TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բրիտանացին մահացավ հազի պատճառն իմանալուց 16 օր անց

16:58 19.08.2019

Բրիտանացի Տրեվորա Ուոքերի անդադար հազը, ինչպես պարզվեց, աղիքային քաղցկեղի հետևանքով էր: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը: Մարդը, ով աշխատում էր որպես փականագործ, երկու ամիս տառապում էր անընդհատ հազից: Սկզբում ընտանիքը մտածում էր, որ 56-ամյա Ուոքերը վիրուսով է վարակվել, որը տարածվել է կրծքավանդակում, սակայն բժիշկները ախտորոշել են ուռուցք աղիներում, որը արագորեն տարածվել է և […]

̰
Ինչքա՞ն է Հայաստանը պարտք ՌԴ-ին և ինչի՞ համար

16:40 19.08.2019

Ռուսական РБК բիզնես հրատարակչությունը հրապարակել է ՌԴ-ին պետական պարտք ունեցող երկրների ցանկը: Այդ ցանկում Հայաստանը երրորդն է: Պարտքի վերաբերյալ տվյալները վերցված են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, Հայաստանի՝ ՌԴ-ին ունեցած պարտքը կազմում է 300 միլիոն դոլար: Նշվում է նաև, որ այդ պարտքը գոյացել է ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ զենքի գնման, ինչպես նաև ԱԷԿ-ի շահագործման համար տրամադրված […]

̰
Թուրք քաղաքապետների նկատմամբ քրգործ է հարուցվել ահաբեկչության մասնակցության մեղադրանքով

16:17 19.08.2019

Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում աշխատանքից ազատվել են 3 խոշոր քաղաքների ղեկավարները, ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Այսպես, Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելջուկ Միզրաքլին, Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգեկչե Էրթանն աշխատանքից հեռացվել են, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչական գործունեությանը մասնակցության մեղադրանքով: […]

̰
Գիտնականները նկարահանել են ատոմային ռեակտորի աշխատանքը

16:09 19.08.2019

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ցույց է տվել, թե ինչպես է աշխատում ատոմային ռեակտորը: Տեսանյութը հրապարակել են կազմակերպության Twitter-ի էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ատոմային ռեակտորը ջրի մեջ սկսում աշխատել: Սկզբում կադրում լսվում է հետհաշվարկը, որից հետո ջրի մեջ կապույտ լույս է երևում: Այն կոչվում է Չերենկովյան լուսարձակում՝ ի պատիվ ֆիզիկոս Պավել Չերենկովի: Ռեակտորն […]

̰
Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է

16:00 19.08.2019

Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է, երբ արժանին է մատուցվում այն մարդկանց, ովքեր ձեռք են մեկնում աշխարհի տարբեր վայրերում ճգնաժամային իրավիճակներում հայտնվածներին՝ վտանգելով իրենց սեփական կյանքը: Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: «2019թ. Մարդասիրության համաշխարհային օրը նվիրվում է կին-մարդասերներին և աշխարհն ավելի լավը դարձնելուն ուղղված նրանց անխոնջ ջանքերին: Այս տարվա իրազեկման արշավի նպատակն է արժանի […]

̰
Ընտանիքի 5 անդամներին կացնահարած ռուս երիտասարդը համակարգչային խաղերից կախվածություն է ունեցել

15:30 19.08.2019

Ուլյանովսկում ընտանիքի 5 անդամներին կացնահարած 16-ամյա երիտասարդն ունեցել է համակարգչային խաղերից կախվածություն: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հաղորդել է տղայի հայրը: «Ես նրան փող էի տալիս, տատիկն էլ իր հերթին էր միշտ գրպանը գումար դնում: Կինս միշտ ասում էր, որ նա իր մոտ եղած ամբողջ գումարը ծախսում էր համակարգչային խաղերի վրա»,- ասել է նա: Տղամարդու խոսքերով՝ […]

̰
Իտալացին փչովի ներքնակի վրա քնել է և արթնացել նեղուցի մյուս ափին

15:18 19.08.2019

Իտալացին քնել է փչովի ներքնակի վրա և պատահաբար անցել Մեսիանայի նեղուցը: Արդյունքում նա Կալաբարիից հասել է Սիցիլիա: Այս մասին գրել է Il Messaggero-ն: Հայտնի է, որ այդ նեղուցի լայնությունը 3 կմ է: Այդ հատվածը նաև աչքի է ընկնում ուժեղ ալիքներով ու արագ հոսքով: Իսկ իտալացին այդ դժվարին հատվածը քնած է անցել և ոչինչ չի զգացել: […]

̰
Թրամփը հաստատել է՝ 2020-ին Մայք Փենսի հետ կմասնակցի ընտրություններին

15:10 19.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին փոխնախագահ Մայք Փենսի հետ: Պետության ղեկավարի հայտարարությունը հնչել է ճեպազրույցի ժամանակ: Երբ ԱՄՆ առաջնորդին հարցրել են՝ արդյոք չի՞ ցանկանում փոխել փոխնախագահին, Թրամփը հայտարարել, որ Փենսը հիանալի փոխնախագահ է: «Ես շատ գոհ եմ Մայք Փենսից»,- ընդգծել է նա:  

̰
Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Իսրայելի վարչապետին

15:02 19.08.2019

Նեթանյահուն վերջին 20 տարիների ընթացքում Իսրայելի առաջին վարչապետն է, որ այցելում է Ուկրաինա:

̰
Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժ. 10։00-13։00-ն ընկած հատվածում

14:33 19.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Նովոսիբիրսկում տեղի ունեցած վթարից

14:00 19.08.2019

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի (ծնված՝ 1958թ.)։ Վթարի հետևանքով տուժած ուղևորների շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայազգիներ չկան։ «Honda» մակնիշի միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել:  

̰
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացը

12:55 19.08.2019

Կիևում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ու կնոջը՝ Սառային, դիմավորել է 3 աղջիկ՝ ավանդական ուկրաինական հագուստներով, աղ ու հացով: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Նշվում է, որ ինքը՝ Նեթանյահուն, կտրել է հացը, թաթախել աղի մեջ ու համտեսել: Հետո մի կտոր էլ փոխանցել է կնոջը՝ Սառային, սակայն վերջինս հացը նետել է գետնին:

̰
Հրդեհից հետո Նոտր Դամի ամրացման աշխատանքները վերսկսել են

12:44 19.08.2019

Վերանորոգման աշխատանքներ են սկսվել` Նոտր Դամի տաճարն ամրացնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Monde թերթը: Ինչպես նշվում է, տաճարում աշխատանքը դադարեցվել էր հուլիսի 25-ին ՝ շինարարների կողմից կապարով թունավորվելու վտանգի պատճառով. Հրդեհի ժամանակ դրա հսկայական քանակություն էր հալվել: Մայր տաճարի վերականգնման ամբողջական աշխատանքները կսկսվեն 2020 թվականի առաջին կեսից ոչ շուտ:  

̰
Մեկնարկել է Զելենսկու և Նեթանյահուի հանդիպումը

12:39 19.08.2019

Կիևում՝ Մարիինյան պալատում, ընթանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Պաշտոնական այցը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ: Հայտնի է, որ այսօր նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, բացի այդ, Զելենսկին և Նեթանյահուն հանդես կգան հայտարարություններով:  

̰
Մերկելը հանրության առաջ ներկայացել է 20-ամյա վաղեմության զգեստով

12:37 19.08.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտնվել է հանրությանը 23 տարի առաջ գնված զգեստով, գրում է Deutsche Welle-ն: Նշվում է, որ վերջերս քաղաքական գործչին նկատել են վառ գույներով, ճապոնական կիմոնոյի նմանվող վերնաշապիկով: Առաջին անգամ Մերկելը այդ հագուստով մարդկանց ներկայացել է 2002-ին Բեյրութ քաղաքում տեղի ունեցած «Վագներ» երաժշտական փառատոնի բացմանը: Նա գնել էր այդ զգեստը, ըստ թերթի, […]

̰
Ռուսաստանում ուժի մեջ են մտել մրգեր և բանջարեղեն ներմուծելու նոր կանոնները

12:32 19.08.2019

Նոր կանոնների համաձայն՝ ստուգվելու են նավերի, ինքնաթիռների, գնացքների ուղևորների, ինչպես նաև անձնակազմի անդամների ուղեբեռները:

̰
Ստամբուլից Դիարբեքիր մեկնող ավտոբուսը բախվել է բեռնատարին, կան տասնյակ տուժածներ

12:22 19.08.2019

Առնվազն 37 մարդ է տուժել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: Բախվել են ավտոբուսն ու բեռնատարը: Այս մասին գրում է Anadolu-ն: Միջադեպը տեղի է ունեցել Դյուզջե նահանգում: Ավտոբուսն ուղղվում էր Ստամբուլից Դիարբեքիր: Հայտնի է, որ 3 մարդ ստացել է լուրջ վնասվածքներ, նրանց թվում են ավտոբուսի վարորդն ու նրա օգնականը: Բեռնատարի վարորդ Իսմայիլ Օզդեմիրը ձերբակալվել […]

̰
Իսրայելի վարչապետի կինը Կիև մեկնելիս աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում

12:20 19.08.2019

Կիև մեկնելու ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառան, աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում: Այս մասին գրում է vesty.co.il-ը: Սառա Նեթանյահուն վիճել է օդաչուի հետ այն բանի համար, որ վերջինս անհրաժեշտ կերպով ու հանդիսավորությամբ նրան չի ողջունել: Պարբերականի տվյալներով՝ կինը բարկացած վեր է թռել տեղից և ուղղվել օդաչուների սենյակ: Սակայն այնտեղ մտնել նրան թույլ չեն տվել: […]

̰
Թրամփը Չինաստանին նախազգուշացում է արել Հոնկոնգում բռնություն գործադրելու հետ կապված. ցույցերին մասնակցել է 1.5 մլն մարդ

10:38 19.08.2019

Բացի արտահանձնման վերաբերյալ օրինագծի չեղարկումից՝ հոնկոնգցիները պահանջում են նաև ժողովրդավարական բարեփոխումներ կատարել:

̰
Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

10:31 19.08.2019

Նովոսիբիրսկում՝ Կարասուկսկի շրջանում, միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 9-ը տուժել են: «Մեր տվյալներով՝ զոհը Հայաստանի քաղաքացի է»,- տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: Ներկայում վթարի մանրամասները դեռ հայտնի չեն: Նախնական մոտավոր տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է առուն:

̰
Անտառային հրդեհների պատճառով Գրան Կանարիա կղզու բնակիչները տարհանվել են

10:22 19.08.2019

Կրակի դեմ պայքարում է ավելի քան 700 հրշեջ, ինչպես նաև ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

̰
Հրավառության միջազգային փառատոնը լուսավորել է Մոսկվայի երկինքը

10:18 19.08.2019

Այս տարի մրցույթին մասնակցել է 8 խումբ աշխարհի տարբեր երկրներից:

̰
Չնայած ԱՄՆ-ի պահանջին՝ Ջիբրալթարն ազատ է արձակել իրանական նավթային լցանավը

09:05 19.08.2019

Ջիբրալթարը մերժել է Վաշինգտոնի հայցը՝ իրանական Grace 1 նավթային լցանավի վրա դրված կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է Ջիբրալթարի կառավարության կայքում։ «Անհնարին է հայցի բավարարումը՝ կապված ԵՄ օրենսդրության գործողության և պատժամիջոցային ռեժիմների տարբերությունների հետ, որոնք կիրառվում են Իրանի դեմ ԵՄ-ում և ԱՄՆ-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, եվրոպական օրենսդրության կիրառման դաշտն ավելի […]

̰
Գերմանիայի կայարաններից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

08:38 19.08.2019

Գերմանիայի Իզերլոն քաղաքի կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։ Կա 2 զոհ՝ 32-ամյա մի կին և 23-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Որպես հարձակման հիմնական վարկած դիտարկվում է խանդը։ Հանցագործը սպանված կնոջ նախկին ամուսինն է։ Նշվում է, որ հարձակման պահին կնոջ ձեռքին 2 ամսական երեխա է եղել։ Փոքրիկը չի տուժել։ […]

̰
Տանզանիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է մոտ 100-ի

08:27 19.08.2019

Տանզանիայի արևելյան Մորոգորո քաղաքում բենզատարի պայթյունից զոհվածների թիվը հասել է 95-ի։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Կան բազմաթիվ տուժածներ, մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, սակայն ոմանց մոտ առկա են լուրջ այրվածքներ։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեռևս օգոստոսի 10-ին։ Բենզատարը շրջվել էր, տեղի էր ունեցել վառելիքի արտահոսք, ինչից հետո պայթյուն էր որոտացել։ […]

̰
Գրենլանդիան չի վաճառվում․ Դանիայի վարչապետն՝ ի պատասխան Թրամփի մտադրության

08:13 19.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հետաքրքրված է Դանիայից Գրենլանդիայի գնմամբ։ Նա նշել է, որ դա օրակարգային թիվ 1 հարցը չէ, սակայն ռազմավարական տեսանկյունից ԱՄՆ-ը հետաքրքրված է կղզով։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Թրամփն այդ մասին հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը կտրականապես հերքել է Գրենլանդիայի վաճառքի հնարավորությունը։ […]

̰
Ինդոնեզիայում «երկնքից կախված» ճոճանակներով հեքիաթային վայր կա

23:59 18.08.2019

Դուք սիրո՞ւմ եք ճոճվել, այն էլ՝ «երկնքից կախված» վիճակում: Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող կախովի ճոճանակները տալիս են դրա հնարավորությունը, այս մասին գրում է Luxury Launches-ը: Կախարդական վայրը գտնվում է Մալայան արշիպելագի Ճավա կղզու արևմուտքում, ուր Ջակարտայից հասնելու համար կպահանջվի ընդամենը երեք ժամ: Puncak Mustika Manik տեսարժան վայրն առաջարկում է «երկնքից կախված» ճոճանակ, որտեղ կարելի է […]

̰
Իսլանդիայում գիտնականները սառցադաշտի «հուղարկավորություն են» կազմակերպել

23:36 18.08.2019

Իսլանդիայի գիտնականները ցուցանակ են պատրաստել՝ արձանագրելու համար այն փաստը, որ մարդկային գործունեության հետևանքով կորցրել են Օքյոքուլ սառցադաշտը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ փոխանցելով գիտնականների այն պնդումը, որ եթե քաղաքական միջամտություն չլինի, 200 տարվա ընթացքում նման ճակատագիր է սպասվում մոլորակի բոլոր սառցապատ տարածքներին: Հիշեցնենք, որ այն սառցադաշտի կարգավիճակը կորցրել էր դեռևս 2014 թվականին: Այս ցուցանակով գիտնականներն […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին արգելել է Մեգան Մարքլին պատռված ջինսեր կրել

23:23 18.08.2019

ՄԵծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին արգելել է պատռված ջինսեր ու տանկետկաներ կրել: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը: Աղբյուրը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին պնդել է, որ արքայազն Հարրին ու նրա կինը Բալմորալ ամրոց (Շոտլանդիայում գտնվող միապետների նստավայր) այցի ընթացքում հաշվի առնեն դրես կոդը: Միևնույն ժամանակ, նա Մարքլին կտրականապես […]

̰
Ղազախստանում կինը երկու ամիս տարբերությամբ երկու երեխա է ունեցել

23:10 18.08.2019

Ղազախստանում կինը երկու ամիս տարբերությամբ 2 երեխա է ունեցել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է այդ երկրի Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: 2019-ի մայիսի 24-ին լույս աշխարհ է եկել առաջնեկը, իսկ երկու ամիս 16 օր հետո՝ երկրորդ երեխան՝ տղան: «Ուրալսկի ծննդատանը բացառիկ դեպք է տեղի ունեցել: 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխա է ծննդաբերել՝ երկու ամիս տարբերությամբ: […]

̰
BACK_TO_TOP