18:44 14.08.2019
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է դյուրացնել օտարերկրացի զբոսաշրջիկներին վիզա տալու գործընթացը: Այս մասին ասվում է որոշումների հրապարակման regulation.gov.ru կայքում: Նախագծի ամբողջական տեքստը հրապարակված չէ: Դրանով առաջարկվում է չեղարկել այն կետը, համաձայն որի` զբոսաշրջիկից պարտադիր կերպով պահանջում են տուրօպերատորի հրավերը, դրա փոխարեն առաջարկվում է բավարար համարել միայն հյուրանոցային ամրագրումը: Նաև առաջարկում են տուրիստական վիզայի հիման վրա ավելացնել […]
18:26 14.08.2019
Նա էլեկտրոնային երաժշտություն է նվագել Իբիցայի ափերին խարիսխ գցած զբոսանավի վրա գտնվող հարյուրավոր մարդկանց համար:
18:10 14.08.2019
Շոումեն Միխայիլ Գալուստյանն ընտանիքի անդամների հետ մեկնել է հանգստի և պարբերաբար Instagram-ում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում: Տեսանյութերից մեկում Գալուստյանն ու հայրը հերթով ցատկում են զբոսանավից և կատակում: Գալուստյանի հայրը փորձել է իսկական մարզիկի նման ցատկել, սակայն գիրությունը փոքր-ինչ այլ պատկեր է ստեղծել: View this post on Instagram Чот ржу? Папа мой как […]
18:03 14.08.2019
Մարմարա ծովի ջրերում միմյանց են բախվել Mammadaminresulzadeh անվանումը կրող լցանավն ու Doric Warrior անվանմամբ բեռնանավը, հայտնում է DHA-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ նավերը հերթում կանգնած են եղել Բոսֆորի նեղուցն անցնելու համար: Հաղորդվում է, որ բեռնանավն ԱՄՆ-ից Ուկրաինա էր ուղևորվում: «Բեշիքթաշի շրջանի ափամերձ հատվածում Mammadaminresulzadeh լցանավը, Լիբերիայի դրոշի ներքո, բախվել է […]
17:52 14.08.2019
Օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյին կասկածում են սեռական ոտնձգությունների մեջ, որոնք, հավանաբար, տեղի են ունեցել 1980-ականներին: Տենորը հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները: Իսպանացի երգիչ և դիրիժոր Դոմինգոն 2003-ից զբաղեցրել է Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնը: Օպերան պատրաստվում է հնչած մեղադրանքների առիթով հետաքննություն անցկացնել: Օպերային թատրոնն այդ նպատակով անկախ խորհրդակցական մարմին կներգրավի: «Մենք ձգտում ենք անել […]
17:48 14.08.2019
Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները, ընկերների հետ հանգստի ժամանակ, մեծ զբոսանավի վրայից համարձակ ցատկել է ջուրը: Տեսանյութերը նա հրապարակել է իր Instagram-ի էջում: Նշվում է, որ թռիչքի բարձրությունը եղել է 10-15 մետր: Ջենների հետ միասին զբոսանավից ջուրն է ցատկել նաև նրա ամուսինը՝ Թրևիս Սքոթը: View this post on Instagram Hell of a LIFE […]
16:30 14.08.2019
Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի […]
16:12 14.08.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է «Rusarminfo»-ն: «Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սիրտ-անոթային և երիկամային անբավարարության համատեքստում»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը ներկայումս հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
15:35 14.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է Սևաստոպոլի խորեոգրաֆիայի ակադեմիայի ընտրական փուլին մասնակցող երեխաների հետ: ՌԴ նախագահն ակադեմիայի պատանի սաների հետ ձեռքսեղմումից հետո ասպետաբար ծնկի է իջել բալետի փոքրիկ պարուհու առջև և համբուրել նրա ձեռքը: Վլադիմիր Պուտինը երեխաների հետ հանդիպել է Խերսոնեսի Օպերայի և բալետի միջազգային երրորդ փառատոնի ընթացքում՝ «Սպարտակ» ներկայացման ընդմիջման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:30 14.08.2019
Ամուրի Կոմսոմոլսկում արջը փորել է գերեզմանը և հանգուցյալի դին քարշ տվել անտառ, հայտնում է Komcity.ru-ն: Արջը, որը շաբաթվա սկզբին գերեզմանից հանել էր դիակը, հայտնաբերվել ու սպանվել է, իսկ հանգուցյալի մարմինը չի գտնվել: Այս մասին հայտնել է Խաբարովսկի շրջանի բնապահպանության նախարարության կենդանիների պաշտպանության բաժնի ղեկավար Յուրի Կոլպակը: «Այն, որ արջը կվերադառնա, հնարավոր է եղել ենթադրել, այդ գազանները, […]
14:00 14.08.2019
«Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույն մշակույթ ունեցող և համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք զբաղեցնող երկիր: Ի դեպ, ամսագրի օգոստոսյան համարը հայոց այբուբենի նկարը պատկերող շապիկով է։ Ի դեպ, Հայաստանի մասին պատմող հոդվածների հեղինակներն այս տարի այցելել էին Հայաստան: Նրանք մասնակցում էին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: «Հայաստանը […]
13:48 14.08.2019
Հոնկոնգի ոստիկանությունը պատմել է նոր ցույցերի արդյունքում տուժածների մասին: Հաղորդում է Xinhua News-ը: Նշվում է, որ բախումների հետևանքով տուժել է 171 իրավապահ: Ակցիաների ընթացքում բախումներ հրահրել են հենց ցուցարարները: Բացի դրանից՝ նրանք զենք են կիրառել՝ վնասվածքներ հասցնելով իրավապահներին:
13:45 14.08.2019
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից որևէ ճնշում եղե՞լ է Արցախի հետ հարաբերությունների զարգացումը կանխելու համար: «Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, քանի որ աշխարհի ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշումներ գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որ […]
13:40 14.08.2019
32-ամյա բրիտանուհին 10 տարի ուղեղում ուռուցք է ունեցել: Դժգոհել է քրոնիկ հոգնածությունից ու մշտական գլխացավերից: Այս մասին հայտնում է The Sun-ը: Կինը մտածել է, որ հոգնածության պատճառը 4 երեխաների մայր լինելն է, հանգստի ժամանակ չէր ունենում: Նշվում է, որ 2015 թվականին կնոջը հոսպիտալացրել են վատ ինքնազգացողության պատճառով: Նրա մոտ ախտորոշել են աստրոցիտոմա, այլ կերպ ասած՝ […]
13:38 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 14-ին անդրադարձավ ԱՄՆ-ից Արցախին տրվող օգնության կրճատմանը, ինչպես նաև հայկական երկու ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը: Պատժամիջոցների մասին Մնացականյանը չխոսեց, նշեց՝ դեռ չի կարողանա պատասխանել հարցին, քանի որ ինքը չի ուսումնասիրել, գործընկերների հետ պետք է աշխատի, որ հստակ հասկանա: Արցախին տրվող օգնության կրճատման մասին նախարարը նշեց՝ սկզբունքորեն յուրաքանչյուր […]
13:30 14.08.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդով հիվանդացած բնակիչների թիվը 1 տարվա ընթացքում գերազանցել Է 2800-ը: Վարակվածներից մոտ 1900-ը մահացել Է: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Նշվում է նաև, որ ապաքինվել է 826 մարդ: «Հիմա պատվաստում է անցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության շուրջ 121 հազար բնակիչ: Վերջին շրջանում այնտեղ շաբաթական […]
12:43 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ նկատի ունենալով վարչապետի՝ սեպտեմբերին ԱՄՆ կայանալիք այցը, երկկողմ ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում ԱՄՆ-ում՝ ոչ միայն առաջին դեմքերի մակարդակով: Նախարարն առաջարկեց ուշադրություն դարձնել, թե այս շրջանում որքան ակտիվ է եղել երկխոսությունն ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև: «ԱՄՆ կառավարման համակարգը լավ հասկանում եք, գիտեք՝ այդ առումով այս տարվա ընթացքում սկզբունքորեն […]
12:38 14.08.2019
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ կապված: «Մեր կազմակերպության ներկայացուցիչները կոնֆիդենցիալ երկխոսության մեջ են իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այս ուղղությամբ: Հանդիպում դեռ չկա: Բայց երկխոսության ուղղությունը դա է, որ հանդիպում […]
11:57 14.08.2019
Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: «Թուրքիայում գտնվող զինվորականները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ աշխատում են։ Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով մոտ ժամանակներս Թուրքիա կմեկնի ևս մեկ զինվորական պատվիրակություն»,- ասել է մայորը։ Ամերիկացի զինվորականները Թուրքիայում քննարկելու են […]
09:55 14.08.2019
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Սպիտակ տան պաշտոնական էջում տեղադրված լուսանկար, որում դոլարի, յուանի կողքին հայկական՝ շրջանառությունից դուրս եկած 100 դրամանոց թղթադրամ է։ «Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ Տան պաշտոնական էջը հրապարակումա նյութ, որի մեջի նկարում դոլար ա, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր […]
08:47 14.08.2019
ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե դա հարկավոր լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ երկար տարիներ այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, իրենց շահերի համար օգտագործել են ԱՀԿ-ն՝ ընդդեմ ԱՄՆ-ի։ «Մենք ԱՀԿ-ում պարտվել ենք գրեթե […]
08:24 14.08.2019
Ամերիկյան հետախուզությունը տիրապետում է տեղեկատվության, որ չինական իշխանությունները զորք են ուղարկում հատուկ ինքնավար շրջան Հոնկոնգի սահմաններ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մեր հետախուզությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ չինական կառավարությունը զորք է ուղարկում Հոնկոնգի հետ սահման։ Բոլորը պետք է հանգստություն պահպանեն և զգույշ լինեն»,- գրել է նախագահը։ […]
08:13 14.08.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականին, մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այս մասին նա հայտնել է Գերմանիայի հյուսիսային Շտրալզունդ քաղաքում Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։ «Իհարկե, ես կմնամ քաղաքական մարդ, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի»,- ասել է նա։ Մերկելը նշել է, որ չի […]
23:59 13.08.2019
Բրիտանացի 41-ամյա Մոնիկա Դիլանը երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Երեխաների հորը Մոնիկան հանդիպել է լողափերից մեկում՝ արձակուրդի ընթացքում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Նշվում է, որ մինչ այդ բժիշկները կնոջն ասել են, որ վերջինս երեխաներ չի կարող ունենալ տարիքային զարգացումների հետ կապված: Դիլանը պատմել է, որ արդեն համակերպվել էր այդ մտքի հետ և մտածում […]
23:44 13.08.2019
Ինչպես հայտնի է՝ օրենքի չիմացությունը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Այս կանոնը հաշվի առնելով՝ արձակուրդային այս շրջանում ճամփորդող զբոսաշրջիկներին Miridei.com-ն առաջարկում է ծանոթանալ տարբեր երկրներում գործող՝ մեզ համար մի փոքր զարմանալի ու զավեշտալի թվացող տուգանքների, որոնց մասին դժվար է անգամ կռահել: 1.Եգիպտոս. Այստեղ չի թույլատրվում կերակրել ծովի ձկներին, կոտրել մարջանի կտորներն ու առավել ևս դրանք երկրի […]
23:17 13.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել` առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին հայտնել է themoscowtimes.com-ը: Հանգստյան օրերին Պուտինը ներկա է գտնվել Night Wolves ակումբի կողմից կազմակերպված բայքերական շոուին, այն ժամանակ, երբ Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացվում էին բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: На «Урале»: […]
23:04 13.08.2019
Մեծ Բրիտանիան ուղարկել է Պորտսմութում տեղակայված ռազմական ֆրեգատ HMS Kent-ը Պարսից ծոց՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման և Հորմուզի նեղուցում առևտրային նավերին ուղեկցելու համար: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Ակնկալվում է, որ Պարսից ծոցում HMS Kent կփոխարինի մեկ այն բրիտանական նավ՝ HMS Duncan-ը: Այն կկատարի առաջադրանքներ՝ որպես ԱՄՆ-ի հետ տարածաշրջանում ծովային անվտանգության մոնիթորինգի համատեղ առաքելության մաս: Եվս […]