15:36 06.04.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել պարտավորությունները: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով, ինչը հնարավորություն է տալու ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել՝ աշխարհում և ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի և արտակարգ պայմաններում:
Այս դրույթի առնչությամբ փոխնախարարը նշել է, որ այն ներդրողների համար կապահովի գործունեություն կազմակերպելու կանխատեսելիությունը, ինչպես նաև կբարձրացնի ներդրումային գրավչությունը:
Օրենքի նախագծով ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման առնչությամբ ընկերություններին առաջարկվում է դիմում ներկայացնել լիազոր մարմին, որն էլ պարզելու է փոխանցման հետ կապված բոլոր հարցերը:
Կարգավորվելու են նաև ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված իրավահարաբերությունները: Ամրագրվելու է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, ձևերի և լրացման ուղեցույցների, ինչպես նաև մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան Հովհաննես Հարությունյանը նշել է, որ հարցերը նախօրոք քննարկվել են ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներ Ծովինար Վարդանյանը և Մխիթար Զաքարյանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք հիմնական զեկուցողի կողմից համարվել են ընդունելի: Առաջին առաջարկը վերաբերել է անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետների երկարաձգմանը, իսկ երկրորդը՝ սահմանային հողերի օգտագործման ժամանակ դրանց կարգավիճակի փոփոխությանը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
Նշենք, որ մինչև օրակարգային հարցին անդրադառնալը, մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ նրա, պատշաճ ձևով չի ներկայացվել հանձնաժողով. լրամշակված տարբերակն ուղարկվել է նիստը սկսվելուց մի փոքր առաջ, և բավարար ժամանակ չի եղել այդ տարբերակին ծանոթանալու համար: «Անթույլատրելի է նման մոտեցումը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Հիմնական զեկուցողը նպատակահարմար չի գտել հարցի քննարկման հետաձգումը՝ նշելով, որ բովանդակային առումով փոփոխություն չի եղել. ընդամենը մի քանի տերմինի բացատրություն է ավելացվել: Փոխնախարարը համաձայնել է պագամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկին, և քննարկման է դրվել նախագծի նախնական տարբերակը: Պարզաբանումներից հետո Բաբկեն Թունյանը նշել է, որ օրինագծի տնտեսական նպատակահարմարության հետ կապված խնդիր չի տեսնում և հավելել, որ հարցը հետաձգելու բավարար պատճառներ չկան, հատկապես՝ պատգամավորները մեկ ամիս ժամանակ են ունեցել իրենց դիտարկումները ներկայացնելու համար: Նա նաև հիմնական զեկուցողին խորհուրդ է տվել ԱԺ իրավաբանական վարչության հետ շարունակել որոշ դրույթների վերաբերյալ համատեղ քննարկումները:
18:48 19.07.2025
Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթըԻրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։ ...
18:40 19.07.2025
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքներըԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...
18:32 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել էԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...
18:20 19.07.2025
Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. BerlingskeԴանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...
18:10 19.07.2025
ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվենԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...