ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Fri, 19 Oct 2018 15:34:44 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների https://www.shantnews.am/news/view/184321.html Fri, 19 Oct 2018 15:16:42 +0000 http://www.shantnews.am/?p=184321

Հոկտեմբերի 15-19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՊՆ-ից:

ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի կողմից:

Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման լիագումար նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման գործում տեղեկատվության և հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման նշանակությունը, առաջարկել դիտարկել համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ձևավորման հնարավորությունը:

Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում հոկտեմբերի 17-19-ը անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին, որը հյուրընկալվել էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի կողմից:

Հանդիպումը նվիրված էր միջազգային արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելիս գործընկերության ամրապնդման և փոխգործունակության զարգացման ուղիների և միջոցների շուրջ մտքերի փոխանակմանը:

]]>