ԱՇԽԱՐՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 28 Jul 2025 16:53:54 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը https://www.shantnews.am/news/view/1620119.html Mon, 28 Jul 2025 17:00:32 +0000 https://www.shantnews.am/?p=1620119 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։

«Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։

Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ առևտրային բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։

]]>
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ https://www.shantnews.am/news/view/1620113.html Mon, 28 Jul 2025 15:46:28 +0000 https://www.shantnews.am/?p=1620113 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը: Ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին:

Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային լուծումներ գտնելուն նպաստելու համար:

Երկու երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ:

]]>
Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը https://www.shantnews.am/news/view/1620047.html Mon, 28 Jul 2025 13:26:23 +0000 https://www.shantnews.am/?p=1620047 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։

Ելույթի ընթացքում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը՝ ընդգծելով հիմնական մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները։

«Մեր երկրի գյուղատնտեսական քաղաքականությունը կենտրոնացած է սննդի անվտանգությունն ու ինքնաբավության ուժեղացման վրա։ Հայաստանի կառավարության հիմնական նպատակներն են միավորված ագրարային քաղաքականության զարգացումը, բարձրարժեք և օրգանական գյուղատնտեսության խթանումը, ինչպես նաև սննդի անվտանգության բարձրացումը», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը նաև հավելել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել սննդի անվտանգության բարելավման ուղղությամբ՝ իրականացնելով նպատակային պետական նախաձեռնություններ և զարգացնելով միջազգային համագործակցությունը։

Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, զարգացող և տարանցիկ երկրների, միջազգային զարգացման բանկերի և այլ գլոբալ գործընկերների հետ:

]]>
Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով https://www.shantnews.am/news/view/1619945.html Mon, 28 Jul 2025 12:00:05 +0000 https://www.shantnews.am/?p=1619945 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։

«Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։

 

]]>
ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները https://www.shantnews.am/news/view/1619927.html Mon, 28 Jul 2025 11:41:58 +0000 https://www.shantnews.am/?p=1619927 Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները:

Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։

]]>
Շվեյցարիան հայտարարել է Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտության մասին https://www.shantnews.am/news/view/1619942.html Mon, 28 Jul 2025 11:10:05 +0000 https://www.shantnews.am/?p=1619942 Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը ներառում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոնաս Մոնտանին։

Երկուշաբթի օրը Նյու Յորքում կսկսվի Մերձավոր Արևելքի կարգավորմանը և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը։

«Հակամարտության լուծման պարամետրերը ներառում են կենսունակ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններում, որը կհամագործակցի Իսրայելի հետ կողք կողքի՝ խաղաղության և անվտանգության պայմաններում», – ասել է նա։

]]>
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել https://www.shantnews.am/news/view/1619950.html Mon, 28 Jul 2025 10:02:53 +0000 https://www.shantnews.am/?p=1619950 Այսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։

Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։

]]>
Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ․ Բաղայի https://www.shantnews.am/news/view/1619913.html Mon, 28 Jul 2025 09:00:27 +0000 https://www.shantnews.am/?p=1619913 Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա:

Ինչպես նշել է Բաղային, այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։

«Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ Իրանը դա համարում է հակասող տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին: Այն լուրերը, որոնք վերաբերում են որոշ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությանը Հարավային Կովկասի զարգացումներին, արդեն իսկ հերքվել են համապատասխան կողմերի կողմից։ Իրանն ուշադիր հետևում է այս գործընթացներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», – նշել է նա։

]]>
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ https://www.shantnews.am/news/view/1619890.html Mon, 28 Jul 2025 07:52:30 +0000 https://www.shantnews.am/?p=1619890 «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։

Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար:

 

]]>
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ https://www.shantnews.am/news/view/1619887.html Mon, 28 Jul 2025 07:42:21 +0000 https://www.shantnews.am/?p=1619887 Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։

Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունից ԱՄՆ ներմուծման մաքսատուրքը կկազմի առնվազն 15%: Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ երկրները հաջորդ չորս տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից կգնեն 750 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա և էներգետիկ ռեսուրսներ, ինչպես նաև կներդնեն 600 միլիարդ դոլար ամերիկյան տնտեսությունում:

Ֆոն դեր Լայենը, ինչպես հաղորդում են գործակալությունները, ասել է, որ կողմերին հաջողվել է շահավետ գործարք կնքել։

]]>