11:11 21.11.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79.187.500 ՀՀ դրամի չափով։ Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։
10:37 21.11.2022
Նոյեմբերի 18-20-ը Երևան քաղաքում ծնվել է 166 երեխա: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նրանցից 84-ը տղա է, 82-ը՝ աղջիկ:
10:25 21.11.2022
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման գխավոր իրավաբանի (ծածկագիր` 26-33.8-Մ2-14) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
10:19 21.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի ու ֆիզիկական ներգործության՝ […]
09:54 21.11.2022
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված: Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]
22:49 20.11.2022
250,000–350,000 դրամի չափով պետությունը ֆինանսավորում է գործազուրկ անձանց, նպաստառուներին աշխատանքի ընդունող գործատուներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Ուշադրություն՝ գործատուներին Պետությունը կտրամադրի Ձեզ ֆինանսական աջակցություն՝ 250,000–ից 350,000 դրամի չափով, եթե Դուք աշխատանքի ընդունեք վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու»,- ասված է […]
16:28 20.11.2022
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։ Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների […]
13:09 20.11.2022
Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, այս պահին փորձնական կիրառության փուլում է։
23:52 19.11.2022
Վերակառուցված մասնաշենքեր և ժամանակակից չափանիշներով պայմաններ «Զառ» ուսումնական կենտրոնում։ ԱՄՆ աջակցությամբ բարեկարգվել է խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումը։ Հրետանավորների գործնական վարժանքներ մարտական հրաձգությամբ։ Պայմանական թիրախների խոցման և զինծառայողների ընդհանուր պատրաստության արդյունքները «Զինուժ»-ի օբյեկտիվում: «Պատիվ ունեմ». Հեռուստաէջի հերոսը զորամասի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ փոխգնդապետ Քոչարյանն է։ Եվ՝ զինվորական ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ […]
21:49 19.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Արցախում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:07 19.11.2022
Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: «Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ». Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթն այսպես […]
20:29 19.11.2022
Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Հասարակական գործիչ, Յունեսկոյի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. Աբրահամյանը նախ ասել է, թե այս անգամ ինչ առիթով է Երևանում: «Այս անգամ Հայաստան գալու առաջին պատճառն այն է, որ մենք անցկացրել էինք մրցույթ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ երիտասարդ գիտնականների հետ միասին: Արդյունքներն ամփոփվել էին, եղավ […]
20:12 19.11.2022
Հայաստանում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորել է ջանքերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործարկմանը: Հասարակական խորհրդի գործունեությունը կնպաստի երկրում երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկմանը և կամրապնդի երեխաների՝ իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու և կարծիք արտահայտելու իրավունքները: Սա կարևոր քայլ է Հայաստանում երեխաների մասնակցությունն […]
19:40 19.11.2022
Ուկրաինացիները, ովքեր հնարավորություն ունեն լքել երկիրը, պետք է պատրաստ լինեն դա անել մինչև ձմռան սկիզբը, որպեսզի նվազեցնեն էներգահամակարգի բեռը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ հոլդինգի ղեկավար Մաքսիմ Տիմչենկոն։ Նրա խոսքով, հրթիռային հարվածները խափանել են երկրի էներգետիկ ցանցի գրեթե կեսը, և մեկ այլ հարձակում կարող է ամբողջությամբ ոչնչացնել այն: Ուստի նա խորհուրդ է […]
19:31 19.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից: Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ […]
19:14 19.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թունավորվել է վրացական բանտում, դա հաստատում են փորձաքննության տվյալները, հայտնել է փաստաբան Վալերի Գելբախիանին։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սահակաշվիլին, բոլոր ախտանիշները կարող են առաջանալ թունավորումից։ Ինքը վաղուց էր կասկածում, որ իրեն թունավորել են։ Հակառակ դեպքում նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է Գելբախիանին։ […]
18:31 19.11.2022
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին համաքաղաքացիներին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
17:31 19.11.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչներին՝գլխավորությամբ ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Հանդիպման սկզբում Աբգար Բուդաղյանը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նախատեսվող Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Պիլոտային այս նախագծի համար ընտրվել են մի […]
17:20 19.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ իր որդու մարմնում ծանր մետաղների բարձր քանակ է հայտնաբերվել։ Այս մասին Ալասանիա Սաակաշվիլին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 19-ին։ «Սնդիկ կար, այնտեղ (բժիշկների եզրակացության մեջ.-Խմբ.) նույնպես նշված է, որը կարող է սնդիկի որոշակի մակարդակ է առաջացել։ Կա նաև բարիում, թալիում»,- […]
17:08 19.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում: Մասնավորապես. 20.05.1996 – 21.12.1998 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր. 21.12.1998 – 12.01.1999 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ. 12.01.1999 – […]
12:30 19.11.2022
Նոյեմբերի 18-ին` ժամը 13.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձիք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել են հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է մայրաքաղաքի 44-ամյա բնակիչը:Նա […]
11:32 19.11.2022
Նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Զանգակատուն գյուղի Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել նույն գյուղիբնակիչ, 47-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և ապակյա գլանակներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշանակվել է փորձաքննություն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին:
09:00 19.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:13 19.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և […]
23:18 18.11.2022
Հետազոտողների խումբը կրկին հայտնաբերել է թռչուն, որը համարվում էր անհետացած 140 տարի: Այս մասին հայտնում է Audubon ամսագիրը։ Ինչպես նշվում է, արշավն իրականացվել է «Կորած թռչունների որոնում» նախագծի շրջանակներում, որը BirdLife International-ի, Rewild-ի և American Bird Conservancy-ի համագործակցության արդյունքն է: Ասոցիացիայի նպատակն է վերագտնել ավելի քան 150 տեսակի թռչուններ, որոնք անհետացած չեն հայտարարվել, բայց նաև […]
23:05 18.11.2022
Խոհանոց, որը շատ բազմազան է հյուսիսից հարավ, հայկական ուտեստները ոչ միայն համով են հարուստ, այլև պատմությամբ: Համեստ պարզությամբ ներկայացված ճաշատեսակները և գինու ավանդույթներն այստեղ աշխարհում առաջիններից են, սա կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ ոտք կդնեք Հայաստան՝ այն դարձնելով մի վայր, որն այլևս չպետք է անտեսվի, հատկապես գաստրոնոմների և էնոֆիլների կողմից: Այսպես է սկսվում […]
22:56 18.11.2022
2022 թվականի նոյեմբերի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին: Մանրամասները տեսանյութում:
22:42 18.11.2022
Նոյեմբերի 6-18-ը Շարմ էլ Շեյխում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների ազգային պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլն։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Այս տարի լրանում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ընդունման 30-ամյակը (UNFCCC)։ COP27-ի աշխատանքներին […]
22:00 18.11.2022
Լիբանանի քաղաքներից մեկում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ տեղադրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի դեմ կռված ադրբեջանցի շեհիդների հուշարձան: Հայ համայնքի շրջանում դա բողոքի ալիք է առաջացրել: Ովքե՞ր են կառուցողները, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Հուշարձանը տեղադրվել է Լիբանանի հյուսիսային Աքար նահանգի փոքր Քուաշար գյուղաքաղաքում, որտեղ բնակվում են […]
21:56 18.11.2022
Նոյեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն և գրքի շնորհանդես։ Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, տարեսկզբին հայտարարել էին «Լավագույն գիտական աշխատանք 2022» մրցույթ-մրցանակաբաշխություն՝ «Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա», «Քիմիա և Երկրի մասին գիտություններ», «Կյանքի մասին գիտություններ» և «Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգերով: ՀՀ […]