ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն ներկայացրել է 𝟐𝟎𝟐𝟏-ին քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների մասին հաշվետվություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն ներկայացրել է 𝟐𝟎𝟐𝟏-ին քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների մասին հաշվետվություն

15:45 02.03.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում իրականացրել է 𝟓𝟎𝟒 ստուգում, որից 𝟒𝟑𝟗-ը՝ տարեկան ծրագրով, 𝟔𝟓-ը՝ ոչ պլանային։

Իրականացված 𝟓𝟎𝟒 ստուգումից 𝟏𝟕𝟔-ն արվել է Երևանում, 𝟕𝟏-ը՝ Կոտայքի, 𝟑𝟖-ը՝ Սյունիքի, 𝟑𝟓-ական՝ Արագածոտնի, Լոռու, Արարատի և Շիրակի, 𝟑𝟐-ը՝ Արմավիրի, 𝟐𝟏-ը՝ Տավուշի, 𝟏𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟕-ը՝ Վայոց Ձորի մարզերում։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟏𝟔𝟒𝟓 խախտում։ Ամենից շատ՝ 𝟔𝟏𝟕 խախտում հայտնաբերվել է Երևանում, ամենից քիչ՝ 𝟏𝟎-ը՝ Արագածոտնի մարզում։ Մնացած մարզերում պատկերն այսպիսին է․Արարատի մարզ՝ 𝟐𝟒, Արմավիր՝ 𝟑𝟐, Գեղարքունիք՝ 𝟔𝟗, Լոռի՝ 𝟐𝟕𝟖, Կոտայք՝ 𝟓𝟎, Շիրակ՝ 𝟏𝟐𝟖, Սյունիք՝ 𝟕𝟕,Վայոց ձոր՝ 𝟑𝟖, Տավուշ՝ 𝟏𝟔𝟏 խախտում։

Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 𝟔𝟏𝟗 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են՝

շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 𝟏𝟓𝟒 դեպք,
բետոնի փորձարկման ակտի բացակայություն՝ 𝟕𝟓 դեպք,
շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումներ՝ 𝟕𝟖 դեպք։
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟒𝟎𝟐 խախտում։
Առավել կրկնվող խախտումները վերաբերում են՝
շինարարության վարման մատյանում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողի համապատասխան նշումների բացակայությանը՝ 𝟏𝟑𝟎 դեպք,
շինարարության որակի տեխնիկական հսկողի կողմից ծածկված աշխատանքների ակտերը չստորագրելուն՝ 𝟕𝟕 դեպք,
տեխնիկական հսկողություն իրականացնողի կողմից շինարարության վարման մատյանը չլրացնելուն՝ 𝟕𝟗 դեպք։
Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟐𝟎𝟑 խախտում։

Առավել կրկնվող խախտումներն են՝
շինարարության վարման մատյանում բացակայում են հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները՝ 𝟗𝟓 դեպք,
հեղինակային հսկողություն իրականացնողի կողմից չի լրացվել շինարարության վարման մատյանը՝ 𝟓𝟖 դեպք,
բացակայում են հեղինակային հսկողի կողմից լրացված և ստորագրված ծածկված աշխատանքների ակտերը՝ 𝟓𝟎 դեպք,
Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 𝟏𝟗𝟑 խախտում:

Խախտումներից 𝟑𝟗-ական դեպքերում՝ տեղեկանքում նշված չեն եղել շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը, ինչպես նաև կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով։

Համայնքի ղեկավարի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟐𝟏𝟓 խախտում:

Ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟔 խախտում։

Փորձաքննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟕 խախտում։
Խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 𝟐𝟒𝟒 տեղեկանք, կազմվել և տրամադրվել է 𝟏𝟗𝟓 պարտադիր կատարման ցուցում։
𝟐𝟎𝟐𝟏թ․ ընթացքում կատարվել է 𝟐𝟓𝟔𝟎 վերահսկողական միջոցառում, որից 𝟕𝟒𝟕-ը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ընթացիկ տարում ուսումնասիրվել է ՀՀ ողջ տարածքում գործող 𝟏𝟏𝟕𝟎 օբյեկտ՝ թեքահարթակների առկայության և դրանց՝ գործող նորմերի պահանջներին համապատասխանության համատեքստում։

Ըստ այդմ՝ պարզվել է, որ դրանց միայն 𝟏𝟎%-ը՝ 𝟏𝟏𝟕 օբյեկտ ունի նորմերին համապատասխան թեքահարթակներ։ Ըստ մարզերի ուսումնասիրված օբյեկտներն ունեն հետևյալ բաշխվածությունը․Արարատ՝ 𝟐𝟏𝟔, Արմավիր՝ 𝟏𝟎𝟕, Գեղարքունիք՝ 𝟐𝟓𝟓, Լոռի՝ 𝟏𝟐𝟖, Կոտայք՝ 𝟑𝟖, Շիրակ՝ 𝟏𝟗𝟓, Սյունիք՝ 𝟕𝟒,Վայոց ձոր՝ 𝟑, Արարատ՝ 𝟐𝟏𝟔, Տավուշ՝ 𝟏𝟐𝟕 թեքահարթակ։
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 𝟏𝟕𝟒𝟖 դրական և 𝟏𝟎𝟐𝟔 բացասական եզրակացություն։

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերել է ինքնակամ 𝟒𝟖𝟏 կառույց։ Երևանում հայտնաբերվել է ինքնակամ 𝟖𝟏 կառույց։

Ամենից շատ՝ 𝟗𝟒 ինքնակամ շինություն հայտնաբերվել է Արագածոտնի մարզում, ամենից քիչ՝ 𝟒-ական շինություն՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Մյուս մարզերում պատկերն այսպիսին է․ Շիրակի մարզ’ 𝟐𝟗, Լոռի՝ 𝟔𝟕, Կոտայք՝ 𝟒𝟕, Տավուշ՝ 𝟐𝟖, Արարատ՝ 𝟓𝟎, Վայոց ձոր՝ 𝟑𝟖 և Արմավիրի մարզ՝ 𝟑𝟗։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ։ Համայնքների ղեկավարներին ներկայացվել են առաջարկություններ՝ իրենց իրավասության սահմաններում ինքնակամ շինարարությունը դադարեցնելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

21:19 09.06.2025

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

21:14 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

21:08 09.06.2025

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

21:00 09.06.2025

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում իրավիճակը կարգավորվել է

20:53 09.06.2025

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում իրավիճակը կարգավորվել է

Լոս Անջելեսում իրավիճակը կարգավորվում է՝ գիշերվա անկարգություններից հետո, CNN-ին ասել է Լոս Անջելեսի շրջանային խորհրդի նախագահ Հիլդա Սոլիսը։ «Սա արտակարգ իրավիճակ էր, երբ մարդկանց ստիպված էինք տարհանել կամ կոչ անել լքել քաղաքը՝ ավերածությունների և քաոսի պատճառով։ Այդ հրամանն այժմ չեղյալ է հայտարարվել», – ասել է Սոլիսը։ Նրա խոսքով՝ քաղաքում դեռևս փակ են գլխավոր մայրուղիները, մուտքերն, […] ...

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

20:44 09.06.2025

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված […] ...

BACK_TO_TOP