13:00 10.01.2022
Հունվարի 8-ին՝ ժամը 04։35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 2001 թ. ծնված Միքայել Ռ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Միքայել Ռ.-ն ներկայացվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:
***
Հունվարի 8-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը 2021թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) և 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Հունվարի 9-ին՝ ժամը 23։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Տ.-ն, որը 2021 թ. հուլիսի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Համլետ Տ.-ն ներկայացվել է Կենտրոնական բաժին:
***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին՝ ժամը 12։45-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Վալոդյա Բ.-ն, որը Գուգարքի բաժնի կողմից 2021 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հունվարի 9-ին՝ ժամը 09։30-ին, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Նվեր Հ.-ին, որը 2022թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին՝ ժամը 16։20-ին, Արթիկ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:
***
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 8-ին՝ ժամը 03։30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և նույն օրը՝ ժամը 06։20-ին, բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը 2008 թ. ապրիլի 18-ից Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է նախաքննական մարմնին և դատախազությանը։
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...
10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...