TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մերձավոր Արևելքը շուտով կարող է «պայթել». Մուհամմադ Ջավադ Զարիֆ

17:25 12.08.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը շուտով կարող է «պայթել» ԱՄՆ-ի կողմից այնտեղ հասցված զենքի առատությունից: Այս մասին նա հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այնքան զենք են տարել այս տարածաշրջան, որ այն վերածել են «ծծմբով լցված նավի, որը ցանկացած պահի կարող է […]

̰
Հոնկոնգի օդանավակայանը հետաձգել է բոլոր չվերթները. ցուցարարներն արգելափակել են օդանավակայանը

17:23 12.08.2019

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մինչև օրվա վերջ հետաձգվել են բոլոր չվերթները: Պատճառն այն է, որ հազարավոր ցուցարարներ արգելափակել են օդանավակայանի շենքը: Vesti լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վայրէջքի իրավունք է տրվել միայն այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում էին: Ժամանումների սրահում արդեն 72 ժամ է՝ ցուցարարները նստացույց են անում: Ընդ որում՝ Հոնկոնգի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է: Այն սպասարկում է […]

̰
Հարցաքննությունից դուրս գալու պահին անհայտ անձինք հավկիթներով հարվածել են Պորոշենկոյին

16:48 12.08.2019

Անհայտ անձինք հավկիթներ են նետել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հարցաքննությունից հետո նա դուրս է եկել Հետաքննության պետական բյուրոյի շենքից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հարվածներից տուժել են նաև Պորոշենկոյի կողքին գտնվող լրագրողները, թիկնապահներն ու ոստիկանները: Ուկրաինայի նախկին նախագահի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ հարցաքննությունը վերաբերել […]

̰
Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել է

16:47 12.08.2019

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա: Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով […]

̰
Ռուսաստանցիները ԼՂ հակամարտությունը նշել են 1989թ. կարևոր իրադարձությունների շարքում

16:40 12.08.2019

Ռուսաստանցիների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու համար, թե 1989թ. իրադարձություններից ո՞րն են համարում ամենից կարևորը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հարցումն անցկացրել է «Լևադա կենտրոնը»: Հարցվածների կեսից ավելին՝ 56 տոկոսը, 1989թ. ամենակարևոր իրադարձություն են համարում Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումը, երկրորդ տեղում (24 %) Բեռլինի պատի անկումն է և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու Գերմանիայի միջև սահմանի բացումը: […]

̰
Իրանցի ծովակալը հայտարարել է անհրաժեշտության դեպքում ցանկացած նավ գրավելու պատրաստականության մասին

16:27 12.08.2019

Իրանը յուրաքանչյուր պահի կարող է ցանկացած նավ գրավել: Այս մասին Al-Mayadeen հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) նավատորմի հրամանատար, ծովակալ Ալի Ռեզա Թանգիսիրին՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև ամերիկյան ու բրիտանական ռազմածովային ուժերին ուղեկցող նավերին: Նա նաև հայտարարել է, որ Պարսից ծոցում իսրայելական նավերի հայտնվելը կարող է պատերազմի պատճառ դառնալ […]

̰
Սպիտակ ծովում փոքր միջուկային ռեակտոր է պայթել

16:06 12.08.2019

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային պոլիգոնում:

̰
Ի՞նչ է հայտնի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի` ազգությամբ հայ դեսպանի մասին

16:00 12.08.2019

Սեպտեմբերին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը կստանձնի Ալան Գոգբաշյանը, որի կենսագրությունն արդեն հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարարության կողմից։ Դեսպանը փոխարինելու է Ջուդիթ Ֆարնուորթին, որը տեղափոխվելու է այլ պաշտոնի։ Հրապարակված կենսագրության համաձայն՝ նշանակումից առաջ՝ 2018-2019 թվականներին, նորանշանակ դեսպանը ռուսերենի ուսուցման կուրս է անցել։ 2017-2018թթ. եղել է Բրիտանիայի ԱԳՆ միջազգային մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար, 2014-2017թթ. եղել […]

̰
Երևանը ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունն է

15:53 12.08.2019

Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2019 թվականի ամռան ընթացքում ամենապահանջված ուղղությունն է: Այս փաստը պարզել են «Туру.ру» ճամփորդական հարթակի մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվա-Երևան ուղղության տոկոսային հարաբերակցությունը կազմում է 5.9 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4.7%։ Այս ուղղության ավիատոմսերի միջին գինը 16160 ռուբլի է (մոտ 120 000 դրամ-խմբ.): Սա 4%-ով ավելի է […]

̰
Կազանում ձերբակալել են քրեական հեղինակություն Ռաշիդ Խաչատրյանին կամ Ռաշիդ Ջամբուլսկուն

15:12 12.08.2019

Կազանում ձերբակալել են քրեական աշխարհի հերթական հեղինակությանը՝ Ռաշիդ Խաչատրյանին, ով ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի մականունով։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։ Ինչպես հայտնում է Բիզնես օնլայն կայքը, ձերբակալման մանրամասները գաղտնի են պահվում։ Լրատվամիջոցի  սեփական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, 2018 թվականին ազատ արձակվելով Կրասնոյարսկի գաղութից, ժամանել […]

̰
Ռուսաստանում առաջին անգամ ցուցադրել են «Կինժալ» գերձայնային հրթիռի արձակումը

15:00 12.08.2019

Ռուսաստանում անցկացվող «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է ռուսական «Կինժալ» նորագույն հրթիռի արձակումը մարտական ինքնաթիռներից։ Ինչպես և սպասելի էր, բուն հրթիռի թռիչքը տեսախցիկները չեն կարողացել արձանագրել հրթիռի բարձր արագության շնորհիվ։ Բանն այն է, որ հրթիռի արագությունը ձայնի արագությանը գերազանցում է 10 անգամ (ռազմական տերմինաբանությամբ՝ 10 Մախ է)։ Դա նշանակում է, որ սովորական մթնոլորտային […]

̰
Թուրքիան հայտնել է ռուսական C-400-ների երկրորդ մարտկոցի մատակարարման ժամկետները

14:38 12.08.2019

Թուրք պաշտոնյան նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմը նոր առաջարկ է ներկայացրել Թուրքիային հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի ձեռքբերման հարցով: 

̰
Թուրքմենստանի նախագահը հավանել է Մեդվեդևի Aurus-ը

14:01 12.08.2019

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կասպիական տնտեսական համաժողովի ժամանակ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ցույց է տվել Aurus ավտոմեքենան:   Քաղաքական գործիչները զննել են էլեկտրական շարժիչով, սպիտակ, հիբրիդային Aurus Senat-ը, որը ստեղծվել է  հատուկ համաժողովի  համար:   Թուրքմենստանի նախագահն ասել է, որ իրեն դուր է եկել այդ մեքենան և կցանկանար գնել ամբողջ շարքը: Մեդվեդևը պատասխանել է՝ «պատվերն, […]

̰
Դերասանուհի Ջինա Դևիսը հայտարարել է սեռական ոտնձգության ենթարկվելու մասին

13:48 12.08.2019

«Թելման և Լուիզան», «Բիթլջուս» ֆիլմերի աստղ Ջինա Դևիսը հայտարարել է, որ իր նկատմամբ ևս ոտնձգություն է կատարել մի ռեժիսոր, ում անունը դերասանուհին չի նշել, գրում է USA Today պարբերականը: Ջինայի պատմելով՝  միջադեպը տեղի է ունեցել իր կարիերայի սկզբում: Նրա հերոսուհին պետք է նստեր մի տղամարդու ծնկներին, և փորձի ժամանակ ռեժիսորը խնդրել  է աղջկան այդ դրվագը […]

̰
Ամերիկացին պատահաբար իմացել է, որ բժիշկների սխալի պատճառով տարիներ շարունակ պահել ու մեծացրել է ոչ իր երեխային

13:39 12.08.2019

ԱՄՆ-ի բնակիչ Ջոզեֆ Կարտելլոնը պատահաբար իմացել է, որ բժիշկների սխալի պատճառով տարիներ շարունակ պահել ու մեծացրել է ոչ իր երեխային: Իրողությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ աղջիկն իր ծնողներին նվիրել է Ancestry կոչվող սարքը, որի միջոցով հնարավոր է ԴՆԹ թեստի օգնությամբ բացահայտել արյունակցական կապերը կամ դրանց բացակայությունը: Այս մասին գրել է ամերիկյան Washington Times-ը: Ռեբեկան […]

̰
ՌԴ-ն վերջնագիր է ներկայացրել YouTube-ին՝ կապված ցույցերի տեսանյութերի հետ

13:17 12.08.2019

Ռուսական «Ռոսկոմնադզորը» պաշտոնական վերջնագիր է ուղարկել Google ընկերությանը և պահանջում է YouTube-ի հարթակում ցույցերի մասին տեսանյութերը տարածելիս հետևել Ռուսաստանի իշխանությունների սահմանած կարգին։ Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի՝ Մոսկվայում անցկացվող, բայց իշխանությունների կողմից չարտոնված ցույցերի մասին տեսանյութերը տարածվում են գովազդի միջոցով, իսկ դա, ըստ ռուսական կողմի, անթույլատրելի է։ Դրանով, ըստ իշխանությունների, հարթակն աջակցում է […]

̰
Չինաստանում սուպերթայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:49 12.08.2019

Չինաստանի արևելքում մոլեգնած «Լեկիմա» սուպերթայֆունի հետևանքով մահացածների թիվն աճել է՝ հասնելով 43-ի: Եվս 17  մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում  է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: Ավելի վաղ հայտնի էր 32 մահացածների և 16 անհետ կորածների մասին: «Ժամը 12:10-ի տվյալներով` միայն Չժեցզյան արվարձանում զոհվել է 38 հոգի, ևս 10 հոգի անհետ կորած է»,- հայտնել է […]

̰
Հրդեհներ Հունաստանում և Կանարյան կղզիներում. զբոսաշրջիկները տարհանվել են

12:43 12.08.2019

Հունաստանի իշխանությունները հաղորդում են, որ օգոստոսի 13-ին նույնպես հրդեհավտանգ է լինելու:

̰
ՆԱՍԱ-ի տիեզերագնացները շատ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան կարելի է պատկերացնել

12:40 12.08.2019

Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության տիեզերագնաց Սքոթ Քելլին, որ մի քանի առաքելությունների անդամ է և վերջին առաքելության ընթացքում մեկ ամբողջ տարի է անցկացրել ուղեծրում, բացահայտել է տիեզերագնացների աշխատավարձը։ Այն անսպասելի ցածր է։ Թոշակի անցած տիեզերագնացը պատմել է, որ առավելագույն դրույթը, որ կարող է ստանալ տիեզերագնացը, համապատասխանում է զինված ուժերի գնդապետի հաստիքի, որի առավելագույն աշխատավարձը 155 հազար […]

̰
Թուրքմենստանում անցկացվում է Կասպյան առաջին տնտեսական համաժողովը

12:35 12.08.2019

Կասպից ծովի հնգյակի էկոնոմիկայի նախարարները պայմանավորվել են ամրապնդել տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը:

̰
Ռուսաստանում զինապահեստի պայթյունից զոհվածների թիվն անցել է 3 տասնյակը

12:16 12.08.2019

Ռուսաստանի Աչինսկ բնակավայրի մոտ տեղակայված խոշոր զինապահեստում տեղի ունեցած հաջորդական պայթյունների և հրդեհի պատճառով զոհվածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին հայտնում են ռուսական պաշտոնական աղբյուրները։ Հրդեհի և պայթյունների առաջին փուլը եղել է օգոստոսի 5-ին։ Ամեն ինչ սկսվել է հրետանային սպառազինության համար նախատեսված վառոդի և լիցքերի պահեստի հրդեհից։ Դրանից հետո մոտ 16 հազար մարդու տարհանել […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն դադարեցնում է մրցապայքարը

12:03 12.08.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ԱՄՆ նախագահի թեկնածուն դադարեցնում է մրցապայքարը` զորահավաքին մասնակցելու նպատակով» խորագրով: «ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբբարդը երկու շաբաթով դադարեցնում է նախընտրական պայքարը և մեկնում մասնակցելու զորահավաք/վարժանքին: Նախկին զինվորական և ներկայիս կոնգրեսական Թուլսին շուրջ 20 դեմոկրատ թեկնածուներից մեկն է: Ափսոա նախագահ դառնալու շանս չունի»,- գրել է նա:

̰
Հնդկաստանում հեղեղների զոհերի թիվը հասել է 150-ի

11:22 12.08.2019

Մարդկանց տարհանումը շարունակվում է:

̰
Տխրահռչակ Boeing-737 ինքնաթիռի հետ կապված ևս մեկ միջադեպ է գրանցվել, այս անգամ՝ Չեխիայում

11:01 12.08.2019

Boeing-737 ինքնաթիռների հետ կապված հերթական միջադեպը գրանցվել է այս գիշեր, Չեխիայում։ Անձնակազմը ստիպված է եղել օդանավի վթարային վայրէջք կատարել Պրահայում՝ գրեթե 200 ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։ Այս տեսակի ինքնաթիռներն արդեն 2 անգամ ողբերգական պատահարների մասնակից են դարձել,ու դրանց շահագործումը արգելված է մի շարք երկրներում։ Չեխիայում այն արգելված չէ, ինչի արդյունքում գիշերն այդ ինքնաթիռն օդ է […]

̰
Հոնկոնգում 10 շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում կրկին բախումներ են եղել

10:32 12.08.2019

Ակտիվիստները լազերներով և հրավառ նյութերով փորձել են խոչընդոտել ոստիկաններին:

̰
Բայդենը վարկանիշով առաջ է անցել Թրամփից

08:54 12.08.2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կհաղթեր 8 տոկոս առավելությամբ, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվեին հիմա։ Այս մասին ասվում է SurveyUSA հարցման արդյունքներով տեղեկագրում։ Համաձայն հարցման արդյունքների՝ դեմոկրատ Բայդենին աջակցում է պոտենցիալ ընտրողների 50 տոկոսը, մինչդեռ հանրապետական Թրամփին իր ձայնն է տվել միայն 42 տոկոսը։ Նշենք, որ նախագահը վերջին շրջանում մշտապես քննադատում […]

̰
Երկրին է մոտենում Քեոփսի բուրգի չափսի աստղակերպ

08:42 12.08.2019

Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր, վիթխարի 2019 OU1 աստղակերպը։ Այս մասին են վկայում NASA-ի տվյալները։ Դրա չափսերը գերազանցում են Քեոփսի բուրգին, տրամագիծը կազմում է 160 մետր։ Մեր մոլորակի հետ առավելագույն մերձեցումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։ Աստղակերպն այդ օրը կլինի 40 անգամ ավելի մոտ, քան Վեներան։ Գիտնականների կանխատեսումներով՝ այն կանցնի Երկրից 1 մլն կմ հեռավորության վրա։ […]

̰
Երուսաղեմում անկարգությունների հետևանքով 60-ից ավելի մարդ է տուժել

08:28 12.08.2019

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա իսրայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 61 պաղեստինցի, նրանցից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտում է DW-ն։ Իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ իր 4 աշխատակիցներ տուժել են պաղեստինցիների կողմից նետված առարկաներից։ Օգոստոսի 11-ն ավերված տաճարի պատճառով ազգային սգո օր է, որը նշում են հրեաները։ Այն համընկել է […]

̰
Հրդեհ ԱՄՆ-ի մանկապարտեզներից մեկում․ երեխաներ են զոհվել

08:13 12.08.2019

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի մանկապարտեզում բռնկված հրդեհի զոհ է դարձել 5 երեխա։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Էրի շրջանում։ Զոհերը եղել են 8 ամսականից 7 տարեկան։ Հրդեհի հետևանքով տուժել է նաև հաստատության սեփականատերը և ևս մեկ մարդ, որ բնակվել է հարևանությամբ։ Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ չկան։ […]

̰
Լինդսի Լոհանը և Սաուդյան Արաբիայի արքայազնը սիրեկաննե՞ր են

00:04 12.08.2019

Ամերիկացի աստղ, մոդել, երգչուհի Լինդսի Լոհանի և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի սիրային կապի մասին սկսել են վերջերս հաճախ խոսել, գրում է Page Six կայքը: Մոդելի մտերիմները վստահեցնում են, թե տեսել են զույգին միասին: Բացի այդ, ասում են, թե արքայազնը Լոհանին բանկային քարտ է նվիրել, որը թույլ է տալիս, որ դերասանուհին արքայազնի […]

̰
BACK_TO_TOP