18:53 20.08.2019
Թեթև ատլետ, վազորդուհի, ՌԴ տարբեր մրցաշարերի հաղթող Մարգարիտա Պլավունովան մահացել է մարզումների ժամանակ: Նա ընդամենը 25 տարեկան էր: Մարգարիտան ապրում էր Տամբովում: Աղջիկն առավոտյան վազքի է դուրս եկել Տամբովի Մորշանսկի շրջանում: Մի քանի րոպե վազելուց հետո Մարգարիտան ընկել է և կորցրել գիտակցությունը: Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց ժամանած բժիշկները միայն արձանագրել են մարզուհու մահը: […]
18:49 20.08.2019
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական է ներկայացրել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Սենատում: «Ես ուշադրությամբ կլսեմ ձեր ելույթները և նիստից հետո կուղևորվեմ նախագահի մոտ՝ հրաժարականի դիմում ներկայացնելու»,- հայտարարել է Կոնտեն: Իշխող կոալիցիան, որ ձևավորվել էր «5 աստղի շարժում» և «Լիգա» կուսակցություններից, դադարեցրել էր իր գործունեությունը օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ փոխվարչապետ և «Լիգա» […]
18:48 20.08.2019
Ուկրաինայում իրավապահ մարմինները Կիևի մարզում կողոպուտ կատարելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու: Նրանցից երկուսը Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են: Նրանցից մեկը 43-ամյա Միրիան Գոչաձեն է՝ ՆԳՆ հատուկ ջոկատի ղեկավարը, որը իշխանափոխությունից հետո լքել էր Վրաստանը: Վրաստանից տեղափոխվելուց հետո երեքն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Վերջին մի քանի […]
18:40 20.08.2019
Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Ռիո Նիտերոյ կամրջի վրա: Այդտեղ երթևեկությունը ամբողջությամբ արգելափակվել է: Նախնական տվյալներով՝ պատանդառուն ներկայացել է որպես ռազմական ոստիկանության սպա: Նա ավտոբուսի վարորդից պահանջել է կանգնեցնել ավտոբուսը և սպառնացել ավտոբուսը հրկիզել: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
18:23 20.08.2019
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փոխհատուցում կվճարի Airbus A321-ի առաջին 73 ուղևորներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Փոխհատուցում կտրվի 73 ուղևորի, մնացած հայտերն ուսումնասիրման փուլում են»,- տեղեկացրել են լրատվամիջոցին: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը նախապես տեղեկացրել էր, որ սկսում են փոխհատուցումները վճարել: Ավիաընկերությունը երկու շաբաթվա ընթացքում Airbus A321-ի յուրաքանչյուր ուղևորի 100 հազարական ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում […]
18:14 20.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10-րդ անգամ պապիկ է դարձել: Նրա որդու՝ Էրիկի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Այս մասին Էրիկ Թրամփը գրել է Instagram-ի իր էջում: «Լարա Թրամփը ու ես ուրախ ենք ողջունել Կարոլինա Դորոթի Թրամփին: Մենք արդեն սիրում ենք քեզ»,- գրել է Էրիկ Թրամփը: Գրառմանը կից Էրիկը հրապարակել է նաև երեխայի լուսանկարը: View […]
18:11 20.08.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել: Այդ երգի տեսահոլովակն է նկարահանվել: Նազարբաևը այն տեղադրել է Instagram-ի իր էջում: Տեսահոլովակում Նազարբաևը բնության ֆոնին երգում է իր հայրենիքի մասին: Երգի բառերի հեղինակն է Նազարբաևը, իսկ երաժշտությունը գրել է Ալթինբեկ Կորազբաևը: «Ես շատ երկրներում եմ եղել, բայց ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի հետ՝ […]
17:51 20.08.2019
Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնի՝ հայուհու հետ ամուսնությանը: «Բարի գալուստ մեր հայկական կլան: The Rock-ն արդեն պատվավոր հայ է»,- գրել է Օհանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Երեկ հայտնել էինք Դուեյն Ջոնսոնի և ամերիկահայ երգչուհի Լորեն Խաշիանի ամուսնության մասին: Ամուսնական լուսանկարներն ավելի վաղ հենց Դուեյն Ջոնսոնն էր հրապարակել Instagram-ի իր էջում: […]
17:40 20.08.2019
Ֆիլիպիններում դենգե տենդի բռնկման հետևանքով մահացել է 807 մարդ, վարակի դեպքերի թիվը գերազանցել է 188 հազարը: Այդ մասին հայտնում է «Ֆիլիպինյան աստղը»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունից ստացված տվյալները: Նշվում է, որ դեպքերի նման ցուցանիշները 98%-ով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսի սկզբին երկիրը հայտարարեց դենգե տենդի «ազգային համաճարակի» մասին: Դենգեն վիրուսային վարակ է, […]
17:05 20.08.2019
ՌԴ Սարանսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, որը փորձել է իր 5 ամսական աղջկան նետել երրորդ հարկի պատուհանից: Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդը մեղադրվում է ևս մեկ հոդվածով՝ ձերբակալության ժամանակ ոստիկանին հարվածելու համար: Փոքրիկին կարողացել են փրկել հարևանների և երեխայի մոր կանչով դեպքի վայր ժամանած փրկարարներն ու […]
17:00 20.08.2019
Համացանցի օգտատերերին զվարճացրել է հայելիների մեջ երևացող կատվի լուսանկարը: Պատկերը հրապարակել է Reddit-ը: Լուսանկարում երևում է, թե ինչպես է կենդանին նստել լոգարանում՝ լվացարանի երկու հայելիների միջև: Օպտիկական պատրանքի պատճառով, թվում է, թե հայելու մեջ կատվի գլուխն ավելի մեծ է, քան իրականում: Օգտատերերը ենթադրում են, որ կատուն վախեցած է սեփական արտացոլումից: Մյուսները գրել են, որ ծիծաղել […]
16:15 20.08.2019
Air France ավիաընկերության ինքնաթիռը, որ Մոսկվայից ուղևորվում էր Փարիզ, արտակարգ վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում: Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են ավիափոխադրող ընկերության լրատվական ծառայությունից: Օդանավի հրամանատարը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ արգելակման համակարգի հետ կապված խնդիրների մասին է տեղեկացել: «Հնարավոր է՝ դա կեղծ ծանուցում է եղել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ անձնակազմը որոշում է […]
16:14 20.08.2019
Twitter սոցիալական ցանցը հայտնաբերել է խոշորամասշտաբ առցանց արշավ Չինաստանից, որը նպատակ ուներ վարկաբեկել Հոնկոնգում իրականացվող բողոքի ակցիաները: Այս մասին ասվում է ընկերության բլոգում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ներքին հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 936 օգտահաշիվ, որն օգտագործվել է «Հոնկոնգում ծագած քաղաքական վեճը համակարգելու նպատակով»` կասկածի տակ դնելով բողոքի ցույցերի օրինականությունը և դրանց հիմնական քաղաքական […]
15:30 20.08.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Ռուսական աղբյուրները հայտնում են, որ 83-ամյա ռեժիսորի առողջական վիճակը բավարար է: Չնայած դրան` նա առաջիկա օրերին պետք է այցելի հիվանդանոց և հատուկ պրոցեդուրաներ անցնի: Արմեն Ջիգարխանյանին հիվանդանոցից տուն է տարել որդին: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ջիգարխանյանին վերջին սերնդի բարդ կարդիոկարգավորիչ է տեղադրվել:
13:45 20.08.2019
Իսրայելի ղեկավար Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Ուկրաինայում աղ ու հացից հրաժարվելու իր կնոջ որոշումը չհամարեն ուկրաինացիների նկատմամբ անարգանք: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին և տեղեկացրել, որ իր կինը՝ Սառան, Ուկրաինա այցելության համար նույնիսկ ուկրաինական ոճի զգեստ է կրել՝ այդպես ցանկանալով իր հարգանքը դրսևորել այդ երկրի հանդեպ: Այս մասին հայտնում […]
13:34 20.08.2019
Բիշքեկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- հայտարարել է Աթամբաևի փաստաբանը: Սլեսարևի խոսքերով՝ այս որոշումն անօրինական է, պաշտպանվող կողմը մտադիր է այն բողոքարկել: Աթամբաևի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ դատական նիստն անցկացվել է երկրի […]
12:39 20.08.2019
Իսպանիայի Գրան Կանարիա կղզում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք արդեն դուրս են գալիս վերահսկողությունից և տարածվում տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Կղզու 8 համայնքներից ավելի քան 9 հազար մարդ է տարհանվել: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ վերջին 3 օրերի ընթացքում ամբողջությամբ այրվել է 10 հազար հա անտառային տարածք: Կրակի դեմ պայքարում է ավելի […]
12:30 20.08.2019
Միացյալ Նահանգները զգուշացում է արել հունական, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին՝ իրանական լցանավին աջակցություն չցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վաշինգտոնի կարծիքով՝ իրանական լցանավը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու գործում, ինչպես նաև կապեր ունի այն ընկերությունների հետ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ: Միացյալ Նահանգները նշել է, որ ցանկացած աջակցություն իրանական […]
12:20 20.08.2019
Գերմանիայի հարավարևմտյան Լաֆինգեն քաղաքի զվարճանքների այգում արգելվել է կարուսելի աշխատանքը նացիստական սվաստիկայի (կեռխաչ) դիզայնի հետ նմանության պատճառով: Այս մասին հաղորդել է Bild թերթը: «Արծվի թռիչք» 23-մետրանոց ատրակցիոնը Տատցմանիայի զվարճանքի կենտրոնում բացվել էր հուլիսի վերջին: Արդեն օգոստոսի սկզբին առաջին տեսանյութերն ու մեկնաբանություններն սկսեցին տարածվել համացանցում` կապված կարուսելի՝ արծվի գլխով պտտվող նստարանների և սվաստիկայի նմանության հետ: Կարուսելի […]
11:22 20.08.2019
Միացյալ Նահանագների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փորձարկել է առաջին ցամաքային հրթիռը՝ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալուց հետո: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փորձարկումը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սան Նիկոլաս կղզում: Պենտագոնի փոխանցմամբ՝ հրթիռը, անցնելով ավելի քան 500 կմ, խոցել է նախանշված թիրախը: ԱՄՆ-ը «Փոքր ու միջին հեռահարության […]
11:14 20.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում կատակով խոստացել է, որ Գրենլանդիայում չի կառուցի Trump Tower երկնաքեր: «Խոստանում եմ այսպիսի բան չանել Գրենլանդիայում»,- գրել է Թրամփը և զետեղել համապատասխան նկար, որտեղ միահարկ տնակների կողքին երևում է երկնաքերը: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ առաջնորդը մտադիր է Դանիայից գնել Գրենլանդիան: Թրամփը նշել է, […]
09:00 20.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լուսանկարվելիս Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը հանել է թևկապը։ Օրերս նա ուսի վնասվածք էր ստացել նավով զբոսնելիս սայթաքելու հետևանքով։ Կիրակի Բորմ-լե-Միմոզա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը ստիպված էր եղել նրանց ողջունել ձախ ձեռքով։
08:48 20.08.2019
Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակիչները դարձել են եզակի երևույթի ականատես։ Խոսքը փչովի ներքնակների «միգրացիայի» մասին է։ Mashable պորտալի հաղորդմամբ՝ տեղացիները ցանկացել են բաց երկնքի տակ ֆիլմ դիտել, սակայն հանկարծ փոթորիկ է սկսվել, ինչն էլ պատճառ է դարձել նման հազվագյուտ երևույթի։ Համացանցում հայտնված կադրերում բնակիչները վազում են իրենց ներքնակների հետևից, սակայն քամին խանգարում է նրանց։
08:25 20.08.2019
Մեքսիկացի հաղորդավար Խուան Մանուել Խիմենեսն ուղիղ եթերում ուշագնաց է եղել, հայտնում է Fox հեռուստաալիքը։ Նա եթերում լուսաբանում էր Մեխիկոյում կանանց դեմ բռնությանն ուղղված բողոքները, երբ հայտնվել է հարվածի տակ։ Հարձակվողը փախուստի է դիմել։ Ավելի ուշ Խիմենեսն իր թվիթերյան էջում գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Դեպքի վերաբերյալ նա հայտարարություն է տվել ոստիկանությունում։ […]
08:12 20.08.2019
Ֆրանսիայի արևմտյան Դովիլ քաղաքում Arqana աճուրդի տան կողմից անցկացված աճուրդում զտարյուն անգլիական ձին վաճառվել է 1․6 մլն եվրոյով։ Ձին գնել է Դուբայում տեղակայված Godolphin ընկերության կողմից։ 18 ամսական ձին Դուբավի անունով հովատակի սերունդ է։ Դուբավին պատկանել է ԱՄԷ վարչապետ և Դուբայի էմիր, շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին։ Այդ ձիու սերունդներն աճուրդի են դրվում ոչ […]
21:27 19.08.2019
Կողմերի օրակարգում են Սիրիայում, Լիբիայում, Պարսից ծոցում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային գործարքը:
20:00 19.08.2019
Ամուսնալուծությունից հետո 44-ամյա Բրեդլի Կուպերը և 33-ամյա Իրինա Շեյքը պայմանավորվել են իրենց երկու տարեկան դստեր՝ Լեայի համատեղ խնամակալության շուրջ, և երևում է, որ նրանք մոտավորապես պահպանում են համաձայնեցված կանոնները: Օգոստոսի սկզբին աղջիկը մայրիկի հետ ժամանակ է անցկացրել իսպանական հանգստավայրերում, իսկ այժմ հայրիկի հետ նրան տեսել են Մալիբուի լողափում: Ինքը ՝ Բրեդլին, պապարացիների առջև հայտնվել է […]
19:30 19.08.2019
ԱՄՆ Անվտանգության ազգային արխիվը հրապարակել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հաշվետվությունը: Այն գաղտնազերծել էին 2011 թվականին: Ըստ զեկույցի՝ 1986 թվականի վթարի առաջին օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածներ ունեին զոհերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների հետ կապված: Հետևություններն արվել են Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի մասշտաբային ավերածությունների լուսանկարների հիման վրա: «Ամբողջ հետախուզական հանրությունը անհեթեթ է համարում այն տվյալները, […]
19:20 19.08.2019
Մեծ չափեր ունեցող սպիտակ շնաձուկն ԱՄՆ Քյեպ-Կոդ լողափի մոտակայքում հարձակվել է փոկի վրա: Ականատեսները հասցրել են այդ ամենը տեսանկարահանել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է շնաձուկը մանևրելով փորձում հարձակվել փոկի վրա: Լողափին կանգնածներն այդ տեսարանից կորցրել են խոսելու ընդունակությունը: Հայտնի է, որ միայն օգոստոսին տասնյակ լողափեր են շնաձկների […]
19:03 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղըզստանի Հանրապետության 1 […]