակում մարզային […]
15:02 27.02.2025
Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը մոտը և տանը ապoրինի պահում է զենք-զինամթերք: Նա հրավիրվել է մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ տանը պահում է գազային ատրճանակ, որը պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում երիտասարդը ննջասենյակից ներկայացրել է ապօրինի […]
14:38 27.02.2025
Ներկայացվող առաջին դեպքով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33 և 23 տարեկան երկու երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ 33-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ։ 23-ամյա երիտասարդի մոտ ևս հայտնաբերվել […]
14:25 27.02.2025
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13: Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, […]
14:21 27.02.2025
Փետրվարի 25-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի քաղաքացի և հայտնել է, որ ժամը 13.30-ից 14.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել էին քննչական բաժին։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, […]
12:43 27.02.2025
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 27-ի […]
12:41 27.02.2025
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2024 թվականին կազմել է 287,172 դրամ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 114,445 դրամով կամ 66.3 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ աշխատավարձի աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են գնաճի ցուցանիշներին։ «2018 թվականից մինչ օրս արձանագրված գնաճը կազմել է 25.3 տոկոս։ Այսինքն՝ […]
10:52 27.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26 ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 14, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 12, հոգեկան ներգործության ու անձնական […]
10:35 27.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կարևոր է համարում Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները քաղաքացիների հետ․ «Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։ Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, […]
09:45 27.02.2025
Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանը արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի բացման միջոցառմանը, տեղեկացնում են ԱՆ-ից։ ««Մեր գործընկերությունը ևս մեկ քայլ է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման, դիմակայունության ամրապնդման և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման ճանապարհին։ Հոգեկան առողջությունը, կրթական բարեփոխումներն ու բուժանձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը մեր առաջնահերթություններից են։ Հավատացած ենք, որ առաջիկա երկուս ու կես […]
09:10 27.02.2025
Այսօր Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի պատվերով Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավը վերածվել է գոբելենի և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում»,-ասված է հաղորդագրության մեջ։
09:05 27.02.2025
Փետրվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ […]
08:15 27.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 27.02.2025
Փետրվարի 26-ին, ժամը 20:42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ 22։04-ին։ Այրվել են երկհարկանի տանը կից շինության տանիքի (100 քմ) փայտե […]
08:00 27.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը և Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ են […]