19:00 17.08.2019
Բնապահպան ակտիվիստները քննարկել են Սասեքսի դքսի ու դքսուհու Gulfstream 550-ով թռիչքը դեպի Իբիցա: Այս մասին հայտնում է The Sun-ը: Բնապահպանները բարկացել են նրա համար, որ Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի ինքնաթիռն ամենաշատն է աղտոտում օդը, քան սովորական Airbus A319 ինքնաթիռը: Ակտիվիստները նկատել են, որ նախկինում արքայազն Հարրին ավելի շատ էր ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի պաշպանության […]
18:50 17.08.2019
Շոկոլադն ամենևին չի բարձրացնում դեպրեսիա ունեցող մարդկանց տրամադրությունը, ինչպես երկար ժամանակ վստահեցնում էին բազմաթիվ բժշկական ուսումասիրությունների հեղինակներ, գրում է MedicalХpress-ը: Չկա ապացույց, որ դառը շոկոլադը դեպերսիայի թիվ մեկ օգնականն է: Այս եզրակացությանը հանգել են գիտնականները, երբ փորձարկել են 12 գրամ շոկոլադ հյուրասիրելով դեպրեսիա ունեցողներին: Ոչ մի փոփոխություն բժիշկները չեն նկատել ոչ միայն 12 գրամ, այլև […]
18:40 17.08.2019
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վրացական ընկերության դեմ: Այս մասին ասված է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանի նավթաքիմիական և «Ավիատեխ» ընկերություններին, որոնք «փորձել են ապօրինի կեռրպով գնել ալյումինե խողովակներ և դրանք Մալայզիայի միջոցով կրկին արտահանել Իրան»: ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում հայտնվել են նաև 15 ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, […]
18:16 17.08.2019
Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի […]
17:47 17.08.2019
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արգենտինա կատարած այցից: «Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք: Մայիսյան հրապարակի մայրերի սրտերը սփոփվել են հանրային առերեսման շնորհիվ: Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Փայլանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում, օրեր առաջ […]
17:20 17.08.2019
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որոնք բավարարում են ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները: Այս մասին ասված է ֆիսկալ թափանցիկության մասին 2019 թվականի հաշվետվությունում, որը հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Փաստաթղթում գնահատված է 140 երկիր, որոնք բաժանվել են երկու խմբի: Մի խմբում ներկայացված են այն երկրները, որոնք բավարարում են ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները, […]
17:18 17.08.2019
Օդեսայի շրջանի ոստիկանությունը յութուբյան իր ալիքում հրապարակել է տեսանյութ, որը արվել է Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհից հետո, որին զոհ էր գնացել 8 մարդ: Հիմնականում տուժել է հյուրանոցի վերին հատվածը, ներառյալ առաստաղը: Միևնույն ժամանակ, տեսանելի են դռները, որոնք չեն վնասվել հրդեհից: Հետաքննությունը դիտարկում է կատարվածի երեք հիմնական վարկած ՝ սպանություն թաքցնելու փորձ, հրդեհային […]
16:51 17.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունցած հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին Զելենսկին հայտնել է իր «Ֆեյսբուքի» էջում: Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ վթարը տեղի է ունեցել անփութության և հրդեհային անվտանգության չափանիշների խախտման հետևանքով: «Գիշերը մենք 8 մարդու կորցրեցինք հանցավոր անփութության և հրդեհային […]
16:43 17.08.2019
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել Օդեսայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին: «Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ «Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։ Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ Ըստ […]
16:30 17.08.2019
Շուտով կմեկնարկի «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: «Թե ուզում ես դիմագրավել աղետն ու ճգնաժամը, պիտի պատրաստվես վատթարագույն սցենարին: Արարատից մինչև Ֆուջիյամա: 2010թ. Ճապոնիա, Կիոտոյի համալսարանի աղետների թանգարան (Ճապոնիայում ամեն աղետից հետո ուսուցողական թանգարան են կառուցում), արձանագրված ցունամիների վավերագիր՝ առավելագույնը 7մետր: Ամբողջ երկիրը ծովից պաշտպանված էր […]
15:58 17.08.2019
Օգոստոսի 16-ի, լույս 17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով վիրավորների թվում, ըստ ոստիկանության տվյալների, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ հավելելով, որ այս պահին նոր տեղեկություններ չկան: Ժամեր առաջ դեսպանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, տեղեկացրել, որ հրդեհի հետևանքով […]
15:50 17.08.2019
Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում կոշտ վայրէջք կատարած «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռն այսօր պետք է հատվածաբար տեղափոխվի: Այս մասին հայտնել է НТВ-ն: Մասնագետներն առաջին հերթին կհանեն ինքնաթիռի շարժիչները, այնուհետ կապամոնտաժեն սրահը: Դրանից հետո ինքնաթիռի բաքերից պոմպերով կմղվի վառելիքը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին A-321 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել: Տեղի […]
15:30 17.08.2019
Նախօրեին 80 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասան Պիտեր Ֆոնդան, հայտնում է The Hollywood Reporter-ը: Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է: «Մենք ցավում ենք այդ հրաշալի ու բարի մարդու կորստյան համար և ուզում, որ բոլորը հիշեն նրա անկոտրում ոգին ու կենսասիրությունը: Եկեք բարձրացնենք բաժակները՝ ի պատիվ Պիտերի և ի նշան ազատության »,- ասել են դերասանի հարազատները […]
15:21 17.08.2019
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով […]
15:15 17.08.2019
Այսօր 394 մարդ է եկել է Կոմունիստական կուսակցության` «Արդար ընտրության համար» հանրահավաքին, որն անցկացվել է Մոսկվայի Սախարովի պողոտայում: Այս մասին հայտնում է Twitter-ի Mob Counter-ը: Սկզբում կոմունիստները ցանկանում էին ակցիա անցկացնել Հեղափոխության հրապարակում, բայց մերժում են ստացել: Կոմունիստական կուսակցության կողմնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային հանձնաժողովի ղեկավար Վալենտին Գորբունովի հրաժարականը: Ավելի վաղ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի […]
14:42 17.08.2019
Ֆրանսիայում` Կոլիուրի համայնքում, Սուրբ Վինսենտի օրվա կապակցությամբ արված հրավառության ժամանակ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 13 մարդ ստացել է այրվածքներ: Այդ մասին հայտնում է ֆրանսիական France Bleu ռադիոկայանը: Մարդկանցից տասին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ևս երեքը հիվանդանոց է տեղափոխվել: Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է դեպքի բոլոր հանգամանքները:
14:32 17.08.2019
Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների […]
14:15 17.08.2019
A321 Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի երկու օդաչուներ Դամիր Յուսուպովը և Գեորգի Մուրցինը, որոնք արտակարգ վայրէջք էին կատարել Մերձմոսկվայի եգիպտացորենի դաշտում, երկու անգամ նախազգուշացվել են երկնքում թռչող թռչունների մասին: Սա պարզ է դառնում Baza telegram հեռուստաալիքի հրապարակած` դիսպետչերի հետ նրանց հաղորդակցության գաղտնազերծումից: Նշվում է, որ օդաչուները երկնքում թռչունների մասին նախազգուշացվել են երկու անգամ` ժ. 6.00-ին և […]
13:50 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր: Ծնունդով իրանցի գործարարը հետաքրքրվեց. «Բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար: Ինչպե՞ս կարող եմ օգտվել պետական աջակցությունից, խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք […]
13:27 17.08.2019
Մոսկվայում արդեն 6-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային Դումայի անկախ թեկնածուների: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթվա ակցիայի անցկացումն արտոնվել է քաղաքային իշխանությունների կողմից: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ցույցերին մասնակցել է […]
12:30 17.08.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի հյուրանոցներից մեկում: Զոհվել է 8, վիրավորվել ՝ առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ ժամանակ այնտեղ եղել է 200 մարդ: Նրանց մեծ մասը տարհանվել է: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է […]
12:10 17.08.2019
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան դրությամբ 15 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել: «Яндекс.Расписания» ծառայության տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով այսօր` ժամը 08:35-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 չվերթ:
11:00 17.08.2019
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Fox8Live-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով մահացել է 2 մարդ: Նրանցից մեկը լրագրող էր, որ այդ ժամանակ ռեպորտաժ էր պատրաստում: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
10:55 17.08.2019
Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը պատասխանել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները: Արդյոք առկա՞ է ԼՂ-ում ականազերծման ծրագրին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման իրական վտանգ: Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է The HALO Trust-ի կողմից, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով […]
10:52 17.08.2019
Հոնկոնգում շարունակվում են բողոքի բազմահազարանոց ակցիաները ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Դրանց այս անգամ միացել են ուսուցիչները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Չատեր-Գարդեն այգում և շարժվում են դեպի Հոնկոնգի ղեկավարի գրասենյակ: Բողոքի ցույցերն անցկացվում են «Իշխանությունը ժողովրդին» կարգախոսով: Չինական իշխանություններն էլ, իրենց հերթին,զորք են ուղարկում Հոնկոնգի հատուկ ինքնավար շրջանի սահմաններ։ Հոնկոնգում […]
10:48 17.08.2019
Հյուսիսային Կորեայում նոր զինատեսակների հերթական փորձարկում է իրականացվել: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով ներկա է գտնվել փորձարկմանը՝ բարձր է գնահատել ոլորտի մասնագետների աշխատանքը: Առայժմ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք անցել են […]
10:27 17.08.2019
Կոշտ վայրեջք կատարած A321-ի օդաչուի՝ Դամիր Յուսուպովի կինը պատմել է, թե ինչ է նա որպես հիշատակ բերել դեպքի վայրից։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։ Կնոջ խոսքերով՝ 41-ամյա օդաչուն տուն է վերադարձել հոգնած, սակայն հաջորդ առավոտյան կրկին աշխատանքի է գնացել։ «Որպես հիշատակ Դամիրը եգիպտացորենի արտից եգիպտացորենի կողր է բերել»,- պատմել է օդաչուի կինը։ Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում […]
09:15 17.08.2019
Յուպիտերը «կլանել է» հարևան մոլորակը, և դրա հետևանքով քիչ է մնացել՝ պայթի: Ճապոնիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի աստղագետների ուշագրավ բացահայտումը վերաբերում է Արեգակնային համակարգի ձևավորման վաղ շրջանին: Միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչները ուսումնասիրել են Յունոնա տիեզերագիտական ապարատից ստացված լուսանկարները և պարզել. Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը կարող էր ձևավորվել հարևան մոլորակի կլանման արդյունքում: Հետազոտողների կարծիքով՝ 4,5 միլիարդ տարի […]
08:28 17.08.2019
Հարավային Աֆրիկայում միջադեպ է գրանցվել՝ զբոսաշրջիկների ու «զայրացած» ռնգեղջյուրի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, ռնգեղջյուրը հարձակվել է զբոսաշրջիկների տեղափոխող մեքենայի վրա: Ականատեսները միջադեպը տեսանկարահանել են: Կադրերում երևում է՝ ինչպես է կատաղած ռնգեղջյուրը հանկարծակի հարձակվում զբոսաշրջիկների մեքենայի վրա: Վարորդը բավական մեծ արագությամբ փորձում է հեռանալ՝ փախչելով կատաղած կենդանուց: Զբոսաշրջիկները խուճապի են մատնվում, երբ ռնգեղջյուրը սկսում է […]
08:15 17.08.2019
Իտալիայում օգոստոսի 15-ին՝ Ferragosto-ի տոնին, շներն ութ մարդու կյանք են փրկել. վերջիններս խեղդվելիս են եղել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, չորքոտանիները փրկել են մարդկանց, ովքեր Լիգուրիա, Կամպանիա, Կալաբրիա ու Սիցիլիա շրջաններում էին: Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկվածներից երկուսը փոքրիկներ են: Հայտնի է դարձել, որ կյանքեր փրկած այս կենդանիները հատուկ վարժեցման մի ամբողջ դասընթաց էին անցել, նրանց հմտությունների թվում […]