Խոշոր երկրաշարժ Անթալիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+21.09 oC

Խոշոր երկրաշարժ Անթալիայում

11:30 19.10.2021

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում, գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հոկտեմբերի 19-ին վաղ առավոտյան։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 36.1կմ խորության վրա։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 6․1 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր

11:20 23.04.2024

Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Այսօր՝ ժամը 09:10-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […] ...

Հայտնի է դարձել Մալազիայում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհերի թիվը

11:06 23.04.2024

Հայտնի է դարձել Մալազիայում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհերի թիվը

Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել է անձնակազմի 10 անդամ։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, հաղորդվում է Free Malaysia Today-ի խմբագրությունում։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 9:00-ին Մալայզիայի թագավորական նավատորմի բազայում՝ նավատորմի օրվա փորձի ժամանակ: «Առողջապահության նախարարության բուժաշխատողները հաստատել են բոլոր 10 տուժածների մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զոհվածներից […] ...

Թայվանի ափերի մոտ մեկ օրում շուրջ 250 երկրաշարժ է գրանցվել

10:12 23.04.2024

Թայվանի ափերի մոտ մեկ օրում շուրջ 250 երկրաշարժ է գրանցվել

Թայվանի արևելյան ափերի մոտ վերջին օրվա ընթացքում գրեթե 250 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել, ըստ կղզու Կենտրոնական եղանակային բյուրոյի (CWB) տվյալների։ Ըստ բյուրոյի կայքի տվյալների՝ երկուշաբթի ժամը 15.08-ից մինչև երեքշաբթի ժամը 13.30-ին Հուալիեն կոմսության շրջանում գրանցվել է ընդհանուր 247 երկրաշարժ: Դրանցից ամենահզորների ուժգնությունը հասել է 6,3 նիշի։ Բյուրոյի տվյալներով՝ ապրիլի 3-ից կղզում տեղի ունեցած հզոր […] ...

Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ

08:57 23.04.2024

Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ

Մալայզիայի թագավորական նավատորմի 90-ամյակին նվիրված շքերթի փորձի ժամանակ բախման հետևանքով երկու ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Malay Mail-ը։ «Այսօր բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ Մալայզիայի թագավորական նավատորմի (TLDM) 90-ամյակի տոնակատարության փորձի ժամանակ, որը նախատեսված էր մայիսին»,- գրում է երեքշաբթի օրը։ Ենթադրվում է, որ բախվել են AgustaWestland AW139 միջին բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը և դրա թեթև անալոգային […] ...

Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա տուժած

08:03 23.04.2024

Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա տուժած

Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օշական գյուղի Մաշտոցի փողոցում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2003 թ․) […] ...

Հրդեհ Նուբարաշենի փողոցում

22:05 22.04.2024

Հրդեհ Նուբարաշենի փողոցում

Ապրիլի 22-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել […] ...

BACK_TO_TOP