12:27 07.01.2022
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ կողնակ, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Խիրֆանը, ուղևորներ, Հնդկաստանի քաղաքացիներ, Բրավին Կալուրադը, ում տարիքը ճշտվում, 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
14:39 20.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...