ՍՊՈՐՏ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Tue, 29 Jul 2025 12:27:35 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան https://www.shantnews.am/news/view/1620280.html Tue, 29 Jul 2025 12:33:12 +0000 https://www.shantnews.am/?p=1620280 Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը:

]]>
«Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է «Բետիս» տեղափոխվելուց https://www.shantnews.am/news/view/1620298.html Tue, 29 Jul 2025 11:35:13 +0000 https://www.shantnews.am/?p=1620298 «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանին հրաժարվել է կարիերան «Բետիսում» շարունակելուց։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Շաբաթներ առաջ անդալուզյան ակումբը համաձայնեցրել է Ասլանիի տրանսֆերը, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից։

Ալբանացին մտադիր է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում և այլ առաջնություն տեղափոխվելու տարբերակներ չի դիտարկում։

«Ինտերի» ղեկավարներն Ասլանիին հայտնել են, որ հույսեր չեն կապում նրա հետ, սակայն իտալական ոչ մի ակումբ նրան դեռ առաջարկ չի արել։

Եթե երիտասարդ կիսապաշտպանը զիջումներ չանի, միլանյան ակումբը նրան կուղարկի վարձակալության, բայց «Ինտերը» նախընտրում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Ասլանին «Ինտերում» է 2023թ. հուլիսից, 99 խաղում նա 4 գոլ է խփել, կատարել 5 գոլային փոխանցում։

]]>
Հարոյանի ակումբը պարտվել է Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիային» https://www.shantnews.am/news/view/1620301.html Tue, 29 Jul 2025 10:57:47 +0000 https://www.shantnews.am/?p=1620301 Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում։ 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կազինցբարցիկան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Պուշկաշ Ակադեմիային»։

32-ամյա պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

«Պուշկաշ Ակադեմիայի» կազմում էլ 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Հարոյանը վերջերս էր հեռացել «Փյունիկից» ու տեղափոխվել «Կազինցբարցիկա»։

]]>
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով https://www.shantnews.am/news/view/1620277.html Tue, 29 Jul 2025 10:20:57 +0000 https://www.shantnews.am/?p=1620277 «Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։

Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։

35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։

]]>
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում https://www.shantnews.am/news/view/1620273.html Tue, 29 Jul 2025 09:47:06 +0000 https://www.shantnews.am/?p=1620273 «Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։

Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. սեպտեմբերից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, սակայն դեռ նորամուտը չի նշել աշխարհի 5-ակի չեմպիոնների կազմում։

]]>
UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը https://www.shantnews.am/news/view/1620000.html Tue, 29 Jul 2025 07:55:37 +0000 https://www.shantnews.am/?p=1620000 Աբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը:

Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը:

Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի:

 

]]>
Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից» https://www.shantnews.am/news/view/1620003.html Tue, 29 Jul 2025 07:05:01 +0000 https://www.shantnews.am/?p=1620003 «Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը շատ մոտ էր «Բենֆիկա» վերադառնալուն, շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ալ Նասրը» շահեկան դիրքերում է: Ակումբը բավականին շահավետ առաջարկ է ուղարկել լոնդոնյան ակումբին Ժոաու Ֆելիքսի վերաբերյալ, որը սաուդյան ակումբ տեղափոխվելու դեպքում կխաղա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Կողմերը մոտ են համաձայնության գալուն:

2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը Ֆելիքսն անցկացրել էր «Միլանում», իսկ ամռանը վերադարձել է «Չելսի», որը նրա տրանսֆերային իրավունքը 2024 թվականին 52 միլիոն եվրոյով գնել էր Մադրիդի «Աթլետիկոյից»: Իսպանիայի մայրաքաղաքային ակումբն իր հերթին Ժոաու Ֆելիքսին ձեռք էր բերել 2019 թվականին «Բենֆիկայից»՝ վճարելով ակումբի համար ռեկորդային 127,2 միլիոն եվրո: 25-ամյա Ֆելիքսի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 միլիոն եվրո:

]]>
Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին https://www.shantnews.am/news/view/1620033.html Tue, 29 Jul 2025 06:30:18 +0000 https://www.shantnews.am/?p=1620033 UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին: Ամիսներ առաջ այս քաշային կարգ էր տեղափոխվել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը:

ծառուկյանին հարցրել են թե արդյո՞ք կցանկանար տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։

«Ո՛չ-ո՛չ։ Ես կսպասեմ, որ Մախաչևը վերադառնա թեթև քաշային կարգ։ Որովհետև ես պետք է չեմպիոն դառնամ և առնվազն մի քանի անգամ պաշտպանեմ գոտին։ Եվ այդ ժամանակ կարող եմ մտածել տեղափոխության մասին։ Բայց չեմ կարծում, թե պատրաստ եմ տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ»,-ասել է Ծառուկյանը:

]]>
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել https://www.shantnews.am/news/view/1619997.html Tue, 29 Jul 2025 05:15:22 +0000 https://www.shantnews.am/?p=1619997 «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը:

Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել նրան:

«Վեսթ Հեմի» մինչև 21 տարեկանների թիմի մարզիչ Մարկ Ռոբսոնն ասել է, որ երիտասարդ խաղացողների համար նրա հետ խաղալը «ֆանտաստիկ փորձառություն» էր:

2025 թվականի հուլիսի 1-ից Մայքլ Անտոնիոն ազատ գործակալի կարգավիճակում է: Դեռևս պարզ չէ՝ նա երկարաձգելո՞ւ է պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ, թե՞ տեղափոխվելու է այլ ակումբ:

]]>
Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում https://www.shantnews.am/news/view/1620017.html Tue, 29 Jul 2025 04:55:26 +0000 https://www.shantnews.am/?p=1620017 Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում:

«Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական:

Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին խաղում Ռոբի Քինի գլխավորած թիմը հաղթել էր 2-1 հաշվով:

]]>