09:42 17.01.2022
Փախուստի մեջ գտնվող, Ֆրանսիայում բնակվող ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն է կոչ արել Ղազախստանի ցուցարարներին անկարգությունների ընթացքում վարչական շենքեր զբաղեցնել։ Ղազախստանում ցույցերը համակարգել է Կիևում գտնվող կազմակերպված շտաբը։ Աբլյազովը վստահեցնում է, որ խոսքը չի վերաբերում թալանին ու ջարդին։ Նա հրաձգությունների և թալանի մեջ մեղադրում է սադրիչներին։ Բանկիրը նշում է, որ ցույցերին օտարերկրացիներ չեն մասնակցել, թեև ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրի դեմ ագրեսիային մասնակցություն են ունեցել օտարերկրյա գրոհայիններ, այդ թվում Աֆղանստանից և Մերձավոր Արևելքից։
Ղազախստանի իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում վնասվել է պետական ավելի քան 50 և ձեռնարկատիրական 1300 օբյեկտ։ Հարձակման են ենթարկվել բուժհաստատությունները, Ալմաթիի քաղաքապետարանը կրակի է մատնվել։
Աբլյազովն արդեն երկար տարիներ ապրում է արտերկրում։ Ղազախստանում դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանցավոր հանրույթի ստեղծման և ԲՏԱ բանկի միջոցների հափշտակության մեջ, վնասը գերազանցում է 7․5 մլրդ դոլարը։ Աբլյազովի գլխավորած «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը երկրում ճանաչված է որպես ծայրահեղական կազմակերպություն։
Բացի այդ, ԲՏԱ բանկի նախկին ղեկավարը հեռակա դատապարտված է ցմահ պատժաժամկետի՝ 2004 թվականին բիզնես գործընկեր Երժան Տատիշևի սպանության համար։
15:25 19.07.2025
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր15:25 19.07.2025
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են […] ...
15:11 19.07.2025
Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարըՈւկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […] ...
14:53 19.07.2025
ԱՄՆ առաջարկը, ո՞վ է վերահսկելու Մեղրիի ճանապարհը. Հեռանկար բանավեճՀայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը ուրվագծվում է: Փոխըմբռնում կա նաև կոմունիկացիաների վերագործարկման սկզբունքների հարցում: Ովքե՞ր են վերահսկելու Մեղրիի ճանապարհը: Արդյո՞ք նույն մոտեցումը կգործի նաև Նախիջևանով անցնող մայրուղու դեպքում: Ի՞նչ արժե սպասել Մոսկվայից ու Թեհրանից, եթե մաքսային ու սահմանային հսկողության խնդիրները արտապատվիրակվեն արևմտյան ընկերության։ Այս թեմաների շուրջ իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու «Ազատ […] ...
14:38 19.07.2025
Դժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրաԱյսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի […] ...
14:24 19.07.2025
Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչԼաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […] ...