Շարունակելու ենք կարողությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները․ ՊԲ հրամանատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Շարունակելու ենք կարողությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները․ ՊԲ հրամանատար

11:54 31.12.2021

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի տարեմուտի ուղերձը․

«Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ, հարգելի հայրենակիցներ
Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը հարուստ էր փորձություններով ու մարտահրավերներով, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բուռն զարգացումներով: Սակայն այսօր կարող ենք փաստել, որ Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս շարունակական քայլեր ձեռնարկել մեր հայրենիքի ապաքինման և նրա տեսլականի կառուցման ուղղությամբ:

Հաշվի առնելով 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օբյեկտիվ իրողությունները պաշտպանական համակագում ևս համապատասխան կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ են իրականացվել, որոնք միտված են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքմանն ու մեր ազգաբնակչության անվտանգության ապահովմանը: Այդ նպատակով 2021 թվականին իրականացված մեծածավալ աշխատանքները մի կողմից ուղղված են եղել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինծառայողների կենցաղային պայմանների բարելավմանը, մյուս կողմից՝ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանակի հրամանատարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել նաև զինծառայողների և նրանց ընտանիքների, քաղաքացիական անձանց կողմից պարբերաբար բարձրացվող խնդիրները, որոնք գործող օրենսդրության շրջանակներում ստանում են իրենց լուծումները:

Հաշվի առնելով հետպատերազմական շրջանի դժվարություններն ու առանձնահատկությունները, նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվել անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության ուղղությամբ: Այս համատեքստում զորամասերում, մարտական գործողությունների վայրերում և ուսումնական հաստատություններում կազմակերպվել են մեծարման և հիշատակի միջոցառումներ, տեղադրվել են խաչքար-հուշարձաններ, որոնք վեր են ածվել սրբավայրերի և հայրենասիրական դաստիարակության օջախների:

Անկասկած գալիք տարվա խնդիրները կազմելու են 2021 թվականի տրամաբանական շարունակությունը: Մենք շարունակելու ենք կարողությունների ու հնարավորությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, տարածաշրջանում և աշխարհում տիրող լարվածությունը: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակելու է իրականացնել այն դերն ու առաքելությունը, որը բխում է մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու ձգտումից:

Նոր տարվա շեմին եկեք մեկ անգամ ևս գլուխ խոնարհենք մեր մարտական ընկերների ու հարազատների, բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի պաշտպանության ու ազատության: Նրանց սխրանքներն ու հերոսական արարքները նաև պարտավորեցնում են մեզ անտրտունջ հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները, որպեսզի ապագան կառուցենք ավելի ամուր հիմքերի վրա, քանզի դա է պահանջում նրանց հիշատակի հավերժացման հրամայականը:

Ավարտելով խոսքս` ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր հայրենյաց պաշտպաններին, Արցախյան ազատամարտի, Ապրիլյան առճակատման և 2020 թվականի պատերազմի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված նվիրյալների հարազատներին ու ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Թող 2022 թվականը լինի բարգավաճման ու երազանքների իրականացման տարի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

21:40 20.07.2025

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

Իրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

BACK_TO_TOP