21:00 05.04.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հասցեին․ «Նրա երակներում գոլեր են հոսում, և նա պետք է դրանից օգտվի։ Ի՞նչ կարող եմ ասել, երբ նա երեք գոլ է խփում։ Երբ Ֆիլը խաղում է կենտրոնից, հիանալի է զգում այն պահը, թե երբ պետք է հարվածի ու դառնա գոլի հեղինակ։ […]
20:33 05.04.2024
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը կանխատեսում է արել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ՉԼ 1/4 եզրափակչի առաջին հանդիպման վերաբերյալ. «Չեմ համբերում, թե երբ ենք խաղալու ՊՍԺ-ի հետ: Երբ մենակ եմ մնում, մտածում եմ, թե ինչ խելագարություն է լինելու: Կարծում եմ՝ Փարիզում կհաղթենք 1-0 հաշվով, իսկ հաղթական գոլը կխփեմ ես»,- 16-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: […]
20:09 05.04.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր ակումբի՝ ռուսական «Կրասնոդարի» խաղաոճի մասին․ «Հարկավոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ և հաղթել, ինձ համար կարևոր է և՛ մեկը, և՛ մյուսը»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն: «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 23 տուրից հետո վաստակել է 40 միավոր և երկրորդ տեղում է: Սպերցյանը մասնակցել է 20 հանդիպման, […]
19:52 05.04.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի կարգապահական կոմիտեն ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար հնարավոր է կրկին միավորներ հանելու տեսքով պատժի «Էվերթոնին», հայտնում է football insider-ը: Ընդհանուր առմամբ, «Էվերթոնի» ֆինանսական վնասը կազմել է 330.6 միլիոն ֆունտ սթերլինգ: Այս ամենը կապված է «Բրեմլի-Մուր Դոկ» ստադիոնի շինարարության հետ: 2023թ. նոյեմբերին Պրեմիեր լիգան ֆինանսական օրենքներ խախտելու համար «Էվերթոնից» հանել էր 10 […]
19:30 05.04.2024
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին է հանձնել 2023 թվականի լավագույն ռմբարկուի մրցանակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Մրցանակը շնորհելիս հաշվի են առնվում աշխարհի թոփ-100 լիգաների ֆուտբոլիստների ցուցանիշները: 30-ամյա Քեյնը 2023-ի օրացուցային տարում խփել էր 35 գոլ (18 գոլ՝ Բունդեսլիգայում, 17 գոլ՝ ԱՊԼ-ում): Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն […]
18:55 05.04.2024
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ապրիլի 5-ին նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորել անվանի մարզիկին՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք և հաջողություն: Լևոն Ջուլֆալկյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավորել է 20 […]
18:33 05.04.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» տնային խաղում 4-3 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Լոնդոնյան ակումբն ավելացված ժամանակի 10-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 2-3 հաշվով, սակայն գոլեր խփելով 90+10 (11մ) և 90+11 րոպեներին՝ հաղթեց 4-3 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում […]
17:54 05.04.2024
Երևանում ապրիլի 4-ին մեկնարկած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին օրը հայ սամբիստները նվաճել են 9 մեդալ։ Արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Մանուկյանը (մարզական սամբո, 64 կգ), Կառլեն Մայինյանը (մարզական սամբո, 71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ)։ Բրոնզե մեդալ են նվաճել Կարեն Սարգսյանը (մարզական սամբո, 58 կգ), Իռենա Պետրոսյանը, Արփինե Մնացականյանը (երկուսն էլ` […]
14:01 05.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում են 8 գրոսմայստերներ: Առաջին տուրում կայացել են հետևյալ մրցախաղերը՝ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) – Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) – Վիդիտ Գուջրատի (Հնդկաստան), Նիջաթ Աբասով (Ադրբեջան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)։ Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Հավակնորդների […]
13:07 05.04.2024
Լոս Անջելեսում ավարտվել է Համահայկական Ֆուտբոլի Ասոցիացիայի (PAYFA) կողմից իրականացվող գարնանային ճամբարը, որի արդյունքում 2011 թվականին ծնված 10 ամերիկահայ պատանիներ ընտրվել են փորձելու իրենց ուժերը Հայաստանի ֆուտբոլի ազգային պատանեկան հավաքականին միանալու համար։ Ամեն տարի անցկացվող այս ճամբարների նպատակն է ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ պատանի ֆուտբոլիստների փորձարկումների (try-out) եւ ընտրության միջոցով աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համալրման […]
12:48 05.04.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 70-ի և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Ակումբը մոտակա հետապնդողներ «Արսենալից» առաջ է անցել երկու, իսկ «Մանչեսթեր Սիթիից»` երեք միավորով։
09:45 05.04.2024
ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով: Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով: Որոշման […]
09:26 05.04.2024
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մարտին մասնակցել է երեք հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ: Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր նաև օգոստոսին և դեկտեմբերին: Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին մասնակցել է 23 հանդիպման, դարձել 26 գոլի և 9 […]
09:02 05.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ առաջիկա մենամարտի և ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ հնարավոր ռևանշի մասին: «Վերջապես ես ստացա այն, ինչ ուզում էի: Սա ամենամեծ մրցաշարն է: Օլիվեյրայի դեմ մենամարտը կարևոր է տիտղոսին հավակնելու համար: Օլիվեյրան ստիպված է մասնակցել այս մենամարտին, քանի որ նա այս […]
08:24 05.04.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (64-րդ ռակետ) չի պատրաստվում փոխել մարզական քաղաքիությունը. «Առաջարկ ստացե՞լ եմ փոխել մարզական քաղաքացիությունս ու հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Դեռ նման բան չի եղել։ Դրա մասին նույնիսկ չեմ էլ մտածում ու քննարկում»,- մեջբերում է Ավանեսյանին «Спорт-Экспресс»-ը։ Հիշեցնենք, որ ռուս և բելառուս թենիսիստները ATP-ի և WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում […]
00:00 05.04.2024
Խառը մենամարտերի հանրահայտ մարզիկ Քոնոր Մաքգրեգորը հիացած է իր մասնակցությամբ Roadhouse ֆիլմի հաջողությունից: «Շնորհավորում եմ Amazon-ին, որ Roadhouse-ը դարձավ նրանց պատմության ամենաշատ դիտումներ ունեցող ֆիլմը: 50 միլիոն մարդ՝ երկու շաբաթում: Դա նշանակում է, որ 10 օրում ֆիլմը 750 միլիոն դոլար կբերեր կինովարձույթում: Սա պարզապես խելագարություն է: Շնորհավորում եմ թիմին, շատ հաճելի էր մասնակցել այդ նախագծին»,- […]
23:33 04.04.2024
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի անդրավարտիքը հայտնվել է հանրահայտ Sotheby’s աճուրդի տանը: Everlast ապրանքանիշի անդրավարտիքով լեգենդար Ալին 1975-ի ապրիլի 1-ին մենամարտել էր Ջո Ֆրեյզերի հետ: Հետագայում այդ մենամարտը պատմության մեջ էր մտել «Թրիլեր Մանիլայում» անունով և դարձել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենահայտնի հանդիպումներից մեկը, որը տևել էր 14 ռաունդ և ավարտվել էր Ալիի հաղթանակով: Մասնագետները […]
23:00 04.04.2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում առաջատար Երևանի «Փյունիկը» 1-1 հաշվով ավարտեց «Շիրակի» հետ տնային հանդիպումը։ «Փյունիկին» 84-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց փոխարինման մտած Լուկա Յուրիչիչը, սակայն ավելացված 3-րդ րոպեին կոդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան «Շիրակին» փրկեց պարտությունից։ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 57 միավորով և 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նոայից», որը […]
22:26 04.04.2024
Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի հայտնի միլիարդատերերի թարմացված ցանկը, որում մարզաշխարհի չորս ներկայացուցիչ կա: Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը 3,2 միլիարդ դոլար կարողությամբ երրորդն է ցուցակում: Գոլֆիստ Թայգեր Վուդսը 1,3 միլիարդ դոլարով 10-րդն է, «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ 1,2 միլիարդ դոլարով 11-րդը, իսկ կարիերան ավարտված բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը նույնքան կարողությամբ 12-րդն է: Աշխարհի […]
21:55 04.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի 8 գրոսմայստեր: Առաջին տուրում կկայանան հետևյալ մրցախաղերը՝ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) – Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) – Վիդիտ Գուջրատի (Հնդկաստան), Նիջաթ Աբասով (Ադրբեջան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)։ Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող […]
21:24 04.04.2024
Զինեդին Զիդանը մտադիր է ստանձնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և հանուն դրա մերժում է ակումբներից ստացած բոլոր առաջարկները, այդ թվում` Փարիզի ՊՍԺ-ինը։ Mundo Deportivo-ն գրում է, որ Ֆրանսիայի հավաքականը գլխավորելը միակ տարբերակն է, որն այժմ դիտարկում է 51-ամյա Զիդանը։ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչն առաջարկի է սպասում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Ֆրանսիայի հավաքականն այժմ մարզում […]
20:58 04.04.2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի ցանկանում գլխավորել անգլիական «Լիվերպուլը»: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն: Իտալացի մասնագետը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել «Ինտերի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» Ինձագիին դիտարկում է որպես Յուրգեն Կլոպին հնարավոր փոխարինող, գերմանացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզիչի պաշտոնից: 47-ամյա Ինձագին 2021 թվականի […]
19:08 04.04.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Դաշտի տերերից 82-րդ րոպեին հաշիվը բացեց Տենտեն Ենեն։ 90+2-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը խփեց պատասխան գնդակը։ 6 րոպե անց Պետրոս Ավետիսյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»։ Օրվա մյուս խաղում առաջատար «Փյունիկն» ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ 84-րդ րոպեին «Փյունիկին» […]
17:55 04.04.2024
Transfermarkt պորտալը հերթական թարմացումից հետո ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ 1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա) – 180 միլիոն եվրո 2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 180 միլիոն եվրո 3. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 180 միլիոն եվրո 4. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 150 միլիոն եվրո 5. Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա) […]
16:26 04.04.2024
UFC-ի թեթևագույն քաշային կարգի դասակարգման չորրորդ համար Պետր Յանը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի հեռանկարների մասին։ «Կարծում եմ՝ Արմանը կարող է չեմպիոն դառնալ UFC-ում։ Նա ունի ամեն ինչ՝ որակներ, ամբիացիաներ, տարիքը ևս թույլ է տալիս։ Հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Եթե Արմանը պահպանի այս կենտրոնացվածությունն ու տրամադրվածությունը, ապա կդառնա չեմպիոն»,- ասել […]
15:12 04.04.2024
Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում չորս անպատասխան գնդակ է ուղարկել Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դարպասը և դուրս եկել եզրափակիչ: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի կազմում դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ֆլորիան Վիրցը: «Բայերը» գավաթը կվիճարկի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» հետ:
14:50 04.04.2024
«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին։ «Շատ երկար չեմ պատրատսվում շարունակել կարիերաս։ Չգիտեմ` երբ կփակեմ այդ դուռը և կդադարեմ խաղալ։ Բայց, կարծում եմ, այդ պահը հեռու ապագայում չէ»,- ամերիկացի բասկետբոլիստի խոսքերը մեջբերում է The Athletic-ը։ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում անցկացրել է 65 հանդիպում, միջին արդյունավետությունը կազմել է […]
14:30 04.04.2024
Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանն առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը զիջելուց հետո խոսել է սխալների և առաջիկա անելիքների մասին: «Դասեր ենք քաղում և՛ հաղթանակներից, և՛ պարտություններից։ Պետք է ավելի շատ առաջխաղացում ունենամ, ավելի շատ մենամարտեր անցկացնեմ: Չորս տարվա ընթացքում անցկացրել եմ երկու մենամարտ: Խոստանում եմ՝ մինչև տարեվերջ կվերադառնամ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար […]
14:10 04.04.2024
Մադրիդի «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հնարավորություն կտա ընտրել շնորհանդեսի օրը, տեղեկացնում է Football-Espana-ն։ «Ռեալը» Ֆրանսիայի հավաքականի ավագի շնորհանդեսը նախապես ծրագրել էր մրցաշրջանի ավարտից հետո, սակայն Եվրո-2024-ից առաջ։ Դրանից հետո «Ռեալն» օրացույցի հետ կապված խնդիրների է հանդիպել։ Բանն այն է, որ Իսպանիայի Լա լիգայի առաջատարն առաջնությունն ավարտելու է մեկ շաբաթ ուշ, քան ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի […]
13:50 04.04.2024
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է ԱԱ-2006-ի եզրափակչում Զինեդին Զիդանի հետ ունեցած հայտնի միջադեպի մասին: «Այդ դրվագը չեմ արդարացնում, քանի որ այն չի արտացոլում իմ ֆուտբոլային կարիերան։ Դա պետք է տեղի չունենար։ Բեռլինում լարված եզրափակչում, վիճաբանությունների ու վիրավորանքների ներքո, Զիդանը ինձ առաջարկեց իր մարզաշապիկը, իսկ ես մերժեցի՝ ասելով, որ նախընտրում եմ նրա քրոջը։ […]