09:43 23.01.2019
Հունվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Կաթնովջուր կոչվող հանդամասում այրվել է մոտ 3.5 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում` մոտ 800 քմ, Բերդ քաղաքի «Մափլար» կոչվող հանդամասում՝ մոտ 4000 քմ, Նավուր բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի […]
11:35 22.01.2019
Կերչի նեղուցում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործայակությունը: «14 զոհ ունենք»,- գործակալությանը պատմել է ականատեսը: Ներկա պահին մի քանի հոգի համարվում է անհետ կորած: Ավելի վաղ Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել էին, որ ծովում այրվող նավերի և նավատորմի փրկարարական աշխատանքներն արդեն փոխվել են […]
09:29 21.01.2019
Հունվարի 21-ին՝ ժամը 00:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող «Կերամիկա» խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է Լենինգրադյան փողոցի թիվ 4/14 հասցեում գտնվող «Բրուտ» հուշանվերների խանութի տանիքը՝ […]
15:07 19.01.2019
Մեքսիկայի Իդալգո նահանգի Տուսպաս-Տուլա գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապես Օմար Ֆայադը: Նա հայտնել է նաև, որ ներկա պահին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում պատահարի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ, դեպքի պահին արված տեսանյութ էր հայտնվել համացանցում: Նախնական տեղեկություններով՝ պատահարի զոհ էր դարձել 21 մարդ, 71-ը մարմնական տարբեր […]
13:21 13.01.2019
Հունվարի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, Լուսաձոր գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, գյուղին հարակից անտառամերձ գոտում՝ 5 հա մացառուտ, Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ, «Ղալի Քար» կոչվող հանդամասում՝ մոտ 3000 քմ, Բերդ […]
10:33 13.01.2019
Հունվարի 12-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ուրասար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 01:24-ին: Ամբողջությամբ այրվել են Գ. Թ.-ին պատկանող տունը և կից խորդանոցը (մոտ 84 քմ):
10:05 13.01.2019
Հունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով […]
15:00 12.01.2019
Էկվադորի հարավարևմտյան հատվածում գտնվող Գուայակիլ քաղաքի նարկոլոգիական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 18 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդները մահացել են ծխից թունավորման պատճառով: Մի քանի մարդ էլ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 60 հրշեջ: Հրդեհի բռնկման պատճառներ պարզելու համար կատարվում է հետաքննություն:
09:18 10.01.2019
Հունվարի 9-ին՝ ժամը 22:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փամբակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Պ. Պ.-ին պատկանող երկու տնակներից (յուրաքանչյուրը՝ 18 քմ) մեկն այրվել է ամբողջությամբ (գույքով), իսկ […]
22:19 09.01.2019
Հունվարի 9-ին՝ ժամը 21:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ ավտոտնակի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:08 08.01.2019
Հունվարի 8-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ բանավանի Արարատյան զանգվածի մոտակայքում այրվում է եղեգնուտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 21:48-ին: Այրվել է մոտ 7 հա եղեգնուտ:
09:02 08.01.2019
Հունվարի 7-ին`ժամը 22:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած […]
12:08 07.01.2019
Հունվարի 6-ին՝ ժամը 19:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100 […]
09:50 07.01.2019
Հունվարի 7-ին՝ ժամը 21:19-ին ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի մոտակայքում հացատուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ 22:57-ին: Այրվել են Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նռամե» հացատան (սեփականատերը՝ Հ. Մ.)՝ փայտյա կառուցատարրերով պատրաստված վագոն-տնակն ու գույքն՝ […]
08:26 07.01.2019
Դուբայի բնակելի The Torch («Ջահ») երկնաքերում, որը գտնվում է զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Dubai Marina շրջանում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է National պարբերականը, բռնկումը սկսվել է մարզասրահի շոգեբաղնիքում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Աշտարակի բոլոր բնակիչները տարհանվել են։ Նշվում է, որ երկնաքերը բռնկվել է իր գոյության պատմության մեջ երրորդ անգամ։ Անցած անգամ […]
22:32 06.01.2019
Հունվարի 6-ին` ժամը 17:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում (Իսակովի պողոտայի կողմից) այրվում են խոտածածկ տարածք և ծառեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել են ծառեր, երկաթե ինքնաշեն տնակում (12 քմ) կուտակած կենցաղային իրեր և փայտե խորդանոց՝ […]
18:20 06.01.2019
Հունվարի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց 14 հասցեում գործող «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկության պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
11:44 06.01.2019
American Airlines ավիաընկերության ինքնաթիռի սրահում հրդեհ է բռնկվել։ Ավիափոխադրողի ներկայացուցիչ Լեսլի Սքոթի խոսքով՝ բռնկման պատճառ է հանդիսացել ուղևորներից մեկի էլեկտրոնային սիգարետը։ Դեպքը տեղի է ունեցել Լաս Վեգասից Չիկագո չվերթ իրականացրած ինքնաթիռում՝ վայրէջքից հետո։ Այս մասին հայտնում է WGN TV-ն։ Ինքնաթիռում գտնվել է 138 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Սիգարետը բռնկվել է մարտկոցի գերտաքացման պատճառով։ Բորտուղեկցորդները […]
16:42 05.01.2019
3 մարդ զոհվել է, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Կատալոնիայում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Efe գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կատալոնական Բադալոնա քաղաքի 10-հարկանի շենքում: Տուժածների թվում մի երեխայի վիճակը կրիտիկական է գնահատվել: Երկու մարդ էլ վնասվածք է ստացել՝ կրակից խույս տալու նպատակով պատուհանից նետվելու հետևանքով: Աղբյուրը հայտնում է, որ […]
13:56 05.01.2019
Լեհաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Կոշալին քաղաքի խաղային կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 5 դեռահաս աղջիկ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Համաձայն Լեհաստանի ոստիկանության տարածած տեղեկությունների՝ 15-ամյա աղջիկները խաղային Escape Room-ում ծննդյան տոն էին նշում: Հավելենք, որ Լեհաստանում դեռահասների շրջանում բավական մեծ տարածում ունեն այդ խաղային կենտրոնները: Համաձայն խաղի կանոնների՝ […]
22:54 04.01.2019
Բաղդադի ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում հրդեհի հետևանքով 6 կին է մահացել: Այս մասին հայտնել է տեղական Al Sumaria հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Սակայն դեպքի մասին նաև այլ տվյալներ կան: «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությունն էլ հաղորդում է 9 զոհի և 20 վիրավորի մասին: Նշվում է, որ երկու կին մահացել են խոհանոցում դանակով հարվածների հետևանքով, իսկ մյուս 7-ը՝ բռնկված […]
15:58 04.01.2019
Բոսֆորի նեղուցում նավերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի պահին նավի վրա 15 մարդ է եղել: Նրանց բոլորին հաջողվել է անվնաս տարհանել: Գիշերային ժամերին բռնկված կրակը հաջողվել է մարել միայն առավոտյան: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն: Հայտնի է, որ նավը Թուրքիայի տարածք էր ժամանել Տոգոյի Հանրապետությունից:
20:52 01.01.2019
Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
11:24 01.01.2019
Հունվարի 1-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 21/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]
22:45 29.12.2018
Ֆրանսիայի Ռուան քաղաքում «դեղին բաճկոնները» հրդեհել են բանկի մուտքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները մի քանի աղբաման են տեղադրել բանկի շենքի մուտքի մոտ և այրել դրանք: Կատարվածի հետևանքով վնասվել են շենքի դարպասները: Օրվա երկրորդ կեսին Ռուանում ցույցի էին դուրս եկել 800-1000 մարդ: Ֆրանսիայում արդեն 7-րդ շաբաթն է` շարունակվում են […]
14:29 26.12.2018
Վարշավայի արդյունաբերական հատվածներից մեկում փայտե տանը բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է լեհական tvn24 կայքը: Հրդեհված տարածքի մակերեսը 25 քմ է: Այդ հատվածում փրկարարները հայտնաբերել են մի քանի գազային բալոններ, որոնք օպերատիվ կերպով սառեցվել են, որպեսզի պայթյունը բացառվի: Հրդեհաշիջման աշխատանքներին 32 մարդ է մասնակցել: Զոհերի դիերը հայտնաբերվել են հրդեհի մարումից հետո: Ոստիկանությունում […]
09:40 23.12.2018
ՌԴ Պերմի երկրամասի Սոլիկամսկ քաղաքի «Ուրալկալիա» հանքում հրդեհի հետևանքով արգելափակման մեջ հայտնված 9 հանքափոր է զոհվել։ Ընդհանուր առմամբ հանքում գտնվել է 17 մարդ, նրանցից 8-ին հաջողվել է դուրս գալ մակերևույթ, մյուսները հայտնվել են արգելափակման մեջ։ Փրկարարները 6 փորձ են ձեռնարկել արգելափակված հանքափորներին հասնելու համար։ ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ խոսքը ոչ թե հանքում մեթանի բռնկման, այլ շինաշխատանքներով […]
07:29 19.12.2018
Բրազիլիայի Մանաուս քաղաքում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 600 տուն։ Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, մոտ 2500 բնակիչներ մնացել են անօթևան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իր մասշտաբով այս հրդեհը դարձել է տարածաշրջանի պատմության մեջ առնվազն երկրորդը։ Մանաուս քաղաքն Ամազոնաս նահանգի վարչական կենտրոնն է, գտնվում է Ամազոն գետի ափին։ Ունի 1․8 մլն […]
13:28 18.12.2018
Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 140 մարդ տուժել է, իսկ 8 մարդ՝ զոհվել: Այս մասին հաղորդում է NDTV-ն: Անմիջապես դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները սկսել են տարհանել մարդկանց: Մի կին զոհվել է՝ ընկնելով փրկարարական աստիճանից: Նշվում է, որ հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն: Մումբայի քաղաքապետը հայտնել է, որ իրավապահ մարմինները սկսել […]
09:27 17.12.2018
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհ թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ […]