Էդուարդ Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Fri, 07 Mar 2025 12:11:09 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարի հետ https://www.shantnews.am/news/view/1573903.html Fri, 07 Mar 2025 12:03:37 +0000 https://www.shantnews.am/?p=1573903 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։

Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ փոխանակման նպատակով կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության ուղիների ստեղծումը, կրիպտոակտիվների վերահսկման, կիբեր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերների վերհանման նպատակով կանոնավոր հանդիպումների կազմակերպումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական ու առևտրային անօրինական գործարքների, Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Կողմերը փոխանակել են նաև տեղեկատվություն՝ ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմների վերաբերյալ։

]]>
ՊԵԿ նախագահն ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը https://www.shantnews.am/news/view/1568486.html Thu, 20 Feb 2025 16:22:12 +0000 https://www.shantnews.am/?p=1568486 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։

Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև նախանշվել են իրականացման հետագա ուղղությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

]]>