Միջնորդագիր է ուղարկվել Լոռու մարզպետին՝ երեք գյուղերի ապօրինի օտարված համայնքապատկան հողամասերը վերադարձնելու, խախտված իրավունքները վերականգնելու հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Միջնորդագիր է ուղարկվել Լոռու մարզպետին՝ երեք գյուղերի ապօրինի օտարված համայնքապատկան հողամասերը վերադարձնելու, խախտված իրավունքները վերականգնելու հարցով

12:30 30.12.2021

Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում 2020թ. օգոստոսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված 3 քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել է մարզի «Ագարակ, Լեջան և Յաղդան նախկին համայնքներում (ներկայումս ընդգրկված են Լոռի Բերդ խոշորացված համայնքում» նույն սխեմայով իրականացված՝ համայնքապատկան հողամասների ապօրինի օտարման, դրանք վարձակալական հիմունքներով, օրենսդրության պահանջների խախտմամբ շահագործելու դեպքեր:

Մասնավորապես, քննություններով պարզվել է, որ Ագարակ, Լեջան և Յաղդան համայնքների նախկին ղեկավարները, նախապես տեղյակ լինելով կապի օպերատոր ընկերության կողմից իրենց համայնքների վարչական տարածքներում բջջային ալեհավաք կայան կառուցելու մտադրության մասին և ընդառաջ գնալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ստեփանավան» սպասարկման գրասենյակի պետ Ա. Բ.-ի առաջարկին՝ 2015թ. հոկտեմբերին համայնքային սեփականության բնակավայրերի կամ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,01 հա, 0,015 հա 3 հողամասեր, հակառակ համայնքի շահերի, ձևական անցկացված աճուրդով 17000 կամ 25.000 դրամով օտարել են ձևականորեն հաղթող ճանաչված՝ մի դեպքում Ա Բ-ի կնոջը, մի դեպքում՝ որդուն, երրորդի պարագայում՝ ազգականին:

Հողամասերը ձեռք բերելուց ընդամենը օրեր անց վերջիններս դրանք վարձակալությամբ 40.000-ական դրամ ամսեկան վարձավճարի դիմաց տրամադրել են նշված ընկերությանը և մինչև 2020թ. հուլիս վարձավճարի տեսքով յուրաքանչյուր հողամասի պարագայում ստացել ընդհանուր՝ շուրջ 1.800.000-ական ՀՀ դրամ եկամուտ:

Ընկերությունը հողամասերն օգտագործել է նպատակային նշանակությանը ոչ համապատասխան. առանց հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերի դրանց վրա կառուցել է բջջային ալեհավաք կայան, ինչը դիտավորությամբ համայնքների ղեկավարների կողմից չի կասեցվել, ընկերությունը վարչական պատասխանատվության չի ենթարկվել:

Այսինքն` ոչ միայն տևական ժամանակ համայնքները զրկված են եղել իրենց գույքի օգտագործման արդյունքում խոշոր չափերի եկամուտ ստանալու օրինական հնարավորությունից, այլ նաև ներկայումս առերևույթ կատարված հանցագործության հետևանքները դեռևս չեն վերացել, համայնքների վարչական տարածքներում դեռևս շարունակում են գործել կապի օպերատորի հետ կնքված վարձակալության պայմանագրերը, ինչի ուժով ապօրինաբար շարունակվում է վարձավճարների գումարների ստացումը:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ շեշտելով մարզպետարանի իրավասությունների շրջանակներում համայնքի հետ գործակցությամբ նշված բնակավայրերի օրինական շահերի և իրավունքների շարունակվող խախտումները վերացնելու անհրաժեշտությունը:

Մանավորապես, մարզի դատախազն առաջարկել է միջնորդագրի քննարկման արդյունքում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ՀՀ Լոռու մարզի Լեռի Բերդ խոշորացված համայնքի նշված երեք բնակավայրերի համայնքապատկան հողամասերի օտարման վերաբերյալ օրենքի խախտմամբ իրականացված աճուրդներն անվավեր ճանաչելու և նշված հողամասերը համայնքի սեփականություն դարձնելու գործընթաց սկսելու ուղղությամբ:

Առաջարկվել է նաև, ըստ այդմ, իրականացնել կոնկրետ քայլեր կապի օպերատորի կողմից վարձակալության պայմանագրերը համայնքի հետ կնքելու, սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված համայնքապատկան հողամասերի վարձակալության դիմաց ստացված և չվերականգնված եկամուտները համայնքի օգտին բռնագանձելու ուղղությամբ:

Բացի այդ, մարզի դատախազի կողմից բարձրացվել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու հարցը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

21:40 20.07.2025

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

Իրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

BACK_TO_TOP