բռնցքամարտի ֆեդերացիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Sat, 09 Mar 2019 17:48:38 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն արդեն հաղթողներ ունի https://www.shantnews.am/news/view/309672.html Sat, 09 Mar 2019 17:42:48 +0000 http://www.shantnews.am/?p=309672 Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկաննների առաջնությունում Հայաստանը ունի հաղթողներ: Այս մասին հայտարարություն է տարածվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

«Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Պապիկյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին, իսկ Հարությունյանին հաղթանակը շնորհվել է մրցավարների միաձայն որոշմամբ: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ դուրս են եկել 1/8 եզրափակիչ»,- գրված է հայտարարությունում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ վաղը ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ:

]]>
Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ. Արթուր Գևորգյան https://www.shantnews.am/news/view/128916.html Wed, 22 Aug 2018 13:50:28 +0000 http://www.shantnews.am/?p=128916 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ, որտեղ ասված է.

«Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ։ Սկզբում, երբ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող երկու մարզիչ բողոքում էին, որոնցից մեկը հեռացվել է ֆեդերացիայից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար  (նա հարվածել է աղջիկ բռնցքամարտիկի), մյուսին ազատել է ֆեդերացիան՝ խառնակչություններ հրահրելու և մյուս մարզիչների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու համար, նրանց ընդունում են սպորտի նախարարի, ՀԱՕԿ-ի նախագահի և քարտուղարի գլխավորությամբ և մեծ ներկայացում են սարքում այդ ամենից։ Իսկ երբ բռնցքամարտի աշխարհի 40-ից ավելի ներկայացուցիչ ուղղակի ցանկություն է հայտնում նախարարի հետ հանդիպել և արտահայտել իրենց տեսակետը և ներկայացնել իրենց դժգոհությունը տեղի ունեցող շոուի վերաբերյալ, նրանց չէին ընդունում։ Այս ամենը փաստում է, որ տեղի ունեցող արհեստածին գործողություններն անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հիմա ես գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Միևնույն ժամանակ, այսօր Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստն է։ Ի պատասխան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ԱԲԲԱ գրած բողոքին՝ վստահեցնում եմ Ձեզ, որ ոչ ԱԻԲԱ-ի, ոչ Եվրոպական կոնֆեդերացիայի կողմից չկա ոչ մի առարկություն, դիտողություն ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված, ինչի մասին գրավոր կփաստի միջազգային կառույցը»:

]]>