14:48 08.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում միայն մեկ հաղթանակ է գրանցվել։ Ռուս Յան Նեպոմնյաշչին առավելության է հասել հնդիկ Վիդիտ Գուջրաթիի նկատմամբ։ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան) և Նիջաթ Աբասաով (Ադրբեջան) – Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի։ Նեպոմնյաշչին հաղթանակի շնորհիվ […]
11:48 08.04.2024
Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Ներսիսյանը մեկնարկում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Լեոթիդիանիի հետ և հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ, իսկ Առստամյանը կամային հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովի նկատմամբ։ Առաջին ռաունդում […]
09:53 08.04.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեստին»։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։ Լոնդոնցիներին հաղթանակ են բերել Մուրիլյոյի ինքնագոլը, Միկի վան դե Վենի և Պորոյի գոլերը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Քրիս Վուդը: «Տոտենհեմը» (60 միավոր) 4-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ «Նոթինգհեմ Ֆորեստը» (25) մրցաշարային աղյուսակում 17-րդն է։
00:00 08.04.2024
Մայք Մենյանը «Միլանի» հետ պայմանագրի երկարացման պարագայում աշխատավարձի բարձրացում կպահանջի։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, դարպասապահը ցանկանում է տարեկան վաստակել առնվազն 7 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Ֆրանսիացին հիմա վաստակում է 3,2 միլիոն եվրո, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին: Նշվում է, որ Մենյանի հետ պայմանագրի […]
21:40 07.04.2024
Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում և մի քանի ռեկորդ սահմանել։ Եգիպտացին Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլերը խփել է «Յունայթեդին» (11), իսկ «Օլդ Թրաֆորդում» ամենաշատ գոլերը խփել «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր լիգայում (6): Նա նաև դարձել է Պրեմիեր լիգայի հանդիպումների քանակով ռեկորդակիր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անընդմեջ […]
20:05 07.04.2024
Կիլիան Մբապեն խոսել է իր տրամադրության մասին «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ: «Լավագույն խաղացողների ժամանակը եկել է, և ես պատրաստ եմ դրան։ Ինչպես միշտ, ես չեմ պատրաստվում թաքնվել»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը Téléfoot-ին: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում թիմերի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին՝ Փարիզում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին՝ Բարսելոնայում։
15:16 07.04.2024
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբի կազմում իր 100-րդ հանդիպման մասին։ «Իհարկե, ես սպասում էի այս պահին, քանի որ սա քո հարազատ ակումբն է, որտեղ դու մեծացել ես: Երբ ես փոքր էի, տեսնում էի, թե ինչպես է ինչ-որ մեկը հասնում այդ 100 խաղի նշագծին: Եվ սա նույնպես այդ դրվագներից մեկն է… […]
13:00 07.04.2024
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի առաջին համարը։ Նովակը գերազանցել է լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի նվաճումը, ով պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2022 թվականին։ Ջոկովիչն այժմ 36 տարեկան է։ Նա շարունակում է զբաղեցնել առաջին տեղը ATP-ի վարկանիշային աղյուսակում։ Նա վաստակել է 9725 միավոր։ Սերբը բաց […]
23:37 06.04.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի հետ և առավելության հասավ 3:4 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձավ դարձավ դուբլի հեղինակ և անցկացրեց իր 100-րդ հանդիպումը թիմի կազմում: Այս տուրից հետո […]
17:00 06.04.2024
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այն հարցին, թե ինչու է սաուդյան ակումբում իր ելույթը տարբերվում «Ռեալում» ցուցադրած խաղից։ «Փաստն այն է, որ սա բոլորովին այլ թիմ է՝ այլ անունով: Ես օգնության կարիք ունեմ։ Ինձ պետք է մեկը, ով օգնի ինձ խաղադաշտում: Ես միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին։ Ինձ այլ ֆուտբոլիստների օգնությունն է […]
13:56 06.04.2024
Իտալացի ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին նշել է ՌՊԼ-ում հանդես եկող այն ֆուտբոլիստին, ով կարող է փոխարինել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինտերում»։ «Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում»: Նա իդեալական տարբերակ է: Էդուարդն ունի բոլոր որակները այնտեղ հաջողության հասնելու համար»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը, փոխանցում է armsport.am-ը: Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարի ակումբի սան է։ Այս […]
12:29 06.04.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ինքը կոնֆլիկտ ունի Կիլիան Մբապեի հետ: Հաղորդվում էր այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Մարսելի» դեմ արտագնա խաղի 65-րդ րոպեին փոխարինվելուց հետո վիրավորական արտահայտություն է հնչեցրել իսպանացի մասնագետի հասցեին: «Բոլորը կեղծ տեղեկություններ են քննարկում։ Դա հորինված պատմություն է, որը շահարկվում է […]
12:11 06.04.2024
Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ն, վերհիշել է Արման Ծառուկյանի հաղթական մենամարտերից ևս մեկը: Այս անգամ մրցաշարի մամուլի ծառայությունը հրապարակել է Ծառուկյանի և Միացյալ Նահանգները ներկայացնող Կրիստոս Գիագոսի մենամարտի տեսանյութը: Այս մենամաարտը տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին: Հայ մարտիկն այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին՝ […]
11:22 06.04.2024
«Ռոստովի» հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր և թիմի ֆիզիկական վիճակի մասին. «Ձմեռային դադարից հետո թիմի ֆիզիկական վիճակը Վալերի Կարպինի մարզչական շտաբի արժանիքն է: Մենք միայն բարեխղճորեն կատարել ենք պահանջները: Այժմ բոլորը կարող են տեսնել արդյունքը: Ես 32 տարեկան եմ, բայց հիանալի եմ զգում ինձ, նույնիսկ ավելի լավ, քան 2-3 տարի առաջ: Դրա համար […]
10:51 06.04.2024
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրն անդրադարձել է որդու՝ «Սանթոս» հնարավոր վերադարձի մասին լուրերին. «Դուք պետք է հանգիստ վերաբերվեք նման խոսակցություններին։ Նեյմարը դեռ ժամանակ ունի խաղալու Բրազիլիայի սահմաններից դուրս: Այժմ մենք մտածում ենք միայն վնասվածքից ապաքինվելու մասին։ Բայց բոլորը գիտեն, թե որքան ենք մենք սիրում «Սանթոս» ակումբը»,- ֆուտբոլիստի գործակալի խոսքերը […]
10:28 06.04.2024
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը հրապարակել է պատմության լավագույն հոլանդացի ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է լեգենդար Յոհան Կրոյֆը։ Երկրորդը Մարկո վան Բաստենն է, երրորդը՝ Ռուդ Գուլիտը: Լավագույնների ցուցակում միակ գործող ֆուտբոլիստը «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն է: 1. Յոհան Կրոյֆ (հարձակվող) 2. Մարկո վան Բաստեն (հարձակվող) 3. Ռուդ Գուլիտ (կիսապաշտպան) 4. Յոհան Նեյսկենս (կիսապաշտպան) 5. Ֆրանկ […]
10:05 06.04.2024
Մասիմիլիանո Ալեգրին 2023/24 մրցաշրջանի ավարտին կարող է հեռացվել Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 56-ամյա մասնագետը պաշտոնանկ կարվի, եթե ակումբը մրցաշրջանի վերջում չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Սակայն ուղեգիր նվաճելը նույնպես չի երաշախավորելու իտալացի մասնագետի՝ «Յուվենտուսում» մնալը։ Ակումբը ցանկանում է նշանակել այնպիսի գլխավոր մարզչի, որը համեմատաբար ավելի քիչ աշխատավարձ կստանա։ Ալեգրին […]
09:49 06.04.2024
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է «Ինտեր Մայամիի» մարզումներին, հայտնում է Daily Mail-ը։ 36-ամյա ֆուտբոլիստի ապաքինման վերաբերյալ ամերիկյան ակումբը դեռևս տեղեկություն չի հայտնել: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ինտեր Մայամիի» նախորդ երեք խաղերն ու Արգենտինայի ազգային հավաքականի երկու ընկերական հանդիպումները: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն MLS-ի կանոնավոր առաջնության […]
09:31 06.04.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբից հեռանալուց հետո կարող է գլխավորել Ամստերդամի «Այաքսը», հայտնում է Sport.es-ը։ «Այաքսի» գլխավոր մարզիչ Ջոն վանտ Շիպն արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի ղեկավարությունը որպես հնարավոր փոխարինողի դիտարկում է Չավիին: Ավելի վաղ Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» մարզչի պաշտոնից հեռանալու որոշման մասին: […]
09:13 06.04.2024
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը Դոմինիկյան Հանրապետությունից վերադառնալիս բերման է ենթարկվել Իսպանիայի օդանավակայանում, հայտնում է Sport.es-ը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, պաշտոնական դիրքը չարաշահելու, Սաուդյան Արաբիայում երկրի գավաթի խաղարկության հանդիպումներն անցկացնելու համար ֆինանսական մեքենայությունների և կոռուպցիայի մեջ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան բերման է ենթարկել 46-ամյա Ռուբիալեսին, ներկայացրել է մեղադրանքը և ազատ է արձակել: […]
08:50 06.04.2024
Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջորջիո Կիելինին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որի հետ նախկինում խաղացել է Թուրինի «Յուվենտուսում»: «Կրիշտիանուն շատ պահանջկոտ է, միշտ ցանկանում է հաղթել, և նա «Յուվենտուսում» կարողացավ դա փոխանցել բոլորին: Նա միշտ ձգտում էր գոլ խփել, հաղթել և ռեկորդներ սահմանել: Մինչև այժմ էլ նա այդպես է անում: Յուրահատուկ էին նրա հետ […]
08:32 06.04.2024
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևը զրկվել է Բաքվում ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտնել է, որ ռուս ըմբիշը չի համապատասխանում չեզոք դրոշի ներքո հանդես եկող մարզիկների՝ ՄՕԿ-ի կողմից սահմանված չափանիշներին։ Հանձնաժողովը համարել է, որ 27-ամյա Սադուլաևն իր աջակցությունն է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմին։ Ավելի վաղ Աբդուլռաշիդ Սադուլաևը […]
08:10 06.04.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ սեփական հարկի տակ պարտվելով Կոսովոյի թիմին (0-1) ու արտագնա խաղում՝ Չեխիայի հավաքականին (1-2)։ Լավագույն տասնյակում կան փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում […]
23:59 05.04.2024
Սլովակիայի առաջնության 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Ժիլինային»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այս խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 25 խաղում դարձել է 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ «Սլովանը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ժիլինան» 44 միավորով երրորդ տեղում […]
23:42 05.04.2024
Երևանում ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցումային երկրորդ օրը հայ մարզիկները նվաճեցին ևս 7 մեդալ։ Արծաթե մեդալակիր է դարձել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ), իսկ Նարեկ Գոգոինյանը, Համլետ Սուքիասյանը (երկուսն էլ` մարտական սամբո, 58 կգ), Վասակ Բարսեղյանը (մարտական սամբո, 71 կգ), Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ) Ավետիք Պողոսյանը (մարտական սամբո, 88 կգ) և […]
23:21 05.04.2024
Լեհական «Զագլեմբեի» երկրպագուների ուլտրաս թևի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչին, հայտնում է Meczyki.pl-ն: Միջադեպը տեղի է ունեցել մարզման ժամանակ: Երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և ցանկացել են զրուցել ֆուտբոլիստների հետ, հետո սկսվել է ծեծկռտուք: 50-ամյա մասնագետը բազմաթիվ հարվածներ է ստացել: Ավելի վաղ «Զագլեմբեն» 0-4 հաշվով պարտվել էր «Կատովիցեին», ինչից հետո հայտնի էր […]
23:00 05.04.2024
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մատանին, որն ամերիկացին ստացել էր 2000 թվականին NBA-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ, աճուրդում վաճառվել է 927 հազար դոլարով, հայտնում է ESPN-ը: Դա ռեկորդային գին է NBA-ի չեմպիոնական մատանիների վաճառքների պատմության մեջ: Ժամանակին Քոբին այդ մատանին նվիրել էր հորը: Մատանիի նախնական կրկնօրինակը 173 հազար դոլարով վաճառվել էր 2013 թվականին: […]
22:33 05.04.2024
ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ամերիկյան «Ինտեր Մայամին» 1-2 հաշվով տնային պարտություն է կրել մեքսիկական «Մոնտերեյից»: Հաշիվը 19-րդ րոպեին բացել է «Ինտեր Մայամիի» պաշտպան Թոմաս Ավիլեսը, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը թվային առավելությամբ խփել են 2 գոլ ու տարել կամային հաղթանակ: 65-րդ րոպեից «Ինտեր Մայամին» խաղացել է 10 ֆուտբոլիստով: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում […]
21:51 05.04.2024
Հայաստանում կբացվի Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ «Հայաստանը միանում է «Յուվենտուսի» ակադեմիաների գաղափարին և առաջիկա մրցաշրջանից կսկսի ակտիվ գործունեություն խաղադաշտում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ղեկավարներն օրերս եղել են Թուրինում և կնքել համագործակցության պայմանագիր։
21:25 05.04.2024
«Ինտերի» գլխավոր մարզչի օգնական Մասիմիլիանո Ֆարիսը կարծիք է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ և մեծագույն ֆուտբոլիստ է: Հաճելի է հետևել, թե նա ինչպես է խաղում ու մարզվում»,- ասել է Ֆարիսը: Ֆարիսը 467 խաղ է անկացրել Ինձագիի օգնականի պաշտոնում: Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 30 խաղի, դարձել 2 գոլի ու […]