ՔԿՀ-ի աշխատակիցները կաշառք են վերցրել այնտեղ պահվող անձից. «Հրազդան» ՔԿՀ-ում խախտումների վերաբերյալ միջնոդրագիր է ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ՔԿՀ-ի աշխատակիցները կաշառք են վերցրել այնտեղ պահվող անձից. «Հրազդան» ՔԿՀ-ում խախտումների վերաբերյալ միջնոդրագիր է ներկայացվել

14:31 03.01.2022

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի նախկին աշխատակիցներ Ս. Մ.-ն և Ս. Ս.-ն նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող անձի կողմից օգտագործվող՝ համացանցի հասանելությամբ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար ընդունել են կաշառք տալու առաջարկը և տարբեր ժամանակահատվածներում ստացել են զգալի չափերով՝ համապատասխանաբար 32.000 և 16.000 ՀՀ դրամի չափով կաշառք:

Նկարագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 14‑ին նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 311‑րդ հոդվածի 2‑րդ մասով, իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հիերարխիկ բարձրագույն աստիճան ունեցող անձին (երկու դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք:

2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործը ՔԿՀ նշված երկու աշխատակիցների և կաշառք տվող անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Իրականացված նախաքննությամբ, ինչպես նաև դրա շրջանակներում դատախազական գործառույթների շրջանակներում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները:

Մասնավորապես, պարզվել է, որ որոշ դատապարտյալներ և կալանավորված անձինք ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում օգտագործել են համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսներ, կազմակերպել և անցկացրել են մոլախաղեր, վերջիններիս խցերի դռները մշտապես գտնվել են բաց վիճակում: Օգտվելով դրանից, պահվող անձինք սահմանված կարգի խախտմամբ անարգել շրջել են հիմնարկի բնակելի գոտում, որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների միջոցով հիմնարկի բնակելի գոտի է տեղափոխվել Կանոնակարգով արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսներ:

Վերոնշալը վկայում է, որ ՔԿՀ-ում պատշաճ հետևողականություն չի դրսևորվել արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների հայտնաբերման և հետագա շահագործումը դադարեցնելու ուղղությամբ, պատշաճ չի ստուգվել դատապարտյալներին և կալանավորված անձանց փոխանցվող հանձնուքները: Բացի այդ՝ տեսակցությունների ժամանակ կազմակերպվել է թերի հսկողություն, ինչի արդյունքում դատապարտյալները և կալանավորված անձինք ձեռք են բերել և տևական ժամանակ օգտագործել են համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոսներ:

Բացի այդ, ակնառու է դարձել նաև, որ ՔԿՀ-ի որոշ աշխատակիցներ ոչ աշխատանքային բնույթի կապ են պահպանում դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, քանակակազմից որոշ անձանց տրվում են արտոնություններ, նրանց կողմից թույլ տրված ներքին կանոնակարգի խախտումները չեն արձանագրվում, ինչը որոշակի իրավիճակներում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորդագիր է հղվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ հետագայում ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում նմանատիպ դրսևորումները բացառելու համար: Միջնորդագրով բարձրացվել է նաև խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու համար ուսումնասիրություններ անցկացնելու, խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը լուծելու հարցը՝ դրանց արդյունքների մասին հայտնելով ՀՀ գլխավոր դատախազությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

BACK_TO_TOP