TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ճարպակալումը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը. գիտնականներ

22:55 18.08.2019

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալումը և ավելորդ քաշը մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:  Այդ եզրականգման են եկել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի մասնագետները: Նշվում է, որ հետազոտությունների ընթացքում նրանք հայտնաբերել են 8 տեսակի քաղցկեղածին բջիջներ, որոնք կապված են գիրության հետ: Այսպես, գիտնականները որոշել են տարբեր հանգամանքների դերը հիվանդության զարգացման գործում: […]

̰
Ամանորյա ֆիլմ՝ «Գահերի խաղի» դերասանուհու մասնակցությամբ

22:00 18.08.2019

Universal Pictures-ը ներկայացրել է ռեժիսոր Փոլ Ֆիգի «Նախորդ Սուրբ ծնունդը» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերով հանդես է գալիս Էմիլիա Քլարքը, ով հանրությանն առավել հայտնի է «Գահերի խաղը» սերիալից: Էմիլիան մարմնավորում է խանութի աշխատակցուհու: Ըստ սյուժերի՝ գլխավոր հերոսուհին աշխատում է որպես էլֆ, վազվզում է քաղաքում և բազմաթիվ սխալ որոշումներ կայացնում: Օրերից մի օր նրա կյանքում հայտնվում […]

̰
Բելառուսում վերջին 20 տարում գրանցվել է սիբիրյան խոցի առաջին դեպքը

21:51 18.08.2019

Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Բելառուսում գրանցվել է սիբիրյան խոցով հիվանդացության առաջին դեպքը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հիվանդությունը հայտնաբերվել է երկրի Բրեսթյան շրջանում՝ ձիու մոտ: Բելառուսի գյուղատնտեսության և սննդի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Կատիշևան հայտարարել է, որ հիվանդության հետևանքով անկած ձիու մարմինն այրել են: Այժմ գործությունները են տարվում տարածաշրջանում հիվանդության այլ դեպքերի կանխարգելման […]

̰
Գիտնականները պարզել են, թե որ վիտամինն է նվազեցնում մաշկի քաղցկեղի ռիսկը

21:32 18.08.2019

A վիտամինը կարող է նվազեցնել մաշկի քաղցկեղի ռիսկը։ Մաշկի համար օգտակար են նաև տոմատը, կաղամբը, գազարն ու սպանախը: Այս մասին հայտնում է JAMA Dermatology-ը: Կենդանիների վրա կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ A վիտամինի ընդունումն ու դրան զուգահեռ բանջարեղենի օգտագործումը կանգնեցնում է կարցիոնոմի զարգացումը: Գիտնականները պարզել են նաև, որ այդ համակցությունը նույնօրինակ ազդեցություն է ունենում […]

̰
Sony-ն միջոցներ է հավաքում հագուստին ամրացվող օդորակիչ թողարկելու համար

21:09 18.08.2019

Ճապոնական Sony ընկերությունն անցկացնում է բազմապրոֆիլ ակցիա՝ հագուստին ամրացվող Reon Pocket օդորակչի արտադրության համար միջոցներ հավաքելու նպատակով: Ըստ արտադրողների՝ սարքը պատրաստ է աշխատել ջերմային տարբեր պայմաններում, կտեղավորվի վերնաշապիկի հետնամասի հատուկ գրպանում: Ինչպես գրում է 3DNews-ը, Reon Pocket-ը չափսերով համապատասխանում է բանկային քարտի չափսերին, իսկ քաշը 85 գրամ է: Տաքանալու ու սառելու գործառույթներն իրականացվում են Պելտիեի […]

̰
Բրիժիտ Մակրոնը վնասել է ուսը

20:50 18.08.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը, հանրության մեջ է դուրս եկել վնասված ձեռքով: Ինչպես հայտնում է ֆրասիական Journal du Dimanche-ը՝ Ֆրանսիայի առաջին տիկինը նավարկության ժամանակ սայթաքել ու վնասել է ուսը: Դա, սակայն, չի խանգարել նրան ներկա գտնվել Բորմ-լը-Միմոզայի քաղաքապետի կազմակերպած միջոցառմանը: Նշվում է, որ չնայած վնասվածքին՝ Բրիժիտ Մակրոնը ակտիվ շփվել է հանրության հետ։ Նրանք […]

̰
Գիտնականները գտել են ատամներ աճեցնելու միջոց

20:46 18.08.2019

Գիտնականները հայտնաբերել են ատամները կրկին աճեցնելու միջոց: Նրանք գտել են կարգավորիչներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում դադարեցրել էին իրենց գործառույթը: Գիտնականները համոզված են, որ բացահայտումը կօգնի մարդկանց մոտ աճեցնել ատամների արմատներ, հետագայում հնարավոր է նաև՝ ամբողջական ատամներ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանում պարզել են, որ էպիգենետիկական կարգավորումն ազդում է ատամների աճի վրա: Էպիգենետիկական փոփոխությունները մարդու մարմնում տեղի ունեցող փոփոխություններն […]

̰
Երկու շիշ վիսկիով կաշառվածները թույլ են տվել լուսանկարչին նկարել Մերիլին Մոնրոյի մերկ դին (18+)

20:33 18.08.2019

Հայտնի է դարձել մահից հետո դիահերձարանում ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին մերկ լուսանկարելու փաստի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով  Fox News հեռուստաընկերության հեղինակած ֆիլմին: Հաղորդվում է, որ The Death of Merilyn Monroe (Մերլին Մոնրոյի մահը) խորագրով ֆիլմը ցուցադրվելու է օգոստոսի 18-ին: Լուսանկարների գոյության մասին հեռուստաընկերությանը պատմել է դերասանուհուն նկարողի որդին: Նա պատմել […]

̰
Իտալացին դարձել է առաջին տիեզերական DJ-ը

20:32 18.08.2019

Իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Երկիր մոլորակի ուղեծրից որպես DJ ելույթ է ունեցել էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը։ Նշվում է, որ համերգն անցկացվել է Իբիցայում, տիեզերական թեմատիկայով՝ BigCityBeats World Club Dome Cruise Edition միջոցառման ժամանակ։ Տիեզերագնացը ելույթ է ունեցել Columbus մոդուլից, որը գտնվում է միջազգային տիեզերակայանում: […]

̰
Խաղողօրհնեքը՝ Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն Մայր տաճարում

20:23 18.08.2019

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի մամլո քարտուղար Ալվարդ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել Մոսկվայում այսօրվա Խաղողօրհնեքի տոնից։ «Ս․ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն Մայր տաճարում»,-գրել է նա: https://www.facebook.com/alvard.nazaryan/posts/2427812440628904

̰
Հրապարակվել են կադրեր ՌԴ-ում պատանու իրականացրած սպանդի վայրից

18:23 18.08.2019

ՌԴ քննչական կոմիտեն իր YouTube-ի ալիքում հրապարակել է տեսանյութ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում պատանու կողմից իրականացրած զանգվածային սպանդի վայրից։ Նա կացնահարել է ընտանքի 5 անդամներին և վերջ տվել իր կյանքին՝ կախվելով կապի օպերատորներից մեկի սյունից։ Կադրերում երևում են, թե ինչպես են քրեագետները օպերատիվ-քննչական գործողություններիրականացվում զոհերի տանը։ Հարևանները կարծում են, որ պատանուն կարող էր նման քայլի […]

̰
Ամուսնու մահից հետո Մերաբովայի հիթն առավել ազդեցիկ է հնչում

17:50 18.08.2019

Մարիամ Մերաբովայի «Բալլադ սիրո մասին» երգը նորովի է հուզել ջազային աստղի երկրպագուներին, գրում է armeniasputnik-ը։ Չնայած այն բանին, որ երգն արդեն 5 տարեկան է, այժմ այն հնչում է ավելի ազդեցիկ, քանի որ օրեր առաջ մահացել է երգչուհու ամուսինը՝ Արմեն Մերաբովը: Երգչուհի Մարիամ Մերաբովայի Facebook-յան էջում նրա ընկերներն ու երկրպագուները բազմաթիվ ցավակցություններ են հրապարակել: Ի դեպ, […]

̰
ՌԴ-ում պատանին զանգվածային սպանդ է իրականացրել

17:30 18.08.2019

ՌԴ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում պատանին սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին և ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նա սպանել է 3 մեծահասակի և 2 երեխայի, որից հետո վերջ տվել իր կյանքին։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Տարածաշրջանային դատախազությունից հայտնել են, որ տղան դպրոցում սովորել է գերազանց, եղել բազմաթիվ օլիմպիադաների մասնակից։ Նրա բոլոր […]

̰
Հոնկոնգում բողոքի ակցիաները չեն դադարում

16:55 18.08.2019

Հոնկոնգում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Այսօր ևս տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են քաղաքի Վիկտորիա զբոսայգու տարածքում՝ իրենց պահանջն իշխանություններին ներկայացնելու համար, այն է՝ չեղարկել արտահանձնման օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ ցույցերն այստեղ շարունակվում են՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, չդադարող անձրևին: Ցույցի մասնակիցները բողոքի ակցիան իրականացնում են հովանոցներով, սև անձրևանոցներով։ Նրանք […]

̰
ԱՊՀ-ից դուրս գալը Վրաստանի համար ձեռնտու չէր. Նինո Բուրջանաձե

16:25 18.08.2019

Վրաստանում ափսոսանք են հայտնել ԱՊՀ-ն (Անկախ պետությունների համագործակցություն) լքելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է Известия-ն՝ այդ երկրի նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը ոչինչ չի շահել՝ կազմակերպությունից դուրս գալով: Ըստ նրա՝ նման որոշման հիմնական պատճառը եղել է ցույց տալը, որ իրենք կարողանում են լքել Ռուսաստանի մասնակցությամբ հարթակը։ «Դա պարզապես քաղաքական քայլ էր, որը ցույց […]

̰
Սենդվիչն ուշացնելու համար ռեստորանի այցելուն սպանել է մատուցողին

15:56 18.08.2019

Ֆրանսիայում ռեստորանի այցելուն կրակել է մատուցողի վրա՝ սենդվիչն իր նախատեսածից ավելի ուշ մատուցելու համար: Այս մասին հայտնում է France Info-ն՝ հղում անելով դեպքի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ տեղի ժամանակով երեկոյան 21:00-ին՝ Mistral պիցցերիայում: Փամփուշտը դիպել է երիտասարդի ուսին: Վերքը եղել է կյանքի հետ անհամատեղելի, ու երիտասարդը տեղում մահացել […]

̰
ԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

15:43 18.08.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 63 մարդ, ևս ավելի քան 180-ը՝ տուժել։ Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ՝ հարսանեկան սրահներից մեկում, տեղական ժամանակով 22:40-ին:   Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների պատմելով՝ նա միտումնավոր հայտնվել է ամենամարդաշատ տեղում և […]

̰
«Կոշտ» Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիային թանկացումներ են սպառնում

15:28 18.08.2019

«Կոշտ» Brexit-ի դեպքում ( Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու դեպքում-խմբ.) այդ երկիրը կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնել: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով կառավարական փաստաթղթերը։ Brexit-ի հնարավոր հետևանքների մասին փաստաթղթում նշվում է, որ Լոնդոնի կողմից Իռլանդիայի հետ սահմանի կոշտ վերադարձը կարող է լայնածավալ բողոքի ալիք բարձրացնել, ինչի հետևանքով կարող […]

̰
Ալյասկայում ձկների զանգվածային անկման դեպք է գրանցվել

15:15 18.08.2019

ԱՄՆ Ալյասկա նահանգում սաղմոն տեսակի ձկան մեծաքանակ անկման դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է CNN-ը: Հաղորդվում է, որ տեղում ուսումնասիրություններ կատարող խումբը եզրակացրել է, որ դեպքը կարող է կապված լինել եղանակային պայմանների հետ: Ավելի քան 850 ձկան անկման դեպքն արձանագրվել է նահանգի Կոյուկուկ գետի ափին։ Մասնագետները հայտնել են, որ ձկները սատկել են շոգի պատճառով […]

̰
Հերթական ռեպորտաժի նկարահանումները ճակատագրական են եղել լրագրողի համար

15:00 18.08.2019

Ամերիկացի լրագրողը զոհվել է հերթական ռեպորտաժի նկարահանումների ժամանակ: Ինչպես հայտնում է NBC-ն, 53-ամյա լրագրող Նենսի Փարքերը նկարահանելիս է եղել, թե ինչպես է օդաչուն ինքնաթիռով բարդ հնարքներ կատարում։ Հենց նկարահանումների ժամանակ ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Լրագրողն ու օդաչուն զոհվել են: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, Նոր Օռլեանում: Հաղորդվում է, որ Փարքերն իր գործունեության ընթացքում 5 անգամ «Էմմի» […]

̰
Ամերիկացին հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո

13:01 18.08.2019

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է WSOC հեռուստաալիքը։ Տեսահսկման խցիկները ֆիքսել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում գետնին՝ տղամարդու ոտքից աննշան հեռավորության վրա։ Սարսափահար ամերիկացին կարողացել է արագ ուշքի գալ և շարունակել ճանապարհը։

̰
Հրդեհը Բանգլադեշի մայրաքաղաքում 15 հազար տուն է ոչնչացրել

11:24 18.08.2019

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված սաստիկ հրդեհը 15 հազար տուն է ոչնչացրել՝ առանց տանիքի թողնելով մոտ 50 հազար մարդու։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրդեհը բռնկվել էր դեռևս ուրբաթ, քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ Կալանտիկեում։ Շատ տների տանիքներ պատրաստված են եղել պլաստիկ նյութից, ինչը նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Զոհեր չկան, մի […]

̰
Հրատապ վիրահատության համար Յունկերն ընդհատել է արձակուրդը

09:46 18.08.2019

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առողջական խնդիրերի պատճառով ընդհատել է արձակուրդն Ավստրիայում և ուղևորվել Լյուքսեմբուրգ, որտեղ կենթարկվի հրատապ վիրահատության։ Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Վիրահատական միջամտությամբ կհեռացվի նրա լեղապարկը։ Յունկերը պաշտոնավարում է 2014 թվականի վերջից, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է, կլրանա հոկտեմբերի վերջին։ Նրա փոխարեն արդեն նոր ղեկավար է ընտրվել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

̰
Սուդանում իշխանության բաժանման մասին պայմանագիր է ստորագրվել

09:28 18.08.2019

Սուդանի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան և իշխող ռազմական խորհուրդը  օգոստոսի 17-ին՝ այլ երկրներից ժամանած դիտորդների ներկայությամբ, ստորագրել են իշխանության բաժանման մասին վերջնական պայմանագիր։ Սուդանում իշխանության բաժանումը տեղի է ունեցել նախագահ ալ-Բաշիրի տապալումից հետո։ Առաջիկա շաբաթներին երկրում պետք է զինվորականների և ընդդիմության ներկայացուցիչներից խորհուրդ ստեղծվի։ Ալ-Բաշիրը, ով առաջին անգամ Սուդանի ղեկավար էր ընտրվել 1993 թվականին, հեռացվել է […]

̰
Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել․ զոհվել է 63 մարդ

09:12 18.08.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունը խլել է 63 մարդու կյանք։ Եվս մոտ 180-ը տուժել են։ Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։ Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երեխաներ ու երաժիշտներ են եղել։ Պայթյունը եղել է անսպասելի, քանի որ ԱՄՆ-ը և թալիբները մոտ են գրեթե 18 […]

̰
Նոր կանոններ Էվերեստը բարձրանալ ցանկացողների համար

23:47 17.08.2019

Նեպալի իշխանությունները նոր կանոններ են սահմանել Էվերեստը բարձրանալ ցանկացողների համար: Գագաթը հաղթահարելու հավակնություններ ունեցող լեռնագնացները նախ պետք է ապացուցեն, որ հմուտ են: Այս մասին հայտնել է BBC-ն: Դիմողները մինչ այդ պետք է արդեն բարձրացած լինեն Նեպալի գագաթներից մեկը, որն ունի առնվազն 6500 մետր բարձրություն: Լեռնագնացները Էվերեստը բարձրանալու համար նաև պետք է ներկայացնեն ֆիզիկական պատրաստվածության սերտիֆիկատ […]

̰
Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջաններում հեղեղումներ են. կա զոհ

22:49 17.08.2019

Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջաններում տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են: Դրանց պատճառով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հեղեղումների հետևանքով որոշ շրջաններում խաթարվել է երթևեկությունը, վնասվել են բազմաթիվ տներ, խանութներ, շինություններ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցածրադիր հատվածներում ջրի խորությունը հասնում է 190 սմ-ի:  

̰
Համացանցում հայտնվել է А321 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը

22:38 17.08.2019

Համացանցում է հայտնվել Մերձմոսկվայում՝ եգիպտացորենի դաշտում վայրէջք  կատարած А321 ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը: Նախ նշվում է, որ դիսպետչերը զգուշացրել է օդաչուներին թռիչքի ժամանակ օդում թռչունների կուտակման մասին: Նշվել է նաև, որ թռիչքից մի քանի րոպե հետո օդաչուները հայտնել են շարժիչի խափանման և վթարային վիճակի մասին: Ավելի ուշ դիսպետչերի հետ խոսակցության ժամանակ օդաչուն խնդրել է չշեղել […]

̰
Ոստիկանները հայտնել են Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հնարավոր պատճառները

22:10 17.08.2019

Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ զոհի մարմին: Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման հիմնական պատճառ կարող էր հանդիսանալ կարճ միացումը: Բացի դրանից՝ կա ևս երկու վարկած. դիտավորյալ հրկիզում՝ սպանությունը […]

̰
Սոչիում կրկին տեղատարափ անձրևներ են

21:59 17.08.2019

Սոչին տեղատարափ անձրևների պատճառով կրկին հեղեղվել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը փոխանցմամբ՝ հեղեղումների պատճառով չի խաթարվել քաղաքի բնականոն կյանքը: Երեկվանից Սոչիում տեղի իշխանությունները բնակչության նախազգուշացրել էին փոթորկի մասին: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ տարերային աղետի հիմնական հարվածը կընդունի Լազարևսկի շրջանը: Տեղի իշխանությունները նախապատրաստվել են բնակիչների հնարավոր տարհանմանը: Սոչիի քաղաքապետը նաև հրամայել է […]

̰
BACK_TO_TOP