Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ

18:02 08.01.2022

Իրանի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ 51 քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությանը։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել են երկրի ԱԳՆ-ում։ Փոխանցում է Iz.ru-ն։

«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաև (Սուլեյմանիի դեմ) ահաբեկչական գործողության ղեկավարմանը կամ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ցուցակում ընդգրկված են նաև աշխատակազմի ղեկավարների կոմիտեի նախագահ Մարկ Միլին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը։

Մեկ տարի առաջ Թեհրանի պատժամիջոցների ցուցակում էր ընդգրկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և ԱՄՆ պաշտպանության նախարար Քրիստոֆեր Միլլերը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը և մի շարք նախկին պաշտոնյաներ։

Սուլեյմանին սպանվել է Իրաքում 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկյան ավիահարվածի ժամանակ։ Նա ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ալ-Քուդսի հատուկ ջոկատները՝ կազմակերպելով Իրանի զինված ուժերի գործողությունները սահմանին։

2019 թվականին Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

21:26 09.06.2025

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

Լոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

21:19 09.06.2025

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

21:14 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

21:08 09.06.2025

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

21:00 09.06.2025

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...

BACK_TO_TOP